որակ ուռուցքների գրեթե 10%-ը, լնդ որում դրանց մեծ մասն ունի վւափւււկ հյուսվածքային (մկանային, ճարպայ]ւն, անոթային, նյարդային) ծագում, հազ– վադեպ են արյունաստեղծ օրգաննէրի Ս–ները։ Ս–ների հյուսվածաբանական պատկերը խիստ բազմազան է։ Ս–նէրի աճն ու զարգացումն ընթանում է շատ արագ, չարորակ ուռուցքների հատկու– թյունները (հատկապես հարևան հյուս– վածքների մեջ ներաճելու և դրանց ք սյ– քայելու) խիստ արտահայտված են։ Ի տարբերություն քաղցկեղի, Ս–ների դէ պ– քում մոտակա ավշահանգույցներն ախ– տահարվում են հազվադեպ, այն էլ հի– վանդության ուշ, փուլում, սակայն արյան միջոցով մետաստազներ են տալիս հեււա– վոր օրգաններում։ Բուժման, ախտորոշման և կանխարգել– ման մասին տես Ուռուցքներ հոդվածրւմ։
ՍԱՐԿՈՖԱԳ (հուն, осгркофогуод, բառա– ցի՝ միս խժռող, մի տեսակ կրաքարի ան– վանում, որն իբր ոչնչացնում էր դիակեե– րը), քարադագաղ, քարատա– պան, դագաղ, ոչ մեծ դամբարան հին ժողովուրդների մոտ, լայն առումով՝ ճար– տարապետորնն և գեղարվեստորեն ձևա– Սաօ1ւո5>ազ՝ գտնվա& Ցերհում (այժմ՝ Օեր– վետերի), կավ (մ․ թ․ ա․ մոա 500, Հուլ]ւոս պապի վիլլայի թանգարան, Հռոմ) վորված որևէ դագաղ։ Հատկապես դիտււր– ժան են հին եգիպտ․ (բազմաթիվ մասերից կազմված, սկզբում՝ կացարանի տեսք ւվ, իսկ մ․ թ․ ա․ III հազարամյակից՝ մումէւա– կերպ), Էտրուսկյան (կափարիչին մահա– ցածի ֆիգուրով), հելլենիստական, Ւ ին հռոմ․ և վաղ միջնադարյան (հարթաքան– դակներով և ճարտ․ հարդարանքով) Ս–՚ւե– րը։ Անտիկ Ս–ի տիպը զարգացում է գոել Վերածննդի և բարոկկոյի դարաշրջան՛ ւե– րում։
ՍԱՐՀԱՍԱՆ, Սարահասան, Սա ւ ը Հասան, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, Սեբաստիայի վիլայեթի Եըլտըգ–էլի գավառակում։ Առաշին համաշխարհա ին պատերազմի նախօրեին ուներ 400 1 այ բնակիչ (50 տուն)։ Զբաղվում էին հացա– հատիկի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, արհեստներ ւվ։ Գյուղում կար եկեղեցի (Ս․ Գևորգ)՝ 1[ից վարժարանով։ Բնակիչները բռնությս մբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեգնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաււթի ճանապարհին։ Մակավաթիվ փրկվածնէ րն ապաստանել են տարբեր երկրներո մ։
ՍԱՐՄԱՏՆ ԷՐ (լատ․ Sarmatae), մ․ թ․ ա․ III–մ․ թ․ IV դդ․ Տոբոլ և Դանուբ գետերի միջև ընկած տափաստաններում սփռված իրանալեզու ցեղերի ընդհանուր անվա– նումը։ Ս–ի վաղ ժամանակաշրջանի պատ– մությունն առնչվում է սավրոմաւռներին, Ոսկե մանյակ Ւաիւլաչ դամբարանաբլրից, այսպես կոչված «Նովոչերկասկյան գանձ» (մ․ թ․ ա․ I դ․–մ․ թ․ I դ․, էրմիաաժ, Լենին– գրադ) որոնց միջավայրում էլ, հավանաբար, ձևա– վորվել են Ս–ի ցեղային խոշոր միավորում– ները։ Ս–ի տնտեսությունը հիմնվել է վաչ– կատուն անասնապահության վրա։ Հո– ղագործությամբ զբաղվել են նախկինում հողագործ բնակչություն ունեցած վայրե– րում հիմնավորված Ս․։ Նոր արոտավայ– րեր ձեռք բերելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև առևտրի ու կողոպուտների նպատակով քաղաքներին ու հողագործ, շրջաններին մոտենալու ձգտմամբ, Ս․ սկսել են շարժվել և բնակություն հաստա– տել արմ–ում։ Մ․ թ․ ա․ Ill–II դարերից Ս–ի մի մասը յուրացրել է նախակովկասյան հարթավայ– րերը, մյուսները հաստատվել են Հս․ Մերձ– սևծովյան տափաստաններում (Սարմա– տիա)։ Մ․ թ․ ա․ II դ․ վերջին Ա․, իբրև սկյութների դաշնակիցներ, պայքարել են Պոնտոսի թագավորության դեւ/։ Մասնակ– ցել են Բոսպորի թագավորության ներքին պատերազմներին՝ աստիճանաբար բնա– կեցնելով դրա քաղաքները։ Բարե զոհասեղան Բիս–Օբա (Օրենբուրգի մարզ) բնասահմանավայրից (մ․ թ․ ա․ V դ․, Պատմության , պետ․ թանգարան, Մոսկվա) Մ․ թ․ ա․ I դ․ սկզբին Մ․ դաշնակցել են Պոնտոսի թագավոր Միհրդատ VI Եվպա– տորին՝ ընդդեմ Հռոմի։ Մ–ի արլ․ խումբը տնտեսապես և քաղաքականապես կապ– ված է եղել Միջին Ասիայի պետություննե– րի, հատկապես՝ Խորեզմի հետ։ Մ․ թ․ I դ․ Ա․ արշավել են Անդրկովկաս, հայտնվել են Դանուբ գետի աւիերին և բնակություն հաստատել Հռոմ․ կայսրության սահման– ների մոտ։ I–II դդ․ Ա–ի մեջ հզորացել են հատկապես աչանները։ III դ․ Հս․ Մերձ– սևծովյան շրջաններում Ս–ի տիրապետու– թյունը խարխլել են գոթերը, իսկ IV դ․ նրանց ջախջախել են հոները։ Ս–ի մի մա– սը գոթերի և հոների հետ մասնակցել է ժողովուրդների մեծ գաղթին։ Ս–ի առան– ձին խմբեր (մասնավորապես՝ ալանները) հասել են Իսպանիա և թափանցել Հս․ Աֆ– րիկա։ Մեր երկրի հվ–ում պահպանված Ս–ի խմբերը վաղ միջնադարում խառնվել են այլ ժողովուրդների (սլավոն․, հյուսիս– կովկասյան), մեծ մասամբ՝ թյուրքալեզու ցեղերի հետ։ Օսերի լեզվում պահպանվել է Ս–ի լեզվի հիմքը։ Ս–ի վաղ ժամանակաշրջանի (մ․ թ․ ա․ VII – III դդ․) մշակույթին բնորոշ է կենդա– նական կամ «գազանային ոճի» տարբե– րակը․ հագուստը, զենքերը, ամանները և կենցաղային այլ առարկաներ զարդարվել են կենդանիների հարթ, փորագիր, բարձ– րաքանդակ, ծավալային ոճավորված կեր– պարանքներով (ոսկի, բրոնզ, ոսկոր, եղջյուր, քար)։ Ավելի ուշ, Ս․ մեծ վարպե– տության են հասել մետաղների դրվագ– ման (տորևտիկոս) և ոսկերչ․ արվեստի մեջ․ «գազանային ոճի» պատկերներին (գլխավորապես՝ լարված պայքարում միահյուսված գիշատիչների ու հրեշների խիստ ծռմռված մարմիններ) զուգահեռ, տարածված են եղել թևավոր ոգիների, մարդակերպ աստվածությունների և բու– սական մոտիվները։ Մ․ թ․ ա․ III դ․ երե– վան գալով՝ II –IV դդ․ ծաղկման է հասել Ս–ին բնորոշ «բազմագույն ոճը», հագուս– տը, մետաղյա արտադրանքը զարդարվել են գույնզգույն քարերով, ուլունքներով, մարգարիտներով ևն։ Կենդանակերպ մո– տիվները աստիճանաբար զիջել են երկ– րաչափ․ նախշերին։ Սարմատական ժա– մանակաշրջանի վերջում (III –IV դդ․) «բազմագույն ոճը» դարձել է ավելի ճոխ, իսկ իրերը՝ կոպիտ։ Գրկ․ Вопросы скифо-сарматской археоло– гии, Сб․ ст․, [М․, 1954]; Смирнов К․ Ф․, Савромагы․ Ранняя история и культура сар- матов, М․, 1964; Маловицкая Д․ Я․, Сарматское искусство, в кн․։ История ис– кусства народов СССР, т․ 1, М․, 1971․ ՍԱՐՍ՛ԵՆ (Սարգսյան Արմենակ Սարգսի, 1․3․1901, գ․ Պախվանց, Ռշտունիքի գա– վառում – 18․2․1984, Երևան), հայ սո– վետական բանաստեղծ, ՀՍՍՀ կուլտու– րայի վաստ․ գործիչ (1967)։ ՍՄԿԿ անդամ 1941-ից։ 1924-ին ավարտել է Լենինականի մանկավարժ, ուսումնարանը, 1932-ին՝ Երևանի համալսարանի պատմալեզվա– գրական ֆակ–ը։ Մ–ի ստեղծագործությունը, թեմատիկ առումով, բազմազան է (հայրենի տան կո– րուստ, գաղթի ճանապարհներ, ապերջա– նիկ մանկություն, ապա՝ վերածնված հայ– րենիք, սեր, կյանքի ու մահվան փիլիսո– փայություն), հարուստ՝ բանաստեղծա– կան տարբեր ձևերով (քառյակ, տրիոլետ, ութնյակ, գազել) ու ժանրերով, հարա– զատ՝ հայ դասական բանաստեղծության ոճին ու ոգուն։ Զգացմունքայնությամբ և քնարականությամբ են հատկանշվում նրա «Դաշտերը ժպտում են» (1925), «Թռիչք» (1935), «Երգաստան» (1940), «Հայրենիք» (1944), «Ծաղկունք» (1945), «Գագաթների կարոտը» (1954), «Հայրենի տուն» (1955), «Հայոց սիրտ» (I960), «Բանաստեղծի աղ–