Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/573

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հանդիսանում են ՍՍՀՄ բուսական ռե– սուրսների զգալի մասը։ Կենդանական աշխարհը Երկրագնդի կենդանական տեսակները հաշվվում են մոտ 1,3 մլն (125–130 հգ–ը՝ ՍՍՀՄ–ում, համաշխարհային ֆաունայի 8%–ը)։ ՍՍՀՄ ձկներով ու որսի կենդանի– ների ռեսուրսներով աշխարհի հարուստ երկրներից է։ Ֆաունայի տեղաբաշխման առանձնահատկություններն են տեսակի քանակի աճը հս–ից հվ․ և զոնայականու– թյան խախտումը։ Շատ տեսակներ հան– դիպում են երկրի մի քանի զոնաներում կամ ամբողջ տարածքում (ւսկվատորիա– յում)։ Ցուրաքանչյուր առանձին զոնայի կենդանական աշխարհը յուրօրինակ ամ– բողջական համալիր է, անցումային զոնա– ներում (անտառատունդրա, անտառատա– փաստան, կիսաանապատ)՝ խառնված հա– րևան համալիրների հետ։ Ցամաքի կենդանական աշ– խարհը․ ՍՍՀՄ տարածքը պատկա– նում է Հոլարկտիկական կենդանաաշ– խարհագրական մարզի Պալեոարկտիկ բաժնին։ Ֆաունայի զարգացումն սկսվել է վաղ անցյալում, սակայն ժամանակակից ֆաունայի տեղաբաշխումն ու կազմի առանձնահատկությունները ձևավորվել են պլեյստոցենում, գլխավորապես սառ– ցապատման և ետսառցապատման շրջա– նում։ Արկտիկայի, օվկիանոսա– յին ափի և կղզիների կեն– դանական աշխարհը։ Արկտի– կայի ֆաունան աղքատ է։ Այստեղ կա թռչունների մոտ 50, ցամաքային կաթնա– սունների՝ 11, ծովայինների՝ 23, կետա– նմանների՝ 14, մաշկոտանիների 9 տե– սակ։ Օվկիանոսային ափի և կղզիների կենդանական աշխարհը կազմված է գե– րազանցապես ծովային թռչուններից և կաթնասուններից։ Բնորոշ են՝ մաշկոտա– նիները (ծովացուլ, ծովային նապաստակ), սպիտակ արջը, թռչուններից՝ ծովորորը, այդերուկը։ Կան «թռչնաշուկաներ», Խա– ղաղ օվկիանոսի ծովերում՝ արժեքավոր մուշտակամորթ կենդանիներ (ջրսամույր, ծովարջ)։ Տունդրայի կենդանական աշխարհը աղքատ է։ Բնորոշ են դաշ– տամուկը, թռչուններից՝ տունդրային և սպիտակ կաքավը, ճնճղուկը, լապլան– դական ձյունային սերինոսը, սպիտակ բուն, բադեր, կտցարներ ևն։ Անողնաշա– րավորները քիչ են։ Կան մոծակներ ու մժղուկներ։ Անտառատունդրայի կեն– դանական աշխարհը կազմված է տունդրայի և տայգայի կենդանական տեսակներից։ Տայգայի կենդանական աշ– խարհը գրավում է Հեռավոր Արևելքի ու Սիբիրի հս․ մասը և ՍՍՀՄ եվրոպ․ մասի հս–ը։ Ավելի հարուստ է Արլ․ Սիբիրի կեն– դանական աշխարհը։ Բնորոշ են կրծող– ները, սամույրը, որմզդեղնը, մշկայծյա– մը, մարալը, այծյամը։ Մյուս զոնաներից թափանցում են գորշ արջը, լուսանը, դեղնափորիկների և երաշտահավերի մի քանի տեսակներ, խաչկտուցը, թանձրա– կտուցը, մայրահավը, փայտփորիկը, խլա– հավը, անտառակաքավը, բվեճը, բուն, շատ կան միջատներ (մոծակներ, թիթեռ– ներ, բզեզներ, սարդեր)։ Լայնատերև և խառն ան– տառների կենդանական աշ– խարհը տարածվում է Ֆիննական ծոցի, Հվ․ Ուրալի և Մոլդավիայի միջև։ Բնորոշ կենդանիներից են շիկակարմիր և դեղնա– կոկորդ մկները, քնկոտը, եվրոպ․ այծ– յամը, ազնիվ եղջերուն, վայրի ցուլը, եվրոպ․ ջրաքիսը, անտառային կզաքիսը, դեղնափորիկների մի քանի տեսակներ, սերինոսը, սոխակը, պիրոլը ևն, սողուն– ներից՝ պտտաբզեզը, անթույն օձը, ճահ– ճային կրիան, երկկենցաղներից՝ ծառա– գորտը, գորտը, դոդոշը։ Հեռավորարևելյան (ա մ ու– րաուսսուրական) ասեղն ա– լայնատերև անտառների կենդանական աշխարհը հա– րուստ ու բազմազան է։ Հատուկ է Ուսսու– րիի և Ամուրի ստորին ու միջին հոսանք– ների ավազաններին։ Աչքի է ընկնում հս․ և հվ․ տեսակների խառնուրդով։ Բնորոշ են ուսսուրական խլուրդը, մանջուրական նա– պաստակը, բծավոր եղջերուն, սպիտակա– կուրծք արջը, ենոտանման շունը, վագրը, ընձառյուծը, ամուրական կատուն, թըռ– չուններից՝ բազմաթիվ միջատակեր տե– սակներ, դրախտապանը, սևագլուխ պի– րոլը, կաչաղակը, փասիանը, սողուննե– րից՝ հեռավորարևելյան կրիան, երկա– րապոչ մողեսը, իժը ևն։ Միջատները շատ բազմազան են։ Կան ռելիկտային տեսակ– ներ։ Անտառատափաստանների կենդանական աշխարհին եր– բեմնի բնորոշ էին այծյամը, վայրի ցուլը և վայրի եզը՝ տուրը։ Շատ կան անողնա– շարավորներ, ցամաքային կակղամորթ– ներ, երկկենցաղներ, միջատներ ու մի– ջատակեր թռչուններ։ Տափաստանների կենդա– նական աշխարհն ընդգրկում է ողնաշարավորների քիչ տեսակներ, բայց հարստանում է հարևան զոնաներից այս– տեղ մուտք գործած կենդանիներով։ Բնորոշ են տափաստանային արջամու– կը, գետնասկյուռը, համստերը, ճագարա– մուկը, տափաստանային երփներանգի– կը, ծվծվանը, նապաստակը, թռչուններից՝ արտույտը, մեծ արոսը, փոքր արոսը, տափաստանային մկնաբազեն, արծիվը, կռունկը։ Սողունները (տափաստանային իժ, փոքր օձ, մողես ևն) ավելի շատ են քան հս․ զոնաներում, բազմաթիվ են մո– րեխազգիները, մրջյուններն ու իշամեղու– ները։ Անդրբայկալի տափաստաններում հանդիպում են մոնղոլական ֆաունայի ներկայացուցիչներ, մոնղոլական արջա– մուկ, գետնասկյուռ, մոնղոլական դաշ– տամուկ, դաուրական ծվծվան ևն։ Կիսաանապատների կեն– դանական աշխարհը թեև ունի մի քանի յուրահատուկ տեսակներ, բայց բնութագրվում է տափաստանային և անա– պատային կենդանական տեսակների խառնուրդով։ Անապատների կենդանա– կան աշխարհը տարածված է Մի– ջին Ասիայի հարթավայրերում (ներառ– յալ Հվ․ Ղազախստանը) և Մերձկասպյան դաշտավայրի մի մասում։ Տիպիկ անա– պատային ֆաունային խառնվում են այլ կենդանական տեսակներ։ Բնորոշ են կըր– ծողները, ջեյրանը, կուլանը, բարխանա– յին և բծավոր կատուները, վագրակա– տուն ևն, թռչուններից՝ սաքսաուլային ճայը և ճնճղուկը, անապատային ագռավը, անապատային շիկահավը ևն։ Հարուստ է սողունների աշխարհը, կլորագլուխ մո– ղեսներ, տափաստանային ագամա, գորշ վարան, օձեր, տափաստանային բազմա– թիվ կրիաներ։ Երկկենցաղներ հանդիպում են միայն գետահովիտներում։ Կան մեծ թվով էնդեմիկներ։ Որոշ տեսակներ ընդ– հանուր են Անդրկովկասի, Ղրիմի և ան– գամ արևադարձերի համար։ Հանդիպում են նաև աֆրիկական ծագում ունեցող կեն– դանիներ։ Լեռնային մարզերի կեն– դանական աշխարհը բնութա– գրվում է լանդշաֆտների բարձունքային գոտիականությամբ և ռելիեֆի մասնատ– փսծությամբ։ Անտառազուրկ բարձր լեռ– ների կենդանիները կազմում են ալպյան ֆաունան։ Ավելի ցածր գոտիների կենդա– նական աշխարհը կազմված է սահմանա– կից և այն զոնաների տեսակներից, որոն– ցում գտնվում է տվյալ լեռնային համա– կարգը։ Կոլա թերակղզու, Ուրալի, Սի– բիրի հս․ մասի ֆաունան քիչ է տարբեր– վում հարթավայրային տայգայի ֆաունա– յից։ Լեռնային առանձնահատկություննե– րից համարյա զուրկ է նաև Ղրիմի ֆաու– նան։ Կարպատներում հանդիպում են ալպյան ֆաունայի տարրեր։ Հարուստ է Ալթայի և Սայանների բարձրլեռնային ֆաունան, բայց ընդհանրապես նրանց կենդանաաշխարհագրական պատկերը սիբիրական է։ Առավել ինքնատիպ է Կով– կասի և Միջին Ասիայի լեռների ֆաունան։ Կովկասի ֆաունան ըստ ծագման սերտո– րեն կապված է Առաջավոր Ասիայի և Հվ․ Եվրոպայի ֆաունաների հետ։ Բնորոշ են թփուտային և ձյունային դաշտամկները, բեզոարյան այծը, վայրի եզը՝ տուրը, կովկասյան և կասպիական լեռնային հնդկահավերը ևն։ Շատ են սողունները, երկկենցաղներն ու միջատները։ Միջին Ասիայի լեռնային համակարգե– րի (բացառությամբ Կոպետդաղի) ֆաու– նան հարում է Կենտրոնաասիական բարձ– րավանդակի ֆաունային։ Այստեղ կան մի շարք կրծողներ, լեռնային ոչխար, լեռ– նային այծ, առանձին լեռնաշղթաներում՝ պտուտակաեղջերավոր այծ, ձնային հո– վազ ևն։ Տարածված մի շարք կենդանի– ներ (գայլ, աղվես, ագռավ ևն) հանդի– պում են շատ զոնաներում։ Անուշահամ ջրերի կենդա– նական աշխարհը, այս ֆաունան վերաբերում է ցամաքային ջրավազաննե– րի կենդանաաշխարհագրական Հոլարկ– տիկական և Ամուրի անցումային մարզե– րին։ Հոլարկտիկական մարզը բաժանվում է Ցիրկումբևեռային (Շուրջբևեռային), Բայ– կալյան, Միջերկրածովյան և Լեռնային Ասիայի ենթամարզերի։ Ցիրկումբևեռային ենթա– մարզի մեջ մտնում են Հս․ սառուցյալ օվկիանոսի և Խաղաղ օվկիանոսի հս․ մասի մեջ թաՓվող գետերի ավազաննե– րը։ Ֆաունան շատ աղքատ է, ընդգրկում է