երկնքում՝ Գաբրիել հրեշտակապե ւոի գլխավորությամբ։ Ըաո քրիստոնեական ավանդության (Կեղծ Դիոնիսոսի դաւ ա– կարգմամբ) Ս․ կազմում են հրեշտակնէրի առաջին դասը, իսկ քերովբեների ու աթո– ռակալների (հրեշտակների ստորին դասը) հետ՝ առաջին երրորդությունը։
ՍԵՐՊԵՆՏԻՆ (ֆրանս․ serpentine < լստ․ serpens – օձ․ Ս–ների մի մասի գունավո– րումը հիշեցնում է օձի կաշի), շերսա– վոր սիլիկատների ենթադասի միներ սլ։ Քիմ․ կազմը՝ Mg6[Si4Oio](OH)8։ Ըււտ ձևի U բյուրեղային ցանցի ձևափոխման բնույթի նշվում են Ս–ի երեք հիմնակ սն տարբերակ՝ անտիգորիտ (մանրաթեփու– կավոր, թերթավոր), քրիզոտիլ (նրբաթե– լավոր), լիզաոդիտ (նրբահատիկավո[ւ)։ Բյուրեղային համակարգը մոնոկլինաին Է։ Դույնը, կախված Fe3+ և Fe2+ պարու– նակությունից և հարաբերակցությունից, ինչպես նաև Ni խառնուրդներից, լինում է սպիտակ, դեղնավուն, կանաչ, մուգ գորշ կանաչավուն։ Կարծրությունը՝ 2,1՛– 3, խտությունը՝ 2550 կգ/ւէ3։ Ս․ սերպհն– տինիտների ապար կազմող միներալն Է։ Հոծ Ս․ (սերպոֆիտը) օգտագործվում է որպես զարդաքար։
ՍԵՐՊՈՒԻՈՎ, քաղաք ՌՍՖՍՀ Մոսկվայի մարզում։ Ունի երկաթուղային կայարան, նավահանգիստ է Օկա գետի ափին։ 142 հզ․ բն, (1983)։ Տեքստիլ արդյունաբերության հին կենտրոն Է։ Կա տեքստիլ մեքենաշի– նություն, քիմ․, սննդի արդյունաբեր ււ– թյուն։ Գործում են «Կոնդենսատոր» է․ի– տաարտադրական միավորումը, տեքսս իլ ոչ գործվածքային նյութերի համամիուք ե– նական ԳՀԻ, մեքենաշինական, սարքա– շինական, առևտրի տեխնիկումներ, թան– գարան։ Ս–ի մոտ է գտնվում (ք․ Պաչյի– նոյում) ՍՍՀՄ ԳԱ կենսբ․ հետազոսաւ– թյունների կենտրոնը, ռադիոաստղագի– տական դիտարանը։ Հայտնի է XIV դա– րից։ Պահպանվել են XVI – XIX դդ․ ճարւո․ հուշարձաններ։ ՍԵՐՍ, գյուղ ՀՍՍՀ Ագիզբեկովի շրջանու մ, շրջկենտրոնից 15 կմ հվ–արլ․։ Անասնա– պահական, ծխախոտագործական սուե– տական տնտեսությունն զբաղվում է նւսև հացահատիկի, կերային կուլտուրաների Սհրս մշակությամբ, մեղվաբուծությամբ, պտղա– բուծությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կապի բաժանմունք, կենցաղսպասարկման տաղավար, կինո, մանկապարտեզ, բուժկայան։
ՍԵՐՎԱՆՏԵՍ Սաավեդրա (Cervantes Saavedra) Միգել դե (9․10․1547, Ալկաւա դե էնարես –23․4․1616, Մադրիդ), իա|․ Մ․ Սերվանւոես գրող։ Ծնվել է աղքատացած ազնվականի ընտանիքում։ Սկսել է գրել 15 տարեկա– նից։ Երիտասարդ հասակում եղել է Իտա– լիայում, ծառայել է բանակում, աչքի է ընկել Լեպանտոյի ծովամարտում (1571), որտեղ զրկվել է ձախ թևից։ Հայրենիք վե– րադառնալիս ընկել է ծովահենների ձեռ– քը, 5 տարի (1575–80) գերի է եղել Ալժի– րում։ Փախուստի մի քանի անհաջող փոր– ձերից հետո փրկագնվել է և վերադարձել Մադրիդ (1580)։ Ս–ի առաջին տպագրված երկը «Դալա– տեա» (1585) հովվերգական վեպն է։ Իր ապրուստը հայթայթելու համար տարբեր աշխատանքներ է կատարել (1587–1603)։ Գործընկերների խարդախության պատ– ճառով մի քանի անգամ բանտարկվել է։ 1602-ին Սևիլիայի բանտում հղացել է «Հանճարամիտ ասպետ Դոն Կիխոտ Լա– ման չա ցին» (հ․ 1, 1605, հ․ 2, 1615, հայ․ հրտ․ 1878) աշխարհահռչակ վեպը։ Հրա– տարակել է նաև «խրատական նովել– ներ»^ (1613), «Նոր ութ կատակերգու– թյուն և ութ ինտերմեդիա» (1615) ժող․։ Վերջինիս առաջաբանում շարադրել է իր գեղագիտական–թատերագիտական հա– յացքները։ Թատերգության նյութը գրողի ժամանակակից կյանքն է։ Պիեսներից առավել հայտնի են «Նումանսիայի առու– մը» (հրտ․ 1784) չափածո պատմ․ ողբեր– գությունը, իր գերությունից դրվագներ պատկերող «Բարքերն Ալժիրում* (հրտ․ 1784) դրաման, «Պեդրո դե Ուրդեմալասը» (1615) կատակերգությունը, որի հերոսն է պիկարոն՝ ժամանակի իսպ․ գրականու– թյան համար բնորոշ խարդախ անհատի կերպարը։ Ինտերմեդիաները միջնադար– յան ֆարսերի իսպ․ տարատեսակի (պսր– սոս) գրական մշակումներ են, որոնց սայ– րըն ուղղված է կրոն․, քաղ․ նախապաշա– րումների, կենցաղային արատների դեմ («Սալամանկայի քարայրը», «Հրաշքների թատրոնը», «խանդոտ ծերուկը», երեքն էլ՝ 1615-ին)։ Ս–ի նովելներում ու պատմվածք– ներում, որ հետաքրքրաշարժ սյուժե ունեն, գործում են Իսպանիայի բազմազգ ժողո– վըրղի բոլոր խավերի ներկայացուցիչներ։ Այդ ժանրի գործերից լավագույններն են արկածային տարրերով հարուստ «Փոքրիկ գնչուհին» (1613) և հոգեբանական Փիլ․ ընդհանրացման մեծ ուժով հագեցած «Լի– ցենցիատ Վիդրիերան» (1613)։ Ըստ Ս–ի առաջաբանի՝ «Դոն Կիխոտ Լամանչացին» մտահղացվել է իբրև աս– պետական վեպերի ծաղրանմանակում։ Ամբողջության մեջ դա բարդ, բազմանշա– նակ երկ է և տեղի է տվել հակասական մեկնությունների։ Վեպի գլխ․ հերոսները՝ Դոն Կիխոտն ու Սանչո Պանսան, ընկալ– վել են որպես հակոտնյաներ՝ ռոմանտի– կայի և իրապաշտության, ալտրուիզմի և եսասիրության, ստացական կուլտուրայի և բնական «անկուլտուրականության», հո– գևոր մղումների և նյութական շահախընդ– րության, անփարատելի թախծի և ան– հոգ կենսուրախության։ Սակայն երկուսն էլ ակտիվ բնավորություն ունեն, ազնիվ են, մարդասեր, համառորեն գործում են շրջապատի բարօրության համար, թեև շարունակ անհաջողության են մատնվում։ Այդ նմանություններն ու տարբերություն– ները օրգանական են դարձնում նրանց գործակցությունը։ Հերոսների արկածալի ճամփորդությունը Ս–ին հնարավորություն է տվել պատկերելու դարաշրջանին բնորոշ 600-ից ավելի բնավորություններ, արծար– ծելու մասնավոր ու հանրային, մեծ ու փոքր խնդիրներ։ Ս–ի «Դոն Կիխոտ Լամանչացին» խորա– պես ներգործել է բոլոր ազգերի բազմա– թիվ գրողների, արվեստագետների, մտա– ծողների վրա, քննվել է փիլ․, հասարա– կագիտական, իրավական, կրոն․, բարո– յագիտական, գեղագիտական և այլ դի– տանկյուններից։ Ս–ի գլուխգործոցը ոգե– շնչել է ստեղծելու տարբեր ժանրի բազմա– թիվ գրական գործեր և հիմք է դարձել նկարչական, թատեր․, երաժշտ․, բալե– տային վերարտադրությունների։ «Դոն Կիխոտը» հավասարապես մուտք է գոր– ծել նաև հայ մշակույթի տարբեր բնագա– վառներ․ կերպարվեստի արժեքավոր գոր– ծերից է Ե․ Քոչարի «Դոն Կիխոտը» (գրա– ֆիկա)։ Սունդուկյանի անվ․ թատրոնում բեմադրվել են Ա․ Լունաչարսկու «Ազա– տագրված Դոն Կիխոտը» (1924), Սպեն– դիարյանի անվ․ օպերայի և բալետի թատ– րոնում՝ Լ․ Մինկուսի «Դոն Կիխոտ» բա– լետը։ f77*^-Obras completas, ed․ publicada рог R․, Schevill у A․ Bonilla, v․ 1–19, Madrid, 1914– 1941; Դոն Կիխոտ, Ե․, 1982։ Գրկ․ Մ ամիկոնյան Հ․, Սերվանտեսի կյանքը և ստեղծագործությունը, Ե․, 1940։ Լ․ ՍաԱվեսան
ՍԵՐՎԵՅՈՐ», «Ս և ր վ և յ և ր» («Sur– veyor»), ամերիկյան ավտոմատ լուսնա– կայանների սերիայի, ինչպես նաև դրանց մշակման ու թռիչքների ծրագրի անվա– նում։ Նախատեսված են Լուսնի վրա փա– փուկ վայրէջք կատարելու և գիտական հետազոտություններ անցկացնելու հա– մար։ «Ս․» ծրագրով աշխատանքները ըս– կըսվել են 1960-ին։ Բաղկացած է շարժի– չային (հետագծի ուղղման 3 հեղուկա– հրթիռային շարժիչներ և պինդ վառելի– քով աշխատող արգելակման շարժիչ) և էներգետիկ, (արևային և քիմ․ մարտկոց– ներ) տեղակայանքներից, ռադիոտեխնի– կական սարքաւլորումներից, կողմնորոշ– ման և թռիչքի կառավարման համակար– գից։ Գիտական ապարատների մեջ մրա– նում են․ անդրադարձած ալֆա–ճառագայ– թումով Լուսնի գրունտի քիմ․ բաղադրու– թյունը որոշելու անալիզատոր («Ս–5», «Ս–6», «Ս–7»), գրունտի մեխանիկական բնութագրերը հետազոտելու շերեփ–բռնիչ («Ս–3», «Ս–4», «Ս–7»), գրունտի մեջ մագ– նիսական նյութերը հայտնաբերելու սար– քեր («Ս–4», «Ս–5», «Ս–6», «Ս–7»), Լուսնին մոտենալու տեղամասում նկարահանելու հեռուստատեսային խցիկ («Ա–1» և «Ս–2»)։