Չորրորդական (անթրոպոգենի) ժամանակաշրջանի հնէաաշխարհագրությունը․ Չորրորդական (անթրոպոգենի) ժամանակաշրջանը նորագույն տեկտոնական շարժումների ակտիվացմանը զուգընթաց բնորոշվում է բնական միջավայրի փոփոխությամբ դեպի ցրտեցումը և կլիմայի ցամաքայնության ուժեդացմամբ։ Այս առանձնահատկությունների հետ մեկտեղ կայնոզոյի ուշ փուլերում բացահայտվում է Աս մեկ յուրահատկություն՝ կլիմայի ռիթմիկ (տատանողական) փոփոխություններ։ Պլեյստոցենի ընթացքում հարթավայրերին բնորոշ են ցրտեցման երեք խոշոր փուլեր, որոնք բաժանվում են տաքացման էպոխաներով։
Սառցադաշտային փուլերի և հատկապես բուն սառցապատումների ազդեցությունը ներկա բնական միջավայրի վրա բազմազան է։ Սառցապատումները հետքեր են թողել ռելիեֆում՝ լավ արտահայտված վերջնային մորենային բլրաշարերի տեսքով։
Սառցադաշտային վահանների U ծածկոցների ձևավորման հետ են կապված Համաշխարհային օվկիանոսի մակարդակի տատանումները։ Օվկիանոսի մակարդակի իջեցումը ուշ պլեյստոցենյան սառցադաշտային փուլում կազմում էր մոտ 100–110 Վ Միջսառցադաշտային ժամանակամիջոցներում սառցադաշտերի հալման դեպքում օվկիանոսի մակարդակը նորից բարձրանում էր։ Բնական միջավայրի զարգացման վերջին փուլը՝ հոլոցենը, բնութագրվում էր տաքացմամբ, որն ուղեկցվում էր բազմամյա կրիոլիթազոնայի տարածման սահմանի նահանջով՝ հս–ում։ Համեմատաբար կարճ ժամանակամիջոցում (մոտ 5–6 հզ․ տարի առաջ) կլիմայական պայմաններն ավելի տաք և խոնավ էին, քան ներկայումս, որի հետևանքով էլ զգալիորեն դեպի հս․ է տեղաշարժվել փայտացողուն բուսականությունը։
Միներալայիե ռեսուրսները ՍՍՀՄ ընդերքը պարունակում է գրեթե բոլոր հայտնի օգտակար հանածոները։ ՍՍՀՄ–ն առաջին տեղն է գրավում աշխարհում երկաթի, մանգանի հանքաքարի, ասբեստի հետախուզված պաշարներով ու հանույթով, կալիումական աղերի հանույթով և երկրորդ տեղը՝ բնական գազի, ածխի հանույթով, առաջատար տեղ մի շարք գունավոր մետաղների, ֆոսֆատային հումքի, քրոմիտի և այլ օգտակար հանածոների պաշարներով ու հանույթով։
Վառելիքա –էներգետիկ ռեսուրսներ։ Նավթևգազ։ Նավթի հանքավայրեր հայտնի էին Կովկասի՝ Բաքվի, Գրոզնու և Մայկոպի շրջաններում, Չելեքենում և Նեբիտդաղում (Արմ․ Թուրքմենիա), Միջին Ասիայի Ֆերգանայի հովտում և Ղազախստանի էմբայի շրջանում։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914– 1918) նախօրեին երկրում նավթի հանույթի ավելի քան 75%–ը բաժին էր ընկնում Ապշերոնյան թերակղզու համեմատաբար խոշոր նավթի հանքավայրերին։ Գազի արդ․ հանքավայրեր հայտնի չէին։ Երկրաբանահետախուզական աշխատանքները, որոնք հատկապես լայնորեն ծավալվեցին Հայրենական մեծ պատերազմից (1941–45) հետո, նավթի և գազի հանքավայրեր բացահայտեցին երկրի շատ շրջաններում։
ՍՍՀՄ գլխ․ նավթագազաբեր շրջանները բնութագրվում են հետևյալ տվյալներով։ Ադրբեջանի հիմնական նավթագազաբեր հանքավայրերը տեղադրված են ցամաքում և Կասպից ծովի հատակում, և բոլորն էլ հարում են նեոգենի հասակի նստվածքներին։ 1950-ական թթ–ից նավթի հանույթ է կատարվում Կասպից ծովում։ Հս․ Կովկասի (Դաղստանի և Չեչենա–ինգուշ․ ԻՍՍՀ–ներ, Ստավրոպոլի և Կրասնոդարի երկրամասեր) նավթագազաբեր հանքավայրերը կապված են մեզոզոյան և կայնոզոյան նստվածքների հետ։ Այդտեղ են գտնվում երկրի հնագույն՝ Մայկոպի և Գրոզնու նավթահանքերը, ինչպես նաև սովետական իշխանության տարիներին հայտնաբերված և յուրացված բնական գազի հանքավայրերը։ Ուկրաինայի նավթագազաբեր շրջանները հարում են ԴնեպրԴոնեցկյան իջվածքին և Նախակարպատյան ճկվածքին։ Գազի և նավթի առավել խոշոր հանքավայրերը կապված են պալեոզոյան նստվածքների հետ։ Գազաբեր նստվածքներ են հայտնաբերված նաև Սև և Ազովի ծովերի ջրերի տակ։ Բելոռուսիայի տարածքում հայտնաբերված են նավթի մի շարք հանքավայրեր, որոնք հարում են Պրիպյատի ճկվածքի պալեոզոյան (դևոն) նստվածքներին։ Նավթի ոչ մեծ հանքավայրեր են հայտնաբերված Կալինինգրադի մարզում և Լիտվ․ ՍՍՀ արմ․ մասում։ Նավթաբեր նստվածքների առկայությունը հնարավոր է Բալթիկ ծովի ջրերի տակ։ ՍՍՀՄ եվրոպ․ մասում առավել կարևոր նավթի և գազի հանքավայրերը կենտրոնացված են Վոլգայի և Ուրալի միջև ընկած տարածքում, ինչպես նաև դրանից դեպի հս․՝ Ուխտայի և Պեչորայի շրջաններում։ Հայրենական մեծ պատերազմից հետո երկար տարիներ Վոլգա–Ուրալյան նավթագազաբեր պրովինցիան ՍՍՀՄ–ում նավթի և գազի հիմնական մատակարարն էր։ Առավել հեռանկարային մակերեսներ են հայտնաբերված Թաթարյ, Բաշկիր․, Ուդ– մուրտ․ ԻՍՍՀ–ների, Պերմի, Կույբիշևի, Սարատովի, Վոլգոգրադի և Օրենբուրգի մարզերի տարածքում։ Երկրբ․ տեսակետից այդ նավթագազաբեր պրովինցիան հարում է Արևելա–Եվրոպական պլատֆորմի հվ–արլ․ մասին և Նախաուրալյան ճկվածքին։ Վոլգա–Ուրալյան նավթագազաբեր մարզի բազմաթիվ հանքավայրերի դրական առանձնահատկությունը նավթագազաբեր շերտերի համեմատաբար ոչ խորը տեղադրումն է՝ 1,5-ից մինչև 2,5 կմ (Անդրկովկասի, Հս․ Կովկասի, Ուկրաինայի հանքավայրերում այդ խորությունները կազմում են 3–4,5 կւէ և ավելի)։
Արևմտա–Սիբիրական նավթագազաբեր պրովինցիան երկրբ․ տեսակետից վիթխարի մի սալ է։ Արդյունավետ նավթագազաբեր հորիզոնները հարում են մեզոզոյան (հիմնականում յուրայի և կավճի) նստվածքներին։ Նավթի և գազի հանքավայրերը հատկապես շատ են Տյումենի մարզում։ Հանքավայրեր են հայտնաբերված Տոմսկի մարզում։ Արևմտա– Սիբիրական նավթագազաբեր պրովինցիայի սահմաններում աչքի են ընկնում՝ Ուրենգոյի, Ցամբուրգի, Մեդվեժիեի, Գուբկինի, Զապոլյարնոյեի գազի, Սամատլորի, Մամոնտովոյի, Պրավդինսկի, Ուստ Բալիկի նավթի հանքավայրերը։ 1960-ական թթ․ նավթի ու գազի հանքավայրեր հայտնաբերվեցին և հետախուզվեցին Մանգիշլակի (ժիտիբայ, Ուզեն), իսկ 1970-ական թթ․՝ Բուզաչի թերակղզիներում։ Մերձկասպյան իջվածքի հս–արմ․ մասում հայտնաբերված է Աստրախանի գազի խոշոր հանքավայրը։ Նավթի և գազի կուտակումներ են հայտնաբերված Միջին Ասիայում (Թըւրքմենստան և Ուզբեկաոան)։ Արդյունավետ շերտերը հարում են մեզոզոյան (հատկապես յուրայի և կավճի) նստվածքներին։ Նախահեղափոխական ժամանակներից շահագործվում են Ֆերգանայի հովտի նավթի հանքավայրերը։
1970-ական թթ․ սկզբին ընդարձակ երկրաֆիզիկ․ հետազոտություններ և որոնողա–հետախուզական աշխատանքներ սկսվեցին Արլ․ Սիբիրում՝ Կրասնոյարսկի երկրամասում և Իրկուտսկի մարզում, ինչպես նաև Յակուտ․ ԻՍՍՀ–ում։ Նավթագազաբերությունն այդտեղ կապված է մեզոզոյան և պալեոզոյան նստվածքների հետ։ Յակուտ․ ԻՍՍՀ կենտրոնական շրջաններում հետախուզված են մի շարք խոշոր գազի հանքավայրեր։ Հեռավոր Արևելքում նավթի և գազի արդ․ հանքավայրեր են հայտնաբերված Սախալին կղզում, այդ թվում նաև շելֆային զոնայում։
Ածուխներ, այրվող թերթաքարեր, տորֆ։ 1913-ին Ռուսաստանում ածխի ընդհանուր երկրբ․ պաշարները գնահատվել են 231 մլրդ տ։ 1970-ական թթ․ կեսերին ՍՍՀՄ–ում ածխի ընդհանուր երկրբ․ պաշարները կազմել են 6,8 տրլն տ, որի 2/3-ը ներկայացված է քարածխով, իսկ մնացածը՝ գորշ ածխով։ ՍՍՀՄ տարածքում հայտնաբերված և հետախուզված են հիմնականում կարբոնի, պերմի ու յուրայի հասակի քարածխի և գորշ ածխի խոշոր ավազաններ։ Առավել խոշոր ածխաբեր ավազաններն են՝ Դոնեցկի, Պեչորայի, Մերձմոսկովյան, Դնեպրյան և Լվով–Վոլինյան (ՍՍՀՄ եվրոպ․ մաս), Կիզելի և Չելյաբինսկի (Ուրալ), Կարագանդայի, էկիբաստուզի, Տուրգայի (Ղազախստան), Անգրենի և Ուզգենի (Միջին Ասիա), Կուզնեցկի, Կանսկ–Աչինսկի, Իրկուտսկի, Տունգուսկայի, Լենայի, Թայմիրի, Բուրեական (Սիբիր և Հեռավոր Արևելք)։
Այրվող թերթաքարերի գլխ․ ավազանները և հանքավայրերը գտնվում են ՍՍՀՄ եվրոպ․ մասում։ Արլ․ Սիբիրում է տեղադրված Օլենյոկի թերթաքարային խոշոր ավազանը։
ՍՍՀՄ–ում կենտրոնացված է տորֆի համաշխարհային ռեսուրսների մոա 60%–ը։ Հաշվառված տորֆաճահիճների ընդհանուր մակերեսը կազմում է 86,0 մլն հш, իսկ երկրբ․ պաշարները՝ 166,4 մլրդ ա։ Տորֆով առավել հարուստ են Արմ․ Սիբիրը, եվրոպ․ մասի հս․ և Արլ․ Սիբիրը։ Տորֆի գրեթե ամբողջ հանույթը տեղաբաշխված է երկրի եվրոպ․ մասի հանքավայրերում