Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/693

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

սում կառուցված բնակելի շրշանները, որոնցից լավագույնը Լազդինայն է (ճարտ–ներ՝ Վ․ Չեկանաուսկաս, Վ․ Բսղչյունաս, Վ․ Բրեդիկիս, Գ․ Վալյուշկիս և ուրիշներ)։ Բարեկարգ բնակելի շրջաններ են կառուցվել նաև Տոլյատիում (ճարա–ներ՝ Ռուբանենկո, Ե․ Իոխելես, Գ․ Դրադով և ուրիշներ)։ ճարա․ արտահայտիչ կերպարով, բնական միջավայրի հետ համադրումով առանձնանում են Սոչիում՝ «Սոչի» առողջարանը (1965, ճարտ․ Ցու․ Շվարցբրեյմ), Պիցունդայում՝ պանսիոնատը (1959–67, ճարտ–ներ՝ Պոսոխին, Մնդոյանց և ուրիշներ), Վ․ Ի․ Լենինի անվ․ համամիութենական Արտեկ պիոներական ճամբարի նոր համալիրները (1960–70-ական թթ․, ճարտ–ներ՝ Ա․ Պոլյանսկի, Դ․ Վիտուխին և ուրիշներ), Ալուշտայում՝ «Չայկա» պանսիոնատ–ճամբարը (1970-ական թթ․, ճարտ–ներ՝ Տ․ Բելյաեա, Ա․ Լինկով և ուրիշներ)։ ՍՄԿԿ XXV և XXVI համագումարների որոշումներին համապատասխան զգալիորեն աճել է Տոմսկի և Տյումենի մարզերի նավթագազաբեր, ինչպես նաև Սիբիրի և Ղազախստանի վառելիքաէներգետիկ այլ շրջաններում քաղաքների շինարարությունը՝ Սուրգուտ (ճարտ–ներ՝ Տ․ Կոզիրեա, Վ․ Սմիռնով և ուրիշներ), Նադիմ և Նովի Ուրենգոյ (ճարտ–ներ՝ Ա․ Թեյան, Ն․ Մոսկալենկո և ուրիշներ), Տոբոլսկ (ճարտ–ներ՝ Վ․ Բելոուսով, Ցու․ Սդոբնով և ուրիշներ), Սայանոգորսկ (ճարտ–ներ՝ Ցու․ Կուտեպով և ուրիշներ), Ամուրսկ (ճարտ–ներ՝ Կուտեպով, Ի․ Կորոլյով) են։ ՍՍՀՄ եվրոպ․ մասում հառնել են նոր խոշոր քաղաքներ՝ վոլգողոնսկ, Ստարի Օսկոլ, Դնեպրոռուդնոյե են։ Խոշոր քաղաքների աճին զուգընթաց նրանցում կառուցվում են բնակելի խոշոր զանգվածներ․ Մոսկվայում՝ Հս․ Չերտանովո (ճարտ–ներ՝ Պոսոխին, Լ․ Դյուբեկ և ուրիշներ), Տրոպարյովո (ճարտներ՝ Ռուբանենկո, Ա․ Սամսոնով և ուրիշներ), Լենինգրադում՝ Մերձծովյան շրջանը (ճարտ–ներ՝ Բաբանով և ուրիշներ), Կիեում՝ «Օբոլոն» (ճարտ–ներ՝ Գ․ Կուլչիցկի, Զ․ Խլեբնիկով և ուրիշներ), Երեանում՝ Ավան (ճարտ–ներ՝ Գ․ Մուշեղյան, Կ․ Մարտիրոսյան) են։ XXII Օլիմպիական ամառային խաղերի կապակցությամբ կառուցվել են Մոսկվայում՝ Օլիմպիական ավանը առետրի, մարզական, կուլտուր–լուսավորական ծառայությունների շինություններով (ճարտ–ներ՝ Ստամո և ուրիշներ), ծածկված ստադիոնը և մարզալողավագանը (ճարտ–ներ՝ Պոսոխին, Բ․ Տխոր, ինժեներ Ցու․ Լվովսկի և ուրիշներ), հեծանվահրապարակը (ճարտ․ Ն․ Վորոնինա, ինժեներ Վ․ Խանջի), «Սալյուտ» (ճարտ․ Ա․ Սամսոնով և ուրիշներ) և «Կոսմոս» (ճարտ–ներ՝ Վ․ Անդրեե և ուրիշներ) հյուրանոցները, Լենինգրադում՝ մարզահամերգային դահլիճ (ճարտ–ներ՝ Բարանով, Չայկո և ուրիշներ), «Պրիբալտիյսկայա» հյուրանոցը (ճարտ․ Բարանով) են, Տալլինում՝ Առագաստային սպորտի կենտրոնի համալիրը (ճարտ–ներ՝ Հ․ Սեպման, Պ․ Տանես, Ա․– Հ․ Լոովեր, Ա․ Ռայդ և ուրիշներ), վերակառուցվել են Կիեի և Մինսկի մարզադաշտերը։ 1960-ական թթ․ կեսից գյուղերն աստիճանաբար վերափոխվում են բարեկարգ տներով, կուլտուր–կենցաղային հիմնարկներրվ և ինժեներական սարքավորումներով (ջրամատակարարում, ջրմուղ, կենտրոնական ջեռուցում են) քաղաքատիպ ավանների։ Գյուղական բնակավայրերի վերակառուցման գործին մեծապես նպաստեց ՍՄԿԿ ԿԿ և ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1968-ի «Գյուղում շինարարությունը կարգավորելու մասին» որոշումը։ Զգալիորեն աճել է 1–2–4-հարկանի հարմարավետ տներով, դպրոցներով, ակումբներով, պոլիկլինիկաներով, խանութներով բարեկարգ ավանների թիվը Մոսկվայի մարզում [Կուզնեցովսկի (1970, ճարտ–ներ՝ Ա․ Կամինսկի, Ս․ Կապսկի, Ցու․ Ստեֆանչուկ և ուրիշներ), Վորոնովո (1970, ճարտ–ներ՝ Գ․ Գոցիրիձե, Ս․Իսմայիլով, Ցու․ Լոպատկին)], Ուկրաինայում [հին գյուղի վերափոխման լավագույն օրինակ է Կոդակի գյուղը (1966–70, ճարտ–ներ՝ Վ․ Կրյուչկով, Մ․ Մելնիկով, Բ․ Պրիցկեր, Լ․ Սեմենյուկ և ուրիշներ)], Մոլդավիայում, Բելոռուսիայում (գ․ Վերտիլիշկի, սկսվել է 1970-ական թթ․, ճարտ–ներ՝ Վ․ Եմելյանով, Գ․ Զաբորսկի և ուրիշներ), Էստոնիայում (Սակու ավան, կառուցվում է 1958-ից, ճարտ–ներ՝ Վ․ Խերկել և ուրիշներ), Լիտվայում (Դայնավա ավան, կառուցվում է 1965-ից, ճարտ–ներ՝ Ռ․ Կամայտիս, Վ․ Շիմկուս և ուրիշներ)։ Արդ․ շենքերի և կառույցների ճարտարապետ ու թյան բնագավառում ստեղծագործական նշանակալի վերափոխումներ են կատարվել, ստեղծվել են արտադր․ շենքերի նոր տիպեր (այդ թվում՝ ունիվերսալ և բլոկացված արտադր․ մասնաշենքեր), արդ․ հանգույցների համալիրներ, կառուցվել են քաղաքների արդ․ շրջաններ, մշակվել արտադրամասերի և վարչա–կենցաղային շենքերի ունիֆիկացված տիպային սեկցիաների նախագծեր։ Ամենուրեք ներդրվել են մեծաթռիչք կոնստրուկցիաներ (24x12 40X40 ւ/)։ Բարելավվում է արդ․ տարածքների կանաչապատումն ու բարեկարգումը, նրանց համադրումը շրջակա կառուցապատմանը։ Կոմպոզիցիոն հնարքների պարզությամբ ուշագավ են Տոլյատիում՝ ՍՍՀՄ 50-ամյակի անվ․ Վոլգայի ավտոմոբիլային գործարանը (1967–72, ճարտ․ մասը՝ Մ․ Մելամեդ, Ի․ Կուրկչի և ուրիշներ), Նաբերեժնիե Չելնիում (այժմ՝ ք․ Բրեժնե)՝ մեծաբեռն ավտոմոբիլների գործարանների համալիրը (1970–75, ճարտ․ մասը՝ Լ․ Դյատլով, Մելամեդ, Ա․ Ստեպանեց և ուրիշներ), ճարտ․ լուծումներով՝ Մեծ Հոկտեմբերի 50-ամյակի անվ․ Բրատսկի (ճարտ․ մասը իրականացվել է 1960–68-ին, ճարտ–ներ՝ Գ․ Օռլով, Ցու․ Գումբուրգ և ուրիշներ), Կրասնոյարսկի (ավարտվել է 1972-ին, ճարտ․ մասը՝ Մ․ Բրուսիլովսկի, Ա․ Գորիցկի և ուրիշներ) հէկերը։ 1970-ական թթ․ արդ․, էներգետիկ, տրանսպորտային շինությունների շինարարությունը կատարվել է Սի–Բիրի» Հեռավոր Արեելքի, Ղազախստանի էներգետիկ պաշարներով հարուստ շրջաններում, ուր կառուցվում են Սայանո–Շուշենսկի հէկը, Բայկալ–Ամուրյան մայրուղին, Տոբոլսկի խոշորագույն նավթաքիմիական համալիրը, Վոլգոդոնսկի «Աաոմմաշ» խոշորագույն մեքենաշինական գործարանը են։ Կառուցվել են մի շարք ատոմային կայաններ։ Կարտարվել են ճարտարապետ ու թյան հուշարձանների վերականգնման և վերակառուցման խոշոր աշխատանքներ Մոսկվայում, Լենինգրադում, Նովգորոդում, Պսկովում, Ցարոսլավլում, Լվովում, Ռիգայում, Տալլինում և այլ քաղաքներում, ինչպես և Ադրբեջանում, Վրաստանում, Հայաստանում։ Պահպանվում են ոչ միայն առանձին տներ և անսամբլներ, այլե հին թաղամասերի, փողոցների համալիրներ (Հայաստանում՝ Լենինականում, Դիլիջանում)։ 1976-ին ընդունվել է «Պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության և օգտագործման մասին» ՍՍՀՄ օրենքը, որ կոչված է ՍՍՀՄ ժողովուրդների պատմ․ և գեղարվեստական (այդ թվում՝ ճարտ․) ժառանգության պահպանման համար լավագույն պայմաններ ապահովել։ Հսկայածավալ շին․ իրագործելու համար ստեղծվել է շին․ կազմակերպությունների անհրաժեշտ հիմք, կառուցվել են 450-ից ավելի տնաշինական ձեռնարկություններ, հավաքովի երկաթբետոնի բազմաթիվ գործարաններ և պոլիգոններ։ Խոշոր քաղաքներում կազմակերպվել են շին․ հզոր կազմակերպություններ։ Կատարելագործվում են քաղաքային, հանրապետական, միութենական նշանակության նախագծային խոշոր կազմակերպությունները, քաղաքային ինստ–ները։ Արդ․ շին․, քաղաքաշինության և ճարտարապետության պետ․ ղեկավարման համար հիմնվել են ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի շին․ գործերի պետ․ կոմիտե (ՍՍՀՄ պետշին) և ՍՍՀՄ պետշինին կից Քաղաքացիական շին․ և ճարտարապետության կոմիտե, ինչպես և միութենական հանրապետությունների պետշիններ, շին․ և ճարտարապետության մարզային վարչություններ։ ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի որոշմամբ Մոսկվայում, Լենինգրադում, միութենական հանրապետությունների մայրաքաղաքներում և 1 մլն ավելի բնակիչ ունեցող քաղաքներում ստեղծվել են ճարտ․ հատակագծային գլխ․ վարչություններ, 500 հզ․ ավելի բնակիչ ունեցող քաղաքներում՝ ճւսրտ․ հատակագծային վարչություններ, 100 հզ․ ավելի բնակիչ ունեցող քաղաքներում՝ գլխ․ ճարտարապետների բաժանմունքներ։ Բեղմնավոր կերպով զարգանում են սովետական ճարտարապետների միջազգային կապերը։

Կերպարվեստը

Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը ՍՍՀՄ ժողովուրդների արվեստի պատմության նոր դարաշրջան բացեց։ Արմատապես փոխվեց նրա բովանդակությունը և դերը հասարակական կյանքում։ Կոմունիստական կուսակցականության և ժողովրդայնության ոգով ներթավւանցված, սոցիալիզմի գաղափարներով տոգորված այդ արվեստը ի սպաս դրվեց նոր հասարակարգի ստեղծմանը, մասսաների հեղաՓոխական պայքարի և էնտուզիազմի կերպարային մարմնավորմանը։ Որակապես նոր գեղարվես–