Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/574

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մոտ 100 տեսակ (1/3-ը սաղմոնազգիներ)։ Անողնաշարավորները ներկայացված են արկտիկական և բարձրալեռնային շըր– ջաններին բնորոշ ցրտասեր տեսակնե– րով։ խաղաղ օվկիանոս թափվող գետերի ֆաունան ավելի աղքատ է, քան Հս․ սա– ռուցյալ օվկիանոս թափվող գետերինը։ Բայկալյան ենթամարզն ընդ– գրկում է միայն Բայկալ լիճը։ Ֆաունան հարուստ և ինքնատիպ է (մոտ 1000 տե– սակ), ավելի քան 3/4-ը էնդեմիկ են։ Բնո– րոշ են կողալող–խեցգետինները (մոտ 300 տեսակ)։ Զկներից կան էնդեմիկներ։ Միջերկրածովյան եtն թ ա– մարզին են վերաբերում Բալթիկ, Սե, Ազովի, Կասպից և Արալյան ծովերը թափ– ! վող գետերի ավազանները։ Բնորոշ են ծածանազգիները, թառափազգիները, հա– րինգները են։ Կան կակղամորթներ, խեցգետնանմաններ, գետային խեցգետին– I ներ, կասպիական կողալողներ են։ Լեռ– նային Ասիայի ենթամարզը միավորում է Կենտրոնական Ասիայի ներ– քին ավազանները՝ Բալխաշ լճի ավազա– նը, ինչպես նաև Ամուդարյայի, Սիրդար– յայի և Զերավշանի վերնագավառները։ Ֆաունան աղքատ ու ինքնատիպ է։ Բնո– րոշ ձկներ են մարինկան, օսմանները են։ Ամուրի անցումային մարզ, գրավում է Ամուրի ավազանը և սովետա– կան Պրիմորիեն, ինչպես նաև Սախալինի և Կուրիլյան կղզիների ջրամբարները։ էն– դեմիկ տեսակների հետ ֆաունան ընդ– գրկում է նաև հարեան Հոլարկտիկական և Չին–Հնդկական մարզերի տարրերը։ Ծովերի կենդանական աշ– խարհը․ ՍՍՀՄ հս․ ծովերը (բացի Բարենցի ծովի ծայր հվ–արմ․ և Սպիտակ ծովի հվ․ ծանծաղուտային մասերի) և Բերինգի ծովի հս․ մասը պատկանում են Արկտիկական կենդանաաշխարհագրա– կան մարզին, որին բնորոշ է ֆաունայի աղքատությունը (մոտ 1500 տեսակ ազատ ասԼՀւէւ կեւէւդանի–նհր) Ա արդյունագործա– կան ձկների ու անողնաշարավորների քիչ քանակը։ Բարենցի ծովի հվ–արմ․ մասը և Սպիտակ ծովի հվ․ ծանծաղուտը պատ– կանում են Հս․ Ատլանտյան բորեալ (հս․) մարզին (հարուստ տեսակներով և քանա– կով)։ Այդ մարզին է պատկանում նաե Բալթիկ ծովը։ Բերինգի, Օխոտի, ճապոնական ծովե– րը և խաղաղօվկիանոսյան ափամերձ ջրերը Կամչատկա թերակղզու և Կուրիլ– յան կղզիների մոտ պատկանում են Հյու– սիսխաղաղօվկիանոսյան բորեալ մար– զին, ֆաունան արտակարգ հարուստ (մոտ 5000 տեսակ) և յուրօրինակ Է։ Սե և Ազովի ծովերը պատկանում են Միջերկրածովա–Լուզիտանյան մարզին, բայց ջրերի թույլ աղիության և ձմռան խիստ սառելու պատճառով ֆաունան շատ աղքատ Է։ Այստեղ թափանցում են բո– րեալ Ատլանտյան դիմացկուն, պոնտա– կասպիական աղաջրային ռելիկտներ և քաղցրահամ ջրերի կենդանական ոչ շատ տեսակներ։ Կասպից ծովը, Սե ու Ազովի ծովերի մերձ– ափնյա ծովալճակները պատկանում են Պոնտա–Կասպիական աղաջրային մար– զին։ Ֆաունայի հիմքը ռելիկտներն են։ Կասպիական ֆաունան (մոտ 650 տեսակ) զգալի չափով աղքատ է սեծովյան ֆաու– նայից։ Ավելի աղքատ է Արալյան ծովի ֆաունան (220 տեսակ)՝ կազմված գլխա– վորապես անուշահամ ջրերի կենդանա– կան ձեերից, կասպիական և միջերկրա– ծովյան տեսակների քիչ խառնուրդով։ Արալյան ծովը Պալեոարկտիկայի հատուկ աղաջրային պրովինցիա Է։ Կենդանական աշխարհի պահպանությունը ՍՍՀ Մ–ու մ բնության պահպանության կարեոր օղակ– ներից Է, որն օրինական ուժ է ստացել ՍՍՀՄ Գերագույն սովետի 1980-ի Կենդա– նական աշխարհի պահպանության և օգ– տագործման մասին եղած որոշումով։ Կենդանական աշխարհի պահպանության համար մեծ դեր են խաղում արգելանոցնե– րը, արգելավայրերն ու ազգային պարկե– րը։ ՍՍՀՄ Կարմիր գրքում գրանցված են կաթնասունների 62 տեսակ ու ենթատե– սակ, թռչունների 63 տեսակ ու ենթատե– սակ, երկկենցաղների 8 տեսակ, սողուն– ների 21 տեսակ են։ Աշխատանքներ են տարվում Կարմիր գրքում գրանցելու նաե հազվագյուտ և անհետացող ձկներ, մի– ջատներ, կակղամորթներ են։ Գրանցվում են կենդանական աշխարհի 2 կարգի տե– սակներ և ենթատեսակներ՝ անհետաց– ման սպառնալիքի տակ գտնվող կենդա– նիներ (Ա խումբ) և հազվագյուտ կենդա– նիներ (Բ խումբ)։ Ա խմբից Կարմիր գըր– քում գրանցված են կաթնասունների՛ 25, թռչունների 26, Բ խմբից՝ կաթնասունների 37 և թռչունների 37 տեսակներ։ Կենդանական աշխարհի ռեսուրսները ՍՍՀՄ աշխարհում գրավում է առաջին տեղերից մեկը ձկան և որսակենդանինե– րի պաշարներով։ ՍՍՀՄ ֆաունան կազ– մող 125–130 հզ․ կենդանական տեսակ– ներից շատերն ունեն գործնական մեծ նշանակություն։ Տարբերում են օգտակար կենդանիների, վնասակար կենդանիների և անուղղակի օգտակար ու անուղղակի վնասակար կենդանիների ռեսուրսներ։ Օգտակար կենդանիների ռեսուրսներ, օգտակար կենդանի– ների շարքն են դասվում որսի գազաննե– րը, թռչունները, արդյունագործական ձկները, ծովային գազանները, ջրային մի քանի անողնաշարավորներ են։ ՄՍՀՄ տարածքում հանդիպում են մուշտակա– մորթ (մոտ 70 տեսակ) և վայրի սմբակա– վոր ու կճղակավոր (մոտ 20 տեսակ) կեն– դանիներ։ Մուշտակամորթ հիմնական տե– սակներն են սամույրը, սկյուռը, մշկամու– կը, աղվեսը, բեեռաղվեսը։ Մնացած տե– սակներն ունեն երկրորդական նշանակու– թյուն։ Մոտ 20 տեսակ (խլուրդը, անտառա– յին և տափաստանային ժանտաքիսը, ան– տառային և քարային կզաքիսները, կըն– գումը, եվրոպական և ամերիկյան ջրա– քիսը, ջրսամույրը, գորշ արջը, գայլը, ենոտանման շունը, լուսանը, նապաստա– կը, կուղբը, գետնասկյուռը) արդյունա– գործական և սպորտային որսորդության օբյեկտ են։ Վայրի սմբակավորներից առավել գործնական նշանակություն ունեն որմզդեղնը, հս․ վայրի եղջերուն, ազնիվ եղջերուն, այծյամը, կինճը, սայգակը, մյուս տեսակներից՝ մշկայծյամը։ Լեռնա– յին սմբակավորները (վայրի ոչխար, տուր, քարայծ, լեռնային այծ, ձնային ոչխար են) քիչ են։ Դրանց որսն արգելված կամ խիստ սահմանափակ Է։ Որսի թռչունների մոտ 100 տեսակ կա․ ջրլողներ, լորազգիներ են։ Ջրլող թռչունները մարզական որսի առա– վել ավանդական և մատչելի օբյեկտ են։ Հավազգի թռչուններից գործ– նական նշանակություն ունեն սպիտակ և տունդրային կաքավները, ցախաքլորը, սովորական և քարային խլահավերը և լորը։ Անուշահամ ջրերի կեն– դանիների ռեսուրսներ, անու– շահամ ջրերի ֆաունան ՄՍՀՄ–ում հա– րուստ ու բազմազան է (միայն ձկների 27 ընտանիքից կա 301 տեսակ)։ Որսում են ծածան, սուդակ, գայլաձուկ, շերեփաձուկ են։ Ամենաարժեքավոր ձկները թառա– փազգիներն են։ Ձկնային տնտեսության համար կարեոր դեր ունի լճակային տըն– տեսությունը (Դաղստանում, Վրաստա– նում, Հայաստանում և այլուր)։ Ձկնորսության համար կարեոր նշանա– կություն ունեն Լադոգա և Օնեգա լճերը, Բալթիկ ծովի, վոլգա և Դնեպր գետերի ավազաններին պատկանող գետերը, Մա– նիչի ջրամբարը, Սեան լիճը, Բալխաշ և Իսսիկ–Կուլ լճերի, Ամուդարյա և Սիր– դարյա գետերի ավազաններին պատկա– նող գետերը, որտեղ Էնդեմիկ տեսակնե– րից բացի կլիմայավարժեցվում են այլ ջրավազաններից բերված տեսակներ։ Սի– բիրի ձկնարդյունագործական հիմնական շրջաններն են Արմ․ Սիբիրը (Օբ և Իր– տիշ), Միջին Սիբիրը (Ենիսեյ), Յակու– տիան (Լենա)։ Հվ․ Սիբիրի լեռնային մասի գլխավոր ջրավազանը Բայկալ լիճն Է, Հեռավոր– Արեելքի հ վ–ում՝ Ամուրը։ Ծովային կենդանիների ռեսուրսները․ ՍՍՀՄ–ում արդյու– նագործական նշանակություն ունեն ձըկ– ների մոտ 200 տեսակ։ Որսի հիմնական մասը կազմում են ձողաձկներն ու ծովսր– տառեխները; Թառափազգիների բազմա– տեսակությամբ և պաշարներով ՍՍՀՄ աշխարհում գրավում է առաջին տեղը (որ– սի գլխավոր ջրավազանը Կասպից ծովն Է)։ Սաղմոնային ձկներից առավել կարեոր են խաղաղօվկիանոսյանները։ Արդյունա– գործական նշանակություն ունեն խեցե– մորթները (ծովախեցգետինները), կակ– ղամորթներն ու փշամորթները, ծովային կաթնասուններից՝ կետը, փոկը, ծովա– ցուլը, ծովարջը։ ՍՍՀՄ ներքին և տ ա․ր ա ծ ք ի ն հարող ծովերի ռեսուրսնե– րի բնութագիրը․ Արկտիկական ավազանի առավել արդյունավետ ծովը Բարենցի ծովն Է, որտեղ հաշվվում է ձըկ– ների 114, Սպիտակ ծովում՝ ավելի քան 60, Բալթիկ ծովում՝ մոտ 70 տեսակ։ Արկ– տիկական ծովերում (Կարայի, Լապտենե– րի, Արեելա–Սիբիրական, Չուկոտի) ձըկ– նային ֆաունան աղքատ է (մոտ 60 տե– սակ), այն ավելի հարուստ ու բազմազան է Հեռավոր Արլ․ ծովերում (մինչե 800 տե– սակ)։ Հվ․ ծովերի ձկնային աշխարհը միանման Է։ Արալյան, Կասպից, Ազովի և Սե ծովերում հաշվվում է ձկների մոտ 300 տեսակ ու ենթատեսակ, որոնց մեծ մասը Էնդեմիկներ ու ռելիկտներ են։