Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/233

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թուրք․ 10-րդ կորպուսի հրամանատար Իսհան փաշան՝ իր շտաբով հանդերձ։ Շրջապատվեց և գերվեց թուրք․ 9-րդ կոր– պուսը, որից հետո լիակատար պարտու– թյուն կրած թուրքերի նահանջը վերած– վեց խուճապահար փախուստի։ 1915-ի հունվ․ 5(18)-ին ոուս․ զորքերը դադարեց– րին հետապնդումը։ Սարիղամիշի ուղղու– թյամբ հարձակված թուրք․ 110 հզ–անոց բանակից էրզրում հասավ 12 հզ․ մարդ։ Ռուս, կողմը կորցրեց 20 հզ․ մարդ (6 հզ․ ցրտահարված)։ Այդ հաղթանակը կասեց– րեց թուրքերի ներխուժումը Կովկաս, ամ– րապնդեց ռուս․ Կովկասյան բանակի դիր– քերը, հեշտացրեց անգլ․ զորքերի գործո– ղությունները Սուեզոււք և Իրաքում։ Սա– րիղամիշի ռազմ, գործողությունների ժա– մանակ ռուս, զորքերի կազմում կռվել են հայ կամավորական ջոկատներ։ Գրկ․ Հարությունյան Ա․ Հ․, Սարի– ղամիշի ճակատամարտի դերը Կովկասը թուր– քական ներխուժման վտանգից փրկելու գոր– ծում, <ԲՀ>, 1967, № 2։ К о р с у н Н․ Г․, Сарыкамышская операция на Кавказском фронте мировой войны в 1914–15, М․, 1937; Арутюнян А․О․, Кавказский фронт 1914-1917 гг․, Е․, 1971․ Ա․ Հարությունյան

ՍԱՐԻՂԱՅԱ, գյուղ Արևմտյան Հայաս– տանում, էրզրումի վիլայեթի Դերջան գա– վառում։ 1909-ին ուներ 100 տուն հայ բա– կիչ։ Զբաղվում էին հացահատիկի ընտիր տեսակների մշակությամբ, այգեգործու– թյամբ, անասնապահությամբ, արհեստնե– րով, առևտրով։ Գյուղում կար եկեղեցի՝ կից դպրոցով։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են աշխարհի տարբեր եր– կըրներում։

ՍԱՐԻՄՍԱԿՈՎԱ Լյութֆի (ծն․ 1896), ուզ– բեկ սովետական դերասանուհի։ ՍԱՀՄ ժող․ արտիստուհի (1967)։ ՍՄԿԿ անդամ 1944-ից։ Աշխատել է Անդիժանի և Ֆերգա– նայի, 1934–39-ին՝ Ուզբեկ, երաժշտ․, 1941– 73-ին՝ Մուքիմիի անվ․ ուզբեկ, երաժշտ․ (Տաշքենդ) թատրոններում։ Ստեղծել է մայրերի կերպարներ՝ Այսա– րա, Կիմյո, Ծեր մայր (Ցաշենի «Գյուլ– սարա», «Նուրխոն», «Ռևշան և Զուլխու– մոր»)։ Լավագույն դերերից են նաև Շի– րին, Ցասուման (խուրշիդի <Ֆարհադ և Շիրին»)։ 1931-ից նկարահանվում է կինո– յում («էմիրության կործանումը», 1955, «Որդիները գնում են առաջ», 1959, «Դու որբ չես», 1962 ևն)։ Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։

ՍԱՐԻՅԱՂՈՒԲ, գյուղ ՀՍՍՀ Վարդենիսի շրջանում, շրջկենտրոնից 10 կմ հվ–արլ․։ Կոլտնտեսությունն զբսսլվում է հացահա– Սարիյաղուբ տիկի, կերային կուլտուրաների մշակու– թյամբ և անասնապահությամբ։ Ունի միջ– նակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կինո, բուժկայան։

ՍԱՐԻՆՅԱՆ Սերգեյ Ներսեսի [ծն․ 17․11․ 1924, գ․ Սեյդիշեն, ԷՂԻՄ–ի Ստեփանա– կերտի (այժմ՝ Ասկերանի) շրջանում], հայ սովետական գրականագետ–քննա– դատ։ Բան․ գիտ․ դ–ր (1967), պրոֆեսոր (1970)։ ԱՄԿԿ անդամ 1948-ից։ Հայրենա– կան մեծ պատերազմի մասնակից։ Ավար– տել է Երևանի համալսարանի բանասի– րական ֆակ–ի հայկ․ բաժինը (1949)։ Ս* Ն․ Սարինյան 1960-ից Մ․ Աբեղյանի անվ․ գրականու– թյան ինստ–ի հայ նոր գրականության բաժնի վարիչն է։ Ս–ի աշխատությունները նվիրված են հայ նոր գրականության պատ– մության, գրական ուղղությունների, գրա– կանագիտության մեթոդաբանության ու տեսության հարցերին («Քննադատական ռեալիզմի սկզբնավորումը հայ գրակա– նության մեջ», 1955, «Հայկական ռոման– տիզմ», 1966)։ Նրա գրչին են պատկանում հայ դասականների մասին մենագրու– թյուններ ու հոդվածներ («Րաֆֆի», 1957, «Մուրացան», 1976)։ Իր ուսումնասիրու– թյուններում Ս․ հետազոտել է XIX դ․ և XX դ․ սկզբի հայ գրականության պատմու– թյան պարբերացման, զարգացման օրի– նաչափությունների, գրական դպրոցնե– րի և դասական գրողների ստեղծագործու– թյան գիտ․ մեկնաբանման սկզբունքները։ Նրան բնորոշ է գրական երևույթների կոնկրետ պատմ․ ու տիպաբանական, գե– ղագիտական ու փիլ․ համարժեքների միասնական քննությունը։ Ս․ հանդես է գալիս նաև ժամանակակից հայ գրակա– նության հրատապ խնդիրներին նվիրված քննադատական աշխատություններով («Քննադատությունը և գեղարվեստական զարգացումը», 1973, «Գեղարվեստական գրականության պատմականությունը», 1979)։ Նրա գործուն մասնակցությամբ հրատարակվել է «Հայ նոր գրականու– թյան պատմություն»-ը (հ․ 1–5, 1962– 1979, Հայկ․ ՍՍՀ պետ․ մրցանակ, 1980)։ Հեղինակակից է Մոսկվայում ռուս, հրա– տարակված «Հայ գրականություն» (1976) դասընթացի։ Ս–ի առաջաբանով և ծանո– թագրություններով «Բիբլիոտեկա պոե– տա» («Библиотека поэта») մատենա– շարով Լենինգրադում տպագրվել է Վա– հան Տերյանի «Բանաստեղծություններ» (1980) գիրքը։ Երկ․ Գրական դիտողություններ, Ե․, 1964։ Սերունդներ և ավանդներ, Ե․, 1984։ Ս․ Դարոնյան

ՍԱՐԻՊԵՒ», գյուղ Արևմտյան Հայաստա– նում, էրզրումի վիլայեթի Բայազետի գա– վառում։ XX դ․ սկզբին ուներ մոտ 350 հայ բնակիչ։ Զբաղվում էին հացահատիկի ընտիր տեսակների մշակությամբ, այգե– գործությամբ, անասնապահությամբ, ար– հեստներով, առետրով։ Գյուղում կար եկեղւցի (Ս․ Մինաս) և վարժարան (Աշոտ– յան)։ Բնակիչները բռնությամբ տեղա– հանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամա– նակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանա– պարհին։ Մակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

ՍԱՐԻՍՈՒ, գետ Ղազախ․ ՍՍՀ Ջեզկազ– գանքւ U Կզըլ Օրդայի մարզերում։ Երկա– րությունը 671 կմ է, ավազանը՝ 81600 կմ2։ Առաջանում է ժաման Սարիսու և ժաքսի Սարրսու գետերի միախառնումից, հո– սում Ղազախական մանրաբլուրների սահւաններով հվ–արմ․ և կորչում Բետ– պակ Դալա անապատում։ Սնումը ձնային է։ Ջրերն օգտագործվում են արդյունաբե– րության ջրամատակարարման և ոռոգ– ման համար։ ՍԱՐ1․ՈՒ, գյուղ Արեմտյան Հայաստանում, էրզրումի վիլայեթի Mimu գավառում։ 1909-ին ուներ 45 տուն հայ բնակիչ։ Զբաղ– վում էին այգեգործությամբ, հացահատի– կի մշակությամբ, մեղվաբուծությամբ, արհեստներով, անասնապահությամբ, առեւորով։ Գյուղում կար եկեղեցի՝ կից դպրււցով։ Բնակիչները տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասլւ զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակ սվաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։ ՍԱՐ Ւ»ՈՇԵՎ Սերգեյ Աբրահամի (ծն․ 1913, Արզնի), Սովետական Միության հերոս (22․2․1944), լեյտենանտ։ Ազգությամբ ասորի։ ՍՄԿԿ անդամ 1942-ից։ 1941-ի մայիսին զորակոչվել է կարմիր բանակ, Հայլենական մեծ պատերազմում մաս– նակցել Տագանրոգ, Դոնի Ռոստով քաղաք– ների համար մարտերին, Կովկասի պաշտ– Ս․ Ա․ Սարխոշև պանությանը։ Հերոսի կոչման արժանացել է Դէ եպրի գետանցման ժամանակ (1943-ի սեպւոեմբեր) ցուցաբերած խիզախության U արիության համար։ 1944–45-ին, որ– պես սակրավորների դասակի հրամանա– տար, մասնակցել է թշնամու Կորսուն– Շևչենկովսկիի խմբավորման ջախջախ– մանը, Լեհաստանի ազատագրմանը, Օդե– րի գետանցմանը, Բեռլինի գրավմանը։ 194^-ին զորացրվել Է։ Պարգևատրվել է Լեն]ւնի և Կարմիր աստղի շքանշաններով։ UUT 4Ա&Մ (հուն, аариссацое < аариа£со, բաոացի՝ միս պատառոտել), կաա ակ եր– գականի տեսակ, սպանիչ ծաղր պարունա– կող դատողություն։ Հեգնանքի բարձրա– գույն աստիճանը, որով դրական սկըզբ– նախոսքից անմիջապես հետո բացահայտ–