Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/287

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՍէՅՐԱՆՅԱՆ №փկ Մկրտչի [ծն․ 12․12․ 1913, գ․ Կոթի (այժմ՝ Շավարշավան, ՀՍՍՀ Նոյեմբերյանի շրջանում)], հայ սովետական գրող։ Վրաց․ ՍՍՀ կուլտու– րայի վաստ․ գործիչ (1971)։ ՍՄԿԿ անդամ 1942-ից։ Ավարտել է Երեանի մանկավարժ, ինստ–ը (1958)։ 1933-ից աշխատում Է «Պրոլետար» (այժմ՝ «Սովետական Վրսա– տան») թերթի խմբագրությունում, միա– ժամանակ ղեկավարում է Վրաստանի գրողների միության հայկ․ մասնաճյուղը։ P․ Մ․ Սեյրանյան Ս–ի պատմվածքների, նովելների ու վի– պակների ժողովածուներում («Քարափ– ների կածանը», 1935, «Ծիրանաքար», 1945, «Ծաղկած հուշարձան», 1946, «Լեռ– նային բյուրեղ», 1949, «Ձուլարանի կրակ– ները», 1950, «Աղբյուրներ», 1953 են) գե– ղարվեստորեն արտացոլվել են սովետա– կան մարդու հոգեբանության ձեավորումն ու զարգացումը։ Այս, ինչպես և կենսական տարողություն ունեցող նրա մյուս գոր– ծերին («Աստղերի հովիտ», 1959, «Աստ– ղաձոր», 1963, «ճամփաներ և ճակատա– գրեր», 1968, վեպեր) հատուկ է բանաս– տեղծական պատումը։ Լույս են տեսել նաե «Սիրո լույս» (1974, վիպակներ և պատմ– վածքներ), «Կարոտի կրակներ» (1976, նովելներ և պատմվածքներ), «Ծովահավ– քի կանչը» (1976, վիպակներ և պատմ– վածքներ), «Արշալույսից–վերջալույս» (1979, մանրապատումներ) ժողովածու– ները։

ՍԵՅՐԱՆՅԱՆ (Ս և յ ր ա ն ո վ) Սողոմոն Գաբրիելի [3(16) ․9․1907, Բաքու –6․5․ 1974, Երեան], հայ թառահար։ ՀՍՍՀ ժող․ արտիստ (1961)։ Գործիքին տիրապետել է ինքնակրթությամբ։ Որպես կատարող հանդես է եկել 1926-ից, Ադրբեջանում, ժող․ գործիքների անսամբլում, ղեկավա– րել պրոֆեսիոնալ և ինքնագործ անսամ– բըլներ, որպես մենակատար աշխատել է Բաքվի ֆիլհարմոնիայում և ռադիոկոմի– տեում։ 1944-ից (1956–59-ը ընդմիջումով) ապրել է Երեանում, եղել Հայֆիլհարմո– նիայի, ապա ռադիոկոմիտեի ժող․ գոր– ծիքների անսամբլի մենակատար։ Ս–ի կատարումն աչքի է ընկել վիրտուոզ վար– պետությամբ, գործիքի գունային հնարա– վորությունների գերազանց տիրապետ– մամբ։ Երկացանկում ունեցել է գործիքա– յին բազմաթիվ պիեսներ և մուղամներ։ 1939-ին Մոսկվայում կայացած ժող․ գոր– ծիքների համամիութենական մրցույթում գրավել է առաջին տեղը։ Պարգեատրվել է «Պատվո նշան» շքանշանով։ Ա․ Սարյան

ՍԵՅՐԻ [Գուլոյան Ավետիք Համբարձումի, 1880, գ․ Հաֆթվան (Սալմաստի գավա– ռում)–1920], հայ գրող, հեղափոխական գործիչ։ Պատանի հասակում մեկնել է Թիֆլիս, աշխատել և հաճախել Ներսիս– յան դպրոց, անդամագրվել «Ծիածան» աշակերտական ընկերությանը, որի հիմ– նադիրներից է Ս․ Շահումյանը։ Մասնակ– ցել է ռուս, առաջին հեղափոխությանը։ 1905–07-ին Բաթումում եղել է ուսուցիչ, 1911-ից՝ Սալմաստի գավառի հայկ․ դըպ– րոցների տեսուչ։ 1914-ին ընտանիքով տեղափոխվել է Բաքու։ 1920-ին Զանգե– զուրի գավկոմի քարտուղարն Էր։ Գնդա– կահարել են դաշնակցականները, Ղափա– նում։ Ա–ի բանաստեղծություններն ու պատմվածքները մամուլում տպագրվել են 1906-ից։ «Ծիլ ու ծաղիկ» (1913) ժողովա– ծուն, որը միակն Է, արժանացել է Հ․ Թու– մանյանի ուշադրությանը։ Ս–ի ձիրքը դըր– սեորվել է հատկապես արձակ բանաստեղ– ծության ձեով գրված այլաբանական պատմվածքներում, զրույցներում, որոնց բնորոշ է ազատագրական–հեղափոխա– կան պայքարի պաթոսը («Մոռացության հովիտը», «Զգոն ոգին», «Վարդերը», «Առաջին անձրեը», մամուլում)։ Մեծ եղեռ– նի անդրադարձն է «Կարոտի հուշեր» պատմվածաշարը։ Հոկտեմբերյան հեղա– փոխությանը նվիրված ոգեշունչ հիմներգ է «Կարմիր աստղ» խորագրով ակնարկ– ների ու պատմվածքների շարքը։ Գրկ․ Հուշարձան [Ժող․, Էջ 27 – 65], Ե․, 1960։ Կանաչող ճամփաներ [Պատմվածքներ], Ե․, 1981։ Ս․ Մանուկյան

ՍԵՅՖԵՐՏԻ ԳԱԼԱԿՏԻԿԱՆԵՐ, մեծ լու– սատվություն ունեցող աստղանման կո– րիզով գաըսկաիկաներ (հիմնականում պարուրաձե), որոնց սպեկտրներում դիտ– վում են ջրածնի առաքման պայծառ և լայն գծեր։ Առաջին անգամ Մ․ գ–ի սպեկ– տըրները նկարագրել է ամերիկացի աստ– ղագետ Կ․ Սեյֆերտը (С․ K․ Seyfert, 1911 – 60), 1943-ին։ Ըստ խաչիկյան–Վիդ– մանի դասակարգման, Ս․ գ–ի սպեկտրնե– րը բաժանվում են երկու դասի։ Առաջին դասի Մ․ գ․ (Sy 1) ունեն լայն ջրածնային գծեր և միակի ու կրկնակի քաջացված թթվածնի, ազոտի, նեոնի, ծծմբի և այլ տարրերի նեղ արգելված գծեր։ Երկրորդ դասի Մ․ գ–ի (Sy 2) բոլոր առաքման գծե– րը լայն են։ Ջրածնային գծերի անոմալ լայնությունը վկայում է այն մասին, որ գազային ամպերը Մ․ գ–ում կատարում են հզոր տուրբուլենտ շարժումներ վայրկյա– նում մի քանի հզ․ կմ արագությամբ։ Իրենց ֆիզիկական հատկություններով (ուլտրա– մանուշակագույն ավելցուկով ուժեղ ան– ընդհատ սպեկտր, ոչ ջերմային ճառագայ– թում, բարձր լուսատվություն ինֆրակար– միր տիրույթում) Մ․ գ․ շատ նման են քվա– զարների։ Մ․ գ–ի միջուկի ճառագայթումը կազմում է գալակտիկայի ճառագայթ– ման զգալի մասը։ Ըստ ճառագայթման Էներգիայի Ս․ գ․ միջանկյալ տեղ են գրա– վում գերհսկա գալակտիկաների և քվա– զարների միջե։ 1982-ի տվյալներով հայտ– նի են 200-ից ավելի Ա․ գ․, որոնց մեծ մասը ուււորւսմաևոէշակագուխ ավեչցուկով գա– ւակաիկաներհ են։ է․ Խաչիկյան

ՍԵՅՖՈՒԼԻՆ Մաքեն (Մ Ш դ վ Ш կ Ш U, 1894–1939), ղազախ սովետական գրող, պետ․ գործիչ։ ԱՄԿԿ անդամ 1918-ից։ Ղա– զախ․ ԻՄՍՀ Ժողկոմխորհի առաջին նախա– գահը (1922–25), Համառուսաստանյան ԿԳԿ–ի անդամ։ Մասնակցել է Ղազախ– սաանում սովետական իշխանության հաս– տատմանը, եղել է Ակմոլինսկի հեղկոմի անդամ։ 1918-ի ամռանը ձերբակալվել է հակահեղափոխականների կողմից։ 1925– 193՝–ին եղել է «էնբեկշի ղազախ» («Աշխա– տավոր ղազախ») թերթի խմբագիրը, այ– նուհետև՝ «էդեբիեթ մայդանը» («Գրական ճակատ») ամսագրի գլխ․ խմբագիրը։ Ղա– զախստանի ԳՄ կազմակերպիչներից է։ Ա–ի «Կարմիր բազեներ»-ը (1920) սոցիա– լիստական հեղափոխության մարտիկնե– րի մասին ղազախ, առաջին պիեսն է։ «Անսանձ նժույգ» (1922) ժողովածուն 4ամ– փոսում է մինչ Հոկտեմբերյան հեղափո– խությունն ու քաղաքացիական պատերազ– մի տարիներին գրած բանաստեղծություն– ները։ «Դոմբրա» (1924), «ճեպընթաց» (19116), «Կյանքի ալիքների վրա» (1928) բանաստեղծական ժողովածուներում հե– ղափոխության և նոր կյանքի թեման ստա– ցել է ավելի կոնկրետ ռեալիստական երանգ։ «Աովետստան» (1926) և «Ալբատ– րոս» (1933) պոեմներում Ա․ անդրադարձել է Լենինի կերպարին։ Գրել է նաև «Դժվար ճանապարհ, ծանր անցում» (1927) պատ– մա1ւուշագրական վեպը, վիպակներ և նո– վել՛ ւեր։ Անդրադարձել է ղազախ, գրակա– նության պատմության հարցերին։ Պար– գևս։ տրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ ՍԵ;!ՖՈՒԼԻՆ11 Լիդիա Նիկոլաևնա (1889– 1951), ռուս սովետական գրող։ Պարբե– րաբար տպագրվել է 1917-ից։ Ս–ի վիպակ– ներն ու պատմվածքները, որոնք սովե– տական ռեալիստական արձակի անդրա– նիկ ստեղծագործություններից են («Իրա– վազանցները», 1922, «Բուսահող», 1922, «Վիրինեա», 1924, «Գինետուն–Կայեն», 1925 ևն), պատկերել են կյանքի ճշմար– տությունը, ժող․ զանգվածների պայքարը քաղաքացիական պատերազմի (1918–20) տարիներին, հին կենցաղի վերափոխու– մը։ «Վիրինեա»-ի մոտիվներով ստեղծվել է հսսմանուն պիես (1925, Վ․ Պրավդուխի– նի հեղինակակցությամբ), որը բեմակա– նացվել է սովետական ու արտասահման– յան թատրոններում։ Հետագա ստեղծա– գորություններից առանձնանում են «Սե– փականություն» (1933), «Տանյա» (1934) պատմվածքները, «Նատաշա» (1937) պիե– սը, «Հարազատ երկրում» (1946) վիպակը։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրւ շի շքանշանով։ Երկ․ Собр․ • соч․, т․ 1–4, М․, 1968–69․ Գրկ․ Яновский Н․, Лидия Сейфу л- лина․ Критико-биографический очерк,,2 изд․, М․, 1972․ ՍԵև (Seine), գետ Ֆրանսիայում։ Երկա– րությունը 776 կմ է, ավազանը՝ 78,6 հզ․ կւՐ։ Ակ ւզբ է առնում Լանգր սարավանդից, Հավրի մոտ առաջացնելով ձագարաձև էսսուար, թափվում Լա Մանշ, նեղուցը։ Հիյ՜նական վտակներն են Օբը, Մառնը, Ոււււզը, Ցոնը։ Սնումը անձրևային է, հոր– դացումը՝ նոյեմբերից։ Ջրի միջին ծախսը Փսրիզում մոտ 250 մ3/վրկ է, գետաբերա– նի մոտ՝ 450–500 մ3/վրկ։ Ծովային մա– կընթացությունները տարածվում են Ռուա– նի՚յ 35 կմ վեր։ Ս․ Ֆրանսիայի ջրային կարևոր ուղին է, նավարկելի է Տրուա քա– ղաքից։ Ս․ ջրանցքներով միացած է Աոմ,