Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/288

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Շելդ, Մաաս, Սոն, Հռենոս, Լուար գե– տերին։ Հիմնական նավահանգիստներն են Փարիզը, Ռուանը, Հավրը։ ՍԵՆ ԳՈԹԱՐԴ (ֆրանս․ Saint–Gothird, գերմ․ Sankt Gotthard), լեռնանցք Լես[ոն– տինյան Ալպերում՝ Շվեյցարիայ ււմ։ Բարձրությունը 2108 մ է։ Ս․ Գ–ով անցէ ում է ավտոխճուղի, իսկ 1100 մ բարձրության վրա կառուցվել է թունել (երկարությունը՝ մոտ 15 կմ), որով անցնում է Ցյուրի[ս– Միլան երկաթուղին։ 1799-ի սեպտ․ 13(24)-ին, Սուվորովի Շվեյց․ արշավի ժա– մանակ, Ս․ Գ․ մարտերով նվաճել է ոււս․ զորքը (մոտ 20 հզ․ մարդ)։ ՍԵՆ ՊԻԵՌ ԵՎ ՄԻՔԵԼՈՆ (Saint-Pierre et Miquelon), Ֆրանսիայի անդրծովյան տերիտորիա Ատլանտյան օվկիանոս ում, Նյուֆաունդլենդ կղզուց հվ․։ Կազմված է 8 կղզիներից։ Ընդհանուր տարածությունը 242 կմ2 է (որից 216 կմ2–ը՝ Միքելոն կըղ– զին), բն․՝ 6 հզ․ (1982)։ Պաշտոնական լեզուն ֆրանսերենն է, կրոնը՝ կաթոլիկու– թյունը։ Վարչական, տնտ․ կենտրոն ւ և կարևոր նավահանգիստը Սեն Պիեռն է։ Զբաղվում են գազանաբուծությամբ, ձկ– նորսությամբ և ձկնեղենի վերամշակմււմբ։ Սպասարկում են օտարերկրյա ձկնորսա– կան նավերին։ Արտահանում են ձուկ, ձկնամթերք, մորթի։ ՍԵՆ Աժ, մինչև 50–55% խոնավություն պարունակող, թառամեցրած, հերմե ոիկ պայմաններում պահածոյացված խոտ։ Որ– պես հումք օգտագործում են բնական և ցանովի խոտհարքների բույսերը, որոն– ցից բակլազգիները (թիթեռնածաղկավոր– ները) հավաքում են մինչև ծաղկման, իսկ դաշտավլուկազգիները (հացազգիներ)՝ հասկակալման փուլերում։ Սենաժահում– քը մանրացնում են սիլոսահավաք կոմ– բայնով։ Ս․ պահում են մետաղե կամ եր– կաթբետոնե հերմետիկ աշտարակներում (տես Սիւոասյին կառույցներ)։ Սնէդա– րարությամբ գրեթե համարժեք է կանաչ կերերին։ 100 կգ երեքնուկի Ս․ պարունա– կում X ъь–40 վերային միավոր, 4–։> կգ մարսեԼի պրոտեիկ, 450–460 գ կալցիում, 200–220 գ ֆոսֆոր, 3000–4000 մգ կարո– տին։ Ս․ օգտագործում են հիմնականում խոշոր և մանր եղջերավորների կերակըր– ման համար և այն՝կարելի է տալ կե1դա– նիներին սիչոսի և խուռի փոխարեն։ ՍԵՆ ԱԼ ԱԹԱՆԵՍ [Աթանես Սարգսի Նալ– բանդյան, 23․3․1909, գ․ Գետաշեն (ա|ժմ՝ Ադրբ․ ՍՍՀ Ւ^անլարի շրջանում)–13․5․ 1970, Բաքու], հայ սովետական բաէաս– տեղծ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ Ավարտել է Երևանի համալսա– րանի բանասիրական ֆակ–ը, աշխս տել Բաքվում։ Նրա առաջին՝ «Արևային գւոհ» (1932), «Արյուն և հաղթանակ» (1936) և հետագա՝ «Երգեր գրված մարտերււմ» (1942), «Ծիածան» (1946), «Թռիչք» (H55), «Նվագներ» (1958), «Հողի բույրը» (1Տ60), «Կյանքի հետ» (1963), «Իմ հացը» (1968) և այլ ժողովածուների թեման սովետական մարդու հայրենանվեր աշխատանք! Է, հերոսագործությունը Հայրենական մեծ պատերազմում, ետպատերազմյան տա– րիների աշխատանքային հաջողություն– ները։ Երկ․ Հողի ձայնը, Բաքու, 1975։ Ս, Մանուկյան ՍԵՆ ԱՆԿ ՈՒՐ (Senancour) Էտյեն Պ ի– վեր դը (1770–1846), ֆրանսիացի գրող։ «Ալդոմեն»-ը (1795, Պիվեր կեղծ անունով) Ս–ի առաջին ստեղծագործությունն է։ 1804-ին տպագրվել է նրա «Օբերման։ Նամակներ՝ Սենանկուրի հրատարակու– թյամբ» (հ․ 1–2) վեպը, որը հասարակու– թյունից և իրենից հիսաթափված միայ– նակ երազողի «հոգու խոստովանությունն» է։ Սկզբում աննկատ այդ ստեղծագործու– թյունը ռոմանտիզմի ծաղկման հետ դար– ձել է սեղանի գիրք, որով հրապուրվել են ժ․ Սանդը, Շ․ Նոդիեն, է․ Դելակրուան, Ֆ․ Լիստը։

ՍԵՆԱՏ (լատ․ Senat, senex, – ծերունի), 1․ ծերակույտ, Հին Հռոմում բարձ– րագույն պետ․ մարմին, ծագել է պատրիկ– յան տոհմերի ավագների (ծերակուտա– կանների) խորհրդից՝ թագավորական ժա– մանակաշրջանի (մոտ մ․ թ․ ա․ VI դ․) վեր– ջում, եղել թագավորէւն կից պետ․ խոր– հուրդ։ Հանրապետության ժամանակա– շրջանում (մ․ թ․ ա․ V–III դդ․) պատրիկնե– րի դեմ պլեբեյների պայքարի ընթացքում Ս–ի իշխանությունը սահմանափակվի է հօգուտ կոմիտիաների։ Մ․ թ․ ա․ III – I դդ․ Ս․ նախապես քննարկում էր կոմի– տիաներում քվեարկման ենթակա օրինա– գծերը։ Նրան էր վերապահվում ռազմ, գոր– ծերի, արտաքին քաղաքականության, ֆի– նանսների և պետ․ ունեցվածքի բարձրա– գույն ղեկավարումը, կրոն, պաշտամունք– ների նկատմամբ վերահսկումը, արտա– կարգ դրություն սահմանելու իրավունքը ևն։ Կայսրության շրջանում Ս–ի իշխանու– թյունը ավելի է սահմանափակվել։ Դիո– կղետիանոսի օրոք (III դ․ վերջ) Ս․ վերած– վում է Հռոմի քաղաքային խորհրդի։ Կոս– տանդինի օրոք (IV դ․) Ս․ է հիմնադրվել Կ․ Պոլսում՝ իրավունքներով հավասարեց– ված Հռոմի Ս–ին։ 2․ Ռուսաստանում կա– ռավարման բարձրագույն մարմին։ Հիմ– նադրել է Պետրոս I, 1711-ին, իսկ XIX դ․՝ դատական և հսկողության բարձրագույն մարմին, որը վերացվել Հ սովետական իշ– խանության դեկրետով (1917)։ 3․ Բուրժ․ մի շարք երկրներում (Բելգիա, Իռլանդիա, Իտալիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Կանադա, Սեք– սիկա ևն) ւցառչամենաի վերին պալատի անվանումը։ Մ․ Խաչատրյան

ՍԵՆԱՏՈՒՍ ԿՈՆՍՈՒԼՏ (լատ․ Senatus consul էսա), 1․ Հին Հռոմում սենատի կար– ծիքը, որ ձևակերպվում էր սահմանված կարգով և ուներ պարտադիր բնույթ։ Ս․ կ–ի միջոցով կարգավորվել են պետ․ կառավարման, պատերազմի և խաղաղու– թյան, արդարադատության ևն կարևոր հարցերը։ 2․ Ֆրանսիայում կոնսուլության, Առաջին և Երկրորդ կայսրությունների շրջանում Ս․ կ․ էին կոչվում այն ակտերը, որոնք փոխում կամ լրացնում էին սահմա– նադրությունը։ Փաստորեն Ս․ կ․ ընդու– նում էր կոնսուլը կամ կայսրը, սակայն ձևականորեն հռչակվում էր սենատի անու– նից։ ՍեՆԴԱՅ, քաղաք և նավահանգիստ ճա– պոնիայում, Հոնսյու կղզում։ Միյագի պրե– ֆեկտուրայի վարչական կենտրոնն Է։ 619 հզ․ բն․ (1977)։ Երկաթուղային հան– գույց Է։ Կան նավթավերամշակման, Էլեկ– տրատեխ․, մետալուրգիական, մեքենաշի– նական, փայտամշակման, սննդի արդյու– նաբերության ձեռնարկություններ, շրջա– կայքում՝ քարածխի արդյունահանում։ Ունի համալսարան։

ՍԵՆԵԳԱԼ (Senegal), գեա Արմ․ Աֆրիկա– յում (Դվինեայում, Մալիում, Սենեգալում, Մավրիաանիայում)։ Բաֆինգ անվամբ սկիզբ է առնում Ֆուտա Զալոն լեռնազանգ– վածից։ Բակոյ գետին միախառնվելուց հեաո ստանում է Ա․ անունը։ Երկարու– թյունը Բաֆինգի ակունքներից 1430 կմ է, ավազանը՝ 441 հզ․ կմ2։ Ծախսը մայի– սին 5 մ3/վրկ է, օգոստոս–սեպտեմբերին՝ մինչե 2000–5000 մ3/վրկ։ Հորդացման շրջանում (հունիսից հոկտեմբեր) նավար– կելի է մինչե Կաես քաղաքը։ Զրերն օգ– տագործվում են ոռոգման համար։ Ունի ՀԷԿ։ Գետաբերանում է Սեն Լուի նավա– հանգիստը, ափերին՝ Բաֆուլաբե և Բակել քաղաքները։ Կա ձկնորսություն։

ՍԵՆԵԳԱԼ (Senegal), Սեն և գալ ի Հանրապետություն (Republique du Senegal), պետություն Արմ․ Աֆրիկա– յում։ Սահմանակից է Մավրիտանիային, Մալիին, Գվինեային և Գվինեա Բիսաու– ին։ Արմ–ում երկրի մեջ խորանում է Գամ– բիայի տարածքը։ Ափերը ողողում են Ատլանտյան օվկիանոսի ջրերը։ Տարա– ծությունը 196,2 հզ․ կմ2 է, բն․՝ 5,8 մլն (1981)։ Մայրաքաղաքը՝ Դակար (արվար– ձաններով շուրջ I մլն բն․, 1981)։ Վարչա– կանորեն բաժանված է 8 մարզի։ Պետական կարգը։ Ս․ հանրապետու– թյուն է։ Գործող սահմանադրությունն ընդունվել է 1963-ին։ Պետության (1983-ի ապրիլից՝ նաև կառավարության) գլուխը պրեզիդենտն է, որը որոշում է երկրի ներ– քին ու արտաքին քաղաքականությունը, նշանակում և ազատում պրեմիեր մինիս– տըրին, կառավարության անդամներին, քաղաքացիական և զինվ․ բոլոր պաշտոն– յաներին, իրավասու է արձակել պառլա– մենտը, հրատարակել դեկրետներ, հրա– մանագրեր, հաստատում և վավերացնում է միջազգային պայմանագրեր։ Նա նաև զինված ուժերի գերագույն գլխ․ հրամա– նատարն է։ Օրենսդիր իշխանության բարձրագույն մարմինը միապալատ Ազգ․ ժողովն է։ Գործադիր մարմինը կառավա– րությունն է (Սինիստրների խորհուրդ)։ Գործում է խորհրդակցական մարմին՝ տնտ․ և սոց․ խորհուրդը։ Տեղերում կա– ռավարման ֆունկցիան կատարում են պրեզիդենտի նշանակած պաշտոնյաները։ Բնությունը։ Ս․ հարթավայրային եր– կիր է։ Հվ–արլ–ում կան մինչև 500 մ բարձ– րությամբ մնացորդային զանգվածներ, Կանաչ հրվանդան թերակղզում՝ հանգած