կում կուսակցության գործին նվիրվածության, գաղափարական համոզվածության ոգով, կազմակերպում մարքս–լենինյան տեսության ուսումնասիրում, հանդես են գալիս կոմունիստական շինարար]ււթյան խնդիրների լուծման կազմակերպիչների դերում, գլխավորում սոցիալիստական մրցությունը, հասու լինում աշխատանքային կարգապահության ամրապնդմանը, կատարում են ագիտացիոն–պրոպագանդիստական աշխատանք, քննադատության և ինքնաքննադատության լայն հիմքի վրա պայքար մղում բյուրոկրատիզմի, տեղայնության դրսևորումների, պետ․ կարգապահության խախտումների դեմ։ Ս․ կ․ կ–ներըն աջակցում են օկրուգկոմի, քաղկոմի ու շրջկոմի աշխատանքներին և իրենց ամբողջ գործունեությամբ հաշվես ու են նրանց առջև (ՍՄԿԿ կանոնադրթյուն, § 59)։ Արդյունաբերության, տրանսպորտի, կապի, շինարարական, նյութստեխ․ մատակարարման, առևտրի, հասարակական սննդի, կոմունալ–կենցաղային սպասարկման ձեռնարկությունների, կոլտնտեսությունների, սովետական տն ռեսությունների և գյուղատնտ․ այլ ձեռնարկությունների, նախագծային կազմակերպությունների, կոնստրուկտորական բյուրոների, գիտահետազոտ․ ինստ–ների, ուս․ հաստատությունների, կուլտլուս․ և բուժական հիմնարկությունների Ս․ կ․ կ–ներն օգտվում են ադմինիստրացիայի գործունեությունը վերահսկելու իրավունքից։ Մինիստրությունների, պետ․ կոմիտեների և կենտր․ ու տեղական մյուս սովետական, տնտ․ հիմնարկությունների և գերատեսչությունների Ս․ կ․ կ–ները իրականացնում են վերահսկողություն ապարատի աշխատանքի վրա՝ կուսակցության և կառավարության դիրեկտիվները կատարելու, սովետական օրենքները պահպանելու ուղղությամբ։ Նրանք պետք է ակտիվորեն նպաստեն ապարատի աշխատանքի կատարելագործմանը համապատասխան կուսակցական մարմնին ժամանակին հայտնեն հիմնարկության ներսոոմ կամ առանձին աշխատողների թույլ տված թերությունների մասին՝ անկախ նրան») զբաղեցրած պաշտոնից (ՍՄԿԿ կանոնադրություն, § 60)։ Մ․ կ․ կ–նիրն այժմ թվսկագմով առավել խոշորացել են։ Դա թույլ է տալիս նրանց բարձրացնելու կուս Աշխատանքի մակարդակը, ուժեղացնելու կուսակցության ազդեցությունը երկրի տնտ․ և մշակութային կյանքի բոլոր տելամասերում, մասսաներին մոբիլիզացնեի կոմունիստական շինարարության խնդիրների կատարման համար։
ՍԿԶԲՆԱՏԱՌ, 1․ ձեռագիր կամ տպագիր գրքի տեքստում որևէ հատվածի գլխատառը, գչխագիրը, որ ձեռագիր գրկերում ծաղկել են բարդ նախշերով, զարդարել մարդու և կենդանիների պատկերներով, ժանրային տեսարաններով։ ժամանակակից տպագիր հրատարակություններում Մ․ արվում է փորագրանկարչությս ն ձեվով։ 2․ Ինիցիալ (լատ․ initidis – սկզբնական), ազգանվան, անվան, հայրանվան առաջին տառը։
ՍԿԶԲՈՒՆՔ, որևէ տեսության, ուսմունքի, գիտության, աշխարհայացքի, առհասարակ ամեն մի գործունեության, վարքի, քաղաքականության, կուսակցական ղեկավարման ևն ելակետային դրույթը, որևէ սարքի, մեխանիզմի կառուցվածքի հիմնական առանձնահատկությունը։ Փիլ–յան մեջ կեցության ելակետը, սկիզբը, առաջնահիմքը, որի գոյությունը ենթադրվել է մտահայեցողաբար՝ աշխարհի երևույթների բազմազանությունը միասնության (միևնույն հիմքին) հանգեցնելու համար։ Հին հույները Ս․ անվանում են արխե (αρχη – սկիզբ), լատ․ համանիշն է պրինցիպը (principium–սկիզբ, առաջին)։ Մետաֆիզիկայում Ս․ համընկնում է, այսպես կոչված, «վերջնական պատճառի» հետ։ Նոր ժամանակի դիալեկտիկական, հակա մետաֆիզիկական փիլ–յան մեջ Ս․ ըմբռնվում է որպես հիմունք, որից, եթե առկա են անհրաժեշտ և բավարար պայմանները, գոյանում է երևույթը։ Բոլոր դեպքերում, այս կամ այն կերպ առանձնացված և ըմբռնված Ս–ները դառնում են, միաժամանակ, նաև առարկաների ճանաչողության և բացատրության ելակետ։
Տեսական գիտելիքն ամբողշական, համակարգված տեսք է ստանում, երբ հաջողվում է ձևակերպել այն Ս–ները, որոնք ի մի են բերում փորձից հայտնի երևույթների բազմազանությունը և էմպիրիկական օրինաչափությունները։ Գիտության մեթոդաբանության մեջ բանավեճի առարկա է Ս–ների վրա հիմնված տեսությունների հարաբերությունը աքսիոմատիկ–դեդուկտիվ համակարգերի նկատմամբ։ Մեթոդաբանության ձևապաշտական ուղղությունը հանիրավի փորձում է «սկզբունքների մեթոդով» կառուցված գիտ․ տեսություններն առավելագույն չափով մոտեցնել ձևական տրամաբանական ճշգրտության իդեալին, այնինչ իրականում Ս–ները, աքսիոմների նման, դեդուկցիայի նախադրյալներ չեն, որոնցից անմիջականորեն տրամաբանական ձևափոխությունների միշոցով արտածելի լինեին փորձնական ընդհանրացումները (բնության օրենքները)։ Մյուս հարցը վերաբերում է Ս–ների իրավակացությանը (ստատուսին)․ հետևողական էմպիրիզմը Ս–ները համարում է փորձի ինդուկտիվ ընդհանրացման արդյունք, իսկ կոնվենցիոնալիզմն ու ինտուիտիվիզմը շեշտում են Ս–ների կախումը ճանաչող սուբյեկտի մտածողության ակտիվությունից՝ բացարձակացնելով Ս–ների կանխադրույթներ (պոստուլատներ) լինելու հանգամանքը։ Մինչդեռ խնդիրն է ցույց տալ, որ Ս–ները փորձի ընդհանրացումներ են՝ նրան ընդառաշ գնացող վերացական մտածողության օգնությամբ։
ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ», «Տարրեր» (հուն․ «Σιοχεια» – բառացի՝ այբուբեն, փոխաբերական իմաստը՝ հիմունքներ, սկզբունքներ, տարրեր), էվկչիդեսի գլխավոր երկը (մ․ թ․ ա․ III դ․), ամբողջությամբ մեզ հասած մաթեմատիկական առաջին երկը, ուր առաջին անգամ աքսիոմատիկ սկզբունքներով համակարգված շարադրված են անտիկ մաթեմատիկայի հիմնական բաժինները։ Էվկլիդեսն այս երկում ի մի է բերել իր ժամանակաշրջանի մաթ․ գիտության նվաճումները (Պյութագորասի, Հիպոկրատ Քիոսացու, Եվդոքս Կնիդոսցու, Թեէթետի և այլոց աշխատանքները) և դրանով իսկ ամուր հիմք ստեղծել մաթեմատիկայի հետագա զարգացման համար։ Սակայն «Ս․» իր դարաշրջանի մաթ․ գիտելիքների հանրագիտարան չէ, այնտեղ չկա, օրինակ, կոնական հատույթների տեսությունը, որն այդ ժամանակ բավական զարգացած էր, չեն արծարծվում նաև հաշվողական մեթոդներ են։ «Ս․» հետագա ժամանակներում փոփոխվել ու վերամշակվեյ են և ընդհուպ մինչև XX դ․ հիմք ծառայել երկրաչափության դասագրքեր կազմելու համար աշխարհի համարյա բոլոր երկրներում։ Երկն ունի տրամաբանական կուռ կառուցվածք, նախ բերվում են հիմնական հասկացությունների սահմանումները, պոստուլատներն ու աքսիոմները, ապա թեորեմների ձևակերպումներն ու նրանց ապացուցումները, ինչպես նաև խնդիրներ, որոնք լուծվում են կառուցման եղանակներով կամ թվաբ․ ալգորիթմներով։ Երկը բաղկացած է 13 գրքից (բաժիններ, մասեր), որոնցում դիտարկվում են հարթ և տարածական երկրաչափական պատկերները, նրանց հիմնական հատկությունները, երկարությունները, մակերեսները, ծավալներն ու դրանց հարաբերությունները, այդ ամենի հետ առնչված՝ մեծությունների հարաբերությունների ընդհանուր տեսությունը, թվերի վերածումը պարզ բազմապատկիչների, թվերի բաժանելիության կանոնները, ընդհանուր ամենամեծ բաժանարարը գտնելու ալգորիթմը (տես էվկչիղեսի աչգորիթԱ), քառակուսի և երկքառակուսի իռացիոնալությունների դասակարգումը ևն։ Մեծությունների հարաբերությունների ընդհանուր տեսության հիման վրա շարադրված են նաև պատկերների նմանության ուսմունքը և, այսպես կոչված, սպառման մեթոդը, որն ըստ էության պարունակում է այժմյան սահմանի նախագաղափարը։
Հետագայում հույն մաթեմատիկոսները «Ս․»-ին ավելացրել են XIV և XV գրքերը, որոնք չնայած չեն պատկանում Էվկլիդեսին, բայց ներկայումս էլ հաճախ հրատարակվում են «Ս․»-ի հիմնական տեքստի հետ միասին։
«Ս․»-ի բնագիրը չի հայտնաբերվել, իսկ պահպանված պատճենները, որոնցից ամենահինը թվագրվում է IX դ․ 2-րդ կես, մեգ են հասել զանազան տարբերակներով․ «Ս․»-ի բուն տեքստը չի վերականգնված։ «
Ս․» հունարենից թարգմանվել են արաբերեն (VIII–IX դդ․), արաբերենից լատիներեն (XII դ․), իսկ հունարենից լատիներեն՝ XVI դ․, որից հետագայում թարգմանվել են այլ լեզուներով։ Ռուսերեն առաջին ոչ լրիվ թարգմանությունները կատարվել են լատիներենից և ֆրանսերենից (XVII–-XVIII դդ․)* ապա հունարենից (XIX դ․)։
Պահպանվել է «Ս․»-ի հայերեն թարգմանության մի հատված 5 ձեռագիր ընդօրինակություններով, որոնցից 2-ը գտնվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանում (ձեռագիր N 4166 և