Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/521

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

10(23)-ին՝ Սիմբիրսկում։ 1918-ի հունվ․ 12(25)-ին հակահեղափոխական ուժերը փորձեցին ջախջախել Ասարախանի սո– վետը և իշխանությունը վերցնել իրենց ձեռքը։ Բոլշևիկները կարողացան զինված պայքարով, որը տևեց մինչև հունվ․ 25 (փետր․ 7)-ը, ջախջախել հակահեղափո– խական ուժերին։ Արդեն 1918-ի փետրվա– րին ամբողջ Պովոլժիեում հաստատվեց սովետական իշխանություն։ Գործող բանակ։ Ըստ լենինյան պլա– նի զինված ապստամբության մեջ կարևոր տեղ էին գրավում Պետրոգրադի և Մոսկվա– յի մոտ գտնվող Հս․, Արմ․ ռազմաճակատ– ները և Բալթիական նավատորմը, որոնց հեղափոխական ուժերը պետք է փակեին հակահեղափոխական զորքերի մուտքը մայրաքաղաքներ։ 1917-ի աշնանը գոր– ծող բանակում կար ավելի քան 6 մլն զինվոր։ Գործող բանակում (առանց Կով– կասյան ռազմաճակատի) 1917-ի հոկտեմ– բեր–նոյեմբերին քաղ․ աշխատանք էր տանում մոտ 50 հզ․ կոմունիստ։ Արդեն 1917-ի հոկտեմբեր–նոյեմբերին բոլշևիկ– յան կուսակցությունն իր ետևից էր տա– նում ճակատայինների մեծ մասին։ Բալ– թիական նավատորմում հեղափոխական իշխանություն հաստատեց Ցենտրոբաչթը, որն իր ուժերը դրեց Պետրոգրադի ՌՀԿ–ի տրամադրության տակ։ Հոկտեմբերի վեր– ջին և նոյեմբերի սկզբին Հս․ ռազմաճա– կատի բոլոր բանակներում ստեղծվեցին բանակային ՌՀԿ–ներ, որոնք իշխանու– թյունը վերցրին իրենց ձեռքը։ Սովետա– կան իշխանության կողմը կանգնեցին 40 հզ․ Լատիշական հրաձիգները։ Նոյեմբ․ 20 (դեկտ․ 3)-ին Մինսկում բացվեց Արմ․ ռազմաճակատի ներկայացուցիչների հա– մագումարը, որն ամրապնդեց սովետա– կան իշխանության հաղթանակը և Ա․ Ֆ․ Մյասնիկյանին ընտրեց ռազմաճակատի հրամանատար։ Հեղափոխության հաղթա– նակը Հս․ և Արմ․ ռազմաճակատներում պայմաններ ստեղծեց հակահեղափոխու– թյան խոշոր կենտրոնի՝ Գերագույն գլխ․ հրամանատարության զորակայանի վե– րացման համար։ ԺԿՍ Գերագույն գլխ․ հրամանատար նշանակեց բոլշևիկ Ն, Վ․ Կռիլենկոյին, որը նոյեմբ․ 20 (դեկտ․ 3)-ին հեղափոխական բանվորների և նա– վաստիների ջոկատի հետ ժամանեց Մո– գիլյով և սկսեց գլխավորել զորքերի կա– ռավարման կենտր․ ապարատը։ Հվ–Արմ․, Ռում․ և Կովկասյան ռազմաճակատներում սոցիալիստ, հեղափոխությունը բարդ և ձգձգված բնույթ է ունեցել։ Ստեղծվել է Հվ–Արմ․ ռազմաճակատի ՌՀԿ (նախա– գահ բոլշևիկ Գ․ Վ․ Ռազժիվին), որն իշ– խանությունն իր ձեռքն էր վերցրել ռազ– մաճակատում։ Ռում․ ռազմաճակատում մանրբուրժ․ կուսակցությունների և ազ– գայնականների ազդեցությունը ավելի ուժեղ էր։ Այստեղ բախումները հակահե– ղափոխական ուժերի հետ տևեցին երկու ամիս։ Գերմ․ օկուպացիան խանգարեց սովետական իշխանության վերջնական հաղթանակին ռազմաճակատի այդ հատ– վածում։ Կովկասյան ռազմաճակատում նոյեմբերի վերջին ՌԿ(բ)Կ Կովկասյան երկրային կոմիտեն ճակատայիններին դիմեց ԺԿՍ–ի իշխանությունը Կովկասում ընդունելու կոչով։ Դեկտ․ 10(23)-ին Թիֆ– լիսում կայացավ Կովկասյան բանակի I համագումարը։ Համագումարում բոլ– շևիկյան ֆրակցիան գլխավորում էին Ս․ Գ․ Շահումյանը, Մ․ Գ․ Ցխակայան և ուրիշ– ներ։ Համագումարը ԺԿՍ–ին աջակցելու բանաձև ընդունեց, դատապարաեց Ան– ղըրկովկասյան կոմիսարիատի հակահե– ղափոխական գործունեությունը, ընտրեց Կովկասյան բանակի երկրային սովետ [նախագահ բոլշևիկ Գ․ Ն․ Կորգանով (Ղորղանյան)]։ Շարունակվեց ռազմաճա– կատի բոլշևիկացումը։ Մերձբալթիկա։ 1917-ի հուլիսին բոլ– շևիկյան կազմակերպությունները միա– վորում էին 14 հզ․ կոմունիստի։ 1917-ի հոկտեմբերին Մերձբալթիկայի տարածքի մոտ կեսը օկուպացրել էին գերմ․ զորքե– րը։ Փետրվարյան հեղափոխությունից (1917) հետո Մերձբալթիկայում ստեղծվե– ցին սովետներ։ Լատվիայի սովետների II համագումարը ամբողջ իշխանությունը սո– վետներին հանձնելու որոշում ընդունեց։ Հոկտ․ 22 (նոյեմբ․ 4)-ին էստոնիայի սովետների ԳԿ–ին կից ստեղծվեց ՌՀԿ (ԳԿ–ի նախագահ Ցա․ Ցա․ Անվեչտ)։ 1917-ի հոկտ․ 25–26 (նոյեմբ․ 7–8)-ին սովետական իշխանություն հաստատվեց Նարվայում, Ռևելում, Ցուրևում, Պյառ– նուում, հոկտեմբերի վերջին – նոյեմբերի սկզբին՝ ողջ Մերձբալթիկայում (բացի օկուպացված տարածքների)։ 1917-ի նո– յեմբ․ 9(22)-ին Լատվիայում հռչակվեց սովետական իշխանություն։ Սկսված սո– ցիալիստ․ վերափոխությունները ընդհատ– վեցին գերմ․ զորքերի հարձակման հե– տևանքով, որոնք 1918-ի փետրվարի վեր– ջին –մարտին օկուպացրին ողջ Մերձ– բալթիկան։ Բելոռոլսիա։ Արդյունաբերությունը թույլ էր զարգացած։ Բանվոր դասակարգը սակավաթիվ էր (մոտ 60 հզ․ մարդ)։ Բե– լոռուսիայում կուսակցական ղեկավար կենտրոնը ՌՍԴԲ(բ)Կ Հս–Արմ․ կոմի– տեն էր՝ Ա․ Ֆ․ Մյասնիկյանի գլխավորու– թյամբ։ Պետրոգրադի զինված ապստամ– բության լուրը ստանալուն պես Մինսկի սովետը հայտարարեց քաղաքում և շրջա– կայքում իշխանությունը սովետներին անց– նելու մասին։ Մինսկի սովետին կից ստեղծ– վեց Հս–Արմ․ մարզի և Արմ․ ռազմաճակա– տի ՌՀԿ, որը իր ձեռքում էր պահում իշ– խանությունը։ Աջ էսէռները և մենշևիկնե– րը հոկտ․ 27 (նոյեմբ․ 9)-ին ստեղծեցին «Հեղափոխության փրկության կոմիտեն», ռազմաճակատներից Մինսկ հրավիրեցին իրենց վստահելի զորքեր։ Հաշվի առնե– լով ուժերի գերակշռությունը՝ Մինսկի սո– վետը ժամանակավոր համաձայնություն կնքեց «Փրկության կոմիտեի» հետ և այդ դադարն օգտագործեց մինչև քաղաքին մոտեցան հեղափոխական զորամասերը։ Նոյեմբ․ 4(17)-ին Հս–Արմ․ մարզի և Արմ․ ռազմաճակատի ՌՀԿ հայտարարեց, որ «Փրկության կոմիտեն» լուծարքի է են– թարկվել։ Արդեն դեկտեմբերի սկզբին սովետական իշխանություն հաստատվեց Բելոռուսիայի չօկուպացված ողջ տարած– քում։ 1918-ի Փետրվարին գերմ․ զորքերն օկուպացրին Բելոռուսիայի տարածքի ըզ– գալի մասը, սակայն 1918-ի նոյեմբեր – 1919-ի հունվարին կարմիր բանակն ազա– ւոագրեց Բելոռուսիայի մեծ մասը և վե– րականգնեց սովետական իշխանությու– նը։ Ուկրաինա։ Համեմատաբար տնտեսա– պես զ սրգացած շրշան էր։ Այստեղ կար մինչև ] մլն արդ․ բանվոր։ Պետրոգրադում զինված ապստամբության հաղթանակից հետո 1ւկրաինայի բոլշևիկները պայքար ծավալԱցին սովետական իշխանության հաստատման համար։ 1917-ի հոկտեմ– բեր–էոյեմբերին Դոնբասի բանվորները սովետական իշխանություն հաստատեցին Լուգանսկում, Մակեևկայում, Գոռլովկա– յում, Կրամատորսկում ևն քաղաքներում։ Սոցիալիստ, հեղափոխության հաղթանա– կի համար պայքարում Ուկրաինայի աշ– խատավորությունը հաղթահարել է ժամա– նակավոր կառավարության և Կենտր․ սա– դայի հակահեղափոխական ուժերի դիմա– դրությունը։ Կիևում և այլ քաղաքներում տեղի են ունեցել զինված ապաստամբու– թյուններ, սակայն Կենտր․ ռադան Կիևում գրավէլ է իշխանությունը և Ուկրաինան հռչակ ել «ժողովրդական հանրապետու– թյուն»։ 1917-ի դեկտ․ 12(25)-ին իյարկո– վում ւովետների համաուկրաինական հա– մագումարը Ուկրաինան հռչակեց սովետ– ների հանրապետություն, ընտրեց Ուկ– րաինայի սովետների ԿԴԿ, որի որոշ– մամբ կազմվեց ժողովրդական քարտու– ղարություն [Արտյոմ (Ֆ․ Ա․ Աերգեև), Ե․ Բ․ Բոշ, Վ․ Պ․ Զատոնսկի, Ն․ Ա․ Մկրիպ– նիկ 1ւ ուրիշներ]՝ սովետական առաշին կառավարությունը Ուկրաինայում։ 1917-ի դեկտեմբեր –1918-ի հունվարին սովետա– կան իշխանություն հաստատվեց (զինված պայքարով) Եկատերինոսլավում, Օդեսա– յում, Պոլտավայում, Կրեմենչուգում, Ելի– զավե ւոգրադում, Նիկոլաևում, Պերսոնում և այլուր։ 1918-ի հունվ․ 26 (փետր․ 8)-ին սովետական զորքերն ազատագրեցին Կիևը 1918-ի փետրվարին սովետական իշխանություն հաստատվեց ամբողշ Ուկ– րաինայում։ Մոլդավիա։ Ագրարային երկրամաս Էր։ Վարձու բանվորների թիվը 30 հզ․ Էր, որից 4 հզ․ ֆաբրիկա–գործարանային բանվոր– ներ էին։ Մինչև 1917-ի վերշը այստեղ ղե– կավար բոլշևիկյան կենտրոն չի եղել, Բուշ1իկներին միայն դեկտեմբերի սկըգ– բին հաջողվեց ստեղծել ինքնուրույն կուս– կազմակերպություն։ Այստեղ սովետնե– րում մեծամասնություն էին կազմում մա– նըրբուրժ․ կուսակցությունները, հակա– հեղափոխական ուժերը հենվում էին Ռում․ ռազմաճակատի հրամանատարության վրա։ Միայն նոյեմբ․ 22 (դեկտ․ 5)-ին Քիշէւևի սովետը զինվորական կոմիտեի հետ համատեղ ԺԿ1ս ճանաչելու որոշում է ընդունել։ Նոյեմբերին բուրժ․ ազգայ– նականները Քիշնևում ստեղծեցին «Մֆա– տուլ ցերի» կառավարական մարմինը, որը դեկտեմբերի սկզբին Բեսարաբիան հայ– տարարեց «ժողովրդական հանրապետու– թյուն»։ Հեղափոխական ուժերը պայքար ծավալեցին բուրժ․ ազգայնականների դեմ 1918-ի հունվարի սկզբին Մոլդա– վիայի գրեթե ողշ տարածքում հաստատ– վեց սովետական իշխանություն։ Հե– ղասոխական վերափոխություններին խանգարեցին ռում․ օկուպանտները և տե– ղական ազգայնականները։ 1918-ի հունվ․