Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/234

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վում է երեույթի բացասական «արժեքը»։ Նպատակամիտվածությամբ Ս․ միշտ ան– խնա է, ծաղրող, մինչդեռ հեգնանքը, որ– պես հումոր օգտագործվելիս, ձեռք է բե– րում խաղաղ նըբերանգներ։ Ի տարբե– րություն ուղղակի մերկացման, Ս․ դրսե– վորվում է որպես առարկայի վերաիմաս– տավորման պրոցես։ Ս–ով են հագեցած Հ․ Պարոնյսնի, Ե․ Օտյանի շատ երկեր։

ՍԱՐԿԱՎԱԳ, կուսակրոն կրտսեր սպասա– վոր վանքերում։ Վաղ քրիստոնեական համայնքներում Ս․ է կոչվել համայնքի տնտ․ գործերը վարող ընտրովի անձը։ Պաշտոնական եկեղեցու կազմակերպու– մից և եպիսկոպոսության ստեղծումից հետո Ս․ դարձել է եպիսկոպոսի օգնակա– նը, ապա աստիճանաբար մղվել նվիրա– պետության ստորին աստիճան։ Նրա հիմ– նական պարտականություններն են՝ խըն– կարկել, պատարագին Ավետարան կար– դալ, ժողովրդին քարոզներով աղոթքի առաջնորդել։ Ս–ի բացակայության դեպ– քում այդ պարտականություններդ կա– տարում է քահանան՝ նրա հագուստով։

ՍԱՐԿԱՎԱԳ ԲԵՐԴԱԿՑԻ, Բ և ր դ Ш 1[ Ш- ց ի (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), XVI դ․ հայ տաղերգու։ Եղել է կրոնավոր, ըստ երե– վույթին, Բերդակցի է կոչվել ծննդավայ– րի՝ Բերդակ գյուղի անունով (սակայն հայտնի չէ, թե հայկ․ մի քանի Բերդակ գյուղերից՝ որի անունով)։ XVI–XVII դդ․ հայ մշակույթի այն գործիչներից է, որոնք ձգտել են նպաստել ժողովրդի hnqhnn ուժերի զարթոնքին՝ ստեղծելով ուշ միջ– նադարյան տաղերգությանը բնորոշ, սիրո, բնության, գինու U ուրախության երգեր։ Ա․ Բ–ուց մեզ է հասել «Գովասանութիւն խաղողոյ, բաժակի, այլև վասն ուրախու– թեան» տաղը (Երևանի Մեսրոպ Մաշսոցի անվ․ Մատենադարան, ձեռ․ 3081)։ Մ․ Բ–ուն է վերագրվել «Թագուհի մի ես տեսա» սկսվածքով ժող․ երգը (նրա յստնձին տարբերակներ հայտնի են Կի– րակոս Երեցի, Քուչակ Վանեցու և ոմն Մարկավագի անունով), ինչպես նաև (որ անհավանական է) Ֆրիկի «Դանգաո»-ի տարբերակներից մեկը (վերնագրված է՝ «Սարկավագ վարդապետի ասացեալ մարտ ընդ աստուծո»)։ Գրկ․ Փափազյան Վ․, Պատմուք յուն հայոց գրականության, Թ․, 1910, էշ 251 -52։ ՄնացականյանԱ․ Ս․, Հայկական միջ– նադարյան ժողովրդական երգեր, Ե․, 1956։ Սահակյան Հ․, Ուշ միջնադարի հայ բանաստեղծությունը, Ե․, 1975։ Ա․ Ղազիւյան

ՍԱՐԿԻՍՈՎ Բաբկեն Եսայռլ (ծն․ 8․12․ 1913, Շուշի), սովետական կուսակցական և պետ․ գործիչ։ ՍՄԿԿ անդամ 1931-ից։ Ավարտել է Ադրբեջանի ինդուստրիալ ինստ–ի էներգետիկայի ֆակ–ը (Բաքու, 1938) և ՍՄԿԿ ԿԿ–ին կից կուսակցական բարձրագույն դպրոցը (Մոսկվա, 1Տ44)։ Աշխատանքային գործունեությունն սյսել է 1929-ից՝ Բաքվի տեխ․ մատակարարման մեխ․ արհեստանոցում։ 1938–39-ին աշ– խատել է Բաքվի Մ․ Մ․ Բուդյոննու ւււնվ․ նավթավերամշակման գործարանում (ին– ժեներ, ավագ ինժեներ, գլխ․ մեխանիկի տեղակալ)։ 1941-ին նշանակվել է այդ գործարանում ՄՄԿԿ Կենտկոմի կազմա– Բ․ Ե․ Սարկիսով կերպիչ։ 1944-ից աշխատել է ՍՄԿԿ ԿԿ ապարատում (հրահանգիչ, սեկտորի վա– րիչի տեղակալ, սեկտորի վարիչ)։ 1955-ին ընտրվել է ՀԿԿ Կենտկոմի քարտուղար։ 1961-ից աշխատել է որպես ՀՄՄՀ Մինիս– տըրների խորհրդի գիտահետազոտական աշխատանքների կոորդինացման պետ․ կոմիտեի նախագահ, 1966-ից՝ ՀՄՄՀ ավ– տոմոբիլային տրանսպորտի մինիստր, 1970-ից՝ ՀՄՄՀ Մինիստրների խորհրդի գների պետ․ կոմիտեի նախագահ։ 1975-ի հուլիսից Մ․ ՀՄՄՀ Գերագույն սովետի Նախագահության նախագահն է, 1977-ից՝ միաժամանակ ՄՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության նախագահի տեղակալ։ ՄՄԿԿ Կենտկոմի անդամության թեկնա– ծու (1981-ից), ՍՄԿԿ Վերստուգիչ հանձնա– ժողովի անդամ (1976–81-ին)։ ՀԿԿ Կենտ– կոմի անդամ է 1955-ից, ՀԿԿ ԿԿ բյուրոյի անդամ (1955–61-ին ե․ 1975-ից)։ Եղել է ՄՄԿԿ XXI, XXV, XXVI համագումարների պատգամավոր,․ ՄՄՀՄ IX–XI, ՀՄՄՀ V– X գումարումների Գերագույն սովետի դե– պուտատ։ Պարգևատրվել է Լենինի, Հոկ– տեմբերյան հեղափոխության, Աշխատան– քային կարմիր դրոշի շքանշաններով։

ՍԱՐԿԻՍՈՎ Գևորգի Իլյիչի (7․6․1904, Թիֆլիս–3․1․1977, Մոսկվա), ինժեներա– տեխնիկական ծառայության գեներալ–մա– յոր (3․8․1953)։ ՄՄԿԿ անդամ 1925-ից։ Ավարտել է Թիֆլիսի բանֆակը (1926), ապա Մոսկվայի բարձրագույն ինժեներա– կան–շինարարական ուսումնարանում երեք տարի (1929–32) սովորելուց հետո՝ Վ․ Վ․ Կույբիշևի անվ․ ռազմաինժեներա– կան ակադեմիան (1936)։ 1936–41-ին աշխատել է Կիևի զինվ․ օկրուգում, եղել զինվ․ շին․ աշխատանքների տեղամասի պետ, գլխ․ ինժեներ, օկրուգի շինվարչու– թյան պետ։ Հայրենական մեծ պատերազմի սկզբից նշանակվել է Հվ–Արմ․ ռազմաճա– կատի շինվարչության պետ, 1943–45-ին գլխավորել Մոսկվայի ռազմ․ շին․ աշխա– տանքները։ 1946-ից պատասխանատու պաշտոններ է վարել ՄՄՀՄ պաշտպանու– թյան մինիստրությունում։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի և Կարմիր աստղի 2 շք անշաններով։

ՍԱՐԿԻՍՈՎ Հակոբ Աբրահամի (15․12․ 1907, գ․ Խնձորեսկ, ՀՄՄՀ Գորիսի շրջա– նում–26․7․1971, Տաշքենդ), կուսակցա– կան, պետ․ աշխատող, ջրատնտեսական շինարարության կազմակերպիչ։ Ուզբ․ ՄԱՀ վաստ․ շինարար, Տաջիկխ ՄԱՀ վաստ․ իռիգատոր։ ՄՄԿԿ անդամ 1926-ից։ Ավար– տել է Կարմիր պրոֆեսուրայի ինստ–ը (1933)։ 1925–31-ին եղել է կոմերիտական ղեկավար աշխատանքի (Չիմքենդ, Թուր– քեստան, Միրդարյա, Ակտյուբինսկ, 1930–31-ին՝ ՄԺՀ), 1934–35-ին՝ Փայ Արիկի (Սամարղանդի մարզ) ՄՏԿ քաղ– բաժնի պետ, 1931–37-ին Ուզբ․ կոմկուսի Փայ Արիկի շրջկոմի առաջին քարտուղար, 1937-ին՝ Ուզբ․ կոմկուսի Կենտկոմի բաժ– նի վարիչի տեղակալ, 1937–40-ին՝ բամ– բակի գործարանի դիրեկտոր՝ Անդիջա– նում, 1941-42-ին՝ Ուզբ․ ՍՍՀ հողժող– կոմի առաջին տեղակալ։ 1942–48-ին Ս․ ղեկավարել է Ֆարհադի ՀԷԿ–ի, 1957-ից Սովյալ, ապա Քարշի տափաստանների իրացման, ոռոգման համակարգերի շի– նարարության աշխատանքները։ Ս–ի ղեկավարությամբ մշակվել են ջրա– տնտ․, գյուղական շինարարության կազ– մակերպչական–տնտ․ և խոպան հողերի խոշոր զանգվածների իրացման նոր հա– մալիր մեթոդներ։ Ս․ եղել է ՍՄԿԿ XXIV համագումարի պատգամավոր, Ուզբ․ ՍՍՀ IV–VIII գումարումների Գերագույն սո– վետի դեպուտատ։ Լենինյան մրցանակ (1972)։ Պարգևատրվել է Լենինի 2, «Պատ– վո նշան» շքանշաններով։ Ս–ի անվամբ են կոչվում նախագծային ԳՀԻ Միջին Ասիա– յում, սովետական տնտեսություն Սիր– դարյայի մարզի Գուստլիկի շրջանում, փողոց Տաշքենդում, ջրանցք Սովյալ տա– փաստանում։ Գրկ․ Григорянц А․, Акоп Саркисов, Ташкент, 1974․

ՍԱՐԿԻՍՈՎ Հարություն Քրիստափորի [27(14)․12․1908, Բաքու)], հայ սովետական անասնաբույժ, մանրէաբան։ Անասնա– բուժ․ սնկաբանության և միկոտոքսիկոզ– ների մասին ուսմունքի հիմնադիրնե– րից։ Կենսբ․ գիտ․ դ–ր (1951), պրոֆեսոր (1952), ՀամԳԳԱ ակադեմիկոս (1983),

ՌՍՖՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1969)։ ՍՍԿԿ անդամ 1951-ից։ 1931-ին ավարտել է Անդրկովկասյան անասնաբուժ․ (այժմ՝ Երևանի անասնաբուծ–անասնաբուժ․) ինստ–ը։ 1932–34-ին եղել է Ադրբեջանի անասնաբուժ․ ԳՀԻ–ի, 1934–39-ին՝ Մոսկ– վայի անասնաբուժ․ պատրաստուկների գիա ահ սկման ինստ–ի ավագ գիտաշխա– տող, 1939–56-ին՝ թունավոր սնկերի ուսումնասիրման համամիութենական գի– տահետազոտական լաբորատորիայի վա– րիչ։ 1957-ից ՀամԳԳԱ փորձարարական անասնաբուժության համամիութենական ինստ–ի անտիբիոտիկների և սնկաբանու– թյան լաբորատորիայի վարիչն է։ Գիտ․ աշխատանքները հիմնականում վերաբերում են կենդանիների ախտաբա– նության մեջ թունավոր սնկերի դերի ուսումնասիրման, մաշկային փորձանմու– շի մեթոդով սնկերի թունավորության լա– բորատոր ախտորոշման հարցերին։ Բա– ցահայտել է մարդկանց սննդաթունային ալեյկիայի և կենդանիների ֆուզարիո– տոքսիկոզի պատճառագիտությունը։ Մշա– կել է կենդանիների մաշկային հիվանդու– թյունների՝ դերմատոմիկոզների ժամա– նակ իմունագոյացման տեսական հի– մունքները։ Նրա ղեկավարությամբ ստեղծ– վել են (աշխարհում առաջինը) խոշոր եղ– ջերավոր անասունների, ձիերի, մորթա– տու գազանների, ճագարների տրիխոֆի– տիայի դեմ վակցինաները (ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1973)։ Ս․ առաջինն է ՍՍՀՄ–ում անասնապահության և անասնաբուժու– թյան մեջ կիրառել անտիբիոտիկներ։ Առաջարկել է գործնականում կիրառվող