Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

Ռելիեֆը։ ՌՍՖՍՀ տարածքը բնորոշվում է ռելիեֆի մեծ բազմազանությամբ։ Արմ–ում Արևելա–եվրոպական կամ Ռուս. հարթավայրն է, որի սահմաններում են Վալդայան, Միջինռուսական, Մերձվոլգյան և այլ ոչ մեծ բարձրությունները, Պեչորայի, Մերձկասպյան և այլ դաշտավայրերը։ Հարթավայրի արլ․ սահմանը ուրալի լեռնային համակարգն է (առավելագույն բարձրությունը՝ 1895 մ, Նարոդնայա լեռ)։ Ուրալից արլ․ Արեմտասիբիրական հարթավայրն է, որի կենտր․ մասում առանձնանում են Կոնդինյան, Միջինօբյան և Բարաբայի խիստ ճահճացած դաշտավայրերը։ Ենիսեյ և Լենա գետերի միջագետքում է գտնվում Միջինսիբիրական սարահարթը, որի առանձին շրջաններում բարձրանում են Պուտորանի սարավանդը (մինչև 1701 մ) և Ենիսեյի բլրաշարը (մինչև 1104 մ)։ Միջինսիբիրական սարահարթից արլ․ կենտրոնայակուտական հարթավայրն է, դրանից էլ հս․՝ Հյուսիս–սիբիրական դաշտավայրն ու Բիռանգայի լեռները (բարձրությունը՝ մինչև 1146 մ)։

Հանրապետության արլ–ում և հվ–ում գերակշռում են լեռնային մարզերը՝ Մեծ Կովկասի հս․ լեռնաշղթաների հս․ լանջերը (առավելագույն բարձրությունը՝ 5642 մ, էլբրուս լեռ), Հվ․ Միբիրի լեռները (Ալթայ, Կուզնեցկի Ալաթաու, Արմ․ և Արլ․ Սայաններ, Մերձբայկալ, Անդրբայկալ, Տուվայի լեռներ, Ստանովյան լեռնաշըղթա), որոնք ձգվում են ՍՍՀՄ սահմանի երկարությամբ։ Միջին բարձրության լեռնային համակարգերն ու բարձրավանդակները տարածվում են Սիբիրի հս–տրլ–ում (Վերխոյանսկի և Չերսկու լեռնաշղթաները) և Հեռավոր Արևելքում (Չուկոտի և Կորյակական բարձրավանդակներ, Ջուգ–ջուրի, Բուրեական, Սիխոտե–Ալինի լեռնաշղթաներ)։ Հեռավոր Արևելքի Խաղաղօվկիանոսյան ափերի երկայնքով ձգվում են Կամչատկայի (Կլյուչևսկայա սոպկա, 4750 մ) և Կուրիլյան կղզիների (Ալաիդ, 2339 մ) լեռեերը, որոնց հետ են կապված ժամանակակից հրաբխականության երևակումներն ու երկրաշարժերը։

Երկրաբանական կառուցվածքը և հանքային պաշարները ՌՍՖՍՀ տերիտորիան երկրբ․ առումով զբաղեցնում է Արևելա–եվրոպական պլատֆորմի մեծ մասը և Սիբիրական պլատֆորմը, ինչպես նաև Ուրալի, Արևմտասիբիրական հարթավայրի, Հվ․ Սիբիրի, Վերխոյան–Չուկոտյան մարզի, Կորյակական բարձրավանդակի, Կամչատկայի, Կուրիլյան կղզիների, Պրիմորիեի և Սախալինի ծալքավոր մարզերը, որոնք միավորվելով կազմում են ուրալա–Մոնղոլական և Խաղաղօվկիանոսյան ծալքավոր գոտիներ, ինչպես նաև միջերկրածովային և Արկտիկական գոտիների մասեր։

ՌՍՖՍՀ ընդերքը հարուստ է նավթի և գազի (Վոլգա–Ուրալյան մարզ, Արևմտա– Սիբիրական նավթագազաբեր ավազան), երկաթի հանքաքարի (Կուրսկի մագնիսական անոմալիա), բոքսիտների (Ուրալ), պղնձի հանքանյութերի (Հյուսիսային Կովկաս, Միջին և Հվ․ Ուրալ, Արլ․ Սիբիր) հանքավայրերով։ Հատուկ նշանակություն ունեն Նորիլսկի պղնձամոլիբդենային հանքավայրերը։ Կան ծարիրի,

ՌՍՖՍՏ վարչատերիտորիալ բաժանումը, տարածությունը, բնակչությունը, քաղաքները և քտա–ները (1983)
Տարածությունը, հզ․ կմ² Բնակչությունը, հզ․ մարդ Քաղաքային բնակչության բաժինը, %-ով Քաղաքները Քտա–ները
ՌՍՖՍՀ 17075,4 141012 72 1018 2191
Բաժկիրական ԻՍՍՀ 143,6 3845 61 17 40
Բուրյաթական ԻՍՍՀ 351,3 970 60 6 33
Դաղստանի ԻՍՍՀ 50,3 1704 42 8 14
Թաթարական ԻՍՍՀ 68,0 3475 68 18 23
Կաբալդինա-Բալկարական ԻՍՍՀ 12,5 702 59 7 9
Կալմիկական ԻԱՍՍՀ 75,9 310 42 3 5
Կարելական ԻՍՍՀ 172,4 759 80 12 44
Կոմի ԻՍՍՀ 415,9 1180 73 7 49
Հյուսիս-Օսեթական ԻՍՍՀ 8,0 608 70 6 7
Մարիական ԻՍՍՀ 23,2 719 57 4 18
Մորդվական ԻՍՍՀ 26,2 973 52 7 17
Յակուտական ԻՍՍՀ 3103,2 944 66 10 65
Չեչենա-Ինգուշական ԻՍՍՀ 19,3 1193 43 5 4
Չուվաշական ԻՍՍՀ 18,3 1312 51 9 7
Տուվայի ԻՍՍՀ 170,5 274 44 5 3
Ոիդմուրտական ԻՍՍՀ 42,1 1532 68 6 15
Ալթայի երկրամաս այդ թվում՝ 261,7 2712 55 12 31
Լեռնային Ալթայի ԻՄ 92,6 177 28 1 3
Խաբարովսկի երկրամաս այդ թվում՝ 824,6 1663 80 9 43
Հրեական ԻՄ 36,0 200 69 2 12
Կրասնոդարի երկրամաս այդ թվում՝ 83,6 4924 53 28 28
Ադըղեական ԻՄ 7,6 413 49 2 5
Կրասնոյարսկի երկրամաս այդ թվում՝ 2401,6 3343 72 26 64
Խակասական ԻՄ 61,9 523 72 5 17
Էվենկների ԻՕ 767,6 18 32 - 1
Թայմիրի (Դոլգանոն-Նենեցական) ԻՕ 862,1 51 64 1 1
Պրիմորիեի երկրամաս 165,9 2079 78 9 46
Ստավրոպոլի երկրամաս այդ թվում՝ 80,6 2647 52 22 17
Կարաչայ-Չերքեզական ԻՄ 14,1 380 45 4 10
Ամուրի մարզ 363,7 1007 67 9 32
Աստրախանի մարզ 44,1 941 68 4 16
Արխանգելսկի մարզ

այդ թվում՝

587,4 1504 74 12 39
Նենեցական ԻՕ 176,7 51 62 1 2
Բելգորոդի մարզ 27,1 1319 57 9 18
Բրյանսկի մարզ 34,9 1481 63 15 30
Գորկու մարզ 74,8 3680 75 25 69
Իվանովոյի մարզ 23,9 1316 81 17 30
Իրկուտսկի մարզ այդ թվում՝ Ուստ-Օրդինսկի 767,9 2676 79 21 56
Բուրյաթական ԻՕ 22,4 129 18 - 4
ք. Լենինգրադ - 4779 100 9 17
Լենինգրադի մարզ 85,9 1588 65 26 41
Լիպեցկի մարզ 24,1 1219 60 8 6
Կալինինգրադի մարզ 15,1 824 79 22 5
Կալինինի մարզ 84,1 1642 70 23 29
Կալուգայի մարզ 29,9 1020 66 17 14
Կամչատկայի մարզ այդ թվում՝ 472,3 415 83 3 13
Կորեական ԻՕ 301,5 37 41 - 5
Կեմերովոյի մարզ 95,5 3047 87 19 47
Կիրովի մարզ 120,8 1660 67 19 58
Կոստրոմայի մարզ 60,1 786 66 11 18
Կույբիշևի մարզ 53,6 3166 80 10 22
Կուրգանի մարզ 71,0 1095 53 9 6
Կուրսկի մարզ 29,8 1354 53 9 23
Մագադանի մարզ այդ թվում՝ 1199,1 510 80 4 52
Չուկոտի ԻՕ 737,7 146 72 2 18
ք. Մոսկվա - 8396 100 2 7
Մոսկվայի մարզ 47,0 6535 78 72 110
Մուրմանսկի մարզ 144,9 1043 92 11 21
Յարոսլավլի մարզ 36,4 1441 80 10 22
Նովգորոդի մարզ 55,3 736 69 10 22
Նովոսիբիրսկի մարզ 178,2 2696 73 14 20