Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/290

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է

Տրանսպորտը թույլ է զարգացած։ Երկաթուղիների երկարությունը 1,4 հզ․ կմ է, ավտոճանապարհներինեը՝ 14,5 հզ․ կմ (1980)։ Գլխ․ նավահանգիստը Դակարն է, որը սպասարկում է նաև Մալիին ու Մավրիտանիային։ Դակարի մոտ գտնվում է Ցոֆ միջազգային օդանավակայանը։

 Արտաքին առևտուրը։ Ս․ արտահանում է ֆոսֆորիտներ, գետնանուշ արտահանման արժեքի 70% –ը), ներմուծում՝ հում նավթ, նավթամթերք (ներմուծման արժնքի 25%–ը), պարեն, սարքավորում, տրանսպորտի միջոցներ։ Գլխավոր գործընկերներն են Ֆրանսիան, ԱՄՆ, ԳՖՀ, Իտալիան, Իրաքը, Նիգերիան, Մեծ Բրիտանիան, Փղոսկրի Ափը։ Զարգանում է տուրիզմը։ Դրամական միավորը

աֆրիկական ֆրանկն է։

 Բժշկաաշխարհագրական բնութագիրը։1970–75-ին ծնունդը կազմել է 1000 բնակչին 47,0մահացությունը՝ 23,1, մանկական մահացությունը 1000 ողջ ծնվածին՝92,9։ Տարածված են վարակիչ և մակաբուծական հիվանդությունները (դիզենտերիա, տուբերկուլոզ, մալարիա, ճիճվային

հիվանդություններ, բորևն)։ 1977-ին գործում էր 44 հիվանդանոցային հիմնարկ 5,8 հզ․ մահճակալով (1000 բնակչին՝ 1,1մահճակալ)։ 1976-ին աշխատում էին 315 բժիշկ (17 հզ․ բնակչին՝ 1 բժիշկ), 380 մանկաբարձ և մոտ 2,4 հզ․ բուժքույր։ Բ(շկ․ կադրեր (բժիշկներ, դեղագործներ, ստոմատոլոգներ և միջին բուժաշխատողներ) են պատրաստում հատուկ դպրոցնե– րում։ Լուսավորությունը։ Անկախություն ձեռք բերելու ժամանակ (1960) անգրագետ էր բնակչության 95% –ը, իսկ 1970-ին՝ 15 տարեկանից բարձր բնակչության 80% –ը։ Տարրական կրթության մաւին 1963-ի օրենքը փաստորեն չի իրականացվում։ Կրթական համակարգը կառուցված է ֆրանսիականի օրինակով։ Դպրոց ընդունվում են 6 տարեկանից։ Տարրական դպրոցը 6-ամյա է, ունի երկամյա 3 փուլ (նախապատրաստական, տարրական և միջնակարգ)։ Միջնակարգ դպրոցը 2 տիպի է․ հանրակրթական կոլեջ (4 տարի) և լիցեյներ (7 տարի)։ Տարրական դպրոցի հիմքի վրա գործում են 3 տիպի պրոֆտեխ․ուս․ հաստատություններ՝ պրոֆ․ դպրոցներ (3 տարի), տեխ․ կոլեջներ (4 տարի), տեխ․ լիցեյներ (7 տարի)։ Դակարում է գտնվում համալսարանը (հիմն, է 1949–1ւն), որը Արմ․ Աֆրիկայի բարձրագույն կրթության գլխավոր կենտրոններից է։ Մամուլը, ռադիոհաղորդումները, հեռուստատեսությունը։ Կարևոր թերթերից և հանդեսներից են․ «Սոլեյ» («Le Soleil», 1970-ից), «Ուէստ Աֆրիկեն» («Ouest Africain», 1972-ից), «ժուռնալ օֆիսիել դե լա Ռեպյուբլիկ դյու Սենեգալ» («Journal Officiel de la Republique du Senegal»), «Ցունիտե աֆրիկեն» («L’Unite Africaine»), «Դեմոկրատ» («Le D6mocrate», 1974-ից, Սենեգալի դեմոկրատական կուսակցության օրգան), «Օբսերվատյոր աֆրիկեն» («L’Observateur Africain», 1964-ից), «Բինգո» («Bingo», 1952-ից ևն)։ Ռադիոհաղորդումները տրվում են 1926-ից (անգլ․, ֆրանս․, պորտուգալ․, արաբ, և տեղական լեզուներով), հեռուստահաղորդումները՝ 1964-ից։ 1973-ից ռադիո և հեռուստահաղորդումները ղեկավարում է Ս–ի ռադիոհաղորդումների վարչությունը։ Գրականությունը։ Ս–ի բնակչության հիմնական լեզուների (վոլոֆ, ֆուլբե) այբուբենների ստեղծման աշխատանքն սկսվել է անկախության հռչակումից (1960) հետո։ Այդ լեզուներով գրականությունը նոր է սկզբնավորվում։ ժամանակակից գրականությունն ըստեղծվում է ֆրանս–ով։ Առաջին քայլերը կապված են XX դ․ 30-ական թթ․ Փարիզում «էտյուդիան Նուար» («Լ’ etudiant noir») թերթի շուրջը համախմբված աֆր․ մտավորականության խմբակի գործունեության հետ։ Այստեղ են դրվել Լ․ Ս․ Սենգորի (ծն․ 1906) անվան հետ կապված նեգրիտյուդի փիլգեղագիտ․ ըմբռնման հիմքերը։ Այս որոնումներն արտացոլվել են Ս–ի արձակի հիմնադիր Ուսման Սոսե Դիոպի (ծն․ 1911) վեպերում։

Գրկ–յան արագընթաց զարգացումն սկսվել է երկրորդ համաշխ․ պատերազմից հետո։ Այդ ժամանակից ի վեր գրականությունն ընթացել է երկու ուղղությամբ՝ հեղափոխական և չափավոր։ Չափավոր

ուղղության ներկայացուցիչներն են Սենգորը և Բ․ Դիոպը (ծն․ 1906), ինչպես նաև «Պրեզանս Աֆրիկեն» («Presence Africaiпе») հանդեսի շուրջը խմբված երիտասարդ գրողները։ Այս հեղինակների համար բնորոշ են Աֆրիկայի պատմ․ զարգացման առանձնահատկությունների չափազան– ցումը և, որպես հետևանք՝ աֆր․ հասարակության ներքին հակասությունների ժխտումը պանման համար պայքարը, ժող․ ստեղծաըխտումը, մինչգաղութային հարաբերությունների որոշակի իդեալականացումը։ Այս գրողների ծառայությունն է Ս–ի ժողովուրդների ստեղծած մշակութ․ արժեքների պահգործության նմուշների բազմատեսակ օգտագործումը։ Հեղափոխական ուղղության է պատկանում բանաստեղծ Դ․ Դիոպը (1927–60)։ Արձակում աչքի է ընկնում Ու․ Սեմբենի ստեղծագործությունը։ Մամադու Տրաորե Դիոպի «Լենինի երկրում» (1974) գիրքը պատմում է սովետական պետության հաջողությունների մասին։

 ճարտարապետությունը U կերպարվեստը։ Միջնադարյան մշակույթի փոքրաթիվ հուշարձաններից (հավանաբար՝ XII–XIV դդ․) են բոլորշի գերեզմանաթմբերը, ոսկերչական զարդերն ու պարզագույն նախշերով խեցեղենը։ Ա–ի բնակարանների տիպական տեսակներից են՝ կոնաձև խոտածածկ, հաճախ կավածեփ,ճյուղերից հյուսված խրճիթները (վոլոֆ, մանդե, սերեր ժողովուրդների մոտ), քառալանջ խոտածածկ ուղղանկյուն կավածեփ խրճիթը (վոլոֆ, դիոլա, մանդե, սերեր, տուկուլեր ժողովուրդների մոտ), բարդ հատակագծով, կավածեՓ մեծ տները (հվ–արմ–ում՝ դիոլաների մոտ), ճակատամասում որպես որմնասյուն երևացող փայտե հիմնակմախքով, կավածեփ շինությունները (քաղաքներում)։ Կավածեփ բազմաթիվ մզկիթներին բնորոշ են պայտաձև կամարները, պատերը պսակող

աստիճանաձև ատամնաշարը (Տուբայի մզկիթը, 1931–63)։ Ֆրանս, ֆունկցիոնա–