Գ, Ի․ Սարկիսով Հ․ ft․ Սարկիսով Ս․ Ա․ Սարկիսով Ֆ․ Ի․ Սարկիսով բիովեաին և բիովիա պատրաստուկները։ Հեղինակ է 11 գյուտի և 18 արտոնագրի։ 1962-ից Ս․ ՄԱԿ–ի առողջապահության համաշխարհային կազմակերպության (ժնն) փորձագետն է անտիբիոտիկների և միկոտոքսինների հարցերի գծով։ Պար– գևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի, Կարմիր աստղի շքանշան– ներով, ԺՏՆՑ–ի ոսկե (3), Յա․ Պուրկինեի (Չեխոսլովակիա) մեդալներով։ Երկ․ Микотоксикозы, М․, 1954; Экономич– ные биомициновые препараты для живот– новодства, М․, 1960 [совм․ с др․]; Диагности– ка грибных болезней, М․, 1971 [соавторы Корочева В․ П․, Квашнина Е․ С․]; Иммуни– тет и специфическая профилактика трихо– фитии крупного рогатого скота, < Вестник с․ х․ науки», 1973, Jsfe 11․
ՍԱՐԿԻՍՈՎ (Սարգսյան) Մորիս (1882, Թիֆլիս –1947, Տեզե, Ֆրանսիա), հայ քանդակագործ։ 1885-ին Սարկիսով– ների ընտանիքը տեղափոխվել է Շվեյցա– րիա։ 1901–04-ին Ս․ սովորել է ժնևի Գեղեցիկ արվեստների դպրոցում։ Նրա գործերը ցուցադրվել են 1914-ից՝ Փարի– զում, ժնևում, Բեռնում, Ցյուրիխում և այլուր։ Իբրև դիմաքանդակի ճանաչված վարպետ հրավիրվել է դասավանդելու ժնևի Արվեստի դպրոցում։ Ունեցել է ան– հատական ցուցահանդեսներ ժնևի Ռաթ Մ․ Սարկիսով․ «Մերկը» թանգարանում և Մոոզ պատկերասրա– հում (1914–28), Ցյուրիխի արվեստի թան– գարանում (1931)։ Ստեղծել է դիմաքան– դակներ («Պրոֆեսոր Ռաուլ Պիկտետ», «Կարդինալ Մերմիլիյո», «ժան ժակ Մո– նիե») և կոմպոզիցիոն աշխատանքներ («Մահ», «Հուսալքում», «Իփիգենիա»), որոնց ներհատուկ է կյանքի հանդեպ ունեցած զգայուն, խոհական վերաբեր– մունքը։ Նրա «Հանճարի հովանավորը» բարձրաքանդակը (1921) զարդարում է ժնևի Աշխատանքի միջագգայիև պալատի ճակատը։ Ս․ Հարությունյան․
ՍԱՐԿԻՍՈՎ Աիմեոն (Սարգսյան Սիմոն) Ալեքսանդրի (7․2․1895, Շուշի–13․12․ 1971, Մոսկվա), հայ սովետական նյար– դաֆիզիոլոգ և նյարդամորֆոլոգ։ Ավար– տել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը (1915)Г ՍՍՀՄ ԲԳԱ ակադեմիկոս (1948)։ ՍՄԿԿ անդամ 1918-ից։ 1923-ին ավարտել է Մոսկվայի համալսարանի բժշկ․ ֆակուլ– տետը, ապա Կարմիր պրոֆեսուրայի ինստ–ը։ 1925-ին Ս–ի նախաձեռնությամբ Մոսկվայում կազմակերպվել է ուղեղի բջջակերտվածքի (ցիտոարխիտեկտոնի– կա) լաբորատորիա։ Վերջինս 1928-ին վերակառուցվել է ուղեղի ԳՀԻ–ի, որի ան– փոփոխ դիրեկտորն էր Ս․ մինչև 1968-ը։ Ս–ի գիտական աշխատանքները հիմնա– կանում վերաբերում են գլխուղեղի տե– սողական ֆունկցիային, կենտրոնական նյարդային համակարգի կառուցվածքա– յին առանձնահատկություններին և կենսա– էլեկտրական երևույթներին՝ բնականոն և ախտաբանական պայմաններում, ուղեղա– բնի ցանցանման գոյացության դերի, նյարդադեղաբանության, գլխուղեղի էլեկ– տրոնային մանրադիտման, հյուսվածքա– քիմիայի և նյարդակիբեռնետիկայի, ինչ– պես նաև կենտրոնական նյարդային հա– մակարգի անալիզատորների դինամիկ տեղայնացման հարցերին։ Մինչև էլեկ– տրոնային մանրադիտակի ի հայտ գալը Ս․ առաջարկել է հիպոթեզ՝ ուղեղի աստ– ղաձև բջիջների և դենդրիտային «փշիկ– ների» հատուկ (ռեցեպտիվ) դերի մասին (նյարդային իմպուլսների փոխանցման, ուղեղի կեղևում տեղի ունեցող հետքային պրոցեսների իրացման և ուղեղի ակտի– վության պլաստիկության ու շարժունու– թյան գործում)։ Հետագայում այդ հիպո– թեզը հաստատվեց անգլիացի գիտնական Գրեյի և Ս–ի՝ էլեկտրոնային մանրադի– տակով կատարված հետազոտություննե– բով։ Ս․ եղել է ՍՍՀՄ առողջապահության մի– նիստրության բժշկ․ գիտ․ խորհրդի, նյար– դախտաբանների և հոգեբույժների համա– միութենական ընկերության նախագահ, նյարդախտաբանների միջազգային ֆե– դերացիայի փոխնախագահ, ՍՍՀՄ ԲԳԱ նախագահության, Բեռլինի ԳԱ թղթակից անդամ, Մեծ Բրիտանիայի թագավորա– կան բժշկ․ ընկերության և արտասահման– յան այլ երկրների նյարդախտաբանների ու հոգեբույժների ընկերությունների ան– դամ։ Պարգևատրվել է Լենինի, Աշխատան– քային կարմիր դրոշի *2, «Պատվո նշան» շքանշաններով։ Եբկ․ Очерки по структуре и функции моз– га, М․, 1964; Электронная микроскопия моз– га [совм․ с Н․ Н․ Боголеповым], М․, 1967․ Ս․ Հովհաննիսյան ՍԱք ԿԻՍՈՎ Ֆեոդոր Իսայու [1915, գ․ խաս– Չիֆթլիկ (Կարսի մարգում)–8․10․1944, Լիտվա], Սովեաական Միության հերոս (1․11․1943), գվարդիայի լեյտենանտ։ 1ДЛ-Կ անդամ 1938-ից։ Հայրենական մեծ պատերազմի սկզբին Ս․ Կրասնոդարի երկրամասի Նովոկուբանսկի շրջանի Պրո նոկոպսկի գյուղի կոլտնտեսության նաի ագահն էր։ 1941-ի սեպտեմբերին կազմակերպել է աշխարհազորային հեծ– յալ էսկադրոն և եղել դրա քաղղեկը։ Կա– մավոր մեկնել է ռազմաճակատ։ 1943-ի հոկտեմբերին, որպես 126-րդ Դորլովյան հրաձգային դիվիզիայի 366-րդ հրաձգա– յին գնդի 3-րդ գումարտակի քաղղեկ, մասնակցել է Մելիտոպոլի ազատագըր– մանը, այդ մարտերում ցուցաբերած անձ– նական խիզախության և արիության հա– մար արժանացել հերոսի կոչման։ Զոհվել է Մ․ Ուպին բնակավայրի համար կռիվ– ներ ում։
ՍԱՐԿԻՍՈՎՍ Ս*արիա Մեժլումի [ծն․ 28․4․ 192՞r, ք․ Գանձակ (այժմ՝ Կիրովաբադ)], հայ սովետական ֆիտոֆիզիոլոգ։ Կենսբ․ գիս․ դ–ր (1974)։ Ավարտել է Ադրբեջա– նի գյուղատնտ․ ինստ–ի պտղաբանջա– րաբուծության ֆակ–ը (1948)։ 1948 – 1959-ին աշխատել է նույն ինստ–ում, 195!)-ից՝ ՀՍՍՀ խաղողագործության, գի– նեգործության և պտղաբուծության ԳՀԻ–ում։ Դիտական աշխատանքները վե– րաբերում են պտղատու կուլտուրաների և խարողի վազի աճման, զարգացման և պտղաբերման պրոցեսների հորմոնային կարգավորման, ինչպես նաև պտղագո– յացման, կտրոնների արմատակազմման հարցերին։ Ս․ մշակել է (Մ․ Ք․ Չայչախյա– նի ղեկավարությամբ) պտղատու կուլտու– րաների և խաղողի վազի բերքատվության բարձրացման նպատակով ֆիզիոլոգիա– պես ակտիվ միացությունների (աճի կար– գավորիչների, հիբերելինների, ռետար– դանտների) կիրառման մեթոդներ։ Ս․ բւայահայտել է ՀՍՍՀ խիստ ցամաքային կլի յ՚այի պայմաններում մշակվող պտղա– տու կուլտուրաների և խաղողի վազի վե– գետատիվ բազմացման ու պտղաբերման պրոցեսներում աճի հորմոնների էնդո– գեէ մասնակցությունը։ Եդկ․ Регуляторы роста у виноградной лозы и плодовых культур (соавтор М․ X․ Чайла- хян), Е․, 1980․
ՍԱՐԿՈՄԱ (< հուն․ adp£, սեռ․ հոլով՝ aapxog – միս և со|ш – վերջավորություն ուռուցքների անվանումներում, անվանու– մը պայմանավորված է նրանով, որ Ս–ի կտրվածքի տեսքը նման է հում ձկան մսի), շարակցական հյուսվածքի չարորակ ու– ռուցք։ Կարող է առաջանալ սաղմնային շա– րակցական հյուսվածքից (մեզենքիմոմա) և հասուն մեզենքիմային հյուսվածքից՝ ոսկրային (օստեոսարկոմա), աճառային (քւնդրոսարկոմա), անոթային (անգիոսար– կոմա), արյունաստեղծ (ռեթիկուլոսարկո– մա, Ցուինգի սարկոմա), մկանային (լեյո– միււսարկոմա, ռաբդոմիոսարկոմա), նյար– դային հյուսվածքի հենքային տարրերից (գլիոսարկոմա)։ Ս–ները կազմում են չար–