Չ.Տամատյանի, Մ․ Կիրնոազըի, Վ․ Մունտյանուի, Ի․ Մոլնարի և ուրիշների աշխատանքները)։ Դեկորատիվ-կիրառական արվեստում արդի ձևերի և նյութի արտահայտչական հնարավորությունների որոնումները միատեղվում են ժող․ արվեստի ավանդույթների կիրառման հետ (Պ․ Մատեեսկուի խեցեղեն, Զ․ Բըյկոյանուի ապակե կերտվածքները, Ա․ Գյացեի, Մ․ Պոդեանուի, Գ․ Ստոիկիցայի գեղարվեստական գործվածքները)։
XV․ Երաժշտությունը Ռ–ի երաժշտ․ մշակույթի ակունքները իր իսկ ժող․ երաժշտ․ ստեղծագործության մեջ է, որն ունի յուրահատուկ լադա-մեղեդիական համակարգ և ռիթմիկա։ Ռում․ ժող․ երաժշտությանը (ծիսային, օրորոցային, հովվական, կատակային, քնարական երգեր, էպիկական բալլադներ, ողբեր են) տիպական են բազմազան լադերը՝ պարզագույն 3–5 աստիճանանոցից մինչև բարդ, բազմաստիճանանոց համակարգերը։ Երգերը միաձայն են, հանդիպում են հետերոֆոնիայի տարրեր։ Ամենաբարդ ու ինքնատիպ ժանրերից է դոյնան։ Նշանակալից տեղ են գրավում սոցիալ․ բողոքի երգերը (հայդուկային, բատրակային, պրոլետարական), ինչպես և հակաֆաշիստական։ Բազմազան են ժող․ գործիքային եղանակները՝ հաճախ իմպրովիզացիոն բնույթի, զարդհնչյուններով հարուստ, քմահաճ ռիթմիկայով։ Բազմաթիվ պարային ժանրերից են՝ խորա, սըրբա, բրըու, ընվըրտիտա, հացեգանա ևն։ Կենցաղավարում են երգ ու պարով (ժոկ) ժող․ տոնահանդեսները։ Նվագարաններից են փողային՝ ֆլուեր (սրինգ), նայ (Պանի ֆլեյտայի տարատեսակ), չիմպոյ (պարկապզուկ), բուչում (եղջերափող) և լարային՝ կոբզա, ցիմբալ, ցիտրա, ջութակ, ավելի ուշ՝ թավջութակ, կոնտրաբաս։ Ազգ․ բանահյուսության ձևավորման և տարածման գործում կարևոր դեր են խաղացել ժող․ պրոֆեսիոնալ սրաժիշտները լըուտարները, որոնք սովորաբար հանդես են եկել անսամբլներով (թարաֆ)։ Թուրք. դարավոր տիրապետությունը արգելակել է Ռ–ի աշխարհիկ պրոֆեսիոնալ արվեստի ձևավորումը։ Մինչև XIX դ․ երաժշտ․ կյանքը կենտրոնացված էր իշխանական պալատներում և մենաստաններում։ XIX դ․ կեսին սկսել է կազմավորվել կոմպոզիտորական դպրոց։ Ռումին առաջին կոմպոզիտորները հիմնականում ստեղծել են խմբերգեր, մեներգեր, օպերետներ (6․ Ա․ Վախման, Ա․ Ֆլեխտենմախեր)։ Ռում. պրոֆեսիոնալ երաժշտությունը հաստատվել է Ռումինիա միասնական պետության մեջ Մոլդովայի և Վալախիայի քաղ․ միավորման ավարտից (1862) հետո։ Հանդես են եկել կոմպոզիտորներ Ա․ Կաուդելլան [հանրաճանաչ վոդեվիլների և «Պետրու Ռարեշ» առաջին ժողռոմանտիկական օպերայի (1889) ստեղծողը], Չ․ Պորումբեսկուն, Ջ․ Շտեֆընեսկուն, Կ․ Դիմիտրեսկուն (ռում․ առաջին լարային կվարտետների հեղինակը)։ Պրոֆեսիոնալ երգչախմբային մշակույթի ասպարեզում նշանակալի ավանդ են մուծել Գ․ Մուզիչեսկուն, ինչպես և Դ․ Կիրիակ Ջորջեսկուն, Գ․ Դիման, Յա․ Մուրեշանուն, ավելի ուշ՝ Յ․Վիդուն։
XIX դ․ 30-ական թվականներից ձևավորվել են ազգ․ կատարողական կադրերը, ստեղծվել երաժշտ․ կրթօջախներ։ Հիմնադրվել են ֆիլհարմոնիկ ընկերություններ Բուխարեստում (1833) և Յասսիում (1836), որոնք նախապատրաստել են կոնսերվատորիաների բացումը 1864-ին այդ քաղաքներում, կազմակերպվել են Ռում․ երգեցիկ և թատերական ընկերություններ Տրանսիլվանիայում (1847)։ Բուխարեստում ստեղծվել են մշտական սիմֆոնիկ նվագախումբ (1866) և ֆիլհարմոնիա (1868)։ 1830-ական թվականներից տարբեր խմբեր ռումիներեն, ռումին արտիստների մասնակցությամբ ներկայացրել են օպերաներ, 1852-ից՝ Մեծ (1877-ից՝ Ազգային) թատրոնի բեմում։ 1885-ին Զ․ Շտեֆընեսկուն կազմավորել է առաջին մշտական օպերային թատերախումբը։XIX դ․ 2-րդ կեսին համաշխարհային համբավի են հասել երգիչներ Ե․ Թեոդորինին,Հ․ Դարկլեն, Ջ․ Դումիտրեսկուն, Դ․ Պոպովիչ–Բայրյոյտը և ուրիշներ, հանդես են եկել ազգ․ առաջին դիրիժորներ է․ Վախմանը, է․ Կաուդելլան։ Բարձր մակարդակի է հասել երգչախմբային արվեստը․ 1901-ին Կիրիակ–Ջորջեսկուն հիմնադրել է «Կարմեն» երգչախմբային ընկերությունը։
XX դ․ վերջնականապես կազմավորվել է ազգ․ կոմպոզիտորական դպրոցը Ջ․ էնեսկուի գլխավորությամբ, որի սիմֆոնիկ կամերային երկերը և «էդիպ» օպերան (1931) ազգ․ ստեղծագործության դասական նմուշներ են դարձել։ XX դ․ 1-ին կեսին հանդես են եկել կոմպոզիտորներ Մ․ Անդրիկուն և Դ․ Կուկլինը (սիմֆոնիկ և կամերային երկերի հեղինակներ), Մ․ ժորան (ժամանակակից ռում․ բալետի հիմնադիրներից)։ Նվաճումներ են հանդիսացել U․ Դրըգոյի «Հարձակում» (1927), Պ․ Կոնստանտինեսկուի «Փոթորկոտ գիշեր» (1934) օպերաները։ 1920-ին Բուխարեստում ստեղծվել է Ռումին կոմպոզիտորների ընկերությունը։ Աշխուժացել է Ռ–ի երաժշտաթատերական և համերգային կյանքը։ Հանդես են եկել երգիչներ Պ․ Շտեֆենեսկու Գոանգը, Ֆ․ Քրիստոֆորեանուն, Թ․ Դրոզըվեսկուն, դիրիժորներ Ա․ Ալեսանդրեսկուն, Ջ․ Ջորջեսկուն, Ա․ Չոլանը, ականավոր ջութակահար և դիրիժոր Ջ․ էնեսկուն, դաշնակահար Դ․ Լիպատտին, թավջութակահարներ Դ․ Դինիկուն, Կ․ Դիմիտրեսկուն և ուրիշներ։ Ստեղծվել են օպերային թատրոններ Բուխարեստում (1919, 1921-ից՝ սլետ․) և Կլուժում (1920)։ 1921-ին Կլուժում բացվել է կոնսերվատորիա։ Շարունակվել է XIX դ․ կեսին Ն․ Ֆիլիմոնի, Թ․ Բուրադայի, Ա․ Պանի սկզբնավորած երաժշտության ու բանագիտության զարգացումը. նոր աշխատություններ են ստեղծել երաժիշտ․ պատմաբան Ջ․ Բրյազուլը, Կ․ Բրըիլոյուն, Ս․ Դրըգոյը, Տ․ Բրեդիչանուն։
Ֆաշիզմից երկրի ազատագրումն ու 1947-ին Ռ․ հանրապետություն հռչակելը նախադրյալներ ստեղծեցին նաև երաժշտ․ մշակույթի ծաղկման համար։ Գրվել են բազմաթիվ մասսայական երգեր (Յո․ Կիրեսկու, Վ․ Պոպովիչ, Մ․ Վեսկան, Մ․ Սոկոր, Գ. Դումիտրեսկու, Դ․ Պոպովիչ և ուրիշներ)։ Հերոսական, պատմական, հեղափոխական թեմաներով ստեղծվել են օրատորիաներ, կանտատներ՝ Ա․ Վիերուի «Իլիե Պանտիլիեի կեռնեխը» (1949), Գ․ Դումիտրեսկուի «Թուդոր Վլադիմիրեսկա> (1950), Տ․ Օլախի «Մարդու համաստեղությունը» (ըստ Մայակովսկու, 1960), ժող․ երաժշտ․ դրամաներ՝ Դ․ Դումիտրեսկուի «Գոսպոդար Ցոն Անգութ» (Քաջ կամ Հայ) (1955) և «Ապստամբություն» (1959), Պ․ Կոնստանտինեսկուի «Պանը Լեսնեա Ռուսալիմ» (1955), բալետներ՝ Մ․ Կիրիակի «Ցանկու ժիանու» (1962) և «Հուր» (1973)։ Անտիկ և դասական գրականությանը (Դ․ Պոպովիչի «Պրոմեթևս», 1958, Պ․ Բենտոյուի «Համլետ», 1969 օպերաները) դիմելուն զուգընթաց պահպանվել է ազգ․ լեգենդները մարմնավորելու ավանդական գիծը (Մ․ Թոդուցըի «Միորիցա» օրատորիան, 1959)։ Եռանդուն որոնումներ են կատարվում ազգ․ սիմֆոնիկ և կամերային երաժշտ․ մարզում (Զ․ Վանչա, Ցո․ Դումիտրեսկու, Դ․ Բուգիչ, Վ․ Բերգեր, Տ․ Օլահ, Դ․ Պոպովիչ), ստեղծվում են գործիքային կոնցերտներ (Կոնստանտինեսկու, Բենտոյու, Վիերու և ուրիշներ)։ Ակնառու են նվաճումները օպերետի և էստրադային երաժշտ․ (Դ․ Դենդրինո, Ն․ Կիրկուլեսկու, Հ․ Մըլինեանու, է․ Ռոման, Ֆ․ Կոմիշել), կինոերաժշտության մարզում։ Հիրավի ծաղկման է հասել կատարողական արվեստը։ Հանրահայտ են երգիչներ Զ․ Պալլին, Ե․ Չեռնեյը, Կ․ Զոբյանը, Ն․ Հեռլեան, Դ․ Ցորդըկեսկուն, դաշնակահար Վ․ Դեորգիուն, ջութակահարներ Շ․ Դեորգիուն, Ցո․ Վոյկուն, Շ․ Ռուհան, թավջութակահարներ Ռ․ Ալդուլեսկուն, Կ․ Իլյան, դիրիժորներ Մ․ Բասարաբը, Մ․ 0,Քրիստեսկուն, է․ Սիմոնը և ուրիշներ։ Կազմակերպվել են նոր երաժշտ․ թատրոններ և կոլեկտիվներ, ֆիլհարմոնիաներ՝ Տիմիշոարայում (1947), Կլուժում (1955), օպերային թատրոններ՝ Տիմիշոարայում (1947), Ցասսիում (1956)։ Ռում գործել են (1981) 5 օպերային և 16 երաժշտ․ և օպերետային թատրոններ, մոտ 20 սիմֆոնիկ նվագախումբ, կամերային նվագախմբեր և կամերայինգործիքային անսամբլներ, ժող․ գործիքների նվագախմբեր, երգչախմբային կոլեկտիվներ, ժող․ պարի անսամբլներ, այդ թվում՝ «Ռումինական ռապսոդիա» («Արտույտ», 1953)։ Հանրահայտ է Բուխարեստի կոնսերվատորի «Մադրիգալ» երգչախումբը (1968)։ Արվեստաբանության զարգացած բնագավառներից է երաժշտագիտությունը։ Երաժշտագետներից են Զ․ Վանչան, Վ․ Կոսման, Պ․ Բրընկուշը, Վ․ Թոմեսկուն, Օ․ Լ․ Կոսման, Ջ․ Սբըրչան, բանագետներից՝ Տ․ Աւեքսանդըրուն, է․ Կոմիշելը, Դ․ Չոբանուն։ 1949-ին Ռում․ կոմպոզիտորների ընկերությունը վերակազմվել է ՌԱՀ կոմպոզիտորների միության։ 1949-ին (1927-ին ստեղծված ժող․ երաժըշտության ֆոնոարխիվի հիման վրա) հիմնադրվել է ազգագրության և բանահյուսության ինստ․։ 1957-ից գործում է կոմպոզիտորների միության հրատարակչությունը 1950-ից հրատարակվում է ամենամսյա «Muzica» ամսագիրը։ 1958-ից, 3 տարին մեկ, Բուխարեստում տեղի են ունենում Ջ․ էնեսկուի անվ․ միջազգային փառատոներ և մրցույթներ։