Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/238

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վի ղեկավարությամբ պատրաստած դե– րերը՝ Աբիսողոմ աղա, Պաղտասար ււղ– բար, Թափառնիկոս (Պարոնյանի «Մեծա– պատիվ մուրացկաններ», «Պաղտասար աղբար», «Ատամնաբույժն արևելյան»)։ 1932–37-ին՝ Բաքվի հայկ․ դրամատի! ա՛– կան թատրոնի գլխ․ ռեժիսոր։ Այնտեղ Ս․ հիմնադրել է ադրբ․ թատերական տեխնի– կումի հայկ․ սեկցիան և ղեկավարել այն։ 1938-ին կրկին հրավիրվել է Երևանի Սուն– դուկյանի անվ․ թատրոն՝ իբրև ռեժիար։ 1941-ին Սունդունյանի «Խաթաբալա» (1940, Սունդուկյանի անվ․ թատրոն) պ]ւե– սի բեմադրությամբ Ս․ մասնակցել է Թ․ Սարյա՚յը Բալաբեկի դերում (Ն․ Զարյանի «Փորձադաշտ») մոսկովյան հյուրախաղերին։ Մ․ Երևսնի երաժշտ․ կոմեդիայի թատրոնի հիմէ ա– դիրներից է (գլխ․ ռեժիսորը՝ 1942–54-ին)։ 1948-ին, Վ․ Աճեմյանի հետ բեմադրած Շիրվանզադեի «Մորգանի խնամին» (Երե– վանի երաժշտ․ կոմեդիայի թատրոն) ներ– կայացման մեջ Մինթոևի անձնավորումով, Ս․ համընդհանուր ճանաչում է ձեռք ]!ե– րել իբրև կատակերգակ դերասան։ 1955 ից եղել է Սունդուկյանի անվ․ թատրոնի դե– րասան։ Ա․ իր մարմնավորած կերպարնե– Թ․ Սարյանը Մինթոևի դերում (Շիրվան– զադեի «Մորգանի խնամին*) րում՝ Թափառնիկոս (Պարոնյանի «Ատամ– նաբույժն արևելյան»), Նազար (Դեմիրճ– յանի «Քաջ Նազար»), Բալաբեկ (Զարյա– նի «Աղբյուրի մոտ»), Աուրմաչ (Մովզոնի «Մի խուլ նրբանցքում»), Արշակ Բեգլարիչ (Քոչարյանի «Հին հիվանդություն»), Գա– րեգին (Տեր–Գրիգորյանի «Գարնան անձ– րև»), դրսևորել է ժող․ փափուկ հումոր, նուրբ տեխնիկա, արտիստական մեծ իմա– ցություն և փորձ։ Ա–ի լավագույն բեմա– դրություններից են․ Լենինականի պետ․ թատրոնում՝ Ա․ Ֆայկոյի «Պորտֆելավոր մարդը», Ն․ էրդմանի «Մանդատ» (երկուսն էլ՝ 1929), Երևանի Մունդունյանի անվ․ թատրոնում՝ Աֆինոգենովի «Ահը» (1932), Ա․ Օստրովսկու «Անմեղ մեղավորներ» (1939), Երաժշտ․ կոմեդիայի թատրոնում՝ Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» (1942), Չուխաճյանի «Կարինե» (1943), Բաքվի հայկ․ թատրոնում՝ Կոռնեյչուկի «Պլատոն Կրեչետ»), Ջանանի «Շահնա– մե» (երկուսն էլ՝ 1935), Բաքվի Ազիզբե– կովի անվ․ թատրոնում՝ Շիլլերի «Սեր և խարդավանք» (1939) ևն։ 1932-ից նկարա– հանվել է կինոյում (լավագույն դերը՝ Տեր, «Տերն ու ծառան»)։ 1946–48-ին դե– րասանի վարպետություն է դասավանդե| Երևանի թատերական ինստ–ում։ Պարգե– վատրվել է Աշխատանքային կարմիր դրո– շի շքանշանով։ Գրկ․ Ա վ ա գ յ ա ն K»․, Թադևոս Սարյան, Ե․, 1964։ Տայ սովետական թատրոնի պատ– մություն, Ե․, 1967։ խ․ԱւԼագյան

ՍԱՐՅԱՆ Ղագարոս (Լ ա զ ր) Մարտի– րոսի (ծն․ 30․9․1920, Դոնի Ռոստով), հայ սովետական կոմպոզիտոր, մանկա– վարժ, երաժշտական–հասարակական գոր– ծիչ։ ՀՍՍՀ ժող․ արտիստ (1972)։ ՍՄԿԿ անդամ 1943-ից։ Մ․ Սարյանի․ որդին։ 1934–38-ին սովորել է Երևանի կոնսեր– վատորիայում (Վ․ Տալյանի և Ս․ Բարխու– դարյանի կոմպոզիցիայի դասարան), ապա Մոսկվայի Գնեսինների անվ․ նրա– ժըշւո․ ուսումնարանում (Վ․ Յա․ Շեբալինի դասարան)։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին (1941–45)։ 1950-ին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիա– յի կոմպոզիցիայի դասարանը (դասա– տուներ՝ Դ․ Բ․ Կաբալևսկի, Դ․ Դ․ Շոստա– կովիչ, Ա․ Ն․ Ալեքսանդրով)։ 1950-ից դասավանդում է Երևանի կոնսերվատո– րիայում, մինչև 1958-ը՝ գործիքավորում, 1960-ից՝ կոնսերվատորիայի ռեկտոր և կոմպոզիցիայի դասատու (1972-ից՝ պրո– ֆեսոր)։ Ա–ի ստեղծագործություններն աչ– քի են ընկնում բովանդակության նշանա– կալիությամբ, նուրբ ճաշակով, կոլորի– տի հիանալի զգացողությամբ, հիմնական տեղ է գրավում գործիքային երաժշտու– թյունը։ Լայն ճանաչում են գտել Ս–ի «Սիմֆոնիկ պատկերներ»-ը (1955), «Հա– յաստան» սիմֆոնիկ պաննոն (1966), որ վերաստեղծում է նկարիչ Մ․ Սարյանի 4 կտավներում պատկերված բնանկարները։ Ջութակի կոնցերտում (1973) արտացոլ– վել են ժամանակակից գրելաոճի որոշ առանձնահատկություններ։ Ս–ի սիմֆո– նիան (1980) միամաս կոմպոզիցիա է, որն աչքի է ընկնում նորարարությամբ, ձևի ավարտվածությամբ, բոլոր բաղադրա– տարրերի ներդաշնակությամբ։ Գրել է նաև «խաղաղության օրը» վոկալ–սիմֆո– Ղ․ Մ․ Սարյան նիկ սյուիտը (1953), նվագախմբի համար՝ Թեմա վարիացիաներով (1947), Պոեմ (1950), «Հանդիսավոր նախերգանք» (1957), Սերենադ (1958), Adagio և պար (1960), թավջութակի և դաշնամուրի սո– նատ (1948), Արիա և տոկկատ ջութակի և դաշնամուրի համար (1965), լարային կվարտետ (1949), երգեր, կինոերաժշտու– թյուն։ ՀՍՍՀ պետ․ մրցանակ (1983)։ Պար– գևատրվել է Կարմիր Աստղի և «Պատվո նշան» շքանշաններով։ Մ․ Բերկո

ՍԱՐՅԱՆ Մարտիրոս Սարգսի [16(28)․2․ 1880, Նոր Նախիջևան –5․5․1972, Երևան], հայ մեծ նկարիչ։ ՍՍՀՄ ժող․ նկարիչ (1960)։ ՍՍՀՄ Գեղարվեստի ակադեմիա– յի իսկական անդամ (1947)։ ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1956)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1965)։ ՀՍՍՀ նկա– րիչների միության նախագահ (1945–51)։ Ս–ի նախնիները եղել են անեցի, որ գաղ– թել են Ղրիմ, մասնակցել տեղի հայկ․ գաղթավայրի հիմնադրմանը։ Նրանց շա– ռավիղները Ղրիմից տեղափոխվել և մաս– նակցել են Նոր Նախիջևանի հայկ․ գա– ղութի ստեղծմանը։ 1895-ին Ս․ ավարտել է տեղի հանրակրթական երկլեզվյան (հա– յերեն, ռուսերեն) ուսումնարանը։ Հ․ Ար– ծաթէցանյանքւ ղեկավարությամբ մասնա– գիտական նախնական գիտելիքներ սաա– նալուց հեւոո, 1897–190Հ–ին սովորել է Մոսկվայի Գեղանկարչության, քանդա– կագործության և ճարտարապետության ուսումնարանի գեղանկարչության բաժ– նում։ 1901-ին, առաջին անգամ, մեկնել է Կովկաս, եղել Երևանում, Աշտարակում, Վաղարշապատում, Սևանում, 1902-ին՝ Անիում։ ճամփորդության ընթացքում, ինչ– պես և հետագա տարիներին, հափշտա– կությամբ ուսումնասիրել է իր ժողովըր– դի պատմությունը, նիստուկացը, մշակույ– թը, ճարտարապետության, քանդակագոր– ծության, որմնանկարչության և դեկորա– տիվ–կիրառական արվեստի հուշարձան– ները, որը վճռական ազդեցություն է ունե– ցել Ա–ի աշխարհայացքի և ստեղծագոր– ծական մեթոդի ձևավորման ու զարգաց– ման վրա։ 1903-ին ավարտել է ուսումնա– րանի հիմնական դասընթացը և մոտ եր– կու տարի կատարելագործվել նույն հաս– տատությանը կից Վ․ Ա․ Սերովի և Կ․ Ա․ Կորովինի «Դիմանկարի արվեստանո– ցում»։ Ուսումնառության տարիներին մո– տիկից շփվել է ռուս մտավորականության լավագույն ներկայացուցիչներից շատերի հետ, ինչը զգալի նշանակություն է ունե– ցել Ա–ի՝ առաջադեմ մտավորականի և քա– ղաքացի արվեստագետի դիրքորոշման մեջ։