Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/441

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


8132), իսկ 3-ը՝ արտասահմանյան ժողովածուներում (յուրաքանչյուրը 4–8 թերթ)։ Այն փաստը, որ հայկական միջնադարյան համալսարաններում և դպրոցներում ուսուցանվել է Էվկլիդեսի երկրաչափությունը, հավաստում է, որ «Ս․» վաղուց թարգմանվել են հայերեն, սակայն թարգմանության ժամանակը ստույգ պարզված չէ։ Ուսումնասիրողների մի մասը թարգմանությունը վերագրում է Գրիգոր Մագիստրոսին (XI դ․), մյուսները՝ ավելի վաղ շրջանի, անգամ Անանիա Շիրակացուն (VII դ․)։ 1959-ին հայտնի դարձավ, որ ամերիկահայ բանասեր Հ․ Քյուրդյանի մոտ պահպանվում է մի ամբողջական ձեռագիր դասագիրք՝ «Երկրաչափութիւն Եվգլիտին» խորագրով։ Այն 1962-ին տըպագրվեց Երևանում, Գ․ Բ․ Պետրոսյանի և Ա․ Գ․ Աբրահամյանի մատենագիտական ու աղբյուրագիտական մանրազնին ուսումնասիրություններով։ Նրանք ցույց տվեցին, որ «Ս․»-ի նորահայտ տարբերակը բնագրի սոսկ թարգմանություն չէ, այլ նրա՝ ուսուցողական նպատակով ինքնուրույն շարադրանքը, որի համար հեղինակն օգտվել է բնագրի ավելի վաղ կատարված հայերեն, արաբերեն և լատիներեն թարգմանություններից, իսկ ձեռագրի հավանական հեղինակն է Գրիգոր Րաբունապետ Կեսարացին (XVI –XVII դդ․)։ Տես Երկրաչափություն, էվկչիդեսյան երկրաչափություն, Ոչ էվկւիդեսյան երկրաչափություններ։

ՍԿԻԱՊԱՐԵԼԼԻ (Schiaparelli) Ջովաննի Վիրջինիո (1835–1910), իտալացի աստղագետ, Պետերբուրգի ԳԱ արտասահմանյան պատվավոր անդամ (1904)։ Ավարտել է Թուրինի համալսարանը (1854)։ 1859–60-ին աշխատել է Պուլկովոյի աստղադիտարանում։ 1862–1900-ին՝ Միլանի Բրերա աստղադիտարանի դիրեկտոր։ Մշակել է ասուպների տեսությունը, ապացուցել ասուպային հոսքերի կապը գիսավորների հետ (1866)։ Առավել հայտնի է Մարս մոլորակին նվիրված հետազոտություններով։ 1877-ին Մարսի վրա հայտնաբերել է բարակ ուղիղ գծերի ցանց և այդ գծերն անվանել «ջրանցքներ»։ Ուսումնասիրել է կրկնակի աստղերը։ Երկար տարիներ զբաղվել է Մերկուրիի և Վեներայի դիտումներով և հանգել այն եզրակացության, որ իր առանցքի շուրջը Մերկուրիի պտտման պարբերությունը հավասար է Արեգակի շուրջը դրա պտտման պարբերությանը։ Աշխատանքներ ունի նաև մաթեմատիկայի և օդերևութաբանության բնագավառում։

ՍԿԻԼԼԱ ԵՎ ՔԱՐԻԲԴԻՍ (հուն․ Σύλλ α Χάρυβδς), առասպելական ծովային հրեշներ հին հուն, դիցաբանության մեջ։ Իբր բնակվելով Իտալիան և Սիկիլիան բաժանող նեղուցի հանդիպակաց ափերին, դարանակալել և կործանել են ծովագնացներին։ Սկիլլան համարվել է ծովային անդունդը մարմնավորող Փորկիս աստծո և Հեկատե դիցուհու դուստրը (ըստ մի առասպելի, գեղանի կույս Սկիլլային խանդից հրեշ է դարձրել կախարդուհի Կիրկեն)։ Սկիլլան պատկերվել է շնակերպ (6 գլուխ՝ եռաշար ժանիքներ ունեցող երախներով և 12 ոտք), իսկ Քարիբդիսը՝ սարսափազդու ջրահորձանուտի տեսքով, որն օրական 3 անգամ կլանում և արտավիժում է նեղուցի սև ջրերը։ Անգամ ծովերի աստված Պոսեյդոնն անկարող է կործանումից փրկել Ս․ և Ք-ի միջև նավարկողներին։ Փրկվել կարողացել են միայն Ոդիսևսն ու արգոնավորդները։

«Գտնվել Ս․ և Ք–ի միջև» արտահայտությունն այլաբանորեն նշանակում է հան–դիպակաց կողմերից ենթարկվել վտանգի։ ՍԿԻՀ, փոքր նստուկով, բարձր պատվանդանով և կափարիչով (մաղզմա) արծաթյա եկեղեցական անոթ, որի մեջ լցնում են գինի՝ պատարագի ժամանակ նվիրագործելու համար։ Ս–ները պատվել են բուսական զարդանախշերով, դրվագվել կամ փորագրվել են 12 առաքյալների պատկերները։ Ունենում են մակագրություն («ի վայելումն Պողոս վարդապետի» կամ «ի վայելումն Գրիգոր վարդապետի» ևն), պատրաստման թվականի նշում։

ՍԿԻՆ–ԷՖԵԿՏ (անգլ․ skin – մաշկ, արտաքին շերտ, թաղանթ), մակևրևութային էֆեկտ, բարձր հաճախականության էլեկտրամագնիսական դաշտի՝ հաղորդչի միայն արտաքին (մակերեվութային) շերտը թափանցելու երևույթը։ Ս–է․ պայմանավորված է նրանով, որ էլեկտրամագնիսական ալիքի տարածման ժամանակ հաղորդիչ միջավայրում առաջանում են մրրկային հոսանքներ, և էլեկտրամագնիսական էներգիայի մի մասը փոխարկվում է ջերմության, դա էլ հենց հանգեցնում է էլեկտրական ու մագնիսական դաշտերի լարվածությունների և հոսանքի խտության նվազման, այսինքն՝ ալիքի մարման։ Ս–է–ի հետևանքով բարձր հաճախականության հոսանքն անցնում է հիմնականում հաղորդչի մակերևութային շերտով, որի հաստությունը կոչվում է թափանցման խորություն։ Նորմալ Ս–է–ի դեպքում, երբ էլեկտրոնի ազատ վազքի միջին երկարությունը (/) շատ փոքր է թափանցման խորությունից, հոսանքի և էլեկտրական դաշտի լարվածության միջև տեղի ունի Օհմի օրենքը, և թափանցման խորությունը որոշվում է 8= у առնչությամբ (c-ն լույսի արագությունն է վակուումում, ω-ն՝ էլեկտրամագնիսական դաշտի հաճախականությունը, a-ն՝ հաղորդչի էլեկտրահաղորդականությունը)։ Սենյակի ջերմաստիճանում լավ հաղորդիչների (օրինակ, պղնձի) համար ω ≈≈3·10¹° հց հաճախականության դեպքում 8≈10 սմ։ Ջերմաստիճանը ցածրացնելիս մեծանում են էլեկտրոնի ազատ վազքի միշին երկարությունը և հաղորդչի էլեկտրահաղորդականությունը, որի հետևանքով δ–ն փոքրանում է։ Որոշակի հաճախականությունից սկսած արդեն հնարավոր է դառնում />δ անհավասարությունը Այդպիսի պայմաններում էլեկտրական (ինչպես նաև մագնիսական) դաշտն էապես փոփոխվում է /-ին համեմատական հեռավորությունների վրա և, հետևաբար, չի կարող համարվել համասեռ։ Հոսանքը հաղորդչի տվյալ կետում կախված է ոչ միայն այդ, այլև հարևան (/ գծային չս փերով տիրույթի) կետերում էլեկտրական դաշտի լարվածության ունեցած արժեքներից, այնպես որ չի կարելի օգտվել Օհմի օրենքից։ Այս դեպքում Ս–է․ ընդունված է անվանել անոմալ։ Անոմալ Ս–է–ի իրականացման պայմաններում էլեկտրական հոսանքի մեջ հիմնական ներդր ում են ունենում այն էլեկտրոնները, որոնք գտնվում են հաղորդչի մակերևույթի δ հաստության շերտում։ Անոմալ Ս-է–ի դեպքում թափանցման խորությունը՝ δ։Հաճախականության հետագա մեծացումը հանգեցնում է այն բանին, որ դաշտի փոփոխման մեկ պարբ երության ընթացքում էլեկտրոնի անցած ճանապարհը դառնում է շատ ավելի փոքր, քան /-ը, ուստի էլեկտրական դաշտը կարելի է նորից համարել համասեռ և օգտվէլ Օհմի օրենքից։ Այս պայմաններում կլրկին տեղի ունի նորմալ ԱՍ–Է․։ էլ ավելի մեծ հաճախականությունների դեպքում, երբ ω-ն մոտենում է պլազմային հաճախականությանը, δ–ն աճում Է, U Ս–է․ անհետանում է։ Այս փաստը պայմանավորված է նրանով, որ էլեկտրամագնիսական դաշտի քվանտի էներգիան զգալիորեն ավելի մեծ է դառնում, քան էլեկտրոնների առավելագույն էներգիան, այդ պատճառով էլ էներգիայի կլանում տեղի չի ունենում։

ՍԿԻՊԱ (Schipa) Տիտո (1889–1965), իտալացի երգիչ (քնարական տենոր)։ Բեմելը կայացել է 1910-ին, Վերչելլիի օպերային բեմում Ալֆրեդի (Վերդիի «Տրավիատա») դերերգով։ Երգել է աշխարհի տարբեր օպերային թատրոններում («Լա Սկալա», «Մետրոպոլիտեն օպերա», Չիկագոյի օպերային թատրոն ևն)։ Ս–ի լավագույն դերերերգերից են՝ Ալմավիվա (Ռոսսինիի «Սևիւյան սափրիչ»), Նեմորինո, էռնեստո, Էդգար (Դոնիցետտիի «Սիրո ըմպելիք», «Դոն Պասկուալե», «Լյուչիա դի Լամերմուր»), Վերթեր (Մասնեի «Վերթեր»)։ Երաժշտ․ երկերի հեղինակ է։ Նկարահանվել է երաժշտ․ ֆիլմերում (այդ թվում՝ «Սիրված արիաներ»)։

ՍԿԻՊԻԴԱՐ, տես Բևեկնայուղ։

ՍԿԻՊԻՈՆՆԵՐ, Սցիպիոններ (Scipiones), Հին Հռոմում Կոռնելիոսների պսարիկական տոհմի ճյուղերից մեկը, որին պատկանել են․ Պուբլիոս Կոռնելիոս Սկիպիոն Աֆրիկացի Ավագը (Publius Cornelius Scipio