Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/686

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Հայկ․ և վրաց․ գրկ–ները գրեթե երկու հզ․ տարվա պատմություն ունեն։ V դ․ սկզբներին հայ գիտնական և լուսավորիչ Մեսրոպ Մաշտոցն ստեղծեց հայկ․ գրերը։ Նույն դարում երեան եկավ Մովսես խո– րենացու «Հայոց պատմություն»-ը, որը բարձր մակարդակի գրական լեզվով և պատմ․ իրադարձությունների նկարագըր– ման արտահայտչականությամբ համար– վում է վաղ միջնադարյան մշակույթի նշա– նավոր հուշարձան։ V դ․ սկզբնավորվել է վրաց․ վարքագրությունը (Հակոբ Ցուր– աավելու «Շուշանիկի նահատակությու– նը», անհայտ հեղինակի «Մոլրբ Նինոյի վարքը» են)։ Ֆեոդալիզմի դարաշրջանում ձևավորվեց տաջիկների բանաստեղծա– կան հարուստ մշակույթը, միջնադարում տաջիկ և պարսիկ ժողովուրդների պատմ․ ճակատագրերի, մշակույթի ու լեզվի ընդ– հանրության հետևանքով գրկ–ների զար– գացման այդ շրջանի ականավոր ներկա– յացուցիչներ Ռուդաքին, Ֆիրդուսին, Խա– յամը, Սաադին, Հաֆեզը և ուրիշներ դար– ձան ինչպես պարսկ․, այնպես էլ տաջիկ, գրկ–յան դասականներ։ Նրանց ստեղծա– գործությունը համաշխարհային ճանա– չում գտավ։ համաշխարհային գրկ–յան գլուխգործոցներ են Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության»-ը (X դ․), Շո– թա Ռուսթավելու «Ընձենավոր»-ը (XII դ․ 2-րդ կես), Նիզամի Գյանջևիի «հնգա– մատյան»^ և ռուս․ «Ասք Իգորի ճակատա– մարտի մասին» երկը։ XV դ․ Արևելքում գրական պրոցեսի ընթացքի վրա նշանա– կալի ազդեցություն է գործել ուզբեկ բա– նաստեղծ Ալիշեր Նավոիի ստեղծագոր– ծությունը։ XVI դ․ Ռուսաստանում և Ուկրաինայում ծավալվել է գրատպության հիմնադիր Իվան Ֆեոդորովի և արևելա–սլավոն․ գրա– տպության հիմնադիր, բելոռուս Ֆրան– ցիսկ Սկորինայի լուսավորական գործու– նեությունը։ XVIII դ․ է վերաբերում ուկր․ է)վւլ)ւսոփա–լուսավորիչ, Ոան– րսպ/աակ, գրող ու մանկավարժ Դ․ Սկո– վորոդայի ստեղծագործությունը։ Ռուս– թավելու ավանդույթները շարունակվել են XVIII դ․ վրաց վերջին խոշոր բանաստեղծ Դ․ Գուրամիշվիլու գործերում։ Ոգով, բո– վանդակությամբ ու ձևով խորապես ժող․ են եղել XVIII դ․ ադրբեջանցի քնարերգու– ներ Վագիֆի և Վիդադիի գործերը։ Մեծ բանաստեղծ–աշուղ, նուրբ քնարերգու և մտածող է Սայաթ–Նովան, որը հայ․, վրաց․ և ադրբ․ երգել է սերը որպես մարդկային կյանքի հավերժության աղբյուր։ Լուսա– վորական գաղափարներն ազդեցություն են գործել XVIII դ․ լիտվացի բանաստեղծ Քրիստիոնաս Դոնելայտիսի ստեղծագոր– ծության վրա։ համազգային գրկ․ ստեղծելու, գրական բարեփոխումներ կատարելու անհրաժեշ– տությունը հավաստվեց Ա․ Կանտեմիրի, Վ․ Տրեդիակովսկու, Մ․ Լոմոնոսովի տե– սական գործերում ու ստեղծագործական պրակտիկայում․ Լոմոնոսովի հանդիսա– վոր ներբողները, Ա․ Սումարոկովի ող– բերգությունների հետ մեկտեղ, դարձան ժամանակի հիմնական գրական ժանրերը, սկզբնավորեցին ռուս նոր գրկ–ը։ Բա– նաստեղծական արվեստի զարգացման ասպարեզում կարևոր քայլ եղավ Գ․ Դեր– ժավինի չափածոն։ Ռուս, գրկ–յան շրջա– փուլ ստեղծագործությունն է Դ․ Ֆոնվի– զինի «Տհասը» (բեմ․ 1782, հրտ․ 1783) սոցիալ․ առաջին կատակերգությունը։ Ռուս, լուսավորականության հեղափոխա– կան հանրագիտարանն է Ա․ Ռադիշչևի «ճանապարհորդություն Պետերբուրգից Մոսկվա» (1790) գիրքը։ XYI – XVIII դդ․ գրական պրոցեսը նա– խապատրաստեց մի նոր փուլ՝ ազգ․ գրկ–ների կազմավորման և գրական լեզու– ների ստեղծման փուլը։ XIX դ․ և XX դ․ սկզբներին ռուս դասական գրկ–յան լա– վագույն նմուշները դարձան մարդկու– թյան հոգևոր մշակույթի սեփականությու– նը [Ի․ Կռիլովի առակները, Վ․ ժուկովս– կու պոեզիան, Ա․ Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» (1824) կատակերգությունը]։ Համաշխարհային պատմ․ նշանակություն ձեռք բերեցին ռեալիզմի նվաճումները Ա․ Պուշկինի, Մ․ Լերմոնտովի, Ն․ Գոգոլի, Ի․ Տուրգենևի, Մ․ Սալտիկով–Շչեդրինի, Ն․ Նեկրասովի, Ա․ Գերցենի, Ֆ․ Դոստոևս– կու, Լ․ Տոլստոյի, Ա․ Չեխովի ստեղծա– գործություններում, հեղափոխական դե– մոկրատներ Վ․ Բելինսկու, Ն․ Չեռնիշևս– կու, Ն․ Դոբրոլյուբովի, Դ․ Պիսարևի գա– ղափարագեղագիտ․ հայացքները։ 1890- ական թթ․ հասարակական վերելքի ցայ– տուն արտահայտությունը դարձավ Մ․ Գոր– կու ստեղծագործությունը։ Ռուսաստանի ժողովուրդների ռեալիս– տական գրկ․ XIX դ․ ձևավորվեց ազգ․ ծայրամասերը ռուս, պետության հետ միա– վորվելու, կապիտալիզմի զարգացման և ազգային–ազատագր․ շարժման վերելքի համառուսաստանյան պատմ․ պրոցեսի մեջ նրանց ներգրավելու պայմաններում։ XIX դ․ 1-ին կեսին Տ․ Շևչենկոն դարձավ ուկր․ նոր գրկ–յան հիմնադիրը։ Շևչեն– կոյի բացած քննադատական ռեալիզմի և ժողովրդականության ուղիով է զարգա– ցել Մարկո Վովչոկի, Լ․ Գլեբովի, Ս․ Ռու– դանսկու, Г․ Ֆրանկոյի, Ա․ Սվիդնիցկու, Օ․ Ֆեդկովիչի, Մ․ Կոցյուբինսկու, Լեսյա Ուկրաինկայի, Պ․Գրաբովսկու, Վ․ Ստեֆա– նիկի և ուրիշների ստեղծագործությունը։ Բելոռուս, գրկ–յան մեջ XIX դ․ և XX դ․ սկզբներին դեմոկրատ․ բովանդակու– թյունն ու ռեալիստ, միտումները ներկա– յացվել են Ֆ․ Բոգուշևիչի, Մ․ Բոգդանովի– չի, Սև Տյոտկայի, Ցանկա Կուպալայի, Ցա– կուբ Կոլասի և ուրիշների ստեղծագործու– թյամբ։ XIX դ․ հայ գրկ–յան առաջադիմական գաղափարների արտահայտիչը եղավ Խ․ Աբովյանը, որը երգեց ազգ․ արժանա– պատվության զգացումը և հայրենասիրու– թյուն։ Գրողի պատմ․ լավատեսությունը, հայ ժողովրդի ազգ․, քաղ․ և մշակութա– յին վերածնության նրա հավատը խարսխ– վել են ռուս ժողովրդի հետ բարեկամու– թյան անհրաժեշտությունը գիտակցելու վրա։ 1860-ական թթ․ հայ գրակ–յան մեջ ռեալիզմի և առաջադիմական ռոման– տիզմի հաստատման տարիներն են։ Այս շրջանն է ընդգրկում հեղափոխական–դե– մոկրատ․ շարժման ականավոր ներկա– յացուցիչներից մեկի՝ Մ․ Նալբանդյանի գործունեությունը։ Ա․ Շիրվանզադեի ար– ձակում և դրամատուրգիայում ստեղծված է կապիտ․ կացութաձևի կողմից նահա– պետական հարաբերությունները դուրս մղելու հոգեբանորեն ճշմարտացի, եր– գիծական պատկերը։ Տ․ Թումանյանի էպիկական պոեզիայում վերստեղծված են հայ ժողովրդի կյանքի պատմ․ դրվագներ, նրա փիլ․, բարոյական որոնումները, հայ իրականության սոցիալ–հոգեբանական բախումները, հաստատվում է արվեստի վեհ դերը աշխարհի ու մարդու վերափոխ– ման գործում։ "տայ ժողովրդի պատմու– թյան ու մշակույթի հետ, ռուս և համաշ– խարհային գրկ–յան լավագույն ավան– դույթների հետ խորապես կապված է Ա․ Իսահակյանի ստեղծագործությունը։ Հոկտեմբերյան հեղափոխությունից մի փոքր առաջ ասպարեզ իջավ բանաստեղծ Հ․ Հակոբյանը։ Ի դեմս Միրզա Ֆաթալի Ախունդովի դրամատուրգիայի, գիտնական–լուսավո– րիչ Ա․ Բաքիխանովի գործունեության, Միրզա Շաֆի Վազեհի և Զաքիրի պոե– զիայի XIX դ․ ադրբ․ գրկ․ ազդարարում էր բռնակալության, ֆեոդ․ հետամնացու– թյան, կրոն, սնոտիապաշտության դեմ պայքարի անհրաժեշտությունը։tXIX դ․ վերջին –XX դ․ սկզբներին ծավալվեց «Մոլլա Նասրեդդին» հանդեսի հետ կապ– ված գրողների գործունեությունը։ Վրաց դեմոկրատ․ հասարակայնու– թյան մտքի վրա XIX դ․ իշխեցին ռոման– տիկ բանաստեղծները, ազգային ազատա– գրության գաղափարներով էր ներթա– փանցված Ն․ Բարաթաշվիլու պոեզիան։ Վրաց ժողովրդի կյանքը գեղարվեստա– կան հետազոտության առարկա դարձավ Սև ճավճավաձեի, Գ․ Օրբելիանիի, Ռ․ էրիսթավիի, է․ Նինոշվիլու, Ի․ Եվդո– շվիլու, Լ․ Կիաչելիի և ուրիշների ստեղ– ծագործություններում։ XIX դ․ վրաց խո– շորագույն գրողներ Ի․ ճավճավաձեն և և Ա․ Ծերեթելին հանդես եկան որպես ազ– գային–ազատագր․ շարժման առաջնորդ– ներ։ XIX դ․ վերջերի –XX դ․ սկզբների լատվ․ ռեալիստական գրկ–յան նվաճում– ները կապված են Ա․ Պումպուրի, Կաու– ձիտ եղբայրների, Ռ․ Բլաումանի և գլխա– վորապես Ցան Ռայնիսի և Ա․ Ուպիտի անունների հետ։ Այս գրողները, ինչպես և ավելի ուշ շրջանում՝ Վ․ Լացիսը, Ցա․ Սուդրապկալնը, Ա․ Չակը և ուրիշներ, հանդիսացան սովետական լատվ․ գրկ–յան սկզբնավորողները։ XIX դ․ վերջերին –XX դ․ սկզբներին լիտվ․ ռեալիստական արձակում դեմո– կրատ․ ուղղությունը ներկայացված էր Ցու․ ժեմայտեի, Ցո․ Բիլյունասի պատմը– վածքներով ու վիպակներով, Ցու․ Ցանո– նիսի պոեզիայով։ XIX դ․ 2-րդ կեսի էստոն, գրկ․ մշակել է գյուղացիական ազատագր․ շարժման հետ կապված խնդիրներ (Ֆ․ Կրեյցվալդ, է․ Վիլդե, Ա․ Տամսաարե)։ Սովետական գրականությունը դինա– միկորեն փոխներգործող ազգ․ գրկ–ների գաղափարագեղագիտ․ միասնություն է․ նրանցից յուրաքանչյուրի գեղարվեստ, փորձը դառնում է ընդհանուրի սեփակա– նությունը։ Սովետական իշխանության հաստատ– ման առաջին իսկ օրերից ՍՍՀՄ ժողո– վուրդները հանդես բերեցին գաղափա– րաքաղ․ և մշակութային ընդհանուր ձըգ–