Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս
ՌՍՖՍՀ վարչատերիտորյալ բաժանումը, տարածությունը, բնակչությունը, քաղաքները և քտա-ները
Տարածությունը, հզ․ կմ² Բնակչությունը, հզ․ մարդ Քաղաքային բնակչության բաժինը, %-ով Քաղաքները Քտա–ները
Չելյաբինսկի մարզ 87,9 3512 82 27 29
Չիտայի մարզ 431,5 1298 64 10 45
այդ թվում՝ Ագինսկոյեի Բուրյաթական ԻՕ 19,0 72 29 - 4
Պենզայի մարզ 43,2 1496 59 10 16
Պերմի մարզ այդ թվում՝ 160,6 3007 76 25 57
Կոմի-Պերմյակների ԻՕ 32,9 166 25 1 3
Պսկովի մարզ 55,3 839 58 14 11
Ռյազանի մարզ 39,6 1328 62 12 28
Ռոստովի մարզ 100,8 4187 71 22 37
Սախալինի մարզ 87,1 679 83 19 34
Սարատովի մարզ 100,2 2956 73 17 31
Սմոլենսկի մարզ 49,8 1134 65 14 17
Սվերդլովսկի մարզ 194,8 4557 86 44 96
Վլադիմիրի մարզ 29,0 1603 77 21 35
Վոլգոգրադի մարզ 114,1 2499 73 18 26
Վոլոգդաի մարզ 145,7 1326 62 15 12
Վորոնեժի մարզ 52,4 2461 57 14 22
Տամբովիմարզ 34,3 1338 52 8 13
Տյումենի մարզ 1435,2 2293 69 16 49
այդ թվում՝ Խանտի-Մնսիական ԻՕ 523,1 831 83 6 25
Յամալա-Նենեցական ԻՕ 750,3 270 78 5 7
Տոմսկի մարզ 316,9 921 68 4 14
Տուլայի մարզ 25,7 1878 80 21 48
Ուլյանովսկի մարզ 37,3 1289 67 6 32
Օմսկի մարզ 139,7 2010 65 6 17
Օրենբուրգի մարզ 124,0 2126 63 12 23
Օրյոլի մարզ 24,7 875 59 7 14

սնդիկի, ոսկու, արծաթի, պլատինի, կոբալտի հանքավայրեր։ Կոլայի թերակղզում է գտնվում ապատիտանեֆելինային հանքավայրերի խիբինյան խումբը, Հս․ Ուրալում՝ կալիումական աղերի Վերին Կամայի հանքավայրը։ ՌՍՖՍՀ լեռնային շատ շրջաններում, հատկապես Ուրալում, Ալթայում և Անդրբայկալում հայտնաբերված են թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, Յակուտիայում՝ ալմաստի հանքավայրեր։

Կլիման։ Հանրապետության տարածքի մեծ մասը գտնվում է բարեխառն գոտում, Հյուսիսային սառուցյայ օվկիանոսի կղզիները և Ծայր Հյուսիսի մայրցամաքային աՓերը՝ արկտիկական և մերձարկտիկական գոտիներում, իսկ Կովկասի Սևծովյան ափը՝ մերձարևադարձային գոտում։ Կլիման ամենուրեք գրեթե ցամաքային է (ծայր հս–արմ–ում՝ ծովային)։ Արմ–ից արլ․, Ատլանտյան օվկիանոսի ազդեցության թուլացման համեմատ, ցամաքայնության աստիճանն աճում է։ Սիբիրի և Հեռավոր Արևելքի հս․ շրջանների խստաշունչ և խիստ ցամաքային կլիման (հուլիսի և հունվարի միջին ջերմաստիճանների տատանումները 50–65°C է) բազմամյա սառածության (հանրապետության սահմաններում գրավում է ավելի քան 10 մլն կմ²) առաջացման պատճառ է դառնում։ Հեռավոր Արևելքի հվ–ում կլիման չափավոր մուսսոնային է։ Ձմռանը ՌՍՖՍՀ տարածքի վրա հաստատվում է մթնոլորտային բարձր ճնշում (Ասիական անտիցիկլոն)։ Հունվարի միջին ջերմաստիճանը հանրապետության արմ–ում և Նախակովկասում 0°C–ից –5°C է, Ցակուտիայում՝ –40°C–ից –50°C։ Առավել ցածր ջերմաստիճաններ նկատվում են Վերխոյանսկի շրջանում (նվազագույնը՝ –68°C) և Օյմյակոնում (նվազագույնը՝ - 71°C), որտեղ գտնվում է Հյուսիսային կիսագնդի «ցրտի բևեռներից» մեկը։ Ամռանը ՌՍՖՍՀ տարածքի մեծ մասում գերակշռում է մթնոլորտային համեմատաբար ցածր ճնշումը, որի հետևանքով ամռանը ամենուրեք տաք է (բացառությամբ Ծայր Հս․ շրջանների), հվ–ում՝ շոգ։ Հուլիսի միջին ջերմաստիճանը տատանվում է 1°C–ից (Սիբիրի հս․ ծովափերին) մինչև 24–25°C (Մերձկասպյան դաշտավայրում)։ Տարեկան տեղումները առավել շատ են Կովկասի և Ալթայի լեռներում (մինչև 2000 մմ), Հեռավոր Արևելքի հվ–ում (մինչև 1000 մմ), ինչպես նաև Արևելա–եվրոպական հարթավայրի անտառային զոնայում (մինչև 700 մմ)։ Ավելի քիչ են տեղումները տունդրայի և տափաստանային զոնաներում, ինչպես նաև տայգայում։ Տարեկան տեղումների նվազագույն քանակը ընկնում է Մերձկասպյան դաշտավայրի կիսաանապատային շրջանին (մոտ 150 մմ)։ Զմռանը գրեթե ամենուրեք առաջանում է հաստատուն ձնածածկույթ, որը պահպանվում է 60-ից (հվ–ում) մինչև 280 օր (հս–ում)։ ժամանակակից սառցային ծածկույթը արկտիկական կղզիներում 56 հզ․ կմ² է, լեռնային շրջաններում՝ ավելի քան 3500 կմ² (գլխավորապես Կովկասում, Ալթայում, Սայաններում, Հս–Արլ․ Սիբիրում և Կամչատկայում)։

Ներքին ջրերը։ ՌՍՖՍՀ–ում կա մոտ 120 հզ․ գետ (10 կմ–ից ավելի երկարությամբ), որոնց ընդհանուր երկարությունը ավելի քան 2,3 մլն կմ է։ Գետերի Մեծ մասը պատկանում է Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ավազանին՝ Հս․Դվինան, Պեչորան, Օբը՝ Իրտիշի հետ, Ենիսեյը, Լենան, Ինդիգիրկան, Կոլիման ևն, Խաղաղ օվկիանոսի ավազանին՝ Ամուրը, Անադիրը, Պենժինան ևն, Ատլանտյան օվկիանոսի ավազանին՝ Դոնը, Կուբանը, Նևան ևն, ներքին հոսքի ավազանին (Կասպից ծովին)՝ Վոլգան։ Տարեկան հոսքի ընդհանուր ծավալը մոտ 4000 կմ³ է։ ՌՍՖՍՀ–ում կա մոտ 2 մլն լիճ։ Ամենախոշորներն են Կասպից, Բայկալ, Լադոգա, Օնեգա, Թայմիր լճերը, ջրամբարները՝ Իրկուտսկի, Վերին Ավիրյան, Կոլյբիշևի, Բուխտարմայի, Բրատսկի։

Հողերն ու բուսականությունը: Հարթավայրերում հողերը և բուսականությունը դասավորված են հս–ից հվ․ զոնաներով։ Արկտիկական անապատային բուսականությունը փոխվում է մամռաքարաքոսային և թփուտային (գաճաճ կեչի, ուռի) տունդրայի, որը առաջացել է տունդրայի թթու, սովորաբար գլեյացած հողերի վրա։ Անտառատունդրայի զոնային բնորոշ են տունդրային, գլեյան, թույլ պոդզոլային և գլեյատայգային սառած հողերը, որոնց վրա տարածված են կեչու, եղևնու և խեժափիճու նոսր անտառները։ Անտառային զոնան (տարածքի 1/2-ից ավելին) ստորաբաժանվում է հս․ տայգայի և հվ. խառն անտառների ենթազոնաների։ Պոդգոլային հողերի վրա գերիշխում են մուգ ասեղնատերև տայգան (եղևնի, եղևին, մայրի) և սոճու անտառները։ Ենիսեյից արլ․ սառած հողերի վրա տարածված է խեժափիճուց կազմված բաց գույնի ասեղնատերև տայգան, Հեռավոր Արևելքում՝ եղևնուց և եղևինից կազմված տայգան։ խառն անտառների ենթազոնան ներկայացված է ճմապոդզոլային հողերի վրա աճող ասեղնատերև ծառատեսակներով՝