Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/289

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հրաբուխներ։ Ս․ գտնվում է Աֆրիկական պլատֆորմի սահմաններում։ Տարածքի մեծ մասը զբաղեցնում է Սենեգալյան ճկվածքը՝ լցված մինչե 10 կմ հզորությամբ նստվածքներով։ Արմ՜ում ձգվում է Մավրիտանա–Սենեգալյան ծալքավոր գոտին։ Օգտակար հանածոներից կան ֆոսֆորիտներ, ալյումաֆոսֆատներ, երկաթի հանքաքար, կերակրի աղ, իլմենիտ, ռուտիլ, ցիրկոնիում, նավթ, բոքսիտներ։ Կլիման մերձհասարակածային է, հս–ում՝ չորային (տարեկան տեղումները՝ 250–300 մմ), հվ–ում՝ խոնավ (մինչե 1500 մմ

հունվարի միջին ջերմաստիճանը 23°С է, հուլիսինը՝ 28°С։ խոշոր գետերն են Սենեգալը և Կագամանսը։ Տս–ում անապատացած սավաննաներ են (կարմրագորշ հողերով), հվ–ում՝ տիպիկ սավաննաներ։ հվ–արմ–ում կարմրահողերի վրա պահպանվել են մշտականաչ տերեաթափ անտառներ։ Կենդանական աշխարհը աղքատ է, հանդիպում են այծքաղների հոտեր։ Երկրի ծայրամասերում և ազգային պարկերում կան գիշատիչներ (աղվես, ընձառյուծ, բորենի, վագրակատու)։ Շատ են կրծողները, թռչունները, սողունները և միջատները։ Մերձափնյա ջրերը հարուստ են ձկներով։

Բնակչությունը կազմված է ատլանտյան լեզվաընտանիքի (վոլոֆ, ֆուլբե, սերեր, դիոլա) և մանդե լեզվով խոսող (բամբարա, մալինկե, սոնինկե) ժողովուրդներից։ Կան նաև արաբներ և ֆրանսիացիներ։ Պաշտոնական լեզուն ֆրանսերենն է, տոմարը՝ գրիգորյանը։ Բնակչության 85% –ը մահմեդականներ են, 15%-ը՝ քրիստոնյաներ և տեղական հավատալիքներին հետևողներ։ Առավել խիտ բնակեցված են ծովափնյա շրջանները (1 կմ² վրա՝ 50–100 մարդ)։ Քաղաքային բնակչությունը 32,4% է։ Խոշոր քաղաքներն են Դակարը, Կաոլաքը, Թիեսը, Սեն Լուին։

Պատմական ակնարկ։ Ա–ի տարածքում հայտնաբերել են պայեոլիթի և նեոլիթի դարաշրջանների գործիքներ։ Նստակյաց բնակչությունն զբաղվել է ձկնորսությամբ և երկրագործությամբ։ Միջնադարում Ա․ լրիվ կամ մասամբ մտել է Գանա, Մալի, Մոնգհայի պետությունների կազմի մեջ, նրա տարածքում առաջացել են մի շարք պետություններ։ XI դ․ Մ–ում տարածվել է մահմեդականությունը։ XV դ․ Մ–ի տարածք թափանցել են պորտուգալացիները, որոնք արտահանել են փղոսկր, ոսկու ավագ են, զբաղվել ստրկավաճառությամբ։ XVII–XIX դդ․ ընթացքում Ս–ի տարածքը նվաճել է Ֆրանսիան, 1895-ին նեգրավել ֆրանս․ Արմ․ Աֆրիկայի կազմի մեջ։ Առաջին համաշխարհային պատերազմից (1914–18) հետո առաջացել են քաղ, կազմակերպություններ, տեղի են ունեցել գործադուլներ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից (1939–45) հետո Ս–ում վերելք է ապրել ազգային–ազատագր․ շարժումը։ Առավել ազդեցիկ քաղ․ կուսակցություններից է 1959-ին ստեղծված Ա–ի սոցիալիստ, կուսակցությունը (ՍՍԿ, մինչե 1976-ը՝ Ա–ի առաջադիմական միություն)։ 1957-ին առաջացել է Ս–ի անկախության և աշխատանքի կուսակցությունը, որն իր գաղափարախոսության հիմք է հռչակել մարքսիզմ–լենինիզմը։ 1958-ին Ս․ դարձել է ինքնավար պետություն, 1960-ի օգոստոսից՝ անկախ հանրապետություն Ֆրանս, համագործակցության կազմում։ 1960-ից ՄԱԿ–ի անդամ է։ Իշխանության գլուխ անցած ՄՍԿ պաշտոնական գաղափարախոսություն է հռչակել «աֆրիկյան սոցիալիզմը», որն առաջին պլան է մղում աֆր․ հասարակության ինքնուրույնության գաղափարը։ 1981-ի օգոստոսին Ս–ի զորքերը, Գամբիայի կառավարության հրավերով, մասնակցել են ընդդիմադիր ուժերի ապստամբության ճնշմանը։ 1981-ի դեկտ․ 17-ին Ս–ի և Գամ– բիայի միջե պայմանագիր է կնքվել կոնֆեդերացիա ստեղծելու վերաբերյալ։ 1982-ի փետր․ 1–ին ստեղծվել է Սենեգամբիա կոնֆեդերացիան։ 1962-ին Մ–ի ե ՍՍՀՄ–ի միջե հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ․, կնքվել մի շարյ համաձայնագրեր։ Զսղաքական կուսակցությունները և արհւ քչությունները։ 

Սևնևգալի սոցիալիստական կուսակցություն (ՍՍԿ)։ Կազմավորվել է 1959-ին։ Կառավարող կուսակցություն է։ Մտնում է Մոցինտերնի մեջ։ Սենեգալյան դեմոկրատական կուսակցություն (ՍԴԿ)։ Կազմավորվել է 1974-ին։ Սենեգալի անկախ ու թյան աֆրիկյան կուսակցություն։ Կազմավորվել է 1976-ին։ Սենեգալյան հանրապետական շարժ ու մ (ՍՏՇ)։ Կազմավորվել է 1977-ին։ Սենեգալի ազգային դեմոկրատական մի՝սվորում (ՍԱԴՄ)։ Կազմավորվել է 1974-ին։ Սենեգալի անկախության և աշխատանքի կուսակցություն։ Մարքս–լենինյան կուսակցություն է։ հիմնադրվել է 1957-ին, 1960–81-ին գործել է ընդհատակում։

Սենեգալի աշխատավորների ազգային կոնֆեդերացիս։ հիմնադրվել է 1969-ին։

Տեաեսսաւշխարհագրական ակնարկ։ Ա․ ււգրարային երկիր է։ Գերիշխող դիրք ունք օտարերկրյա (գլխավորապես ֆրսնս․) կապիտալը։ Ատեղծվում են գյու– ղատնտ․ կոոպերատիվներ։ Մշակվել են երկ ւի տնտ․ զարգացման ծրագրեր, որոնք ֆինանսավորվում են օտարերկրյա կապի– տսղով։ Գյուղատնտեսության մեջ տիրապետում է համայնքային հողա– տիրությունը։ Տարածված են նաև հողի վարձակալումը, հողատիրության ու հողօգ– տագործման ֆեոդալական ձեերը։ Գյու– ղաււնտ․ գլխ․ կուլտուրան գետնանուշն է (զբաղեցնում է մշակվող հողերի 50%–ը)։ Մշակում են նաև մանիոկ, կորեկ, սորգո, եգիպտացորեն, բրինձ, շաքարի ճակնդեղ, աճեցնում՝ յուղատու արմավենի, բանան։ Զբաղվում են անասնապահությամբ։ 198 [-ին երկրում կար 2,3 մլն խոշոր, 3,2 մլն մանր եղջերավոր անասուն, 9 մլն թռչուն։ 1980-ին ձկան որսը կազմել է 380 հզ․ տ։

Արդյունաբերության բաժինը ազգ․ համախառն արդյունքում կազմում է 30%։ համեմատաբար զարգացած է հանքարդյունահանող արդյունաբերությունը։ Արդյունահանում են ֆոսֆորիտներ, կերակրի աղ (ծովի ջրից)։ Կա կալցիումի ֆոսֆորիտի, ալյումաֆոսֆորիտի, ցեմենտի, նավթամթերքների արտադրություն։ 1979-ին արտադրվել է 635,8 մլն կվա՝ժ էլեկտրաէներգիա։ Մշակող արդյո նաբերության առավել զարգացած ճյուղը գյուղատնտ․ հումքի (գլխավորապես գեււնանուշի) վերամշակումն է։ Կան ալրաղաց, գարեջրի, նավանորոգման, ավտոնորոգման, բեռնատար ավտոմոբիլների և գյուղատնտ․ մեքենաների հավաքման, կահույքի, նավթավերամշակման, պարարտանյութերի արտադրության ձեռնարկություններ։ համեմատաբար զարգայած է տեքստիլ, կաշվի–կոշիկի արդյունաբերությունը, տնայնագործական արդյունագործությունը։ Զարգանում են մետաղամշակումն ու քիմ․ արդյունաբերությունը։