խության բոլոր դավերին, էսէռների ու մենշևիկների բացահայա դավաճանու– թյանը՝ բոլշևիկները ժող․ մասսաներին աներեր առաջնորդեցին դեպի սոցիալիստ, հեղափոխություն։ Ռուսաստանում սոցիալիստ, հեղափո– խության նախապատրաստման շրջանում շրջադարձային եղան Սպրիչյան ճգնա– ժամը 1917, Հուչիսյան օրերը 1917 և կոռ– նիլովշչինայի լիկվիդացումը։ Հուքիսյան իրադարձություններից հետո իշխանու– թյունը ամբողջովին անցավ հակահեղա– փոխական ժամանակավոր կառավարու– թյան ձեռքը, էսէռամենշևիկյան սովետ– ները դարձան բուրժ․ կառավարության հա– վելուկը։ Տեղափոխության խաղաղ շըր– ջանն ավարտվեց։ ՌՍԴԲ(բ)Կ վեցերորդ համագումարը (1917), ղեկավարվելով Լենինի (գտնվում էր ընդհատակում) ցու– ցումներով, ընդունեց զինված ապստամ– բությամբ բուրժուազիայի դիկտատուրան տապալելու և ամբողջ իշխանությունը սո– վետներին հանձնելու կուրս։ Սկսվեց սո– վետների մասսայական բոլշևիկացում։ <Ամբողջ իշխանությունը սովետներին» լո– զունգը նորից օրվա հերթական խնդիր դարձավ։ Սակայն իշխանության անցումը բոլշևիկյան սովետներին հնարավոր կլի– ներ միայն զինված ապստամբության շնոր– հիվ։ Զինված ապստամբության նախա– պատրաստությունը կուսակցությունը հա– մարում էր արվեստ։ Այն նախապատրաստ– վում էր մանրամասնությունների ամենայն հաշվառումով։ Ստեղծվեց Կարմիր գվար– դիա (ավելի քան 200 հզ․ մարդ ամբողջ երկրում), բոլշևիկների կողմն էին Պետրո– գրադի կայազորը (մինչև 150 հզ․ զինվոր), Բալթիական նավատորմը (80 հզ․ նավաս– տի և հարյուր մարտական ռազմանավ), գործող բանակի և թիկունքային կայա– զորների զինվորների նշանակալի մասը։ Լենինը մշակեց ապստամբության պլանը։ Կուսակցության ԿԿ ընտրեց ապստամբու– թյունը ղեկավարող Ռազմահեղափոխա– կան կենտրոն, որը մտավ Պետրոգրադի սովետին կից Ռազմահեղափոխական կո– միտեի մեջ, որպես ղեկավար կորիզ։ Զին– ված ապստամբության նախապատրաստ– ման և իրականացման ամբողջ աշխատան– քը ղեկավարում էր Վ․ Ի․ Լենինը։ Հոկ– տեմբ․ 25 (նոյեմբ․ 7)-ին ապստամբությու– նը հաղթանակեց Պետրոգրադում, նո– յեմբ․ 2(15)-ին՝ Մոսկվայում։ Հոկտեմբ․ 25 (նոյեմբ․ 7)-ի երեկոյան բացված Բան– վորների և զինվորների դեպուտատների սովետների երկրորդ համառուսաստան– յան համագումարը պատմ․ որոշում ընդու– նեց՝ ամբողջ իշխանությունը կենտրոնում և տեղերում սովետներին անցնելու մասին։ Լենինի զեկուցումների հիման վրա համա– գումարը ընդունեց հաշտության (տես Դեկրետ հաշտության մասին), հողի (տես Դեկրեւռ հողի մասին) դեկրետները։ Տոկա․ 26 (նոյեմբ․ 8)-ին համագումարը ընտրեց սովետական պետության բարձ– րագույն մարմին՝ Համառուսաստանյան ԿԳԿ, որի կազմում ընտրվեցին բոլշևիկ– ները, ձախ էսէռները և այլոք։ Ստեղծվեց ժող․ կոմիսարների խորհուրդ (ԺԿխ)՝ Լենինի գլխավորությամբ։ Բոլշևիկները կարճ ժամանակամիջոցում (1917-ի հոկ– տեմբեր -1918-ի փետրվար) կարողացան իրականացնել սովետական իշխանու– թյան հաղթանակը երկրի ողջ տարածքում [տես Սովետական, իշխանության հաղթա– կան երթ (1917–18)]։ Կոմունիստական կուսակցությունը ՍՍՀՄ–ում սոցիալիզմի կառուցման հա– մար մղված պայքարում։ Չափազանց բարդ ու դժվարին պայմաններում Ռու– սաստանի պրոլետարիատը Լենինի ստեղ– ծած ու կոփած կուսակցության գլխավո– րությամբ ձեռնամուխ եղավ սոցիալիզմի կառուցմանը։ Սակայն երկրի հակահեղա– փոխական ուժերը, օտարերկրյա իմպեր․ տերությունների հետ միասնական ճա– կատ կազմելով, զինված պայքար սկսե– ցին նորաստեղծ սովետական իշխանու– թյան դեմ։ 1918–20-ին իմպեր․ զինված ինտերվենցիայի U քաղաքացիական պա– տերազմի ժամանակաշրջանում կոմու– նիստական կուսակցությունը հանդես եկավ որպես միաձույլ ու համախմբված ուժ, կազմակերպեց ժող․ մասսաների պայ– քարը սովետական հանրապետության պաշտպանության համար U հասավ փայ– լուն հաղթանակի։ Սովետական հանրա– պետության պաշտպանության, Հոկտեմ– բերյան հեղափոխության նվաճումների պահպանման գործում պատմ․ նշանակու– թյուն ունեցավ ՌԿ(բ)Կ յոթերորդ համա– գումարը (1918-ի մարտ)։ Երկրի պաշտպանության կազմակերպ– մանը զուգընթաց, կոմրւնիստական կու– սակցությունն այդ շրջանում վիթխարի ստեղծագործ աշխատանք էր տանում։ ՌԿ(բ)Կ ութերորդ համագումարը (1919-ի մարտ) ընդունեց ՌԿ(բ)Կ ծրագիրը՝ սո– ցիալիզմի կառուցման ծրագիրը։ ՌԿ(բ)Կ իններորդ համագումարը (1920-ի մարտ– ապրիլ) նշեց սոցիալիստական շինարա– րության հեռանկարները սովետական հանրապետությունում։ Սովետական եր– կիրը ձեռք բերեց կապիտալիստական երկրների հետ խաղաղ գոյակցության հնարավորություն և պայմաններ ապա– հովեց սոցիալիստ, շինարարության հա– մար։ Վ․ Ի․ Լենինը և կոմունիստական կուսակցությունն այդ տարիներին հսկա– յական աշխատանք էին տանում միջազգա– յին մասշտաբով ձախ սոցիալիստ, և կո– մունիստական ուժերը համախմբելու հա– մար։ 1919-ի մարտին հիմնադրվեց III, Կոմունիստական ինտերնացիոնալ։ Միջազգային և ներքին բարդ իրադրու– թյան պայմաններում կուսակցությունը գլխավորեց սովետական ժողովրդի պայ– քարը ժող․ տնտեսության վերականգնը– ման համար։ Այդ տարիներին տեղի ունե– ցած ՌԿ(բ)Կ տասներորդ համագումարը (1921-ի մարտ), ՌԿ(բ)Կ տասնմեկերորդ համագումարը (1922-ի մարտ–ապրիլ), ՌԿ(բ)Կ տասներկուերորդ համագումարը (1923-ի ապրիլ) ցույց տվեցին, որ մեր երկրում կան լիակատար սոցիալիստ, հասարակություն կառուցելու բոլոր հնա– րավորությունները։ Դրանք կուսակցու– թյանը և սովետական ժողովրդին առա ջա– ղբեցին աշխատանքի ու պայքարի պարզ ու հստակ ծրագիր։ Վ․ Ի․ Լենինը մշակեց մեր երկրում սոցիալիզմի կառուցման գի– տականորեն հիմնավորված պլան։ Ըն– դունելով և կիրառելով նոր տնտեսական քաղաքականությունը (նէպ)՝ կուսակցու– թյունն ամրապնդեց բանվորների և գյու– ղացին! րի դաշինքը, պրոլետարիատի դիկ– տատուրան։ Վ․ Ի․ Լենինը, ՌԿ(բ)Կ–ն հըս– կայական աշխատանք ծավալեցին երկրի բոլոր սզգերին ու ազգություններին սո– ցիալիստական շինարարության մեջ լայ– նորեն ւերգրավելու համար։ 1922-ին կազ– մավորվեց ՍՍՀՄ–ը, 1924-իIlV ընդունվեց նրա առաջին սահմանադրությունը։ Կու– սակցության գլխ․ գծի դեմ կատաղի պայ– քար է[ւն մղում տրոցկիստները և այլ ֆրակց]ւոն խմբավորումները։ Ջախջախե– լով uijil խմբավորումները՝ կուսակցությու– նը շարունակում էր անշեղորեն կենսա– գործել լենինյան քաղաքականությունը։ 1924 ի հունվ․ 21-ին վախճանվեց կո– մունիաոական կուսակցության հիմնադիր և մեծ առաջնորդ Վ․ Ի․ Լենինը։ Հրաժեշտ տալով Լենինին, կուսակցությունը, սո– վետական ժողովուրդը երդում տվեցին մինչե վերջ հավատարիմ մնալ նրա գա– ղափարներին, սրբությամբ կատարել մեծ առաջնորդի պատգամները։ 1925-ի դեկ– տեմբերին կայացած <,ամԿ(բ)Կ տասն– չորսերորդ համագումարը ամփոփեց ժող․ տնտեսության վերականգնման արդյունք– ները U մշակեց երկրի ինդուստրացման ծրագիրը։ Ընդունվեց կուսակցության նոր կանոնադրություն։ Այնուհետև կուսակ– ցությունը նախապատրաստեց և իրագոր– ծեց ժող․ տնտեսության սոցիալիստ, վերակառուցման ընդարձակ պլան։ ՀամԿ(բ)Կ տասնհինգերորդ համագումա– րը (1927-ի դեկտեմբեր) գյուղատնտեսու– թյան կոլեկտիվացումը ծավալելու, սո– ցիալիււտ․ խոշոր արտադրությանն անցնե– լու մասին որոշում ընդունեց։ Սկսվեց մասսսյական կոլտնտեսային շարժումը։ Հաջողությամբ կենսագործվում էր սոցիա– լիստ․ ինդուստրացման (տես Ինդուստրա– ցում) լենինյան քաղաքականությունը։ 1929-ի ընդունված երկրի ժող․ տնտեսու– թյան զարգացման առաջին հնգամյա պլա– նը (1928–32) հետևողականորեն կենսա– գործվում էր սովետական ժողովրդի հե– րոսական ջանքերով։ Դասակարգային սուր պայքարի պայմաններում կուսակցու– թյունը գնալով ամրապնդվում և էլ ավելի միաձույլ էր դառնում։ 1920-ական թթ․ վերջը և 30-ական թթ․ խնդիրների կարևո– րությամբ ու բարդությամբ, սոցիալ–տնտ․ պրոցեսների խորությամբ, սոցիալիստ, շինարարության տեմպերով ու մասշտաբ– ներով կուսակցության գործունեության ամենս ւդժվարին ժամանակաշրջաններից էր։ 1930-ի հունիս–հուլիսին տեղի ունե– ցած ՀամԿ(բ)Կ տասնվեցերորդ համագու– մարը մշակեց ամբողջ ճակատով սոցիա– լիզմի ծավալուն հարձակման ծրագիր։ Հա– մատարած կոլեկտիվացման հիման վրա մեր և ւկրում վերացվեց վերջին շահագոր– ծողական դասակարգը՝ կուլակությունը։ Կազմակերպչորեն և տնտեսապես ամ– րապնդվում էին կոլտնտեսությունները։ Գնալււվ արագանում էին սոցիալիստ, շի– նարարության տեմպերը, ծնվում ինդուստ– րիալ հսկաներ, ստեղծվում արդյունա– բերության նոր ճյուղեր։ Գիտության և տեխնրկայի զարգացման հիման վրա տեխ– նիկապես վերազինվում էր ամբողջ ժող․ տնտեսությունը։ ժամկետից շուտ կատար– վեց առաջին հնգամյա պլանը, և կուսակ–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/539
Արտաքին տեսք