Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/507

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


մոս–212»-ը, «Կոսմոս–213»-ը և «Կոսմոս– 1443»-ը (աես <ԿոսՎոս>) ՍԱՓԹ ծրագրով համատեղ թռիչքի նախապատրաստության սովետական ծրագրին համապատասխան կատարվել է 2 թռիչք «Ս․» տիպի անօդաչու տիեզերանավերով՝ («Կոսմոս– 638» և «Կոսմոս–672»)։ «Ս․»-ի բազայի վրա ստեղծվել են «Պրոգրես» սերիայի բեռնափոխադրական տիեզերական ապարատները, իսկ մշակման և շահագործման փորձի հիման վրա` էապես արդիականացված «Սոյուզ Տ» սերիայի տիեզերանավերը։

«Ս․ Տ»-երը մեկ անգամ օգտագործման տրանսպորտային երեքտեղանի տիեզերանավեր են՝ նախատեսված «Սալյուտ» ուղեծրակայանի սպասարկման, ինչպես նաե առանձին թռիչքներ կատարելու համար։ Տիեզերանավն ունի համանման կառուցվածք և առանձին հատվածամասերի նույնանման նշանակում։ Զանգվածը (առանց գլխային շրջահոսիչի և վթարային փրկման համակարգի) 6,85 տ է, առավելագույն երկարությունը (ըստ իրանի)՝ 6,98 մ, առավելագույն տրամագիծը՝ 2,72 ւ/, ԻԱ–ի երկարությունը՝ 2,14 մ, տրամագիծը՝ 2,2 մ, ուղեծրային հատվածամասի տրամագիծը՝ 2,2 մ, հատվածամասերի ազատ ծավալը՝ 6,5 մ³։ «Ս․ Տ» բաղկացած է 3 հատվածամասից՝ ուղեծրային (կենցաղային) հատվածամասից՝ կցման ագրեգատի հետ (զանգվածը՝ 1,1 տ), ԻԱ–ից (3 տ) U սարքաագրեգատային հատվածամասից (2,75 տ)։ «Ս․ Տ» տիեզերանավի շարժման կառավարման համակարգի հիմքում դրված է անպլատֆորմ իներցիալ համակարգի սկզբունքը, որը հիմնված է տիեզերանավի թվանշանային հաշվողական համալիրի բազայի վրա։ Կողմնորոշման բոլոր ռեժիմները, այդ թվում և դեպի Երկիր ու Արև, կարող են կատարվել ավտոմատ կամ անձնակազմի մասնակցությամբ։ Համակարգի կառավարումն իրականացվում է Երկրից՝ հրահանգային ռադիոգծով կամ կատարում է անձնակազմը։ Համակարգում նախատեսված է անցում ձեռքի կառավարման՝ վայրէջքի ցանկացած փուլում։ Մոտեցնող–ճշգրտող երթային հեղուկահրթիռային շարժիչով շարժիչկայանքը (քարշը՝ 3,1 կն) միավորված է կառանման և կողմնորոշման շարժիչների համակարգի հետ։ Միավորված շարժիչակայանքը ներառնում է կառանման և կողմնորոշման 14 հրթիռային շարժիչ՝ 137 ն և 12 հրթիռային շարժիչ՝ 24,5 ն նոմինալ քարշով։ էլեկտրասնման համակարգը հանդերձված է նոր արևային մարտկոցներով։ Կենսաապահովման համալիրն արդիականացված է (նախատեսված է 3 հոգուց բաղկացած անձնակազմի համար)։ Սկաֆանդրներն ունեն նոր կառուցվածք։ Ռադիոկապի համակարգերը ներառնում են կատարելագործված հրահանգածրագրային ռադիոգիծը և ռադիոհեռուստաչափական համակարգը։ Ռադիոգծերի անտենաները տեղադրված են արևային մարտկոցների վրա։ Տիեզերանավում տեղակայված է նոր հեռուստատեսային համակարգ՝ պատկերի հաղորդման լավագույն որակով։ ԻԱ–ն ունի կատարելագործված պարաշյուտային համակարգ և փափուկ վայրէջքի՝ պինդ վառելիքով աշխատող 6 հրթիռային շարժիչներ։ Տիեզերանավի հուսալիությունը մեծացնելու նպատակով մտցված է առավել պատասխանատու գործողությունների կրկնակիություն։

1979–84-ին (օգոստ․ 10-ի դրությամբ) Երկրի արհեստական արբանյակի ուղեծիր են դուրս բերվել 1 անօդաչու և 11 օդաչուավոր «Ս․ Տ» տիեզերանավեր (տես աղ․)։ «Ս․Տ»,«Ս․ Տ–2»,«Ս․Տ–3» և«Ս․ Տ–4» տիեզերանավերը կցվել են «Սալյուտ–6», իսկ «Ս․ Տ–5», «Ս․ Տ–6» և «Ս․ Տ–7», «Ս․ Տ–9» և«Ս․ Տ–10», «Ս․ Տ–11», «Ս․ Տ–12» տիեզերանավերը՝ «Սալյուտ–7» ուղեծրակայանի հետ։ Անօդաչու «Ս․ Տ» նախատեսված էր կայանի հետ երկարատև համատեղ թռիչքի պայմաններում կառուցվածքի և համակարգերի մշակման համար։ «Ս․ Տ–2»-ը իրագործել է առաջին փորձնական թռիչքը, և անձնակազմը իրականացրել է ձեռքի կառավարմամբ կցումը կայանի հետ։ «Ս․ Տ– 3»-ով կայան է հասցվել 3 հոգուց բաղկացած անձնակազմ, իսկ «Ս․ Տ–4»-ով՝ 2 հոգուց բաղկացած հիմնական անձնակազմը, «Ս․ Տ–5»-ի հիմնական անձնակազմի հաջող աշխատանքը կարևոր քայլ էր մշտական գործող ուղեծրակայան ստեղծելու գործում։ Անձնակազմը իրականացրեց աշխարհում ամենաերկարատև (211 օր) տիեզերական թռիչքը։ «Ս․ Տ–6»-ի թռիչքին մասնակցել է Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի, տիեզերագնաց ժան Լու Կրետիենը, «Ս․ Տ–11»-ի թռիչքին՝ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի Ռակեշ Շարման։ Թռիչքների ժամանակ կատարվել են բժշկական, անկշռության պայմաններում մարդու օրգանիզմի վիճակի, Երկրի մթնոլորտի, միջմոլորակային միջավայրի և այլ ուսումնասիրություններ։ «Ս․Տ–7»-ի անձնակազմի անդավ էր աշխարհում երկրորդ կին տիեզերագնացօդաչու Ս․ Սավիցկայան։ Թռիչքի նպատակն էր աստղաֆիզիկական և տեխ․ փորձերի կատարումը, Երկրի մակերեվույթի դիտարկումը և լուսանկարումը ժող․ տնտ․ նպատակներով, մեծ ծավալի բժշկակենսաբանական հետազոտությունների և փորձերի անցկացումը։

«Ս․ Տ–8» տիեզերանավը պետք է իրականացներ կցումը «Սալյուտ–7» ուղեծրակայանի հետ և կատարեր գիտատեխ․ և բժշկակենսաբանական հետազոտություններ ու փորձեր։ Սխալ ուղեծիր դուրս գալու պատճառով կցումը չի իրականացվել և «Ս․ Տ 8»-ը վայրէջք է կատարել։ «Ս․ Տ– 9»-ի թուչքի ընթացքում տիեզերագնացները 2 անգամ դուրս են եկել բաց տիեզերք (5 ժ 45 ր տևողությամբ), տեղակայել լրացուցիչ արևային մարտկոցներ։ «Ս․ S-12» տիեզերանավի թոիչքի ընթացքում տիեզերական թռիչքների պատմության մեջ առաջին անգամ բաց տիեզերք է դուրս եկել կին տիեզերագնաց Ս․ Սավիցկարււն (Վ․ Ջանիբեկովի) հետ։

«Ս․ Տ» տիեզերանավի կառուցվածքի և նրա հււմակարգի մշակման նպատակով, սկսած 1974-ից ուղեծիր են դուրս բերվել անօդաչու 5 տիեզերանավ։ «Ս․» և «Ս․ Տ» տիեզերանավերը ուղեծիր են դուրս բերվում «Սոյուզ» եռաստիճան տանող հրթիռով (նկ․ 2)։

ՍՈՅՈԻՏԱ–«ԱՊՈԼԼՈՆ» ՓՈՐՁՆԱԿԱՆ ԹՌԻՉՔ (ՍԱՓԹ), «Ապոլլnն»– «Սոյուզ» փորձնականթռիչք, սովետական «Սոյուզ» և ամերիկյան «Ապոլլոն» տիպի տիեզերանավերի համատեղ փորձնական թռիչք (1975)։ ՍԱՓԹ ծրագիրը պաշտոնապես հաստատվել է ՄՍՀՄ–ի և ԱՄՆ–ի միջև տիեզերական տարածության հետազոտման գծով համագործակցության մասին համաձայնագրով (1972)։ Հիմնանան խնդիրներն էին․ ուղեծրում մոտեցման համատեղ համակարգի, (նկ․) և կցմփն ագրեգատի տարրերի փորձարկումը, մի տիեզերանավից մյուսը տիեզերագնացների փոխադարձ անցման տեխնիկայի ստուգումը, կցված տիեզերանավերի անձնակազմերի որոշակի համատեղ գործողությունների կատարումը, ՍՍՀՄ–ի և ԱՄՆ–ի տիեզերանավերի համատեղ թռիչքների իրականացման համար փորձի կուտակումը՝ ներառյալ վթարային դրության սեջ օգնություն ցույց տալը։ ՍԱՓԹ ծրագրի մեջ մտնում էր նաև կցված տիեզերանավերի կողմնորոշման կառավարումը, ամերիկյան և սովետական թոիչքի կառավարման կենտրոնների գործողությունների կոորդինացումը և միջտիեզերանավային կապերը։

1975-ի հուլիսի 15-ին ժամը 15-ն անց 20-ին |Բայկոնուրից արձակվել է «Սոյուզ– 19» տիեզերանավը (տիեզերագնացներ՝ Ա․ Լեոնով և Վ․ Կուբասով), իսկ ժամը 22-ն անց 50-ին Կանավերալ հրվանդանից (Ֆլորիդայի նահանգ)՝ «Ապոլլոն»-ը (Թ․ Ստաֆորդ,Դ․ Սլեյտոն և Վ․ Բրանդ)։ Թռիչքի ընթացքում տիեզերանավերը երկու անգամ կցվել են (1975-ի հուլիսի 17-ին և 19-Ին)։ Կցված տիեզերանավերի թռիչքի ընդհսնուր տևողությունը կազմել է 46 ժ 31 ր։ Թռիչքի ընթացքում կատարվել է համատեղ գիտատեխ․ 5 փորձ, «արևի արհեստական խավարում», «ուլտրամանուշակագույն կլանում», «զոնագոյացնող սնկեր», «մանրէային փոխանակություն», «ունիվերսալ վառարան»։ «Սոյուզ–19»