Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/231

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՍԱՐԻԱՐ, գյուղ ՀՍՍՀ Կալինինոյի շրջա– նում, Վիրահայոց լեռների ստորոտին, շրջկենտրոնից 12 կմ հս–արլ․։ Միավոր– Սարիար ված է Ղզըլդաշի անասնապահական սո– վետական տնտեսության հետ։ Գյուղում պահպանվել են եկեղեցի և գերեզմանոց։

ՍԱՐԻԲԵԿՅԱՆ Իշխան Բարսեղի [ծն․ 1912, գ․ Ղոշղոթան (այժմ՝ Ոսկեվան, ՀՍՍՀ Նոյեմբերյանի շրջանում)], Սովետական Միության հերոս (24․3․1945), ավագ սեր– ժանտ։ 1941-ի մայիսին զորակոչվել է կարմիր բանակ, Հայրենական մեծ պա– Ի․ Բ․ Սարիբեկյան տերազմում մասնակցել Հս․ Կովկասի պաշտպանությանը, Ուկրաինայի, Մերձ– բալթիկայի ազատագրմանը։ Հերոսի կոչ– ման արժանացել է Ղրիմի ազատագըր– ման մարտերում (1944-ի մայիս, Սապուն Գորայի մոտ) ցուցաբերած խիզախության և արիության համար։ 1945-ին զորացըր– վել է։

ՍԱՐԻԳՅՈՒ1, գյուղ ՀՍՍՀ Իջևանի շըր– ջանում, շրջկենտրոնից 16 կմ հս․։ Ծխա– խոտագործական–անասնապահական սո– վետական տնտեսությունն զբաղվում է նաև բուսաբուծությամբ, կերային կուլ– տուրաների մշակությամբ։ Ունի միջնա– կարգ դպրոց, մշակույթի տուն, ակումբ, գրադարան, ուսուցչի տուն, կապի բա– ժանմունք, կինո, կենցաղսպասարկման տաղավար, մսուր–մանկապարտեգ, բուժ– կայան։ Ս–ում են ծնվել սոցիալիստական Սարիգյուղ աշխատանքի հերոսներ Ս․ Մկրտումյա– նը, Ն․ էլլարյանը, Փ․ Ղազարյանը, Զ․ Ղա– զարյանը, Հ․ Մադաթյանը, Հ․ Հովհաննիս– յանը, Լ․ Պողոսյանը, Ս․ Եգանյանը, Զ․ Աթաբեկյանը, Ս․ Ամիրխանյանը։ Գյուղի արմ․ ծայրամասում, փոքր բլրի գագաթին պահպանվել է միաշար պատե– րով կիկլոպյան ամրոց (մ․ թ․ ա․ VIII – VII դդ․), որի մուտքը հս–ից է։ Կենտրո– նում պահպանվել են մի քանի շինություն– ների հիմքեր։ Հնագիտ․ պեղումները բա– ցահայտել են մեկ շերտ։ Բլրի ստորոտին գտնվում է հիմնահողային դամբարաննե– րով փոքր դամբարանադաշտ, որտեղ հայտնաբերվել են սև ու գորշ խեցեղեն (թասեր, տարբեր ձևերի կճուճներ ևն), բրոնզե մատանիներ, կոճակներ, սարդիո– նից, մածուկից ուլունքներ ևն։ Քարարկ– ղային դամբարաններով համեմատաբար մեծ դամբարանադաշտը գյուղից 1 կմ արմ․ է, Գութան քար բլրի լանջին։ Քա– րարկղերը կոպտատաշ կրաքարե սալե– րից են՝ ուղղված հիմնականում արլ–ից արմ․։ Հայտնաբերվել են սև խեցեղեն, զենքեր (սրի մեծ բեկոր, երկաթե ման– գաղաձև դանակ ևն), զարդեր (թռչնակերպ կախիկներ, կոճակներ, ապարանջաններ)։ Երկու դամբարանադաշտերում էլ գտնվել են բրոնզե զարդարուն գոտիներ։ Հայտ– նաբերվել է նաև ձիանման, մեջքին կա– մըրջակ ունեցող կախիկ։ Ս–ից 3 կմ արմ․՝ փոքր բլրի գագաթին, եղել է Տաշտակ հողեր բերդը (պատերը չեն պահպանվել)։ Միայն բլրի կենտրոնում բացվել են 2 տների հիմքերի մնացորդներ։ Ենթադըր– վում է, որ ամրոցը գոյատևել է անտիկ ժամանակաշրջանից մինչև վաղ միջնա– դար։ Բերդի մոտ, հարևան բլրի գագաթին գտնվում է «Ծակագեղցի» (անվանումը տվել են տեղացիները) եկեղեցու ավերակ– ները՝ շրջապատված միջնադարյան դամ– բարաններով։ Լ․ Բխագով

ՍԱՐԻԳՅՈՒՂԻ ԱԳԱՏԻ ՀԱՆՔԱՎԱՅՐ, գտնվում է ՀՍՍՀ Իջևանի շրջանի Սարի– գյուղ և Սևքար գյուղերի շրջակայքում։ Մոտավորապես 6 կմ? մակերեսով տարած– քում դեռևս 1931-ին հայտնաբերվել են մի շարք տեղամասեր, որոնք հարում են վե– րին կավճի էֆուզիվ–նստվածքային գո– յացումներին և բենթոնիտներին։ Ազատա– բեր հորիզոնը ներկայացված է ն շաքարա– յին անդեզիտային պորֆիրիտներով, որոնք ճեղքված են անդեզիտաբազալտա– յին պորֆիրիտների դայկերով։ Վերջին– ներս հետամտվել են մինչև 150 г/ և ունեն 0,3–8 մ հաստություն։ Դայկերի երկայն– քով անցնում են տեկտոնական խախ– տումներ, որոնց վերնակողերում դիտվում են ագատի ամենաբարձր պարունակու– թյունները։ Արդ․ տեսակետից ամենահե– ռանկարայինը Քերծի–ուս տեղամասն է, որը բացհանքերով շահագործվել է մինչև մի քանի տասնյակ մ խորություն։ Ագատը հանդիպում է երակային և նշաձև մարմին– ների ձևով։ Հանդիպում են միամիներալ և բազմամիներալ երակներ։ Առաջինները բաղկացած են երկնագույն կամ մանու– շակագույն ագատից (խալցեդոն), վերջին– ները՝ ագատ–քվարցային, ագատ–կալ– ցիտ–քվարցային, ագատ–ք վարց–ամեթիս– տային և կալցիտ–ագատ–ցեոլիտային նյու– թերից։ Նշաձև տիպը ագատի հանքայնաց– ման գլխավոր արդ․ տիպն է։ Նշաձև մար– մինների չափերը լայնական հատված– քում մի քանի մմ–ից մինչև 40 սմ է, ձևը՝ գնդսձև, ձվածիրաձև, ձվաձև ևն։ Տարած– ված են հասպիսի, ագատի, ամեթիստի, ագաո–օպալի, խալցեդոնի կազմության տարբերակները։ Առատների համար բնորոշ է համակենտ– րոն– լոնալ կաոուցվածքը։ Ագատների գե– ղեցիկ տարբերակները դասվում են զար– դաքարերի կարգը, իսկ մնացածներն օգ– տագործվում են տեխ․ նպատակների հա– մար

ԱԱՐԻԳՅՈՒՂԻ ԲԵՆԹՈՆԻՏԱՏԻՆ ԿԱՎԵՐԻ

ՀԱՆՔԱՎԱՅՐ, գտնվում է Իջևանի շըր– ջանի Սարիգյուղից 3 կմ դեպի արլ․, տե– ղադւված է վերին սանտոնի հրաբխածին– նստվածքային շերտախմբի մեշ։ Բենթո– նիտսյին կավերը կապված են անդեզի– տա– բազալտային պորֆիրիտների, նը– րանյ սիլերի, տուֆերի և տ ուֆ ա ավազա– քար յրի հետ։ Ներփակող ապարների հետ նրաււք մոտ 20° անկյունով ընկնում են դեպ[ւ արլ․ և առաջացնում 30–120 մ հաս ւոության շերտանման կամ ոսպնյակա– ձև կուտակներ։ Տարածման ուղղությամբ հետամտված են գրեթե 2 կմ, իսկ անկման ուղղությամբ՝ 200 մ, տեղ–տեղ մինչև 400 I մ։ Հանքակուտակները տեղադրված են տուֆաավա գաք արերի վրա և ծածկված նույն ապարներով, երբեմն նաև կրաքա– րերով։ Բենթոնիտային կավերն առա– ջացել են տուֆերի, պորֆիրիտների և նրանց սիլերի ու շտոկների հաշվին՝ հիդ– րոթտրմալ լուծույթների ազդեցության տակ։ Կազմված են մոնտմորիլոնիտից (բեյդելիտ), որի հետ խառնուրդների ձևով հանդիպում են նաև դաշտային սպաթներ, քվարց, հրաբխային ապակի, ամֆիբոլ– ներ պիրոքսեններ, հանքային միներալ– ներ Ծագումով և տարածականորեն այս հանքավայրի հետ կապված են ագատի, ամեթիստի, մանգանի հանքավայրերը։ Բենծոնիտային կավերն օժտված են շատ բարձր կոլոիդ–տիքսոտրոպային, փքվող և -կապակցող հատկություններով, որոնց շնորհիվ լայնորեն օգտագործվում են ժող– տնււեսության տարբեր բնագավառնե– րում (պողպատաձուլություն, նավթարդ– յունաբերություն, սննդի, քիմ․ արդյունա– բերություն ևն)։ Աարիգյուղի հանքավայ– րի ցաշարներն իրացնում է Իջևանի բեն– թոնիտային կավերի կոմբինատը։ Ի․ Պեարոսով

ՍԱՐԻԿՅԱՆ Սիրանույշ, Հակոբի (1․7․1908, ք․ Օրջոնիկիձե –2․8․1979, Մոսկվա), հայ բժիշկ, մալարիաբան։ Բժշկ․ գիտ․ դ–ր (19(>4)։ ՄՄԿԿ անդամ 1944-ից։ 1930-ին ավարտել է Երևանի բժշկ․ ինստ–ը։ Աշխա– տել է Էջմիածնի շրջանային, 1935-ից՝ Երե– վանի կենտրոնական տրոպիկական կա– յաններում, 1936–71-ին՝ Մոսկվայի կենտ– րոնական տրոպիկական ինստ–ում (այժմ՝ Վ․ Մարցինովսկու անվ․ բժշկ․ պարազի– տաբանության և տրոպիկական բժշկու– թյան ինստ․)։ Գիտական աշխատանքնե– րը վերաբերում են ՄՄՀՄ տարբեր գոտի– նել ում և ՄՄՀՄ եվրոպական մասի միջին գոսում խոշոր ջրամբարների կառուցման ու շահագործման պայմաններում մալա– րիսյի բռնկումների դեմ պայքարի միջո– ցառումների համակարգի մշակմանը, ինչ–