Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/540

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ցությունը կարողացավ ազդարարել, որ սովետական ժողովրդի ջանքերով ՍՍՀՄ–ը ագրարային երկրից վերածվել է հզոր ին– դուստրիալ տերության։ 1934-ի հունվար–փետրվարին տեղի ունեցած ՀամԿ(բ)Կ տասնյոթերորդ հա– մագումարը հաստատեց 1933–37 թթ․ ՍՍՀՄ ժողտնտեսության զարգացման 2-րդ հնգամյա պլանը։ Սովետական ժողւ վուր– դը այն նույնպես կատարեց ժամկետից շուտ։ Լայն ծավալ ստացան սոցիալիստ, մրցությունը, ստախանովյան շարժումը։ Կոմունիստական կուսակցության կսնխա– գծումներն ընկալելով որպես իրենց հա– րազատ գործը՝ ժող․ մասսաները նւ իրու– մով ու անձնուրացությամբ առաջ էին մը– ղում սոցիալիստ, շինարարությունը։ Երկ– րորդ հնգամյակում հիմնականում աւ արտ– վեցին ժող․ տնտեսության տեխ․ վել ակա– ռուցումը, գյուղատնտեսության կոլեկտի– վացումը, զգալիորեն բարելավվեց ժողո– վըրդի նյութական դրությունը, հաջողու– թյամբ շարունակվում էր կուլտուրական հեղափոխությունը։ Այդ տարիները նշա– նավորվեցին լենինյան ազգ․ քաղաքակա– նության խոշոր նվաճումներով։ Այս ամե– նը կուսակցությանը հիմք տվեց արձանա– գրելու, որ «ով–ո՝ւմ»-ի հարցը երկրի ներ– սում լուծվել է հօգուտ սոցիալիզմի, և ՍՍՀՄ–ում հաղթանակել է սոցիալիզմը։ Իրագործվել էր սոցիալիստ, հեղավ ոխու– թյան արմատական խնդիրը՝ ստեղծվել էր նոր, սոցիալիստ, էկոնոմիկա, փոխվել էր բնակչության սոցիալական կազմը՛ վե– րացվել էին բոլոր շահագործող դասակար– գերը, կազմավորվել էին երկու նոլ, բա– րեկամ դասակարգեր՝ սովետական բան– վոր դասակարգն ու կոլտնտեսային գյու– ղացիությունը և նրանց հետ սերտորեն կապված, նրանցից սերված աշխատա– վորական մտավորականությունը։ Կու– սակցության լենինյան ազգ․ քաղաքակա– նության հետևողական իրականացման շնորհիվ արմատապես փոխվել էր ՍՍՀՄ բոլոր ժողովուրդների սոցիալ․ կազմը, նրանք վերջնականապես ձևավորվել էին որպես սոցիալիստ, ազգեր, որոնց միջև հաստատվել էին լայն համագործակցու– թյուն և եղբայրական հարաբերություն– ներ։ Ստեղծվել էր ժողովրդի սոցիա –քաղ․ ու գաղափարական միասնություն։ Կու– սակցության նախաձեռնությամբ 1 )36-ին ընդունվեց ՍՍՀՄ երկրորդ սահմանադրու– թյունը, որն օրենսդրական կարգով վա– վերագրեց երկրի տնտ․ ու քաղ․ կյանքում տեղի ունեցած լուրջ փոփոխությունները։ Սովետական ժողովրդի համաշխ սրհա– յին–պատմ․ հաղթանակների արդյունքնե– րը հանրագումարի բերեց <,աւԿբ)Կ տասնութերորդ համագումարը (1939-ի մարտ), որը միաժամանակ նշեց մե ւ երկ– րում սոցիալիզմի կառուցումն ավարտե– լուն աստիճանաբար կոմունիզմին սևցնե– լու ժամանակաշրջանում սովետական հա– սարակության հետագա զարգացման ուղին։ Կուսակցությունն ու սովետական ժողովուրդը ձեռնամուխ եղան ՍՍՀՄ հիմ– նական տնտ․ խնդրի՝ բնակչության մեկ շնչին ընկնող արտադրանքի արտադրու– թյամբ առավել զարգացած կապիտալիս– տական երկրներին հասնելու և ապս անց– նելու խնդրի լուծմանը։ Համագււմարն առաջ քաշեց նաև սովետական պետու– թյան, սովետական ժողովրդի բարոյա– քաղ․ միասնության, սոցիալիստ, ազգերի բարգավաճման ու նրանց դաշինքի հետա– գա ամրապնդման խնդիրները։ ՍՍՀՄ–ում տնտ․ և սոցիալ–քաղ․ առաջ– ընթացը տեղի էր ունենում միջազգային բարդ ու տագնապալի իրադրության պայ– մաններում։ ծորացել էր կապիտալիստա– կան սիստեմի ընդհանուր ճգնաժամը, կա– պիտալիստական մի շարք երկրներում իշխանության գլուխ էին անցել առավել ռազմատենչ՝ ֆաշիստ, ուժերը։ 1939-ի սեպտեմբերին սկսված երկրորդ համաշ– խարհային պատերազմի (տես Երկրորդ համաշխարհային պատերազմ 1939–45) պայմաններում կոմունիստական կուսակ– ցության գլխավորությամբ սովետական ժողովուրդը մոբիլիզացնում էր բոլոր ուժե– րը երկրի պաշտպանունակությունն ամ– րապնդելու համար։ 1941–45-ի քառամյա պատերազմի բոցերում, ֆաշիստական ագրեսորների դեմ սովետական ժողովրդի մղած Հայրե– նական մեծ պատերազմում (տես Սովե– տական Միության Հայրենական մեծ պա– տերազմ 1941–45) նոր ուժով դրսևորվե– ցին լենինիզմի, սովետական պետության, սովետական հասարակարգի կենսունա– կությունը, սովետական հայրենասիրու– թյունը, ՄՍՀՄ զինված ուժերի հզորությու– նը։ Սոցիալիստ, հայրենիքը պաշտպանե– լու և թշնամուն ջախջախելու համար կո– մունիստական կուսակցությունը մոբիլի– զացրեց երկրի նյութական ու մարդկային բոլոր ռեսուրսները։ Սովետական բոլոր ժողովուրդների հետ միասին Հայրենական մեծ պատերազմի ելան նաև Հայաստանի կոմունիստները, ողջ հայ ժողովուրդը, ցույց տալով իրենց անսահման նվիրվածությունը սոցիա– լիստ․ հայրենիքին և կոմունիստական կու– սակցության վեհ գործին։ Հայաստանի կոմունիստներն իրենց կազմակերպական և քաղ․–գաղափարական եռանդուն աշխա– տանքի շնորհիվ կարողացան վերակա– ռուցել թիկունքը և ապահովել ռազմա– ճակատին ցույց տրվող համաժող․ օգնու– թյունը։ Հայ ժողովրդի զավակները բոլոր ռազմաճակատներում անձնվիրաբար մարտնչում էին գերմ․ ֆաշիստների դեմ՝ հերոսության ու արիության փայլուն էջեր գրելով սոցիալիստ, հայրենիքի ազատա– գրության համար մղվող պայքարի տարե– գրության մեջ։ Պատերազմի հաղթական ավարտից հե– տո կոմունիստական կուսակցությունը ձեռնարկեց դժվարագույն խնդիր՝ մոբի– լիզացնել սովետական մարդկանց ողջ ուժերը և կարճ ժամանակամիջոցում վե– րացնել պատերազմի հասցրած ծանր հե– տևանքները, վերականգնել ու զարգացնել ժող․ տնտեսությունը։ Այդ խնդրի իրակա– նացմանը կուսակցությունը ձեռնամուխ եղավ միանգամայն նոր քաղ․ իրադրու– թյան պայմաններում։ Երկրորդ համաշ– խարհային պատերազմում տարած փայ– լուն հաղթանակների շնորհիվ բարձրա– ցավ ՍՍՀՄ–ի բարոյաքաղ․, միջազգային հեղինակությունը։ Միաժամանակ ծավալ– վեց կապիտալիզմի ընդհանուր ճգնաժա– մի երկրորդ էտապը։ Կապիտալիզմի սիս– տեմից անջատվեցին մի շարք երկրներ, որոնք ՍՍՀՄ–ի հետ կազմեցին սոցիա– լիզմի համաշխարհային սիստեմը։ Ար– դեն 1948-ին արտադրության ծավալը ՍՍՀՄ–ում գերազանցեց նախապատե– րազմյան մակարդակը։ ՍՄԿԿ տասնիննե– րորդ համագումարը (1952-ի հոկտեմբեր) որոշեց կուսակցության և սովետական պետության արտաքին ու ներքին քաղա– քականության հիմնական ուղղություննե– րը ւ ինչպես նաև փոփոխություններ մտցը– րեց կուսակցության կանոնադրության, կուսակցության կենտր․ մարմինների կա– ռուցվածքի մեջ, վերանվանեց կուսակցու– թյունը։ ՀամԿ(բ)Կ այդուհետև կոչվեց Սովետական Միության կոմունիստական կուսակցություն (ՍՄԿԿ)։ Սոցիալիստ, հա– սարակարգի զարգացման, սոցիալիզմի համաշխարհային սիստեմի ամրապնդման, խաղաղության պահպանման համար նրա մղած պայքարում ՍՄԿԿ գործունեության մեջ 50-ական թթ․ նշանավորվեցին խոշոր իրադարձություններով։ Հրավիրվեցին ՍՄԿԿ քսաներորդ համագումարը (1956-ի փետրվար), ՍՄԿԿ քսանմեկերորդ համա– գումարը (1959-ի հունվար–փետրվար), ՍՄԿԿ քսաներկուերորդ համագումարը (1961-ի հոկտեմբեր)։ ՍՄԿԿ XX համագու– մարը կարևոր էտապ հանդիսացավ կու– սակցության ու սովետական ժողովրդի կյանքում, միջազգային կոմունիստական ու բանվ․ շարժման զարգացման մեջ։ Հա– մագումարը որոշեց կուսակցության և սո– վետական ժողովրդի հերթական խնդիր– ները, նշեց սովետական կարգի զարգաց– ման ու ամրապնդման ուղիները, անհատի պաշտամունքի քննադատության և նրա հետևանքների վերացման հետ միասին ցույց տվեց կուսակցական կյանքի լենին– յան սկզբունքների ու նորմերի վերա– կանգնման և դրա հիման վրա կուսակցա– կան աշխատանքի վերակառուցման մի– ջոցները։ Համագումարը նոր ձևով դրեց և լուծեց միջազգային զարգացման մի շարք արմատական սկզբունքային հար– ցեր։ Ստեղծագործաբար զարգացնելով մարքսիզմ–լենինիզմը՝ այն հեղափոխա– կան տեսությունը հարստացրեց նոր, կա– րևոր հետևություններով ու դրույթներով։ 1964-ի հոկտեմբերին տեղի ունեցած ՍՄԿԿ Կենտկոմի պլենումը խնդիր դրեց էլ ավելի զարգացնել ներկուսակցական դեմոկրատիան, խստորեն պահպանել կու– սակցական կյանքի լենինյան նորմերը և ղեկավարման սկզբունքները։ Այդ հարցե– րը քննարկման դրվեցին նաև ՍՄԿԿ քսան– երեքերորդ համագումարում (1966-ի մարտ–ապրիլ), որը հավանություն տվեց կազմակերպական գործունեությունը էլ ավելի կաւոարելագործելու, գաղափարա– խոս ական աշխատանքը ծավալելու, ներ– կուսակցական դեմոկրատիան զարգացնե– լու ուղղությամբ կուսակցության Կենտ– կոմի մշակած միջոցառումներին։ Ամփո– փելով յոթնամյակի արդյունքները, հա– մագումարը կուսակցական կազմակեր– պություններին կոչ արեց ապահովել սո– ցիալիստ․ տնտեսության զարգացման խնդրի հետևողական իրագործումը, ութե– րորդ հնգամյակի (1966–70) առաջա– դրանքների կատարումը։ ՍՄԿԿ–ի գլխա– վորությամբ սովետական ժողովուրդը այդ