Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/470

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


զային կոմիտեները, Լենինգրադի մարզային սովետի գործկոմը։ Լենինգրադի նշանավոր ճարտ․ սնսամբլներից է, որի երկու կարևորագույն մասերից մեկը Սմոլնիի մենաստսնն է՝ ռուս, բարոկկոյի ուշագրավ հուշարձաններից (1748–54, Վ․ Վ․ Ռաստրելլքի նախագծով, ինտերիերը և խուցերի մասնաշենքերը՝ 1832–35, ճարտ․ Վ․ Պ․ Ստասով)։ Համալիրում գերիշխողը բակի կենտրոնում կառուցված, ճոխ հարդարված տաճարն է՝ անկյունային 4 եկեղեցիներով։ Մենաստանի մոտ է գտնվում ուշ կլասիցիզմի ոճով կառուցված (1806–08, ճարտ․ Զ․ Կվարենգի) Ս–ի ինստ–ի շենքը։ 1923– 1932-ին ճարտ–ներ Վ․ Ա․ Շչուկոյի և Վ․ Գ․ Գելֆրեյխի մասնակցությամբ շենքի առշև կառուցվել է դասական ոճի սյունազարդ շքամուտք՝ պրոպիլեոն, ստեղծվել է կանոնավոր պարտեզ (երկուսն էլ՝ 1923– 1925), դրվել են Վ․ Ի․ Լենինի հուշարձանը (1927, քանդակագործ՝ Վ․ Վ․ Կոզլով), Կ․ Մարքսի և Ֆ․ էնգելսի կիսանդր ւները (1932, քանդակագործ՝ Ս․ Ա․ Եվսեև)։

ՍՄՈԼՆԻԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ ազնվական օրիորդների, կանանց միշնս կարգ կրթական–դաստիարակչական աււաշին հիմնարկությունը Ռուսաստանում։ Հիմնադրվել է 1764-ին Պետերբուրգում, Եկատերինա II-ի ցուցումով, պալատ սկան վերնախավի աղջիկների համար (200 սանուհի)։ 1765-ին Ս․ ի–ին կից բացվե; է ոչ ազնվական ծագում ունեցողների (բացառությամբ ճորտ գյուղացիների) բաժանմունք, 1848-ին՝ մանկավարժական դասարան։ Ոչ ազնվական ծագում ունեցողների բաժանմունքը վերակառուցվել է որպես Սանկտ–Պետերբուրգյան Ալեյսանդըյան ուսումնարան։ 1859–62-ին դասարանների տեսուչ է եղել Կ․ Դ․ Ուշինսկին՝․ Ս․ ի․ հավասարազոր էր իգական գիմնազիային։ 1917-ին սանուհիները փոխադրվել են այլ ուս․ հաստատություններ, իսկ Ս․ ի–ի շենքում տեղավորվել են իշխանության հեղափոխական օրգանները (տես Սմոլնի)։

ՍՄՈԿՏՈՒՆՈՎՍԿԻ Իննռկենտի Միիսսյլռվիչ (ծն․ 1925), ռուս, սովետական դերասան։ ՍՍՀՄ ժող․ արտիստ (1974)։ Սովորել է Կրասնոյարսկի թատրոնի ստուդիայում, 1946–57-ին աշխատել Նորիլսյում, Մախաչկալայում, Վոլգոգրադում, Մոսկվայում։ 1957–60-ին եղել է Լենինգրադի դրամատիկ․ Մեծ (իշխան Միշկին, ըստ Դոստոևսկու «Ապուշը» ևն), 1971–75-ին՝ Փոքր թատրոնների (արքա Ֆեոդոր, Ա․ Կ․ Տոլստոյի «Ֆեոդոր Իոհանովիչ արյյան» ևն), 1975-ից՝ ՄԳԱԹ–ի (Իվանով, Չեխովի «Իվանով» են) դերասան։ 1957-ից նկարահանվում է կինոյում՝ Սաբինին («Չուղարկված նամակ, 1960), Կուլիկով («Տարվա ինն օրը», 1962), Համլետ («Համլետ», 1964), Դետոչկին («Զգուշացիր ավտոմեքենայից», 1966), Պորֆիրի Պետրովիչ («Ոճիր և պատիժ», 1970), Վոյնիցկի («Քեռի Վանյա», 1971)։ 1976-ին նկարահանվել է Կոզակի դերում («Իմ սիրտը լեռներում է»,«Հայֆիլմ» ստուդիա)։ Ս–ու արվեստը համադրում է դերի ուրվապատկերի նրբությունն ու ոգեշնչվածությունը, մեկնաբանման խոր մարդկայնությունը։ Ողբերգականի ե կատակերգականի սուր բախումը նա կարողանում է հաղորդել կենսական մեծ հավաստիությամբ։ Լենինյան մրցանակ (1965), Վասիլև եղբայրների անվ. ՌՍՖՍՀ պետ. մրցանակ (1971): Պարգևատրվել է Լենինի շքանշանով:

ՍՄՈՒՈՒԼ (մինչև 1954՝ Շմուուլ) Յուհան (1922–1971), էստոնացի սովետական գրող, հասարակական գործիչ։ էստ․ ՍՍՀ ժող․ գրող (1965)։ ՍՄԿԿ անդամ 1951-ից։ 1946-ին լույս է տեսել «Դառն պատանեկություն»- բանաստեղծությունների առաջին ժողովածուն; «բանաստեղծություններ։ Պոեմներ» (ռուս․ 1951) գրքի համար արժանացել է ՍՍՀՄ պետ․ մրցանակի (1952)։ Առավել լայն ճանաչում է ստացել որպես արձակագիր («Սառցե գիրք», 1958, լենինյան մրցանակ, 1961, «ճապոնական ծով, դեկտեմբեր», 1963)։ Գրել է նաև պիեսներ՝ «Ատլանտյան օվկիանոս» (բեմ․ 1956, հրտ․ 1957), «Լեա» (1959), «Յըինը Կիխնու կղզուց․․>(1964), «Գնդապետի այրին․․․» (1965, բեմ․ 1966) և «Պինգվինների կյանքը» (1969) պիեսներում Ա․ այլաբանական–գրոտեսկային ձևով քննարկել է ժամանակակից գաղափարախոսական, քաղ․ և բարոյական խնդիրներ։ Այս պիեսների հետ գեղարվեստորեն կապված է «Մենախոսություններ» (1968) երգիծական գիրքը։ Եղել է էստ․ ՍՍՀ գրողների միության վարչության նախագահ (1953–71), ՍՍՀՄ գրողների միության վարչության քարտուղար (1954-71), ՍՍՀՄ V–VI գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի և 2 այլ շքանշաններով։ 1971-ին սահմանվել է էստ․ ՍՍՀ Ս–ի անվ․ պետ․ ամենամյա գրական մրցանակ։

ՍՅԱՄԻՍԵՆ, շամիսեն, ճապոն, եռալար կսմիթավոր գործիք։ Ունի առանց ռեզոնատորային անցքերի փայտյա իրան՝ կաշվե դեկայով։ Լարվածքը կվարտակվինտային է, կվարտային կամ կվինտային։ Հնչյունն արտաբերվում է մեծ կնտնտոցի միջոցով, որով հարվածում են ոչ միայն լարերին, այլև դեկային։ Ս–ի տարատեսակներից են՝ շոսենը և կիրիսենը։ ՍՅԱՆԳԱՆ (Hsiang Kang), Հոնկոնգ (Hong Kong), տերիտորիա Չինաստանի հվ–արլ–ում, Հարավ–Չինական ծովի ափին, Մեծ Բրիտանիայի տիրույթն է։ Տարածությունը 1060 կմ² է, բն․՝ 5287,8 հզ․ (1982)։ Վարչական կենտրոնը՝ Սյանգան (Վիկտորիա)։

Բնությունը։ Ափերը կտրտված են։ Մոտակայքում կան ժայռոտ, մանր շատ կղզիներ։ Լեռներն ունեն մինչև 939 մ բարձրություն։ Կլիման մուսսոնային է։ Տարածված են արևադարձային մշտականաչ անտառները։

Բնակչությունը։ 98%–ը չինացիներ են։ Բնակվում են նաև անգլիացիներ, տիբե– թա–բիրմացիներ, հնդստանցիներ, պորտուգալացիներ։ Կրոնը՝ դաոսիզմ, բուդդիզմ, կոնֆուցիականություն։ Կան նաև քրիստոնյաներ, մահմեդականներ։ Պաշտոնական լեզուներն են անգլ․ և չին․, տոմարը՝ գրիգորյանը։ Քաղաքային բնակչությունը ավելի քան 60% է։

Պատմական տեղեկանք։ ժամանակակից Ս–ի տարածքը մ․ թ․ ա․ III դ․ վերջին մտել է չին․ պետության կազմի մեջ։ 1840– 1842-ի անգլո–չին․ պատերազմի ժամանակ Ս, կղզին գրավել են անգլիացիները, իսկ 1842-ին, Նանկինի աայմանագրով, անցել է Մեծ Բրիտանիային՝ իբրև «հավիտյան տիրույթ»։ 1856–60-ի անգլո–ֆրանս–չին․ պատերազմի հետևանքով Չինաստանից անջատվել է նաև Ցզյուլուն թերակղզու հվ․ ծայրը։ 1898-ին Մեծ Բրիտանիան 99 տարով վարձակալել է Ցզյուլուն թերակղզու մի մասը ևս՝ շրջակա կղզիների հետ (այսպես կոչված՝ Նոր տարածք)։ Ս․, գտնվելով ծովային ուղիների հանգուցակետում, մինչև XX դ․ սկիզբը դարձել է Հեռավոր Արևելքի խոշորագույն առևտր․ կենտրոններից և նավահանգիստներից մեկը, Չինաստանում անգլ․ իմպերիալիզմի կարեվոր հենարանը։ Ս–ի բանվոր դասակարգը