Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

XVI․ Բալետը

Պրոֆեսիոնալ բալետային թատրոնի հիմքը ժող․ պարարվեստի ավանդույթ ներն են։ 1818-ին Բուխարեստում կառուցվել է «Կարմիր շատրվան» թատրոնը, ուր ներկայացվել են օպերային բեմադրություններ՝ պարային տեսա րաններով։ 1833-ին Բուխարեստում ֆիլհարմոնիկ ընկերությանը կից բացվել է պարի բաժին, 1869-ին կայացել է Լ․ Վիստի «Ոսկե արքայադուստր» ազգ․ առաջին բալետի պրեմիերան։ 1877-ին Ազգ․ թատրոնի օպերային թատերախմբին կից ստեղծվել է պարարվեստի դպրոց։ 1910-ական թթ․ ձևավորվել է Ռ–ի պրոֆեսիոնալ բալետային արվեստը։ 1921-ին Բուխարեստի թատրոնին (այժմ՝ Ռում․ օպերայի և բալետի թատրոն) և Կլուժի պետ․ օպերային կից ստեղծվել են բալետի մշտական խմբեր։ Ռում․ կոմպոզիտորները գրել են երաժշտություն ազգ․ բալետների համար (Կ․ Նոտտարայի «Իրիս», Մ․ ժորայի «Մադմուազել Մերիուցա», Պ․ Կոնստանտինեսկուի «Հարսանիք Կարպատներում» ևն)։ Երկիրը ֆաշիզմից ազատագրվելուց և հանրապետություն հռչակվելուց (1947) հետո նոր պայմաններ են ստեղծվել բալետային արվեստի զարգացման համար։ Բալետի խմբեր են կազմակերպվել Տիմիշոարայի, Ցասսիի, Կլուժի, Կոնստանցայի և այլ քաղաքների երաժշտ․ թատրոններին կից։ Բալետային ներկայացումներից են՝ Խ, ժերեայի «Հայդուկներ», Մ․ Կիրիակի «Իանկու ժիանու», Լ․ Պրոֆետի «Արքայազնը և աղքատը»։ Ռում․ բալետի առաջատար գործիչներից են՝ բալետմայստերներ Օ․ Դանովսկին, Տ․ Ուրսյանուն, Ֆ․ Կանսալին, արտիստներ՝ Ա․ Օռլեանուն, Ի․ Լիչիուն, Ե․ Մաչայը, Պ․ Չորտեան, Մ․ Շտեֆընեսկուն և ուրիշներ։ 1949-ին Բուխարեստում և Կլուժում բացվել են պարարվեստի ուսումնարաններ։


XVII․ Թատրոնը

Ռ–ի թատրոնը սկզբնավորվել է թատերականացված տարրեր պարունակող հին խաղերից և ծեսերից։ ժամանակի ընթացքում դրանք կորցրել են կրոն. նշանակությունը։ XVIII – XIX դդ․ ձևավորվել են թատրոնի ավելի բարդ ձևեր՝ «իրոզի» կամ «վիկլեիմ» (լիթուրգիական դրամա), «ժոկուլ պեպուշարիլոր» (տիկնիկային ներկայացում), հայդուկյան դրամա (ժող․ ապստամբների մասին)։ Ռում․ պրոֆեսիոնալ թատրոնի ծնունդը կապված է դպրոցական թատրոնի գործունեությանը։ Հայտնի են 1775-ին Տրանսիլվանիայում, 1816-ից Ցասսիում Գ․ Ասաքիի նախաձեռնությամբ, ինչպես և Բուխարեստում բանաստեղծ Ցա․ Վեկերեսկուի ղեկավարությամբ կազմակերպված ներկայացումները։ Բուխարեստում բացվել է դրամատիկական դպրոց (1833), Ցասսիում՝ Դրամատիկական կոնսերվատորիա (1836)։ 1841-ին Ցասսիում կառուցվել է թատերական շենք։ 1852-ից Բուխարեստում գործել է Մեծ թատրոնը, որը 1877-ին վերանվանվել է Ազգային։ Պրոֆեսիոնալ թատրոնի ստեղծմանը նպաստել են 1848-ի հեղափոխության մասնակից, գրող և հասարակական գործիչներ Կ․ Նեգրուցին, Ալեքսանդրին, Մ․ Կոգելնիչանուն և ուրիշներ։ XIX դ․ 2-րդ կեսին մեծապես զարգացել է դերասանական արվեստը, որն ունեցել է երկու ուղղություն՝ ռեալիստական (Մ․ Միլլո) և ռոմանտիկական (Կ․ Կարաջալե, Մ․ Պասկալի)։ 1877-ին հիմնադրվել է Դրամատիկական ընկերությունը, որ միավորել է պրոֆեսիոնալ դերասաններին։ Ազգ․ թատերարվեստի զարգացմանը նպաստել է դրամատուրգ, ռեժիսոր և քննադատ Յո․ Լ․ Կարաջալեի գործունեությունը․, որը ռում․ երգիծական կատակերգությունը բարձրացրել է համաշխարհային մակարդակի։ Զուգընթաց ձևավորվել է նաև պատմական դրամայի ժանրը (Վ․ Ալեքսանդրի, Ա․ Դավիլա և ուրիշներ)։ XX դ․ սկզբին ձևավորվել է ռեժիսորական արվեստը (առաջին ռումին, ռեժիսորն է Պ․ Գուստին, ազգ․ թատրոնի բարենորոգողներից՝ Ա․ Դավի լան)։ Տրանսիլվանիան Ռ–ին միանալուց հետո, 1919-ին Կլուժում հիմնադրվել է Ազգ․ թատրոնը, որը նշանակալի հաջողությունների է հասել Զ․ Բրսանի ղեկավարությամբ։ Ֆաշիզմի տարիներին թատերական առաջադեմ գործիչներ Կ․ Պետրեսկուն, Տ․ Բուլանդրան, Լ․ Ստուրձա–Բուլանդրան, Մ․ Ֆիլոտին, Մ․ Սեբաստյանը և ուրիշներ պայքարել են հանուն բեմարվեստի ռեալիստական ավանդույթների, խաղացանկում հաստատել ռուս. և համաշխարհային դասական դրամատուրգիան։ 1938-ին Ցասսիում ստեղծվել է «Աշխատանք և բարի կամք» թատրոնը (ռեժ․ Վ․ Ցո․ Պոպա) բանվորների համար։ Ֆաշիստական զորքերից երկրի ազատագրումից և 1947-ին Ռ–ի հանրապետություն հռչակվելուց հետո թատերարվեստը մեծ վերելք է ապրել։ Նոր դրամատուրգիան (Մ․ Դավիդօղլու, Խ․ Լովինեսկու, Ա. Բարանգա, Ա․ Միրոդան) օգնել է լուծել սոցիալիստ. շինարարության խնդիրները։ Ռ–ում ստեղծվել են Կոմեդիայի (1961), Փոքր (1964) և այլ նոր թատրոններ։ 1974-ին գործել են 40-ից ավելի թատրոններ (այդ թվում՝ հունգ․, գերմ․, սերբ, ևն)։ Դրանցից առաջատար են՝ Յո․ Լ․ Կարաջալեի անվ․ Ռում․ ազգ․, Լ․ Ստուրձա–Բուլանդրայի անվ․ Ռումինական, Կոմեդիայի, «Միկ», Նոտտարայի անվ․, երեխաների համար՝ Յո․ Կրեանգըի անվ․, տիկնիկային՝ «Ցենդերիկե» (բոլորը Բուխարեստում), Ցասսիի Վ․ Ալեքսանդրիի անվ․ Ազգային, Կլուժ Նապոկայի և Կրայովայի Ազգային թատրոնները։ Ռեժիսորներից և դերասաններից են՝ Ռ․ Բելիգանը, Հ․Պոպեսկուն, է․ Չուլեյը, Լ․ Զուրժեսկուն, թատերական քննադատներ և պատմաբաններ՝ Վ․ Ռինյանուն, Վ․ Սիլվեստրուն և ուրիշներ։ 1954-ից Բուխարեստում գործում է Յո․ Լ․ Կարաջալեի անվ․ թատերական և կինեմատոգրաֆիական արվեստների ինստ–ը (1948–54-ին՝ Դրամատիկա– կան կոնսերվատորիա), 1950-ին Տիրգու–Մուրեշում կազմակերպվել է Ա․ Իշտվանի անվ․ Հունգարական թատերական ինստ–ը։

XVIII․ Կինոն

1897-ից նկարահանվել են տեսարանային ֆիլմեր, 1912-ին՝ առաջին լիամետրաժ գեղարվեստական կինոնկարը։ Ազգ․ կինեմատոգրաֆիայի ձևավորումը կապված է ժող․ իշխանության հաստատման (1945) հետ։ 1948-ին կինոարտադրությունն ազգայնացվել է, սկսվել է կինոցանցի ընդլայնումը։ 1949-ին թողարկվել է երիտասարդ շինարարների մասին «Զրնգում է հովիտը» (ռեժ․ Պ․ Կըլինեսկու) կինոնկարը։ 1950-ական թթ․ 2-րդ կեսից ստեղծագործող ռեժիսորների 1960–70-ական թթ․ ֆիլմերը դարձել են ազգ․ կինոարվեստի նվաճումներ՝ «Ծարավ» (1961, ռեժ․ Մ․ Դրըգան, ըստ Տ․ Պոպովիչի), «Խելամիտ մարդու առավոտը» (1966, ռեժ․ Ա․ Բլայեր), «Թունել» (1967, ռեժ․ Ֆ․ Մունտեանու, ՍՍՀՄ–ի հետ), «Թոդոր» (1967, ռեժ․ Լ․ Բրատու) ևն։ 1970-ական թթ․ սկզբի կինոարվեստին բնորոշ է թեմատիկ, ժանրային և ոճական բազմազանությունը, լավագույն ֆիլմերից են՝ «Դավադրություն» (1970, ռեժ․ Մ․ Մարկուս), «Մաքուր ձեռքերով» (1972, ռեժ․ Մ․ Նիկոլաեսկու), «Պատ» (1975, ռեժ․ Կ․ Վաենի)։ Համաշխարհային ճանաչում են վայելում Յոն Պոպեսկու–Դոպոյի մուլտիպլիկացիոն կինոնկարները։ Արդյունավետ է նաև է․ Բոստանի գործունեությունը մանկական կինոյի բնագավառում՝ «Երիտասարդություն՝ առանց ծերության» (1969), «Վերոնիկա» (1972), «Վերոնիկան վերադառնում է» (1974) ևն։

Գիտահանրամատչելի և վավերագրական կինոյում աշխատում են ռեժիսորներ Մ․ Իլիեշուն, Ա․ Բոյանգիուն, է․ Մանդրիկը և ուրիշներ։ 1957-ին Բուխարեստում ստեղծվել է պետ․ կինոարխիվ, 1963-ին՝ Կինոաշխատողների ընկերություն։ Կինոյի կադրեր է պատրաստում Յո․ Լ․ Կարաջալեի անվ․ թատերարվեստի ինստ–ի կինեմատոգրաֆիայի ֆակուլտետը։ 1964-ից Մամայայում անցկացվում են ազգ․ կինոփառատոներ։ Կինոյում նկարահանվում են դերասաններ Ռ․ Բելիգանը, Մ․ Պոգոնատը, Մ․ Բարբուն, Ի․ Պետրեսկուն, Վ․ Ռըդեսկուն, է․ Պետրուցը և ուրիշներ։

XIX․ Հայերը Ռումինիայում

Ռ–ի հայկ․ գաղութը հնագույններից է Հվ–Արլ․ Եվրոպայում։ Ենթադրվում է, որ Բյուզ․ կայսրության կազմակերպած բռնագաղթերի հետևանքով արդեն V–XII դդ․ հայերի հոծ զանգվածներ են բնակեցվել Ռ–ի տարածքում։ Աքքերմանում գտնվել է 967-ին թվագրված մի արձանագրության բեկոր, որը նույնպես վկայում է հայերի գոյությունը Ռ–ում՝ նախքան Բագրատունիների թագավորության անկումը։ Ռ–ում հայերի վաղեմի և ստվար բնակության վկայությունն են նաև հայկ․ բազմաթիվ տեղանունները, երբեմնի հայաշատ գրեթե բոլոր քաղաքներում հայկ․ թաղամասերի ու փողոցների առկայությունը։

Հայերը Ռ․ են գաղթել Անի–Ղրիմ–Աքքերման ճանապարհով։ Նրանց հոսքն այդ երկիր ուժեղացել է հատկապես Անիի, ապա Կիլիկիայի Հայկ․ թագավորության անկումից հետո։ Ռ–ի հայերը 1350-ին Բոտոշանում, 1355-ին՝ Ռոմանում, 1395-ին՝ Ցաշում (Ցասսի) կառուցել են քարաշեն եկեղեցիներ, ունեցել իրենց հոգևոր թեմը, որը 1365-ից ենթարկվել է նվովի հայկ․ եպիսկոպոսությանը։ XIV դ․ 2-րդ կեսին հայերի թիվը երկրում այնքան է աճել, որ Ալեքսանդր Բարեպաշտը 1401-ի հուլիսի 30-ի հրովարտակով Սուչավա մայրաքաղաքում նրանց համար հիմնել է