Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/443

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նը նպաստել են մ․ թ․ ա․ VI դ․ Աքեմենյան Իրանի դեմ նրանց մղած պատերազմները։ Մ․ թ․ ա․ IV դ․ 1–ին կեսին Աթեոս թագավորն իր գահի շուրջ միավորել է գրեթե ամբողջ Սկյութիան՝ Ազովի ծովից մինչև Դանուբ։ Մ․ թ․ ա․ 339-ին Մակեդոնիայի Փիլիպոս II թագավորի դեմ պատերազմում պարտվելուց հետո, սկյութ, թագավորությունը սկսել է անկում ապրել։ Մ․ թ․ ա․ III դ․ վերջին Ս–ի տիրապետությունը զգալիորեն կրճատվել է սարմատների ճնշման ներքո։ Ս․ ամփոփվել են Ղրիմում (Նեապոլիս մայրաքաղաքով), ինչպես նաև Դնեպրի ու Բուգի ստորին ավազաններում։ Ղրիմի սկյութ, թագավորությունը հզորացել է մ․ թ․ ա․ II–I դդ․։ Այն գոյատևել է մինչև III դ․ 2-րդ կեսը, ապա խորտակվել գոթերի հարձակումների ներքո։ Անկախությունն ու էթնիկ, ինքնուրույնությունը կորցրած Ս․ շուտով ձուլվել են ժողովուրդների մեծ գաղթին մասնակից ցեղերին։

Կամենսկի քաղաքատեղիի հնագիտ․ հետազոտություններից պարզվել Է, որ սկյութ, թագավորության ծաղկման ժամանակաշրջանում այն եղել է տափաստանային Ս–ի աոևտրատնտ․ և վարչ․ կենտրոն։ Ս–ի հասարակարգում տեղի ունեցած կտրուկ փոփոխությունները մ․ թ․ ա․ IV դ․ արտահայտվել են, այսպես կոչված, թագավորական վիթխարի (ավելի քան 20 մ բարձրությամբ) դամբարանաբլուրների երևան գալով, որոնցում թաղվել են թագավորներ, իշխող ավագանու ներկայացուցիչներ, զինվ․ առաջնորդներ։ Նրանց հետ սովորաբար թաղվել են իրենց սպանված կանայք կամ հարճերը, ծառաները, ձիերը, գույքը։ Ռազմիկներին թաղել են իրենց զենքերով (ոսկեպատյան դաշույններ, կապարճներ, նետասլաքներ, նիզակներ ևն)։ Հարուստ դամբարաններից պեղվել են պղնձյա, արծաթյա և ոսկյա ամաններ, հուն, նախշազարդ խեցեղեն, գինու գավեր, զանազան զարդեր, սկյութ, և հուն, վարպետների նուրբ ոսկերչ․ առարկաներ։ Ս–ի դամբարաններից հայտնաբերված գեղարվեստ, արտադրանքի մեջ առավել հետաքրքիր են, այսպես կոչված, գազանային ոճի վայելչազարդ առարկաները (կապարճներ, դաշույնների պատյաններ, սրերի բռնակներ, ձիասանձերի մասեր, վահանակներ, հայելիների բռնակներ, ճարմանդներ, ապարանջաններ, մանյակներ ևն), որոնց վրա կենդանիների (եղջերու, իշայծյամ, այծ, գիշատիչ թռչուններ, երևակայական կենդանիներ ևն) պատկերների հետ հանդիպում են գազանամարտի, առավել հաճախ՝ խոտակեր կենդանուն հոշոտող արծվի կամ գիշատչի տեսարաններ։ Պատկերներն արված են ոչ բարձր մակերևույթի , վրա՝ կռման, դրվագման, ձուլման, դրոշմման, փորագրման եղանակներով, հաճախ ոսկուց, արծաթից, երկաթից, բրոնզից։ Ենթադրվում է, որ այդ պատկերազարդ առարկաները թալիսմաններ են և խորհրդանշել են չար ու բարի ոգիներին։ Հնարավոր է նաև, որ դրանք արտահայտել են ռազմիկի ճարպկությունն ու խիզախությունը։ Սկյութ․ գազանային ոճին բնորոշ է արտակարգ աշխուժությունը, կերպարների հարաշարժությունը և պատկերավորությունը։ Մ․ թ․ ա․ V դարից հույն վարպետները Ս–ի համար պատրաստել են կիրառական արվեստի առարկաներ՝ հարմարեցնելով նրանց գեղարվեստական ճաշակին։ Ս–ի արվեստի նշանավոր հուշարձաններ են հայտնաբերվել Քելերմեսի, Քուլ–Օբայի, Սոլոխի, Չերտոմլըկի և այլ հնավայրերի դամբարաններից, հազվագյուտ որմնանկարներ են բացվել սկյութ․ Նեապոլսում։

ՍԿՅՈՒՌՆԵՐ (Sciurus), կրծողների կարգի սկյուռների ընտանիքի կաթնասուն կենդանիների սեռ։ Մարմնի երկարությունը մինչև 28 սմ է։ Մորթին սովորաբար թավ է, շիկակարմրից մինչև մոխրագույն և սև, երբեմն՝ շերտավոր։ Հարմարվել են ծառերի վրա ապրելուն։ Հայտնի է Ս–ի մոտ 50 տեսակ, տարածված Եվրոպայի, Ասիայի և Ամերիկայի անտառներում։ ՍՍՀՄ–ում տարածված են 2 տեսակ՝ սովորական և պարսկական Մ։ Սովորական Ս․ (S․ vulgaris), տարածված են անտառային և անտառատափաստանային գոտուց մինչև անտառատունդրա։ Սնվում են սերմերով, ընկույզներով, հատապտուղներով, երբեմն՝ միջատներով և թռչունների ձվերով։ Ձմռան համար կեր են պահեստավորում։ Վարում են ցերեկային կյանք։ Բույն են պատրաստում ծառերի վրա կամ փչակներում։ Բազմանում են տարին 2 (երբեմն՝ 3) անգամ, ունենում 5–10 ձագ։ ՍՍՀՄ–ում հիմնական մորթատու կենդանիներից են։ Պարսկական Ս․ (S․ anomalus), հանդիպում են Անդրկովկասի անտառային շրջաններում։ ՀԱԱՀ–ում տարածված են հս․ շրջանների անտառներում, 700– 1700 ւ/j բարձրության վրա։ Փոքր քանակության և նոսր ու կոպիտ մորթու պատճառով արդյունագործական նշանակություն չունեն։

ՍԿՅՈՒՏԱՐ (Scutari), Սաամրոդի Ուսկյոլդար մասի նախկին անվանումը։

ՍԿՅՈՒՏԱՐԻ ՃԵՄԱՐԱՆ, հայ աշխարհիկ առաջին ճեմարանը։ Հիմնադրվել է 1838-ին, Կ․ Պռլսի Ակյուտար թաղամասում։ XIX դ․ 30–40-ական թթ․ լայն ծավալ էր ստացել կրթալուսավորական շարժումը, ուր ազգ․ նախակրթարաններն այլևս չէին կարողանում բավարարել կրթ․ գործի աճող պահանջները։ Միաժամանակ խորանում էին աշխատավորական, ամիրայական և կղերապահպանողական խավերի հակասությունները, սրվում էր պայքարը կաթոլիկության ու միսիոներության․ դեմ։ Նման պայմաններում խիստ անհրաժեշտություն էր դարձել արևմտահայ մշակույթի կենտրոնում ազգ․ կադրեր պատրաստող բարձր մակարդակի կրթ․ հաստատություն ունենալը։

1836-ին այդ հարցը քննության է առնվել Կ․ Պոլսի պատրիարքարանում և որոշվել Երուսաղեմի միաբանությանը պատկանող վանքը վերակառուցել և այդ շենքում բացել ազգ․ ճեմարան։ Այդ նպատակի համար կազմակերպվել է հանգանակություն, ֆինանս. միջոցներ է տրամադրել Երուսաղեմի միաբանությունը։ Կ․ Պոլսի արքունի ճարտարապետներ Հ․ Մերվերյանը, Կ․ Պալյանը ստանձնել են շենքի նախագծման ու կառուցման գործը: Ս․ ճ․ (գիշերօթիկ) բացումը տեղի է ունեցել 1838-ի դեկտ․ 9-ին։ Ընդունվել է 50 աշակերտ (10-ը՝ անվճար), տնօրեն է նշանակվել Հ․ Մանվելյանը։ ճեմարանն ունեցել է ներքին կանոնադրություն։ Դասավանդվել են հայ․, ֆրանս․, տաճկերեն քերականություն, աշխարհագրություն պատմություն, հանրահաշիվ, երկրաչափություն, գեղեցկագիտություն, կրկնստոմար, նկարչություն, գծագրություն, քաղաքավարության կանոններ, հետագայում ավելացել են հողագիտություն, բնագիտություն, ֆիզիկա, քիմիա, արհեստներ։ ճեմարանի բացումը խանդավառությամբ ընդունեցին դեմոկրատական խավերը, սակայն նրա աշխարհիկ բնույթը դուր չէր գալիս ամիրաներին ու կղերապահպանողական խավի ներկայացուցիչներին։ Այդ հողի վրա տեղի ունեցող բախումները սուր բնույթ են ստացել։ Շուտով ամիրաները ոչ միայն հրաժարվել են iճեմարանին նյութական օգնության խոստումից, այլև դիմել են իրենց բարեկամներին ու համակրողներին՝ երեխաներին ճեմարանից դուրս բերելու պահանջով։ Ուս․ հաստատությունը կանգնել է