Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/538

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հեղափոխական նոր ելույթների էին մ լում։ Փոփոխված նոր իրադրության՝ հեղափո– խության վայրէջքի պայմաններում 1 )07-ի ապրիլ–մայիսին Լոնդոնում տեղի ււնե– ցավ ՌՍԴԲԿ հինգերորդ (Լոնդոն յան) համագումարը, որը հիմնական հարցերի վերաբերյալ ընդունեց բոլշևիկյան որո– շումներ, որոնք սահմանում էին կուսակ– ցության քաղաքականությունը երկայ ատև ժամանակաշրջանի համար։ Վրա հասած ստոլիպինյան ռեաէ ցիա– յի ծանր տարիներին սևհարյուրակային կալվածատերերի կառավարությունդ մի առանձին դաժանությամբ հարձս կվեց բանվոր դասակարգի հեղափոխակաէ կու– սակցության վրա։ Կուսակցական ]ւոլոր կոմիտեները համարյա ջախջախվւցին, բոլշևիկյան ղեկավար շատ գործիչներ բանտեր նետվեցին կամ աքսորվտցին։ Հեղափոխության պարտությունը միանգա– մայն բարոյալքեց մենշևիկներին, ււրոնք խուճապով նահանջելով, պահանջում Էին ընդհանրապես հրաժարվել հեղափոխա– կան պայքարից, հաշտվել ռեժիմի հետ, լիկվիդացնել (այստեղից էլ Լիկվիդատոր– ներ անվանումը) անլեգալ կուսակցական կազմակերպությունները, իշխանությունից թույլտվություն խնդրել լեգալ գոյոքյան համար։ Վտանգավոր տատանումներ ցու– ցաբերեցին նաև որոշ անկայուն մեէյ շնիկ– ներ, որոնք կոչ անելով հրաժարվել աշ– խատանքի լեգալ ձևերից, մասնավոր յսպես առաջարկում էին ս–դ․ ֆրակցիան ետ կան– չել Պետական դումայից (տես Օտզովիստ– ներ)։ Վ․ Ի․ Լենինը, բոլշևիկները հեղափո– խության պարտության, նրա նահանջի պայմաններում դժվարին պայքար Թավա– լեցին մենշևիկ–լիկվիդատորների Ա օտ– զովիստների դեմ՝ նպատակ ունենալով լեգալ ու անլեգալ պայքարով պահպանել կուսակցական կազմակերպությունների մարտունակությունը։ Անլեգալ կուսակցու– թյան պայքարի համար Լենինն առաջ քաշեօ սևսռունքայնոայան հհման Վոա բոէոր կուսակցական ուժերը համախմբե– լու պլան, որի դեմ հանդես եկավ Տրոցկին։ Իրեն հայտարարելով կուսակցության «ար– տաֆրակցիոն» մունետիկ՝ նա ցենորիզ– մի դիրքերից քարոզում էր կուաւկցու– թյան մեջ հեղափոխականների և օպոր– տունիստների համակցության վնասակար «տեսությունը»–։ 1910-ի հունվարին Փա– րիզում գումարված ՌՍԴԲԿ Կենտկոմի պլենումը դատապարտեց լիկվիդաւարու– թյունն ու օտզովիզմը՝ որպես պրոլետա– րիատի վրա բուրժ․ ազդեցության արտա– հայտություն։ Լենինը և բոլշևիկնելը շա– րունակում էին անզիջում պայքար մղել տրոցկիստների դեմ, որոնք վարու մ Էին պրոլետարական տարրերը մանրբուրժ․ տարրերին ենթարկելու գիծ։ Բոլշևիկները մեծ ջանքեր էին գործադը– րում նաև գաղափարախոս ական ծակա– տում ռեակցիայի հարձակմանը դիմա– գրավելու, մարքսիստական փիլի ւոփա– յության, կուսակցության տեսական հի– մունքների, նրա աշխարհայացքի պաշտ– պանության համար։ Դաղափալական քայքայումը թափանցել էր նաև հեղափո– խական միջավայր, իրենց մարքսիս ո հա– մարող կուսակցական մտավորականների մի մասը հեռացավ մարքսիզմից։ Բալշևիկ– ները վճռական հակահարված տվեցին մարքսիստական աշխարհայացքի հակա– ռակորդներին։ 1909-ին լույս տեսավ Վ․Ի․ Լենինի <Մատերիաչիզմ և էմպիրիոկրի– տիցիզմ> գիրքը, որտեղ նա բացահայտեց իդեալիստական փիլիսոփայության դըպ– րոցների հակագիտական բնույթը, ապա– ցուցեց դրանց տեսական սնանկությունը, բնագիտության նորագույն հայտնագոր– ծությունների ընդհանրացման միջոցով փայլուն կերպով պաշտպանեց և զարգաց– րեց փիլիսոփայական մատերիալիզմը, մատերիալիստական դիալեկտիկան, պատմ․ մատերիալիզմը, հիմնավորեց փի– լիսոփայության կուսակցականության սկզբունքը։ Կուսակցության պահպանման համար ռեակցիայի տարիներին հսկայա– կան աշխատանք կատարեցին Վ․ Ի․ Լենինի հայ զինակիցները, ականավոր բոլշևիկներ Ստ․ Շահումյանը, Ս․ Սպան– դարյանը, Ալ․ Մյասնիկյանը, Ս․ Կասյանը, Ս․ Ւ^անոյանը և ուրիշներ։ 1910–14-ին Ռուսաստանում հեղափո– խական պայքարի նոր վերելք սկսվեց։ Ձախողվել էր ստոլիպինյան ագրարային քաղաքականությունը, երկրում հակասու– թյուններն ուժեղանում էին հասարակա– կան և քաղ․ կյանքի գրեթե բոլոր բնագա– վառներում։ Բանվոր դասակարգը նորից պայքարի ասպարեզ իջավ։ Մոտալուտ հե– ղափոխության նշաններ էին բանվ․ գոր– ծադուլները, քաղ․ ցույցերն ու միտինգնե– րը, կալվածատերերի ու կուլակների դեմ գյուղացիների պայքարն ու դեմոկրատա– կան երիտասարդության շարժումները։ Սկսված հեղափոխական մարտերը կու– սակցության ամրապնդման և մասսայա– կան հեղափոխական շարժման ղեկավար– ման նոր խնդիրներ ու պահանջներ առաջ քաշեցին։ 1912-ի հունվարին Պրագայում կայացած

ՌՍԴԲԿ վեցերորդ (Պրագայի) համառու– սաստանյան կոնֆերանսը կուսակցության շարքերից վտարեց մենշևիկ–լիկվիդատոր– ներին, դրանով իսկ խզեց կապերն օպոր– տունիստների հետ, որոշեց կուսակցու– թյան քաղ․ գիծը և տակտիկան՝ հեղափո– խության վերելքի պայմաններում։ Քանի որ ՌՍԴԲԿ IV համագումարի ընտրած Կենտկոմը մենշևիկների քայքայիչ գոր– ծունեության հետևանքով փաստորեն դա– դարել էր գոյություն ունենալուց, կոնֆե– րանսն ընտրեց ՌՍԴԲԿ Կենտկոմ՝ Վ․ Ի․ Լենինի գլխավորությամբ։ Պրագայի կոն– ֆերանսը աչքի ընկնող դեր խաղաց նոր տիպի կուսակցության ստեղծման գոր– ծում, ամրապնդեց բոլշևիկների հաղթա– նակը մենշևիկների նկատմամբ։ Նրա որո– շումների հիման վրա կուսակցական կազ– մակերպությունները գլխավորեցին մաս– սաների հեղափոխական պայքարի նոր վերելքը։ Այդ վերելքին մեծապես նպաս– տեցին Վ․ Ի․ Լենինի հիմնադրած բոլշևիկ– յան կուսակցության համառուսաստանյան օրգանը՝ բանվ․ մասսայական <Պրավդա> օրաթերթը (լույս է տեսնում 1912-ի մա– յիսից), ինչպես նաև Պետ․ դումայի բոլ– շևիկյան ֆրակցիան։ Լեգալ աշխատանքը բոլշևիկները հմտորեն զուգակցում Էին կուսակցության անլեգալ գործունեության հետ։ Առաշին համաշխարհային պատերազմն 1914–18 ընդհատեց հեղափոխական վե– րելքը։ Պատերազմը, որը կապիտալիզմի ընդհանուր ճգնաժամի ցայտուն արտա– հայտությունն Էր, անհաշիվ աղետներ բերեց ժողովուրդներին։ II Ինտերնացիո– նալի կուսակցությունները դավաճանեցին սոցիալիզմի գաղափարներին, անցան իրենց բուրժ․ կառավարությունների քաղ․ պաշտպանության դիրքերը։ Միայն բոլ– շևիկների կուսակցությունը հավատարիմ մնաց պրոլետարական ինտերնացիոնա– լիզմի գաղափարներին, ցույց տվեց սո– ցիալիզմի գործին հավատարմության իս– կական օրինակ, հետևողականորեն հան– դես եկավ պատերազմի դեմ պայքարի լոզունգներով, առաջ քաշեց իմպեր․ պա– տերազմը քաղաքացիական պատերազմի վերածելու պահանջը։ Բոլշևիկները հըս– կայական եռանդ գործադրեցին միջազ– գային մասշտաբով ձախ հեղափոխական ուժերին համախմբելու համար։ Վ․ Ի․ Լենինը <Իմպերիաչիզմը որպես կապի– տաչիզմի բարձրագույն ստադիա> (1916) աշխատության մեջ մարքսիզմը հարստաց– րեց իմպերիալիզմի վերաբերյալ ուսմուն– քով։ Կապիտալիզմի վերջին փուլի հակա– սությունների գիտ․ վերլուծության հիման վրա նա եզրակացրեց, որ իմպերիալիզմը սոցիալիստ․ հեղափոխության նախօր– յակն Է։ Մշակելով մեկ, առանձին վերցրած երկրում սոցիալիզմի հաղթանակի հնա– րավորության վերաբերյալ ուսմունքը, Վ․ Ի․ Լենինը կուսակցությանը տվեց սո– ցիալիստ․ հեղափոխության պարզ հեռա– նկարը։ Պատերազմի ընթացքում Ռուսաստա– նում նշանակալիորեն հասունացավ հե– ղափոխական պրոցեսը, վրա հասավ հե– ղափոխական ճգնաժամը։ Երկրում ստեղծ– ված հեղափոխական իրադրությունը հան– գեցրեց Փետրվարյան բուրժուա–դեմոկրա– տական հեղափոխությանը (1917), որի հետևանքով տաաալվեօ ինքնաևալու– թյունը։ Երկրում հաստատվեց երկիշխա– նությանն ժամանակավոր բուրժ․ կառա– վարություն և Բանվորների ու զինվորների դեպուտատների սովետներ։ Բոլշևիկյան կուսակցությունը Հոկ– տեմբերյան սոցիալիստական մեծ հեղա– փոխության հաղթանակի կազմակերպիչ։ Փետրվարյան հեղափոխության ընթաց– քում բոլշևիկյան կուսակցությունը դուրս եկավ ընդհատակից և գլխավորեց բանվոր դասակարգի ու աշխատավորների հեղա– փոխական շարժումը։ Երկարատև տարա– գրությունից հետո Ռուսաստան վերադար– ձավ Վ․ Ի․ Լենինը և ապրիլի 4-ին Պետրո– գրադում հանդես եկավ «Պրոլետարիատի խնդիրների մասին տվյալ հեղափոխու– թյունում» (տես Ապրիչյան թեզիսներ) զե– կուցումով։ Ապրիլյան թեզիսներում, ապա և նույն ամսին տեղի ունեցած կուսակցու– յան VII համառուսաստանյան կոնֆե– րանսի որոշումներում, առաջադրվեց բուր– ժուա–դեմոկրա տական հեղափոխությու– նից սոցիալիստ, հեղափոխությանն անց– նելու կոնկրետ պլան։ Առաջ քաշվեց «Ամ– բողջ իշխանությունը սովետներին» լո– զունգը։ Բոլշևիկներն այդ ուղղությամբ հսկայական աշխատանք ծավալեցին մաս– սաների շրջանում։ Չնայած հակահեղափո–