ՍԵՐՈՎ Ալեքսանդր Նիկոլաևիչ [ 11 (23)․ 1․ 1820, Պեաերբուրգ –20․1(1․2)․ 1871, Պե– տերբուրգ], ռուս կոմպոզիտոր, երաժըշ– աական քննադատ։ 1835–40-ին սովորել է Իրավագիտության ուսումնարանում, որ– տեղ մտերմացել է Վ․ Վ․ Ստասովի հետ։ 1840–68-ին ծառայել է արդարադատու– թյան մինիստրության տարբեր գերատես– չություններում։ Երաժիշտ դարձել է ինք– նակրթությամբ։ 1840-ական թթ․ գրել է առաջին ստեղծագործությունները։ 1851-ից մամուլում հանդես է եկել որպես երաժշտ․ քննադատ։ Դրել է ռուս և արև– մտաեվրոպ․ երաժշտության վերաբեր– յալ մի շարք նշանակալից հոդվածներ, աշխատություններ (Մ․ Ի․ Գլինկայի, Ա․ Ս․ Դարգոմիժսկու, Վ․ Ա․ Մոցարտի, Լ․ Բեթ– հովենի, Ռ․ Վագների մասին), հանդես եկել որպես ռեալիզմի ջատագով։ 1867-ին կնոջ՝ Վ․ Ս․ Սերովայի հետ հրատարակել է «Երաժշտություն և թատրոն» ամսա– գիրը։ Եղել է Ռ․ Վագների ստեղծագոր– ծության և երաժշտադրամատիկական սկզբունքների եռանդուն պրոպագան– դողը։ «Հուդիթ» (1862), «Ռոգնեդա» (1865), «Թշնամու ուժը» (Ս–ի մահից հետո ավար– տել են Վ․ Ս․ Սերովան և Ն․ Ֆ․ Սոլովյո– վը, 1871) օպերաների, սիմֆոնիկ, խմբեր– գային երկերի, ռոմանսների, երգերի U ժող․ երգերի մշակումների, դրամատիկա– կան ներկայացումների երաժշտության հե– ղինակ է։ Երկ․ Критические статьи, т․ 1–4, СПБ, 1892–95; Избр․ статьи, т․ 1–2, М․–Л․, 1950-57․
ՍԵՐՈՎ Վալենտին Ալեքսանդրովիչ [7(19)․ 1․1865, Պետերբուրգ - 22․11(5․12)․1911, Մոսկվա], ռուս նկարիչ։ Ա․ Ն․ Սերովի որդին։ Սովորել է Ի․ Ե․ Ռեպինի մոտ (Փա– րիզում և Մոսկվայում) և Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում (1880–85), Պ․ Պ․ Չիստյակովի մոտ։ Ս–ի ստեղծա– գործությունը վաղ շրջանից ձևավորվել է Ռեպինի ռեալիստական արվեստի և Չիստ– յակովի պլաստիկական կուռ համակարգի ազդեցությամբ։ Ս–ի վրա մեծապես ներ– գործել են հին վարպետների գեղանկար– չությունը, մտերմությունը Մ․ Ա․ Վռուբելի, հետագայում Կ․ Ա․ Կորովինի հետ ևն։ Նկարչի վաղ շրջանի գործերից նշանավոր են «Դեղձերով աղջիկը» (1887) և «Արևով լուսավորված աղջիկը» (1888, երկուսն էլ՝ Տրետյակովյան պատկերասրահում, Մոսկվա)։ Լույսի և գույնի մշակմամբ, ռեֆլեքսների բարդ ներդաշնակության հաղորդմամբ, օդային միջավայրի հագեց– վածությամբ, աշխարհի գեղանկարչական ընկալման թարմությամբ աչքի ընկնող այդ կտավներում դրսևորվել են ռուս, վաղ իմպրեսիոնիզմի գծերը։ 1890-ական թթ․ սկզբից նկարչի ստեղծագործական հիմնական ժանրը դիմանկարն էր(«Ա․ Մա– զինի», 1890, «Կ․ Ա․ Կորովին», 1891, «Ի․ Ի․ Լևիտան», 1893, «Ն․ Ս․ Լեսկով», 1894, «Ն․ Ա․ Ռիմսկի–Կորսակով», 1898, բոլորը՝ Տրետյակովյան պատկերասրահում)։ Այս շրջանում Ս․ գերադասել է սև մոխրագույն կամ դարչնագույն տոներով գունաշարը, ավելի ազատ գունաբծերը, որոնք նպաս– տել են կերպարը սուր բնութագրումներով բացահայտելուն։ Դառնալով հանրահայտ նկարիչ, 1894-ին Պերեդվիժնիկների խըմ– բավորման անդամ, Ս․ ստիպված էր կադ– տարել պատվերային, որպես կանոն, հան– դիսավոր դիմանկարներ («Մեծ իշխան Պավել Ալեքսանդրովիչ», 1897, Տրետյա– կովյան պատկերասրահ, «Ս․ Մ․ Բոտկի– նա», 1899, «Ֆ․ Ֆ․ Ցուսուպով», 1903, եր– կուսն էլ՝ Ռուս, թանգարանում, Լենին– գրադ)։ Միաժամանակ Ս․ ստեղծել է կա– նանց ու երեխաների ինտիմ, կամերային դիմանկարներ («Երեխաներ», 1899, Ռուս, թանգարան, «Միկա Մորոզով», 1901, Վ․ Ա․ Սերով․ Ինքնանկար, ածուխ (՛է885, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա) Տրետյակովյան պատկերասրահ)։ Նկարի– չը հաճախ է դիմել ջրաներկի (Ս․ Մ․ Լու– կոմսկայայի դիմանկարը, 1900, Տրետյա– կովյան պատկերասրահ), կավճաներկի, վիմագրության և այլնի գրաֆիկական տարբեր տեխնիկաների։ Ս–ի գծանկարը հետզհետե դարձել է ավելի նուրբ (Վ․ Ի․ Կաչալովի, 1908, Տ․ Պ․ Կարսավինայի, 1909, դիմնակարները, երկուսն Էլ՝ Տրետ– յակովյան պատկերասրահում, Ի․ Ա․ Կռի– լովի առակների թեմաներով բազմաթիվ գծանկարներ, 1895–1911, Տրետյակով– յան պատկերասրահ, Ռուս, թանգարան, Հայաստանի պետ․ պատկերասրահ և այլ հավաքածուներ)։ 1890–1900-ական թթ․ սկզբին Ս․ ստեղծել է գյուղական թեմա– ներով բնանկարային–ժանրային կոմպո– զիցիաներ («Հոկտեմբեր։ Դոմոտկանովո», 1895, Տրետյակովյան պատկերասրահ)։ Ս–ի ստեղծագործության ուշ շրջանը (1900-ական թթ․ սկիզբ) կապված է եղել <Միր իսկուաովային>։ Դարավերջին նրա արվեստից վերացել են իմպրեսիոնիզմի գծերը, և հետևողականորեն զարգացել <մոդեռն> ոճի սկզբունքները, միաժամա– նակ պահպանվել մարդու և բնության կերպավորման ռեալիստական ըմբռնում– ները։ Դիմանկարներում աճել է սոցիալ– հոգեբանական սուր, անսովոր խոր ու մոնումենտալ բնութագրումների ձգտու– մը։ 1900-ական թթ․ կեսին ստեղծել է Մ․ Գորկու (1904, Ա՜․ Մ․ Գորկու թանգա– րան, Մոսկվա), Մ․ Ն․ Երմոլովայի (1905), Ֆ․ Ի․ Շալյապինի (ածուխ, 1905, երկուսն Էլ՝ Տրետյակովյան պատկերասրահում) հանրահայտ դիմանկարները։ Մ․ Ա․ Մո– րոզովի (1902), Գ․ Լ․ Գիրշմանի (տեմպե– րա, 1907), Վ․ Օ․ Գիրշմանի (1911, բոլորը՝ Տրետյակովյան պատկերասրահում), Ի․ Ռուբինշտեյնի (1910) և Օ․ Կ․ Օռլովայի (1911, երկուսն Էլ՝ Ռուս, թանգարանում) դիմանկարներում ի հայտ բերելով բնոր– ի 1]երպարանքի ու բնավորության որոշ գծեր (երբեմն դիմելով չափազանցման ու գրոտեսկի)՝ Ս․ դրանց տվել է մարդու սո– ցիալապես պայմանավորված արտահայտ– չագծերի յուրօրինակ բանաձևերի նշանա– կություն։ Ս–ի դեմոկրատական համոզ– մունքները վառ կերպով դրսևորվել են 190)–07-ի հեղափոխության տարիներին, երբ ստեղծել է պատժիչներին մերկացնող մի շարք գծանկարներ և որպես Պետեր– բոււգի Գեղարվեստի ակադեմիայի ան– դամ (1903-ից) հեռացել է ակադեմիայից (1905), բողոքելով հունվարի 9-ի գնդա– կահարության դեմ։ Ս–ի ուշ շրջանի ստեղ– ծագործությունում մեծ տեղ է գրավում պաամ․ գեղանկարչությունը («Պետրոս I», տեմպերա, 1907, Տրետյակովյան պատ– կերասրահ)։ Կյանքի վերջին տարիներին ստեղծել է անտիկ դիցաբանության սյու– ժե! երով նկարների տարբերակներ։ Ս–ի լալագույն գործերը ռուս, ռեալիստական արվեստի բարձրագույն նվաճումներից են։ Դասավանդել է Մոսկվայի գեղանկարչու–Հ թյս ն, քանդակագործության և ճարտարա– պեոության ուսումնարանում (1897–1909, աշսկերտները՝ Պ․ Վ․ Կուզնեցով, Ն․ Ն․ Սապունով, Մ․ Ս․ Սարյան, Կ․ Ս․ Պետրով– Վոդկին, Ն․ Պ․ Ուլյանով, Կ․ Ֆ․ Յուոն)։ Նկսրչի՝ Պ․ Դ․ Անտիպովայի (1890), Մ․ Ն․ Ակիմովայի (1908) դիմանկարները, «Խոտի դեզը» (1901), «Մեծ արծվի» գավա– թը! (1910) գունանկարները և գրաֆիկա– կան մի շարք գործեր գտնվում են Հայաս– տանի պետ․ պատկերասրահում։ Պատկերազարդումը տես 321-րդ Էջից աուսջ՝ ներդիրում։ Երկ․ В․ А- Серов, Переписка, Л․–М․, 1937․ Գրկ․ Грабарь И․ Э․, В․ А․ Серов, М․, 1965; В- Серов в воспоминаниях, дневниках и переписке современников, [т․] 1–2, [Л․, 1971]; [Сарабьянов Д․ В․], В․ А․ Се– ров, М․, 1974․
ՍԵՐՈՎ (մինչև 1939-ը՝ Նադեժդինսկ), քա– ղաք, համանուն շրջանի վարչական կենտ– րոնը ՌՍՖՍՀ Սվերդլովսկի մարզում։ Եր– կաթուղային հանգույց Է։ 101 հզ․ բն․ (1983)։ Կան սև մետալուրգիայի, փայտա– մշակման, երկաթբետոնե իրևրի, նորոգ– ման–մեիսսնիկական, սննդի արդյունաբե– րո թյան ձեռնարկություններ, ՊՇԷԿ։ Ս–ում է ք[լրալի պոլիտեխ․ ինստ–ի ֆակուլտետը։ ՈւԿի տեխնիկում, ուսումնարաններ, թատ– րոն, հայրենագիտական թանգարան։ Հիմ– նս դրվել է 1894-ին։ Ս․ է անվանվել ի պա– ւոքվ Սովետական Միության հերոս, օդա– չու Ա․ Կ․ Սերովի։ ՍէՐՈՎԲԵՆԵՐ (եբր․ seraphim – հրա– վառ), աստծո աթոռին մերձավոր և աստ– ծուն փառաբանող հրեշտակներ հուդայա– կան և քրիստոնեական առասպելներում։ Հին կտակարանում (Եսայի մարգարեի գրքում) նկարագրվում են իբրև վեցթևա– նի աստվածներ, որոնք երկու թևով ծած– կում են դեմքերը, երկուսով՝ ոտքերը, մյ սս երկուսով՝ թռչում։ Քերովբեների նւ!ան արտացոլում են առաջավորասիա– կան հնագույն ժողովուրդների պատկե– րս ւցումները գերբնական թևավոր արա– րածների ու պահապան ոգիների մասին։ Եէ ովքի գրքում, որտեղ նկարագրված են հրեշտակների դասերն ու աստիճանները, Ս․ և քերովբեները զետեղվում են 6-րդ