նիները, խնձորենիները, տանձենիները, ընկուզենիները, շագանակենիները, սոսիներն ու նոճիները։ Կենտր, և հվ․ շրջաններում անտառները սակավ են։ Նահանգի կլիման բազմազան է․ հս–ում և արլ–ում (Եվդոկիա, Շապին–Գարահիսար), որտեղ լեռների բարձրությունը հասնում է 1500 մ և ավելի, ձմեռը երկար է և խստաշունչ (ջերմաստիճանը հասնում է -12° C-ից -16°C-ի, երբեմն՝ մինչև -25° С), ամառը՝ կարճ (միջին ջերմաստիճանը մոտ 25° С է, առավելագույնը 35° C-ից չի անցնում)։ Հվ․ և արմ․ սարահարթերին ձմեռային միջին ջերմաստիճանը -6° C-ից -10° С է, իսկ ամռանը հաճախ ջերմաստիճանը ստվերում հասնում է 38° C-ի։
Անտառաշատ վայրերում վայրի կենդանիներից տարածված են արջը, գայլը, աղվեսը, լուսանը, վարազը, կզաքիսը, սամույրը, նապաստակը, սկյուռը, եղջերուն, թռչուններից՝ կաքավը, լորը, փասիանը, կտցարը, մեծ արոսը, բադը, սագը, սարյակը, կեռնեխը, արտույտը, կաչաղակը, ագռավը, արծիվը, բազեն, ուրուրը։ Ձկնառատ են գետերն ու լճերը (սռավել տարածված են ծածանազգիները)։
Ս․ վ–ի տարածքը հարուստ է հանածոներով (պղինձ, քարածուխ, մարմար, սպիտակ ճենակավ, կապարարծաթ, պաղլեղ, քարաղ ևն)։ Կան հանքային զանազան աղբյուրներ (կոչվում են «ջերմուկներ»), որոնցից հայտնի են Սեբաստիայից ոչ հեռու գտնվող Սառնաղբյուրը, Ջերմաղբյուրը (բաղադրությսմբ և հատկություններով նման է ֆրանս․ Վիշիի ջրերին), և Խավսայի ջերմուկը (45° C)։
Ս․ վ–ի տարածքը հնագույն ժամանակներից եղել է հայկ․ ցեղերի բնօրրան։ Մ․ թ․ ա․ VI–V դդ․ հս–ից մուտք են գործել հույները, որոնց թիվն ավելացել է հելլենիստական դարաշրջանում (մ․ թ․ ա․ IV–II դդ․)։ Մ․ թ․ ա․ I դ․, երբ Հռոմը զավթեց Ս․ վ–ի տարածքը, դրա արմ․ մասում գերակշռում էր հունալեզու բնակչությունը, իսկ արլ․ մասում՝ հայերը (ազգացեղային սահմանն անցնում էր մոտավորապես Սեբաստիայով)։ XI դ․ հայերը, խուսափելով թուրք. ներխուժումներից, Մեծ Հայքի գավառներից զանգվածաբար տեղափոխվել են Փոքր Հայք։ Ամենամեծ գաղթը տեղի է ունեցել 1021-ին, երբ Վասպուրականի Սենեքերիմ–Հովհաննես թագավորը՝ իր մերձավորներով, նախարարներով, ոստանիկներով և «բազմութեամբ ժողովըրդեան» տեղափոխվել է Սեբաստիա։ XI դ․ վերջից այնտեղ հաստատվել են նաև աննշան թվով թուրք. ցեղեր։ Կ․ Պոլսի Հայոց պատրիարքարանի տվյալներով 1880-ական թթ․ Ս․ վ–ում և Կեսարիայի գավառում կար 670 հզ․ հայ (20-25 հզ․ զոհվեց 1895–96-ի թուրք. կոտորածների ժամանակ)։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Ս․ վ–ում բնակվում էր 418 հզ․ հայ։ Ս․ վ–ի արմ․ մասում հայերը բնակվում էին հիմնականում քաղաքներում:
Գյուղերում բնակվող հայերը զբաղվում էին հացահատիկի, բրնձի, ոսպի, սիսեռի, ծխախոտի մշակությամբ, այգեգործությամբ, մեղվաբուծությամբ, գինեգործությամբ, անասնապահությամբ, արհեստներով։
Արդյունաբերությունը Ս․ վ․ մուտք գործեց XIX դ․ վերջից։ Ստեղծվեցին գործվածքեղենի, լուցկու, կաշվի, երկաթեղենի, գինու գործարաններ, պղնձի ձուլարաններ, ներկատներ։ Ներմուծում էին պղինձ, անագ, անիլինի ներկեր, սուրճ, կաշի, կոնյակ (Ֆրանսիայից), երկաթ, մահուդ, չիթ, նավթ, տավար (Ռուսաստանից), արտահանում՝ հացահատիկ, ալյուր, կանեփ, թարմ մրգեր, չամիչ, բանջարեղեն, մանր եղջերավոր անասուններ, բուրդ, փայտանյութ, գորգեր, մորթիներ ևն։ Հաղորդակցության ուղիները բարձիթողի վիճակում էին։ Հիմնական փոխադրամիջոց էին ուղտը, ձին, եզը, ջորին, ավանակը։ Արդյունաբերությունը, արհեստները և առևտուրը հիմնականում կենտրոնացված էին հայերի ձեռքում։
Ս․ վ–ում կային բազմաթիվ հայկ․ ճարտ․ հուշարձաններ (բերդեր, վանքեր, եկեղեցիներ ևն)։ Նվաճողները մի շարք եկեղեցիներ վերածել էին մզկիթի (օրինակ, Սեբաստիայի Ուլու–ջամի մզկիթը նախկնում եղել է հայկ․ եկեղեցի՝ Ս․ Երանոս անվամբ)։ XIX դ․ կեսից ստեղծված մշակութային ընկերությունների (Սենեքերիմյան, Անձնվեր, Լուսաբեր ևն) ջանքերով նկատելիորեն աշխուժացավ հայերի կրթ․, հասարակական և քաղ․ կյանքը։ 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ Ս․ վ–ի հայ բնակիչները բռնությամբ տեղահանվեցին։ Մեծ մասը զոհվեց գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանեցին տարբեր երկրներում։ Նահանգում մնացած հայերը (հիմնականում կանայք և երեխաներ) բռնությամբ թուրքացվեցին։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո որոշ թվով հայեր վերադարձան նախկին բնակավայրերը։ Այժմ հայեր կան Սեբաստիա, Եվդոկիա, Ամասիա քաղաքներում, Մարգվանում, Կեմերեկում, Նոր Խանում, Ուլաշում, Զարայում, Գյումուշ–Հաջի քյոյում։
Ներկայիս Ս․ վ․ (թուրք․՝ Սվազի իլ) զբաղեցնում է հիմնականում դարասկզբի Սեբաստիայի գավառի տարածքը և ունի 28,4 հզ․ քառ․ կմ տարածություն, 739,1 հզ․ բնակիչ (1975)։
Ս․ վ–ի հայաբնակ բնակավայրերի ցանկը․
Սեբաստիայի գավառ
Սեբաստիայի գավառակ․ Ակ–կայա, Բրգնիք, Դավրա, Իշխանի, Կալդի, Կողալի, Սեբաստիա։
Խաֆիքի (Հաֆիգի) գավառակ․ Ակ–կոյու, Աղտք, Բարջին, Բյուրակըն, Բորաղիտ (Պորաղըտ), Բոքա, Բռաբերդ, Դդմաճ, Դևօձա (Տևեքսե), էմին աղա չիֆթլիկ, Թավշանլու, Թոդորակ, Խանծառ, Ւսսվրազ, Իոսֆիք, Ւարասան, Ւարոխոն, Կամիս, Կառվա, Կովտուն, Ճանճի, Շժղենիկ, Ողնովուտ, Չիմեն–Ենիջե, Պարտիզակ, Պետրոսի (Քոչհիսար), Սարի Հասան, Սթանոս, Քյոթու–Ենիջե, Քոթնի։
Կանգալի (Քանկալի) գավառակ․ Բոզ–Արմուդ (Պոզ–Արմուտ), Գոմսուռ, Կանգալ, Կարա–Օրեն (Քարյորեն),Մաղարա,Մանջալիկ, Յարահիսար, Ուլաշ։
Տևրիկի (Դիվրիգի) գավառակ․ Արշուշան, Արտամետ, Բագրատուն, Բալամղա, Բարղամ, Բինկյան (Բենկան), Զմառա, Խուռնավիլ, Կասման, Կրասոն, Կարասիս, Մրվանա, Շիկիմ, Սինջան, Սուրբ Հակոբ, Տանձիկ, Տևրիկ, Օտուռ։
Թոնուսի գավառակ․ Սլաքիլիսե, Բավրոզ (Պավրոզ), Բարդին, Բուրհան, Գազի–Մաղարա, Դենդիլ (Տենտիլ), Թեմեջյուկ, Թեքմեն, Թոնուս, Թաիաճ, Լիսանլի, ԿայաՓունար, Կանթարոս, Կարագյոլ, Կարահիսար, Կեմերեկ, Կիկի, Կուրղլուկայա, Մաղարա, Յափալթուն, Չաթ, Չեփնի, Սարը Օղլան, Սըվղըն, Սիքանթ, Փաշագյուղ։
Կոչգիրիի (Քոչգիրի) գավառակ․ Ալաքիլիսե, Զարա, Կավակ, Կարաբողազ, Կոչգիրի, Միատուն, Չայքուրդ, Քարհատ, Քեչայուրդ։
Կյարինի գավառակ․ Գավաք (Քավաք), Դանիելի, Կյուրին, Կպին, Չախըրընքյոյու, Սաղի ձոր, Քրիստիանօրեն։
Նոր խանի գավառակ․ Բալահոր (Պալախոռ), Նոր խան, Շնքուրակ, Սիվրի։
Ազիզեիի գավառակ․ Ագարակ, Ազիզին, Բյունյան (Պիվնյան), Չեք, Սաղլի։
Տարենտի (Տերենտի) գավառակ․ Աշոտի, Տարենտ։
Շապին–Գարահիսարի գավառ․ Աբանա, Ալամոնիկ, Աղվանիս, Աղրավիս, Անդրեաս, Աներղի, Աֆսունդու, Բուսեիդ (Պուսեիտ), Բուրգ, Գոմեշտուն, Դեմիրջիլիկ, Դիշքյոյու, Դմլուճ, էսքիշեհիր, Թամզարա (Թոմարզա), Թանդըրջիկ, Լթառիճ, Ծիպերի, Կամինի, Կթանոց, Կողոնիա, Համամ, Ղրաճ, Մադեն, Մահմուդ, Մելիքշերիֆ, Մշակնոց, Նոր գյուղ, Շապին–Գարահիսար, Չարբախ, Չիֆթլիկ, Չրդակ, Սեվինդիկ (Սևենտիք), Սիս (I), Սիս (II), Վարի Ածպտեր, Վերին Ածպտեր, Քեչայուրդ։
Եվդոկիայի գավառ․ Աղաբաղի, Այվազա, Արգիլեդ, Բազար, Բյուսգյունշիկ (Պիվսկվինճիկ), Բյուսքենի (Պիվսքենի), Դնտաղաց, Գրիգորես, Գուրջի, Դարագյուղ (Տերեգեղ), Եվդոկիա, Զելա (Զիլե), էնդիզ, Թախթիբաղ, Կափուաղզի, Կեսարիա, Կեքսին, Հերեք, Յաթմիշ, Նեոկեսարիա (Նիքսար), Չարչի, Չիֆթլիկ, Չողլար, Պիծեռի (Պիզեռի), Պոլիս, Սախար չալ, Սարիկայան (Սարղայա), Վարազ, Քարավանսարայ։
Ամասիայի գավառ․ Ամասիա, Գյումուշ Հաջիքյոյ, Ենիջեքյոյ, Լաոդիկե (Լադիկ), Խավսա, Մարզվան, Մեջիդօզու, Վեզիրքյոփրու, Քյորքյոյ։
Գրկ․ Հովհաննես Սեբաստացի, Պատմութիւն Սեբասաիոյ, աշխատասիր․ Բ․ Լ․ Չուգասզյանի, Ե․, 1974։ Աղեքսանդյան Ա․, Պատմություն ականավոր քաղաքին Սեբաստիո,և սահմանաց նորա կամ Արքեպիսկոպոսության նորին, Վնտ․, 1911։ Գաբիկեան Կ․, Եղեռնապատում Փոքուն Հայոց եւ Նորին մեծի մայրաքաղաքին Սեբաստիոյ, Բոստոն, 1924։ Առաքել Ն․ Պատրիկ, Պատմագիրք հուշամատյան Սեբաստիո և գավառի հայության, հ․ 1, Բեյրութ, 1974։ Սապահ–Դյուլյան Ս․, Փոքր Հայքի հիշատակներ, Չիկագո, 1917։ Cuinet Vital, La Turquie d’Asie, t․ 1, P․, 1891․
ՍԵԲԱՍՏԻԱՆՈ ԴԵԼ ՊԻՈՄԲՈ (Sebastiano del Piombo, իսկականը՝ Լուչանի, Luciani, մոտ 1485, Վենետիկ –1547,