Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/230

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նասար 11 I-ի դեմ ապստամբություններն 1 ու գահակալական կռիվները (մ․ թ․ ա․ , 827–825) զգալիորեն հեշտացրել են Ս․ LJL-ի առաջխաղացումը դեպի հվ․, որտեղ նա պետության սահմաններն ընդարձակէլ է մինչե Հայկ․ Տավրոսի լեռնաշղթաէ և հսկողության ենթարկել կապանները։ Նույն ժամանակաշրջանում Ս․ Ա միս վո– րել է Վանա լճի ավազանի երկրներ [i U հիմնադրել արքունի նոր բերդաքաղաք Տուշւցան (Տոսպավան), որն այնուհետև դարձել է Արարատյան (աքադ․՝ Ուրար– տու) թագավորության ռազմ․ գլխ․ հենա– կայանը հվ–ում՝ ընդդեմ Ասորեստանի։ Շինարար, աշխատանքների մասին Ա․ Ա–ի արձանագրությունը (աքադերեն) պահ– պանվել է բերդապարսպին։ Ըստ այդ ար– ձանագրության՝ նա մեծարվել է «մեծ արքա», «տիեզերքի արքա», «Նսփրի եր– կըրների արքա», «բոլոր թագավորներից հարկեր ստացող արքա», «ճակատաԱար– տերից չերկնչող զարմանահրաշ, քուրւ » և| այլ տիտղոսներով։ Իր գահաժառանգ որդի Իշփուքւնիին թողել է ընդարձակ և կայուն սահմաններով թագավորություն։ Հավա– նաբար թաղվել է Մուսասիրի (Արդինի) տաճարում։ Գրկ․ Пиотровский Б․ Б․, Ванское царство (Урарту), М․, 1959; Мелики- швили Г․ А-, Наири–Урарту, Тб․, 1954; Его же, Урартские клинообразные над– писи, М․,tI960;tLehmann Haupt С․ F․, Armenien Einst und Jetzt, Bd II, 1 B-, 1926․ Մ․ Կւաովւս յան

ՍԱՐԴՈՒՐԻ P (ծն․ թ․ անհտ․–մ․ թ․ ա․ մոտ 735), Ուրարտուի թագավոր մ․ թ․ ա․ մոտ 764-ից։ Արգիշւոի Ա թագավորի որ– դին, գահակիցը և հաջորդը։ Ս․ P-ի գոր– ծունեության մասին պատմող տասէյակ արձանագրություններ են հայտնաբերվել Հայաստանի զանազան վայրերում (Վան, Արածանու հովիտ, Արարատյան դաշտ, Աևանի ավազան ևն)։ Ա․ P-ի գահակալ/ան տարիների գլխ․ իրադարձություններն ամ– Փովւվէւլ սև մի ընդարձակ տարեգրությու– նում (հայտնաբերել է Ռուս, հնագիտա կան ընկերության արշավախումբը՝ Հ․ Ա․ Օր– րելու ղեկավարությամբ, 1916-ի ամռանը, Վանա ժայռի հս․ լանջի արմ․ որմնախոր– շի պեղումների ժամանակ)։ Տարեգրու– թյան բնագրերը պահպանվել են որմնա– խորշի հվ․ և արլ․ պատերին (42 տող), կից բացված մեծ քարակոթողին և դրա հիմ– քին (253 տող), ինչպես նաև մերձււկա ժայռին և Վանա Ա․ Պողոս եկեղեցու ղա– տի շարվածքում հայտնաբերված երկրորդ մեծ քարակոթողին (ջարդված է և թեւի)։ Ա․ P-ի մասին, թեև միակողմանի, puijg կարևոր տեղեկություններ են պահպան– վել նաև Ասորեստանի Թգւաապաչա ււսր III թագավորի արձանագրություններում։ Գահակալման սկզբում ձեռնարկած բա– րենորոգումներով Ա․ P հզորացրել է զին– ված ուժերը, մի քանի պատժիչ արշավան– քով ճնշել ծայրամասային ցեղերին և ամ– րապնդել միապետության դիրքերը, բազ– մաթիվ արշավանքներով ընդարձակէլ է թագավորության սահմանները։ Գլխ․ հա– կառակորդի՝ Ասորեստանի դեմ մրցա– պայքարում մ․ թ․ ա․ 753 կամ 752-ին հաղ– թել է Աշշուրնիրարի VI թագավորի՚ւ և նրան դուրս մղել Հս․ Ասորիքից ու Հս․ Միջագետքից։ Ս․ P-ի գերիշխանությունը ճանաչել և նրան հարկեր են վճարել Մե– լիտեայի (Մելիտինե), Կումմախայի (Կոմ– մագենե), Արմեի (Արամ, Հս․ Ասորիքում), Մանայի և այլ թագավորություններ։ Նրա օրոք պետության սահմանները հս–արմ–ում հասել են մինչև Կուլխա (Կողքիս) երկիրը, հս–ում և հս–արլ–ում՝ Կուր, իսկ արմ–ում՝ Եփրատ գետերը, հվ–արմ–ում՝ Կումմախա և Արմե երկրները, հվ–ում՝ Հս․ Միջագետք և Ասորեստան, հվ–արլ–ում՝ Մանա եր– կիրը։ Ա․ P մեծարվել է «մեծ արքա», «հզոր արքա», «տիեզերքի արքա», «Բիայնիլի երկրի արքա», «արքաների արքա» տիտ– ղոսներով։ Ասորեստանի դեմ պայքարում նա ստեղծել է ռազմաքաղ․ խմբավորում (Մելիտեա, Կումմախա, Բիթ–Ագուսի՝ Ար– փադ կենտրոնով, Գուրգում՝ Մարկասու կենտրոնով), նրան կտրելով Հս․ Ասորի– քի և Փոքր Ասիայի հվ–արլ․ երկրամասերի կենսական աղբյուրներից (մետաղագործ, կենտրոններից, առևտր․ մայրուղիներից ևն)։ Սակայն մ․ թ․ ա․ 743-ին Արփադում, ապա Կումմախայում, երբ Թգլատպալա– սար III պարտության է մատնել հակա– ասորեստանյան խմբավորմանը, Ս․ P կորցրել է իր ազդեցությունն անդրեփրատ– յան երկրամասերում, արմ–ում սահմանա– փակվելով Եփրատ գետով։ Մ․ թ․ ա․ 735-ին Թգլատպալասար III ներխուժել է Ուրար– տու և պաշարել Տուշպա բերդաքաղաքը, որի գրավման ապարդյուն փորձից հետո բավարարվել է շրջակա բնակավայրերի կողոպտմամբ ու ավերմամբ։ Այդ արշա– վանքի ժամանակ Թգլատպալասար III թեև կարողացել է՜ Ա․ P-ից խլել էնզի (Անձիտ) գավառը և հարակից որոշ հողեր, սակայն նրան չի հաջողվել սասանել Ուրարտուի հզորությունը։ Մերձավոր Արևելքում գերիշխանության համար պայ– քարը հաջողությամբ շարունակել է նաև Ս․ P-ի որդին՝ Ռուսա Ա։ Ա․ P հավանաբար թաղվել է արքունի դամբարանում՝ Մու– սասիրի (Արդինի) տաճարում։ Նրա ար– ձանագրություններով հայտնաբերված բազմաթիվ առարկաներ (բրոնզե պատկե– րազարդ վահաններ, սաղավարտներ, կաթսաներ, թասեր ևն) պահպանվում են Հայաստանի պատմության թանգարա– նում։ Գրկ․ Ղափանցյան Գ․ Ա․, Ուրարտուի պատմությունը, Ե․, 1940։ Ադոնց Ն․, Հա– յաստանի պատմություն, Ե․, 1972։ Mapp Н․ Я․ и О р б е л и И․ А․, Археологическая экспедиция 1916 г․ в Ван, П․, 1922; Ба- ц и е в а С․ М․, Борьба между Ассирией и Урарту за Сирию, «Вестник древней исто– рии», 1953, № 2; МеликишвилиГ․ А․, Наири–Урарту, Тб․, 1954; Его же, Урарт– ские клинообразные надписи, М․, 1960; Пиотровский Б․ Б․, Ванское цар– ство (Урарту), М․, 1959․ Մ․ Կատվաչյան

ՍԱՐԴՈհՐԻ Դ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), Ուրարտուի թագավոր մ․ թ․ ա․ մոտ 640– 620-ին։ Ռուսա Я-ի որդին ու հաջորդը։ Կարմիր բլուրի պեղումներից հայտնա– բերվել են Ս․ Գ–ի անունով սեպագիր երկու աղյուսակ։ 639-ին Իշտարդուրի անունով հիշատակվում է նաև ասորեստա– նյան արձանագրություններում։ Աշշուր– բանիպալ թագավորը Ս․ Գ–ի արքունիքին մաղթելով բարօրություն, գոհունակու– թյուն է հայտնում իր հետ հաշտ հարա– բերություններ պահպանելու համար։ Իսկ Ա․ Գ իր դեսպանության միջոցով Աշշուր– բանիպալին իբր ողջունել է մեծարանքով ու «որդիաբար»։ Դրանից էլ ենթադրվում է, որ Ս․ Գ–ի օրոք թուլացել էր Ուրարտուի հզորությունը։ ՍԱՐԷ&ՅԱՆ ԼԻՃ, գտնվում է Պամիրում, Տաջիկ․ ՍՍՀ Լեռնային Բադախշանի Ինք– նավար Մարզում, Հյուսիս Ալիչուրյան և Մուզկոլ լեռնաշղթաների միջև, 3239 մ բարձրության վրա։ Մակերեսը 86,5 կւէ2 է, երկարությունը՝ մոտ 75 կւէ, լայնությու– նը՝ մինչև 3,4 կւէ։ Միջին խորությունը 190 it է, առավելագույնը՝ 505 tl։ Առաջացել է 1911-ին, երկրաշարժի ժամանակ Մուր– ղաբ գետի հովտի արգելափակման հե– տևանքով։ Սնումը սառցադաշտային է։ Սառցակալում է դեկտեմբերից մարտ։ ԱԱՐԵ–ԿՈԼԵ, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում։ 1909-ին ուներ 30 տուն հայ բնակիչ։ Զբաղ– վում էին այգեգործությամբ, հացահատի– կի, ծխախոտի, բրնձի մշակությամբ, բան– ջարաբուծությամբ, արհեստներով (շա– լագործություն, բրուտագործություն), մա– սամբ՝ խաշնարածությամբ։ Գյուղում կար եկեղեցի՝ կից դպրոցով։ Բնակիչները տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհ– վել է գաղթի ճանապարհին։ Սակավա– թիվ փրկվածներն ապաստանել են տար– բեր երկրներում։ ՍԱՐԸ ԳԱՄԸՇ, գյուղ Արևմտյան Հայաս– տանում, 1սարբերդի վիլայեթում։ XX դ․ սկզբին ուներ մոտ 700 հայ բնակիչ (100 տուն)։ Զբաղվում էին հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ, անաս– նապահությամբ, արհեստներով, առևտը– րով։ Գյուղում կար եկեղեցի (Ս․ Աստվա– ծածին)՝ կից վարժարանով։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։ ՍԱՐԻ ՎԱՆՔԻ ԴՊՐՈՑ, գրչության կենտ– րոն Վասպուրականում։ Սարի Ս․ Գևորգ վանքը գտնվել է Մոկաց գավառում, Ար– տոս լեռնաշղթայի Եղերով լեռան արլ․ լանջին (այդտեղից էլ դպրոցի անունը)։ Հետագայում կոչվել է Փութկա Ա․ Գևորգ վանք (մոտակա գյուղի անունով)։ XIV դ․ 2-րդ կեսին վանքին կից բացվել է վանա– կան դպրոց, որի ուսուցիչներն ու աշա– կերտները զբաղվել են նաև գրչությամբ։ Դպրոցը վերելք է ապրել Սիմեոն րաբու– նապետի ժամանակ (XIV դ․ 50–80-ական թթ․)։ Դասավանդել են Ստեփանոս (գըր– չություն և երաժշտություն) և Հովհաննես եղբայրները, Մխիթարը և ուրիշներ։ Ս․ վ․ դ–ում սովորելու են եկել Աղթամարից, Ռշտունիքից և այլ վայրերից։tXIVtդ․ վերջին աշակերտների թիվն անցել է երկու տասնյակից։ Դպրոցից մեզ է հասել շուրջ 15 ձեռագիր, որից 8-ը պահվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատե– նադարանում։ Գրկ․ Մ ա թ և ո ս յ ա ն Ա․, Մոկաց սարի Ս․ Գևորգ վանքի գրչության կենտրոը XIV – XV դարերում, «ԲՄ», № 6, 1962։ Ա․ Մաթևոսյան