բյուրը» (1961), «Կենաց բաժակ» (1963), «Ծաղկավոր ձմեռ» (1964) ժողովածուները։ Հայրենասիրական–քաղաքացիական պաթետիկայով տոգորված իր բանաստեղծություններում Ս․ արտահայտել է ազգ․ ու համամարդկային գաղափարներ, գովերգել սովետական ազգերի ծաղկումն ու եղբայրացումը, սոցիալիստական շինարարության առաջընթացը։ Գրել է նաև մանուկների համար («յոթ երջանիկներ», 1950, «Ծաղկաձոր», 1952, «Խոսող ծաղիկներ», 1958, և այլ ժողովածուներ)։
Ս–ին է պատկանում ՀՍՍՀ պետ․ հիմնի տեքստը։ Նրա բանաստեղծություններից մոտ երկու հարյուրը վերածվել է երգի («Խնջույքի երգ»:
«Խաչատուր Աբովյան», «Սիրո երգ»)։ Ս․ պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային կարմիր դրոշի, Կարմիր աստղի, «Պատվո նշան» շքանշաններով։
ՍԱՐՅԱԿՆԵՐ (Sturnidae), ճնճղուկազգիների կարգի թռչունների ընտանիք։ Մարմնի երկարությունը 18–43 սմ է։ Կտուցն ուղիղ է, ոտքերն՝ ուժեղ, փետրավորումը՝ խիտ՝ հաճախ մետաղական փայլով։ Հայտնի է Ս–ի 104 (ՍՍՀՄ–ում՝ 8) տեսակ՝ տարածված գլխավորապես Արլ․ կիսագնդի արևադարձային և մերձարևադարձային շրջաններում։ Սնվում են մանր անողնաշարավորներով և հատապտուղներով։ Գերազանցապես օգտակար թռչուններ են։ ՀՍՍՀ–ում հանդիպում են սովորական Ս․ (Sturnus vulgaris) ևվարդագույն (Pastor roseus)։ Սովորական Ս․ նստակյաց են, բնադրում են առավելապես լեռնային շրջաններում, բնակավայրերից ոչ հեռու, տնային պայմաններում կարող են վերարտադրել ուրիշ թռչունների երգը և մարդկային խոսքը։ Վարդագույն Ս․ վերադառնում են մայիսին և չվում օգոստոսին։ Լեռնային գոտում հսկայական բնադրվող գաղութներ են կազմում։
ՍԱՐՅԱՆ Գեղամ (Բաղդասարյան Գեղամ Բաղդասարի, 25․12․1902, Թավրիզ–14․11․1976, Երևան), հայ սովետական բանաստեղծ։ ՀՍՍՀ (1967) և ՈԻՍՍՀ (1972) կուլտուրայի վաստ․ գործիչ։ 1920-ին ավարտել է Թավրիզի Կենտրոն, թեմական միջնակարգ դպրոցը։ 1922-ից հաստատվել է Սովետական Հայաստանում, ուսուցչություն արել Լենինականում։ 1927–28-ին աշխատել է «Ավանգարդ», «Մաճկալ» (Երևան), 1928–31-ին՝ «Բանվոր» (Լենինական) թերթերում, 1934-1935-ին՝ «Խորհրդային գրականություն» ամսագրում, այնուհետև զբաղվել է բացառապես ստեղծագործական աշխատանքով։
Դասական քնարերգության (Դուրյան, Տերյան, Մեծարենց) ավանդներով սնված պատանի Ս․ գրել է տխրահույզ, ներհուն երգեր («Օ՜, ես դեռ մանկուց․․․», «Ծխախոտս», «Երկնքի պես հոգի ունեմ պարզ ու մունջ․․․» ևն)։ Տպագրվել է 1919-ից։ 1925-ին լույս է տեսել Ս–ի առաջին գիրքը՝ «Շիրակի հարսանիքը» («Հեքիաթ Շիրակի մասին», պոեմ), 1930-ին՝ բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն՝ «Երկիր խորհրդային»։ Այնուհետև հրատարակվել են Ս–ի քնարական երգերի, բալլադների, պոեմների ժողովածուները՝ «Երկաթե ոտնաձայներ» (1933), «Միջօրե» (1935), «Գյուլնարա» (1935), «Բանաստեղծություններ» (1940), «Բալլադներ» (1944), «Հատընտիր» (1951), «Ընտրված էջեր» (1965), «Քրիզանթեմ» (1968, ՀՍՍՀ պետ․ մրցանակ՝ 1970), «Մտերիմ էջեր» (1972)։ Լույս են տեսել նաև «Պատմվածքներ» (1928) ժողովածուն, «Օտար մարդը» (1929) վիպակը, «Երեք երգ» (1936), «Գրիգոր Գերեն» (1967) դրամատիկական պոեմները, «Հրաշալի սերունդ» (1950) չափածո վեպը և թատերգություններ։
Ս․ միշտ հավատարիմ է մնացել քնարերգուի իր խառնվածքին ու ոճին, ջերմ, անմիջական, մտերմիկ, երբեմն պայծառ տխրությամբ համակված նրա երգերը հայրենիքը, սերը, ստեղծարար աշխատանքը, ազգերի եղբայրությունը, մարդը գովերգող ձոներ են։ Հույզի և խոհի, քնարական նուրբ խոսքի և քաղաքացիական բուռն պաթոսի ներդաշնակությամբ, թեմատիկ բազմազանությամբ, կենսական հագեցվածությամբ, գեղարվեստական հյուսվածքի ինքնատիպությամբ են հատկանշվում Ա–ի բալլադները, պոեմները, չափածո դրամաներն ու ավանդազրույցները, որոնցում պատկերվել են քաղաքացիական կռիվների և Հայրենական մեծ պատերազմի հերոսականությունը («Բալլադ սիրո և հերոսության մասին», «Լուսանկարը» ևն), հայ ժողովրդի պատմ․ ճակատագիրն ու հայության ազգային–հայրենասիրական ոգորումները («Դեպի կառափնարան», «Փառքի տաճարը»), սոցիալիստական շինարարությունը («Երեք կոմբայնավար» ևն)։ Դասական արժեքներ են Արևելքի ժողովուրդների ազգ․ և հոգևոր զարթոնքի թեմաներով Ս–ի բալլադները («Գյուլխաւդա», «Գյուլնարա», «Իրանի») և խոհասիլ․ ավանդազրույցները («Շահն ու Մեջնունը», «Տղան և մահը», «Սարմարակերա գեղուհին», «Գելֆրոշ և Էլ-Նուրի» են) Նրա շատ բանաստեղծություններ երգի են վերածվել։ Դրել է նաև մանուկների համար։ Հայերեն է թարգմանել Ա․ Պուշկինի, Մ․ Լերմոնտովի, Հ․ Հայնեի, Ի․ 1ավճավաձեի, Ի․ Գրիշաշվիլու ստեղծագործություններից, ինչպես նաե Մ․ Տվենի «Հեկլբերի Ֆիննի արկածները» (1934), Ռ․ Կիպլինգի «Մաուգլի» (1937), Տ․ Տևչենկոյի «Կոբզար» (1939) և «Պոեմներ» (1964) գործերը։ Ս–ի երկերը առանձին գրքերով հրատարակվել են ռուս․, թա ւգմանվել ՍՍՀՄ և աշխարհի շատ ժողոուրդների լեզուներով։ Ս․ ընտրվել է ՍՍՀՄ II, VI և VIII գումարումների Գե–ագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի 2 ն «Պատվո նշան» շքանշաններով։ Երկ․ Եբկ․ Ժող․, հ․ 1-5, Ե․, 1969-72։ Ընա․
ՍԱՐՅԱՆ (Տևր–Գրիգորյան) Թադևոս Խաչատուրի [28․4(11․5)․ 1903, Երեվան–23․9․1974, Երևան], հայ սովետական դերասան, ռեժիսոր, թատերական գործիչ, մանկավարժ։ ՀՄՄՀ ժող․ արտիստ (1954)։ 1919-ին ընդունվել է Վ․ Միրզոանի թատերական ստուդիան։ Ավարտելուց հետո, 1921-ին, իբրև դերասան գործուղվել է Ալեքսանդրապոլի (այժմ՝ Լենինական) Քաղլուսվարի թատրոն։ 1923–25-ին և 1926–28-ին սովորել է Մոսկվայի Ռ․ Միմոնովի ղեկավարած հայկ․ դրամատիկական ստուդիայում, միաժամանակ՝ 1923–28-ին՝ Վ․ Մեյերխոլդի պետ․ փորձարարական թատերական արվեստանոցում։ Ուսանելու տարիներին, իբրև դերասան և ռեժիսորի ասիստենտ, աշխատել է Մոսկվայի Մեյերխոլդի աեվ․ պետ․ և Օրեխովո–Զուևոյի բանվորական թատրոններում։ 1928-ին, Հայաստանի լուսժողկոմատի առաջարկով, հայկ․ դրամատիկական ստուդիայի շրջանավարտների հետ տեղափոխվել է Լենինական և նշանակվել նորաստեղծ Երկրորդ պետթատրոնի գլխ․ ռեժիսոր։ Լինելով ա դ թատրոնի հիմնադիրներից՝ Մ․ այնտեղ կազմակերպել է նաև ստուդիա, ուր դասավանդել է դերասանի վարպետություն և թատրոնի պատմություն։ 1930–1932-ին եղել է Երևանի Առաջին պետթատրոնի ռեժիսոր և դերասան, ուր (ինչպես և Լենինականում) խաղացել է Ռ․ Միմոնո–