Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/720

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Աչդյունաբերական արտադրանքի կարևոր տեսակների արտադրությունը
1940 1970 1980 1982
Էլեկտրաէներգիա, մլրդ կվտ.ժ 0,6 34,7 61,5 62,8
Հանքային պարարտանյութեր, մլն տ - 0,4 1,3 -
Տրակտորներ, հզ. հատ - 8,1 46,6 -
Տրիկոտաժե սպիտակեղեն, մլն. հատ 0,1 37,4 67,3 -
Տրիկոտաժե վերնազգեստ, մլն հատ 0,2 23,9 28,3 -
Կաշվե կոշկեղեն, մլն զույգ 1,2 27,8 30,2 30,4
Պահածոներ (մլն պայմանական տուփ) 30 303 411 403,1
Միս, հզ. տ 97 525 608 733,4
Բուսական յուղ, հզ. տ 5 62 84 -
Շաքարավազ, հզ. տ 71 176 272 269,9
Գյուղատնտեսական հիմնական կուլտուրանների ցանքատարածությունները և բերքը (հզ.տ)
Կուլտուրաներ 1940 1970 1980 1982
Ամբողջ ցանքատարածությունները 6809 30970 36390 39298,1
Հացահատիկներ, այդ թվում՝ 5817 22603 25340 25390,6
Ցորեն 3447 17400 17094 16500,4
Կորեկ 903 716 833 -
Բրինձ 28 82 131 -
Տեխնիկական կուլտուրաներ 341 406 388 410,8
Այդ թվում՝ բամբակ 102 118 127 126,3
Շաքարի ճակնդեղ 15 70 78 -
Արևածաղիկ 165 93 103 -
Կարտոֆիլ 100 193 191 -
բանջարեղեն 23 51 66 -
Կերային կուլտուրաներ 494 7675 10363 10192,8
Համախառն արտադրանքը, հզ. տ -
Հացահատիկ 2516 22240 27506 -
Այդ թվում՝ ցորեն 1644 17173 18613 -
Բրինձ 56 277 613 -
Կարտոֆիլ 394 1896 2239 -
Բամբակ 93 276 358 -
Շաքարի ճակնդեղ 385 2223 2223 -
Անասունների և Թռչունների գլխաքանակը (հունվ. 1-ի դրությամբ), հզ. գլուխ
1941 1971 1981 1982
Խոշոր եղջերավոր անասուններ 3356 7285 8693 9017,1
Այդ թվում՝
Կով 1259 2533 2985 3111,5
Խոզ 451 2266 3093 2863,7
Ոչխար և այծ 8132 31776 35208 35640,9
Ձի 897 1245 1300 1386,4
Ուղտ 103 130 121 -
Թռչուններ, մլն 6,7 29,5 48,1 -

հայրենական մեծ պատերազմի տարիներին Ղազախ․ ՍՍՀ աշխատավորությունը իր ուժերը կենտրոնացրել է ֆաշիստ․ Գերմանիային ջախջախելու համար։ 1983-ի հունվ․ 1-ի դրությամբ Ղ–ի կոմկուսի շարքերում եղել է 729062 անդամ և 32466 անդամության թեկնածու։ ՂԼԿԵՄ–ը ունեցել է 2371770 անդամ, արհեստակցական միությունները՝ 6938078 անդամ։ Ետպատերազմյան հնգամյակների տարիներին ղազախ ժողովուրդը, սովետական բոլոր ժողովուրդների հետ, մեծ հաջողությունների է հասել կոմունիստական հասարակարգի կառուցման գործում։ Ղազախ․ ՍՍՀ պարգևատրվել է Լենինի երեք (1956, 1979, 1982), Հոկտեմբերյան հեղափոխության (1970) և ժողովուրդների բարեկամության (1972) շքանշաններով։

Սոցիալիստ, շինարարության տարիներին Ղազախստանը դարձել է արդյունաբերա–ագրարային հանրապետություն։ ժող․ տնտեսության մեջ նշանակալից է երկաթի, գունավոր մետաղների, սուպերֆոսֆատի, աղերի հանույթը։ 1980-ին արդ․ արտադրանքի ծավալը 1940-ի մակարդակը գերազանցել է 32, իսկ 1913-ի մակարդակը՝ 246 անգամ։ Արդ․ արտադրանքի կարևոր տեսակների արտադրության մասին տվյալները տես ստորև բերվող աղյուսակ 1-ում։

Ղ–ի էներգետիկան հիմնվում է սեփական հանքային պաշարների (ածուխ, նավթ) և հիդրոէներգիայի վրա։ Խոշորագույն հէկերն են Իրտիշի վրա (Ուստ Կամենագորսկի, Բուխտարմինսկի), Սիրդարյայի վրա (Չարդարինսկի), Իլի վրա (Կապչագայսկի), ջէկերը (ածխի հումքի վրա աշխատող)՝ Կարագանդայում, Տեմիրթաուում, Պետրոպավլովսկում և այլ արդ․ կենտրոններում։ Գործում է ԱԷԿ։ Կարագանդայի և Էկիբաստուզի քարածխային բազաները խոշորագույններն են Ղազախ․ ՍՍՀ–ում։ Նավթ հանվում է Մանգըշլակ թերակղզում և էմբայի ավազանում։ Ունի զարգացած քիմ․ արդյունաբերություն (հանքային պարարտանյութեր, պոլիէթիլեն, արհեստական մանրաթել, քացախալ–դեհիդ, ֆոսֆորիտներ, ֆոսֆորային աղեր ևն)։

Թեթև արդյունաբերության կարևոր ճյուղերն են կաշվի, կոշիկի, մորթու, կարի, էոեքստիլ արտադրությունը։

1980-ին գյուղատնտ․ համախառն արտադրանքը 1940-ի համեմատությամբ ավելացել է 7,6 անգամ։ Հանրապետության գյուղատնտեսության մեջ խոշոր դեր են կատարում սովետական տնտեսությունները, որոնք մեծ տարածում ստացան խամ ու խոպան հողերի իրացումից (1954–60) հետո։ 1983-ին եղել է 2112 սովետական տնտեսության և 394 կոլտնտեսություն, 18 ձկնորսական արտել։ Գյուղատնտ․ հիմնական կուլտուրաների ցանքատարա– ծությունների և բերքի մասին տես աղ– յուսակ 2-ում։ Անասունների և թռչունների գլխաքանա– կի մասին տվյալները տես․ 3-րդ աղյուսակում։

Երկաթուղիների երկարությունը 14,23 հզ․ կէ1 է (1980), ավտոճանապարհներինը՝ 104,6 հզ․ ԿԱ (1980), որից 76,1 հզ․ կէ1-ըՀ կոշտ ծածկով։ Օդային երթուղիներով հանրապետությունը կապված է ՍՍՀՄ բոլոր խոշոր քաղաքների հետ։ 1914–15 ուս․ տարում 2 հզ․ դպրոցներում սովորել Է 1․1 մլն աշակերտ, 1939-ին ազգաբնակչության գրագիտությունը հասել է 83,6%-ի, 1979-ին՝ 99,8%-ի։ 1982/83 Ուս․ տարում 8․7 հզ․ հանրակրթական դպրոցներում սովորել է 3,3 մլն աշակերտ։ Ղ․ ունի 55 բուհ՝ 275,6 հզ․ ուսանողով։ 1982-ի վերջին գիտ․ աշխատողների թիվը կազմել Է 37,4 հզ․ մարդ։ Հանրապետությունն ունի 31 թատրոն, 10,7 հզ․ կինոսարքավորում, 9․1 հզ․ ակումբային հիմնարկ։ 1980-ին հրատարակվել է 2339 անուն գիրք և գրքույկ՝ 29,25 մլն տպաքանակով, այդ թվում 557 անուն ղազախերեն։ Լույս Է տեսնում 443 թերթ (միանգամյա տպաքա– նակը՝ 5399 հզ․ օրինակ), 114 հանդես։ 1921-ից աշխատում է Ղազախստանի հե– ռագրական գործակալությունը, ռադիո– հաղորդումները տրվել են 1923-ից, հե– ռուստահաղորդումները՝ 1958-ից։ 1982-ին հանրապետությունում կար 1․7 հզ․ հիվանդանոցային հիմնարկ՝ 203․1 հզ․ մահճակալով։ Աշխատել են 51․7 հզ․ բժիշկ, 150,1 հզ․ միջին բուժաշ– խատող։ Հայտնի են Բորովոյե, Մույալդ, Չիմգան և ար առողջարանները։ </section><footer></footer></article>