Գյուղատնտեսական ինստ–ի շենքը [ 1961 – 1966, ճարա–ներ՝ Վ․ Դեդեչեկ, Ռ*․ Մինեսկի) Նիւորայում ներ (Բարդեյովում, 1508–09, Լևոյայում, 1550 – 1615), քաղաքային զանգակատներ (Կեժմարոկում, 1525–86), «MS» վարպե– տի գեղանկարչությունը, մահարձանային և դեկորատիվ քանդակներ, մետաղյա կերտվածքներ։ XVII դ․ սկրել է տարածվել բարոկկոն (Համալսարանական եկեղեցի, 1637–1700, ճարտ․ Պ․ Սպեցցո, Տռեավա, Ս․ Ալժբետայի եկեղեցի, 1739–42, ճարտ․ Ա․ Պիլգրամ, Բրատիսլավա, Ցա․ Կււպեց– կու դիմանկարները, Ֆ՝ Ա․ Մաուլբերչի, Ցա․ Լ․ Կրակկերի, Պ․ Տրոգերի ւրմնա– նկարները, Գ․ Ռ․ Դոնների քանդակները)։ XIX դ․ սկսվել է քաղաքների բուռն աճը․ հիմնական ոճը եղել է կլասիցիզմը։ XIX դ․ կեսին տարածվել է պատմ․ ոճերի նմանա– կումը (Մարտինում՝ Մատիցա Սլու]ացկա– յայի տունը, 1864, ճարտ․ Ցա․ Բոյուլա)։ XIX–XX դդ․ սահմանագլխին Դ․ Ցուրկո– վիչը դիմել է ժող․ ճարտ․ ավանդույթներին։ XIX դ․ 1-ին կեսին հանդես են եկել ւայրե– նի երկրի մարդկանց և բնությունը պատ– կերող գեղանկարիչներ (դիմանկարիչներ՝ Ցո․ Չաուսիգ, Ցա․ Ռոմբաուեր, բնանկա– րիչ Կ․ Լ․ Լիբայ)։ Գեղանկարիչներ Ցո․ Բ․ Կլեմենսը, Պ․ Բոհունը պատկերել են ազա– •члтлтрзлхЛь -մ–ար՜ւոիկՆհրիՆ, շայույթ 1 գոր– ծիչներին։ XIX դ․ 2-րդ կեսին – XX դ․ սկզբի և ձևա– վորվել են կենցաղային ժանրը (Վ․ Կլիմ– կովիչ, Դ․ Սկուտեցկի, Ցո․ Հանուլա), ազգ․ ռոմանտիկ, բնանկարը (Լ․ Չորդակ Կ․ Մ․ Լեգոտսկի), ռեալիստական քանդակը (Ցա․ Կոնյարեկ, Ֆ․ Ուպրկա)։tXXtդ․ 20-ական թթ–ից ճարտ․ մեջ«մոդեռն» ոճին և նեոկլասիկային զուգընթաց արմատա– վորվել են առաջադեմ ռացիոնալիստական մեթոդներ (է․ Բելլուշ)։ Գեղանկարիչներ Մ․ Բենկայի, Գ․ Մալլիի, Լ․ Ֆո լլայի, Մ․ Բազովսկու, Ցա․ Ալեքսիի, քանդակա– գործներ Ֆ․ Գիբալայի, Ցո․ Կոաւկայի, Ֆ․ Շտեֆաունկոյի արվեստը խարսխվել է հայրենի բնության, ժող․ կյանքի, ազգ․ բանահյուսության խոր իմացության վրա։ Մ․ Գալանդայի և Ց․ Մայեռնիկի գեղա– նկարչության ու գրաֆիկայի հիմնական ուղղվածությունը պայմանավորվս ծ էր ժող․ կյանքի հանդեպ ունեցած հեաաքըր– քըրությամբ։ Բանվորական շարժման գա– ղափարները արտացոլվել են Կ․ Սոկոլի սոցիալ․ գրաֆիկայում։ ՍՍՀ–ում կառուցվել են նոր քաղաքներ, արդ․ համալիրներ, ավաններ՝ խաււը կա– ռուցապատման, թաղամասերի կոմպլեք– սային բարեկարգման սկզբունքներ! վ։ ժո– ղովրդի պատմությունն ու կենցաղը, նրա պայքարը ֆաշիստ, զավթիչների դեմ, աշ– խատանքային հաջողություններն են ար– տահայտված Մ․ Բենկայի, Լ․ Ֆուլլայի, Լ․ Գուդեռնայի, Ցա․ Մուդրոխի, Մ․ Մեդ– վեցկայի նկարներում, Ցո․ Կոստկայի, Ռ․ Պրիբիշի, Տ․ Բարտֆայի, Ցա․ Կուլիխի, Ա․ Տրիզուլյակի մոնումենտալ և հաստո– ցային քանդակներում։ Հաստոցային և ԳՐՔԻ գրաֆիկայի վարպետներից են 0․ Դուբայը, Վ․ Հլոժնիկը, Ա․ Բրունովս– կին, Վ․ Բոմբովան, Ա․ Կլիմոն, Ցոլ․ Սա– բոն, Ռ․ Դուբրավեցը։ Զարգանում է մո– նումենտալ գեղանկարչությունը։ ժող․ ար– վեստը՝ գերանաշեն կամ քարե տներ, փայտաշեն եկեղեցիներ (Տռնավայում, XV–XVI դդ․, Բոդրուժալեում, սկսվել է 1658-ին), ընդհանուր գծեր ունի չեխ․, հունգ․, արմ․ ուկրաինականի հետ։ Զար– գացած են ժող․ արհեստները՝ փայտի քան– դակազարդում, գյուղական տների նկա– րազարդում (երբեմն՝ տան ճակատների, գ․ Չիչմանի), խեցեգործություն, ասեղնա– գործություն ևն։ Երաժշտությունը։ Երաժշտ․ բանահյու– սությունը հարուստ է երգային ժանրերով (բալլադներ, քնարական, էպիկական, կեն– ցաղային, ծիսական երգեր), որոնք աչքի են ընկնում զարգացած մեղեդայնությամբ, ռիթմական բազմազանությամբ, դրանք հիմնականում միաձայն են, դիատոնիկ, հիմքում՝ տարբեր տետրախորդներ։ Ավե– լի ուշ առաջացած հովվական երգերը հիմնված են պենտախորդների վրա։ XIII դարից հայտնի են ավազակային երգերը («ավազակներ» էին անվանում ժողովրդի իրավունքների համար պայքարողներին, սիրված հերոս է Ցանոշիկը), XIV դարից՝ հոգևոր։ XVI դ․ ծագել են պատմ․ երգերը, որոնք արտացոլել են թուրք, պատերազմ– ների և հաբսբուրգյան տիրապետության ժամանակաշրջանի իրադարձությունները, XVIII դ․՝ կուրուցների երգերը։ Պարերից են՝ ֆրիշկի, օձնմոկ, նվագարաններից՝ ֆույարա, հովվական սրինգներ, գայդա (պարկապզուկ)։ XV դ․ Ս․ է ներթափանցել պաշտամունքային բազմաձայն երաժշտու– թյունը, որը խթանել է հայրենական երա– ժըշտության զարգացումը։ XVIII դ․ զար– գացել են բարոկկո ոճի հոգևոր և աշխար– հիկ վոկալ ժանրերը, XVIII դ․ 2-րդ կեսին՝ ժող․ երգի հետ կապված ֆրանցիսկյան պաստորալը։ Երաժշտ․ կյանքի կենտրոն– ներ էին Բրատիսլավան, Կոշիցեն, Բանս– կա Բիստրիցան, Լևոչան, Կեժմարոկը, Բարդեյովը։ Օպերային առաջին ներկա– յացումները կայացել են Բրատիսլավա– յում՝ արքունական պալատում (1648-ից) և թատրոնում (1776-ից)։ Ազգ․ երաժշտ․ արվեստի զարգացումը արգելակվել է ավստր․ և հունգ․ բազմադարյան կրկնակի լծի պատճառով։ Ազգ․ երաժշտ․ վերա– ծնունդը սկսվել է XIX դ․ 30-ական թթ–ից։ Ազգ․ դպրոցի հիմնադիրը Ցա․ է․ Բելլան է («Դարբին Վիլանդը» օպերան, «Ցանոշի– կի հարսանիքը» կանտատը, սիմֆոնիկ, կամերային երկեր, երգեր ևն), նրա ժա– մանակակիցները՝ Ցա․ Կաղավի, Բ․ Բուլ– լա, Մ․ Լացյակ, խմբերգային և դաշնամու– րային ստեղծագործություններում արտա– ցոլել են «բուդիտել»-ների («չեխ․ վերա– ծննդի» գործիչների) գաղափարները։ Ազգ․ ռոմանտիկական երգի, կամերային և սիմ– ֆոնիկ երկերի հեղինակներ են՝ Վ․ Ֆի– գուշ–Բիստրին, Մ․ Մոյզեսը, Ֆ․ Կաֆեն– դան։ XIX դարի 2-րդ կեսին խմբերգային արվեստի զարգացմանը նպաստել են Բրատիսլավայի երգչախմբային ընկերու– թյունները։ Չեխոսլովակիայի հանրապետության կազմավորումից հետո (1918) առաջացել են բազմաթիվ երաժշտ․ կազմակերպու– թյուններ, կոլեկտիվներ, ուս․ հաստատու– թյուններ։ Բրատիսլավայում ստեղծվել են «Զորա» երգչախումբը (1919), Սլովակյան ազգ․ թատրոնի օպերային խումբը (1920), Ակադեմիական երգչախմբային ընկերու– թյունը (1921), Ռադիոյի գործիքային ան– սամբլը (1928, որի հիման վրա հետագա– յում կազմակերպվել է սիմֆոնիկ նվա– գախումբ), Երաժշտական դպրոցը (1919), որը վերափոխվել է Երաժշտ․ և դրամա– տիկ․ ակադեմիայի (1928), ավելի ուշ՝ կոնսերվատորիայի (1941) ևն։ ժող․–դեմոկրատական հանրապետու– թյան կազմավորումից հետո, երաժշտ․ մշակույթի դեմոկրատացման հետևանքով, ստեղծվել են բազմաթիվ երաժշտ․ հաս– տատություններ՝ Արևելասլովակյան ազգ․ թատրոնը Կոշիցեում (1945), Սլովակյան ֆիլհարմոնիան՝ սիմֆոնիկ նվագախըմ– բով և խառը երգչախմբով (1949), Բրաւոի– սլավական (ավելի ուշ՝ Սլովակյան կվար– տետը, 1945), ժող․ երգի և պարի «Լուչնի– ցա» անսամբլը (1948), Ալովակիայի կա– մերային նվագախումբը (1960)՝ Բրատի– սլավայում, Ցո․ Տայովսկու անվ․ թատրոնի օպերային խումբը՝ Բանսկա Բիստրիցա– յում (1959) ևն։ Բրատիսլավայում ստեղծ– վել են Գեղեցիկ արվեստների բարձրա– գույն դպրոց (1949), Ցա․ Ա․ Կոմենսկու անվ․ համալսարանի փիլ․ ֆակուլտետում երաժշտագիտական ամբիոն, Ալովակիա– յի ԳԱ կից Երաժշտագիտական ինստ․ (1951, ավելի ուշ՝ Արվեստի ինստ․), Ալո– վակիայի կոմպոզիտորների միությունը (1955)։ ժամանակակից երաժիշտներից են՝ կոմպոզիտորներ Է․Սուխոնը, Ցա․ Ցիկ– կերը, Ա․ Մոյզեսը, Դ․ Կարդոշը, Մ․ Նո– վակը, Մ․ Բազլիկը, դիրիժորներ Լ․ Սլո– վակը, Օ․ Լենարդը, դաշնակահարներ Մ․ Կարինը, Կ․ Գավլիկովան, ջութակա– հարներ՝ Տ․ Գաշպարեկը, Ե․ Շպիտկովան, երգիչ–երգչուհիներ Մ․ Չեսանյովան, Ցա․ Բլագոն, Պ․ Դվորսկին, Լ․ Բարիցո– վան, երաժշտագետներ է․ Զավարսկին, Զ․ Նովաչեկը, Լ․ Բուռլասը և ուրիշներ։ Թատրոնը։ Թատերական ներկայացում– ների մասին առաջին անգամ հիշատակ– վել է 1439-ին, երբ Բրատիսլավայում դըպ– րոցականները խաղացել են զատկին նվիր– ված ներկայացում։ XVII – XVIII դդ․ տա– րածում է գտել ժող․ թատրոնը (ցուցադըր– վել են զատկին և ծննդյան տոնին նվիր– ված խաղեր)։ 1830-ին, Լիպտովսկի–Մի– կուլաշում սիրողական խմբի ուժերով բե– մադրվել է Ցա․ Ւոսլուպկայի «Կոցուրկովո կամ թե ինչպես չմնանք հիմար կացության մեջ» կատակերգությունը՝ սլովակերեն առաջին հրապարակային ներկայացումը։ Սիրողական խմբերի գործունեությունը նպաստել է պրոֆեսիոնալ թատերարվես– տի հաստատմանը Ս–ում և ազգ․ դրամա– տուրգիայի զարգացմանը։ 1890-ին, Մար–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/428
Արտաքին տեսք