ինժեներա–երկրբ․ հիմքի վրա՝ բնակա– վայրերի և արդյունաբերական կամ հիդ– րոէներգետիկական համալիրների սա– րածքի համար։ ՍՍՀՄ–ում սեյսմիկ վաանգ ներկայաց– նող շրջանները (6, 7, 8 և 9 բալանոց գո– աիները) կազմում են երկրի ամբողջ Տա– կերեսի շուրջ 30% ։ Հնարավոր 9 բււլա– նոց երկրաշարժերի գոաիները գտնւում են Միջին Ասիայում, Մերձբայկալ ան մարզում, Կամչատկայի ու Կուրիլւան կղզիների շրջանում, 8 բալանոց գոածնե– րը՝ Կովկասում, Հվ․ Սիբիրում, Ղրիւում և Մերձկարպատյան մարզում։ Ս․ շ–ման քարտեզները ՍՍՀՄ–ում սյաշ– աոնական փաստաթուղթ են և օրգանապես կապված են սեյսմակայուն շինարարու– թյան նորմաների և կանոնների հետ։ Ս․ շ–ման քարտեզներ կան Րուլղարիայ սմ, Ռումինիայում, Հունգարիայում, ԱՄՆ–ււմ, Մոնղոլիայում, ճապոնիայում, Հնդկաս– տանում և այլ երկրներում։ Գրկ․ Նազարով Ա․ Գ․, Երկրաշարք երը և պաշտպանությունը նրանցից, Ե․, 1981։ Медведев С․ В․, Инженерная сейсмо– логия, М․, 1962; П и р у з я н С․ А․, Опыт детального сейсмического районирования тер– ритории Большого Ереванского района, Е․, 1969; Сейсмическое районирование терри– торий СССР, М․, 1980;
ՍԵՅՍՄՈԳՐԱՄ, սեյսմոգրաֆներով սեյս– միկ տատանումների անընդհատ գրանց– ման արդյունքը։ Գրանցման տեխնիկան բազմազան է։ Առավել տարածված ձևը սեյսմաչափի ճոճանակի կամ գալվանա– չափի հայելուց անդրադարձած լո յսի ճառագայթի օգնությամբ գրանցումն է լու– սանկարչական թղթի վրա։ Պատրաստ– վում են հատուկ հարմարանքներ, որոնց օգնությամբ սեյսմիկ տատանումները գրանցվում են մագնիսական ժապս վե– նի վրա՝ թվային կոդի տեսքով ԷՀՍ–ին հաղորդելու համար։ Ս–ի վրա ալիքների տատանումների գրանցմանը զուգընթաց նշվում է ճիշտ ժամանակը։ Ս–ի օգնությամբ որոշղոա Հ տարբեր առաձգական ա իք– ների մուտքի ժամանակը, իսկ գոդոգրա– ֆի միջոցով երկրաշարժքւ առաջացման ժամանակը օջախում և նրա տեղը։ Ամպլի– տուդի և տատանման տարբերության մե– ծությունը հնարավորություն է տալիս որոշելու երկրաշարժի էներգիան (մագ– նիտուդը) և տատանման հզորությունը (բալայնությունը)։
ՍԵՅՍՄՈԼՈԳԻԱ (< հուն․ asia|j․6c – երկրաշարժ ե․․․ չոգիւս), երկրաֆիզիկա– յի բաժին, ուսումնասիրում է երկրա– շարժերը, դրանց պատճառները, հետե– վանքները և արհեստական կառույցնե– րի պաշտպանության միջոցառումները։ Ս․ ծագել է կործանիչ երկրաշարժերի պատճառների պարզաբանման և սեյսմա– կայուն շինարարություն իրականացն յլու անհրաժեշտության հետ։ Որպես բնս գի– տության ինքնուրույն ճյուղ Ս․ սկսէլ է զարգանալ XIX դ․ երկրորդ կեսից։ Ս–ի ձևավորման գործում մեծ ծառայութ ուն ունեն ռուս գիտնական P․ Բ․ Գոլիցինը, գերմ․ երկրաֆիզիկոսներ Է․ Վիխերտը և P․ Գուտենբերգը, անգլ․ գիտնականներ Զ․ Միլնը և Հ․ Զեֆրիսը, հարավսլավ սցի Ա․ Մոհորովիչիչը> ճապոնացի գիտնա– կան Ֆ․ Օմորին և ուրիշներ։ 1888–190(-ին ստեղծված Պետերբուրգի գիտություննե– րի կայսերական ակադեմիայի մշտական կենտր․ սեյսմոլոգիական հանձնաժողո– վը կազմակերպեց առաջին գործիքային դիտարկումները երկրում։ Ս․ իրապես միջազգային գիտություն Է․ որևէ աշխար– համասում ուժեղ երկրաշարժից ծագած սեյսմիկ տատանումները տարածվում են նրա սահմաններից դուրս և գրանցվում տարբեր երկրների հեռավոր սեյսմիկ կա– յաններում։ Արդեն XX դ․ սկզբին այդպի– սիք գործում էին աշխարհի շատ կետե– րում։ Օրինակ, 1906 թվականին Սան Ֆրանցիսկոյի ուժեղ երկրաշարժը գրանց– վել է ճապոնիայի, Իտալիայի, Գերմա– նիայի, Ռուսաստանի սեյսմիկ կայաննե– րում։ 1974-ին համաշխարհային սեյսմիկ ցան– ցը կազմված էր մոտ 2000 մշտական գոր– ծող սեյսմիկ կայաններից (այդ թվում 200-ից ավելին ՍՍՀՄ–ի տարածքում)։ Երկրաշարժերի հետազոտության պրոբ– լեմն ընդգրկում է երեք հիմնական ցու– ցանիշ՝ տեղի, ուժի և ժամանակի կան– խորոշումը։ Չնայած հուսադրող արդյունք– ներին ՍՍՀՄ–ում, ԱՄՆ–ում, Չինաստա– նում և այլ երկրներում ուժեղ երկրաշար– ժերի տեղի ու ժամանակի ճշգրիտ կանխա– գուշակման խնդիրը դեռևս չի լուծված։ Դա պայմանավորված է բացառիկ դժվա– րություններով։ Այդ ուղղությամբ գիտա– հետազոտական աշխատանքները սերտո– րեն առնչվում են երկրաշարժկրի կանխա– նշանների, այսինքն այն երևույթների հետ, որոնք պայմանավորված են երկրա– շարժից առաջ երկրակեղևի ու վերին ծած– կոցի ֆիզիկամեխանիկական հատկու– թյունների փոփոխությունների հետ։ Որո– շակի իմաստով երկրաշարժերի կանխա– գուշակման տարրեր են սեյսմիկ շրջանա– ցումը և կենդանիների վարքում դիտվող շեղումները։ Երկրաշարժերի կանխագուշակման պրոբլեմի կապակցությամբ 1970-ական թթ․ սկսեց զարգանալ սեյսմոլոգիայի նոր ուղղությունը՝ երկրաշարժի օջախի ֆի– զիկան, որը սինթեզում է բուն սեյսմոլո– գիայի, տեսական մեխանիկայի, հիդրո– երկրադինամիկայի, ապարների քայքայ– ման տեսության և գիտության այլ ճյու– ղերի տվյալները։ Ուսումնասիրվում է երկրաշարժի խորությունը, տարածական չափերը, ճեղքի տարածման հարթության
ԴԻՐՔԸ» սեյսմիկ մոմենտը ևն։ Սեյսմոլո– գիայի տվյալները լայնորեն օգտագործ– վում են նաև Երկրի ներքին կառուցվածքը և օգտակար հանածոների հանքավայրե– րի ստրուկտուրան հետազոտելու համար։ Ս–ի հարցերը լուսաբանվում են «Իզ– վեստիյա ԱՆ ՍՍՍՌ․ Սերիա գեոֆիզիչես– կայա» [«Известия АН СССР․ Серия Геофизическая», 1965-ից՝ Սերիա ֆի– զիկի Զեմլի (Серия физики Земли)], արտասահմանում՝ «Բուլիթին ըվ զի Սայ– սմոլոջիքըլ սըսայըթի ըվ ըմերիքը» («Bul– letin of the Seismological Sosiety of Ame– rica», Սթանդֆորդ, 1911-ից), «Բուլիթին ըվ զի ըսքվույեկ Ռիսըչ Ինսթիթյութ, Թըուքյըու յունիվերսիթի» («Bulletin of the Earthquake Research Institute, Tokyo University», Տոկիո, 1926-ից), «Զընըլ ըվ Ֆիզիքս ըվ գի Ըրս» («Journal of Physics of the Earth», Տոկիո, 1952-ից), «Ջիըֆի– գիքըլ շընըլ։ Ռոայլ Ասթռընոմիքըլ Սը– սայթի» («Geophysical Journal, Royal As– tronomical Sosiety», Լոնդոն, 1958-ից) պարբերականներում։ Գրկ․ Саваренсрий Е․ Փ–, К и р- нос Д․ П․, Элементы сейсмологии и сей– смометрии, 2 изд․, перераб․, М․, 1955; Рих– тер Ч․ Ф-, Элементарная сейсмология, М․, 1963; Саваренский Е․ Ф․, Сейсми– ческие волны, М․, 1972; Вычислительная сейсмология, в․ 6, М․, 1973; Физика очага землетрясения, Сб․, М․, 1975․
ՍԵՅՍՄՈՄԵՏՐԻԱ, սեյսմոչոգիայի բաժին, զբաղվում է սեյսմիկ ալիքների գրանցման մեթոդների և գրանցող սարքերի մշակ– մամբ։ Պարզագույն սեյսմոլոգիական դի– տարկումներ կատարվել են դեռևս հնա– գույն ժամանակներում (օրինակ, չինա– կան սեյսմոսկոպները)։ Սակայն Ս․ որ– պես գիտական ուղղություն սկսել է զար– գանալ XX դ․ սկզբից։ Սեյսմիկ տատա– նումների համար նախատեսված գործիք– ները կոչվում են սեյսմոգրաֆներ, իսկ գրանցման արդյունքները՝ սեյսմոգրամ– ներ։ Գործիքների համալիրները ապահո– վում են տատանումների գրանցումը ամպլիտուդների և հաճախության լայն տիրույթում (համապատասխանաբար՝ 10~9-ից մինչև մի քանի մ և 10՜3-ից մինչև մի քանի տասնյակ հց)։ Երկրաշարժերից, միջուկային պայթեցումներից և առաձգա– կան տատանումների այլ աղբյուրներից առաջացած սեյսմիկ ալիքների գրանցումը կատարվում է սեյսմիկ կայաններում՝ ավ– տոմատ սարքերով՝ ֆոտոթղթի, ֆոաո– կամ մագնիսական ժապավենի վրա։ Սեյս– միկ կայանները կառուցում են արդյունա– բերական և այլ արհեստական խանգա– րիչ աղբյուրներից հեռու, իսկ սեյսմո– գրաֆները՝ տեղադրում շենքերի նկուղա– յին հարկերում։
ՍԵՅՍՄՈՏԵԿՏՈՆԻԿԱ (< հուն․ Օ61օրօ£ – երկրաշարժ և աեկաոնիկա), երկ– րաբանության բաժին, ուսումնասիրում է երկրաշարժերի առաջացման պայմաննե– րը։ Ուսումնասիրության արդյունքները արտահայտվում են քարտեզների ձևով։ Դրանց վրա նշվում են տեկտոնական կա– ռույցների և երկրաշարժերի էպիկենտրոն– ների մասին տվյալներ, որոնք հնարավո– րություն են տալիս որոշակի կապ հաս– տատելու երկրաշարժերի և տվյալ ռեգիո– նի երկրբ․ կառուցվածքի տարրերի միջև։ Ս․ հնարավորություն է տալիս կանխագու– շակելու սպասվելիք երկրաշարժերի տե– ղը, ուժը և մոտավոր հաճախականությու– նը, ինչպես նաև կազմելու սեյսմիկ շըր– ջանացման քարտեզներ։ Շ․ Հովհաննիսյան
ՍԵՅՍՈՒԼԱՆ, գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մարտակերտի շրջա– նում, շրջկենտրոնից 15 կմ հս–արլ․։ Սովե– տական տնտեսությունն զբաղվում է այ– գեգործությամբ, հացահատիկային, բան– ջարաբոստանային կուլտուրաների մշա– կությամբ, անասնապահությամբ և շե– րամապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, մանկապարտեզ, կապի բաժանմունք, բուժկայան, կենցաղ– սպասարկման տաղավար։ Կա եկեղեցի (XIX դ․)։