Վրացական Սովետական Սոցիալիստական Հանրապետություն, Վրաց․ ՍՍՀ (Վրաստան) Գտնվում է Անդրկովկասի կենտր․ և արմ․ մասում։ Սահմանակից է հվ-արմ-ում Թուրքիային։ Արմ-ում ողողվում է Սև ծովի ջրերով։ Տարածքը՝ 69,7 հզ․ կմ2, բն․ 5171 հզ․ մարդ (1984)։ Ազգ․ կազմը (1979-ի մարդահամարով, հզ․ մարդ), վրացիներ՝ 3433, օսեր՝ 160, աբխազներ՝ 85, հայեր՝ 448, ռուսներ՝ 372, ադրբեջանցիներ՝ 256, հույներ՝ 95, ուկրաինացիներ՝ 45 և այլք։ Ազգաբնակչության միջին խտությունը՝ 1 կմ2 վրա 73,7 մարդ (1983)։ Մայրաքաղաքը՝ Թբիլիսի (1140 հզ․ մարդ, 1984)։ Խոշոր քաղաքներն են (հզ․ մարդ)․ Քութաիսը (207), Բաթումը (129), Սուխումը (122)։ Կառուցվել են նոր քաղաքներ՝Ռուսթավի (139, 1983), Տղվարչելի, ճիաթուրա, Զեսւոաֆոն, Տղիբուլի են։ Վրաստանի կազմում են Աբխազ․ ԻՍՍՀ, Աջար․ ԻՍՍՀ և Հվ.Օսեթ․ ԻՄ։ Հանրապետությունն ունի 65 շրջան, 57 քաղաք և 55 քտա։ Կարմիր բանակի օգնությամբ Վ-ի աշխատավորությունը 1921-ին Վ-ում հաստատել է սովետական կարգեր։ 1921-ի փետրվ․ 25-ին կազմվել է Վրաց․ ՍՍՀ։ 1922-ի մարտին Վ․ մտել է Անդրֆեդերացիայի, դեկտեմբերին՝ ՍՍՀՄ-ի կազմի մեջ։ 1936-ի դեկտեմբերից միութենական հանրապետություն է։ ՍՍԿԿ ղեկավարությամբ իրականացված ինդուստրացման, գյուղատնտեսության կոլեկտիվացման և կուլտուրական հեղափոխության շնորհիվ Վ-ում հիմնականում կառուցվել է սոցիալիստ, հասարակարգ։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին հանրապետության աշխատավորությունը մոբիլիզացրել է իր ուժերը ֆաշիստ․ ագրեսորներին ջախջախելու համար։ 1983-ի հունվ․ 1-ի վիճակով Վրաստանի կոմկուսի շարքերում եղել է 350113 անդամ և 13230 անդամության թեկնածու, ՎԼԿԵՄ-ում՝ 840479 կոմերիտական, արհեստակցական միություններում՝ 2525,5 հզ․ անդամ։ ՎՍՍՀ ժողովուրդները, ՍՍՀՄ եղբայրական մյուս ժողովուրդների հետ միասին ետպատերազմյան հնգամյակներում նշանակալից հաջողությունների են հասել կոմունիստական հասարակարգի կաոուցման գործում։ ՎՍՍՀ պարգեատըրվել է Լենինի 3 (1935, 1965, 1983), Հոկտեմբերյան հեղափոխության (1971) և ժողովուրդների բարեկամության (1972) շքանշաններով։
Սոցիալիստ, շինարարության տարիներին Վ․ դարձել է ինդուստրիալ-ագրարային հանրապետություն։ ՍՍՀՄ ժող․ տնտեսության մեջ ՎՍՍՀ աչքի է ընկնում մանգանի հանքաքարի հանույթի, երկաթամիաձուլվածքների, պողպատե խողովակների, էլեկտրաքարշերի, բեռնատար ավտոմեքենաների, մետաղահատ դազգահների արտադրությամբ, սննդարդյունաբերությամբ (թեյ, ցիտրուսներ, գինի, զանազան յուղեր)։ Վրաստանը ՍՍՀՄ մերձարևադարձային տնտեսության հիմնական բազան է։ 1980-ին արդ․ արտադրանքի ծավալը 1940-ի մակարդակը գերազանցել է 16 անգամ, 1913-ինը՝ 166 անգամ։
Հանրապետության էլեկտրաէներգետիկան հիմնականում խարսխված է հիդրոէներգիայի վրա։ Կառուցվել են բազմաթիվ հէկեր, ամենախոշորը Ինգուրիի հէկն է, ջէկերից՝ Թբիլիսիի ՊՇԷԿ-ը։ Աովետական իշխանության տարիներին ՎԱԱՀ-nuf ստեղծվել է սե մետալուրգիայի (Ռուսթավի, Զեստաֆոն), քիմ․ (Ռուսթավի, Քութաիս), նավթամշակման (Բաթում) արդյունաբերության ճյուղեր։ Գործում են մեքենաշինական խոշոր ձեռնարկություններ (ավտոմեքենաների, էլեկտրաքարշերի, դազգահաշինական, էլեկտրատեխ․ և սարքաշինական)։ Զարգացած է թեթև և սննդի արդյունաբերությունը։ Գյուղատնտեսության համախառն արտադրանքը 1980-ին 1940-ի համեմատությամբ ավելացել է ավելի քան 4 անգամ։ 1980-ի վերջին եղել է 532 սովետական և 697 կոլեկտիվ տնտեսություն և 371 միջտնտ․ կազմակերպություն։ Գյուղատնտ․ հողահանդակները 1980-ին կազմել են 3,1 մլն հա, որից վարելահողերը՝ 0,8 մլն հա, խոտհարքները՝ 0,1 մլն հա, արոտավայրերը՝ 1,8 մլն հւս։ Խոշոր նշանակություն ունի ոռոգումը։ Գյուղատնտեսության գլխավոր ճյուղերն են թեյագործությունը, պտղաբուծությունը, խաղողագործությունը։ Թեյատերեի համախառն բերքը 1983-ին եղել է 538,6 հզ․ иг, խաղողինը՝ 743 հզ․ ա, պտղինը՝ 584,9 հզ․ ա։ Հացահատիկային կուլտուրաներից գըլխավորապես ցանում են եգիպտացորեն և ցորեն, տեխնիկականից՝ ծխախոտ, եթերայուղային բույսեր։
Անասնապահության մեջ հիմնականը խոշոր եղջերավոր անասնապահությունն ու ոչխարաբուծությունն է (1608 հզ․ խոշոր եղջերավոր անասուն, 1940 հզ․ ոչխար և այծ, 995 հզ․ խոզ, 18,8 մլն թռչուն, 1983, հունվ․ 1), ինչպես նաև շերամապահությունը։ Հիմնական տրանսպորտը երկաթուղայինն է (1,42 հզ․ կմ, 1980)։
Ավտոճանապարհների երկարությունը 32,3 հզ․ կմ է, այդ թվում կոշտ ծածկով՝ 26,9 հզ․ կմ (1980)։ Զարգացած է ծովային և օդային տրանսպորտը։ Գործում են Բաքու-Բաթում նավթամուղը, գազամուղներ Ադրբեջանից և Հս․ Կովկասից։ Արդյունաբերության և գյուղատնտեսության մասին մանրամասն տվյալները տես աղյուսակներ 1,2-ում։ 1897-ի մարդահամարով ազգաբնակչության՝ 9—49 տարիքի մարդկանց մեջ գրագետները կազմել են 23,6%։ 1914—1915 ուս․ տարում եղել է 1,8 հզ․ հանրակրթական դպրոց (0,2 մլն սովորող) և 5 հատուկ միջնակարգ ուս․ հաստատություն։ 1939-ին գրագետները կազմել են 89,3%, 1979-ի մարդահամարով՝ 99,9 %։ 1982/83 ուս․ տարում 3,8 հզ․ հանրակրթական դպրոցներում սովորել է 0,9 մլն աշակերտ, 161 պրոֆտեխ․ ուս․ հաստատություններում՝ 64,6 հզ․, 90 միջնակարգ մասնագիտական ուս․ հաստատություններում՝ 52,8 հզ․ սովորող, 19 բուհերում՝ 89,0 հզ․ ուսանող։ Խոշորագույն բուհերն են․ Թբիլիսիի համալսարանը, վրաց․ պոլիտեխ․, գյուղատնտ․ ինստ-ները, գեղարվեստի ակադեմիան, բժշկ․ ինստ-ը են։ Հանրապետության գիտ․ առաջատար հաստատությունը ՎԱԱՀ ԳԱ է։ 1980-ին եղել է 25,2 հզ․ գիտաշխատող։ 1982-ին գործել են 30 թատ-
Աղյուսակ 1 Արդյունաբերական ապրանքների աոանձին տեսակների արտադրությունը 1940 1970 1980 1982 էլեկտրաէներգիա, մլրդ կվա․ժ 0,7 9 14,7 15,2 Մանգանի հանքաքար, հզ․ ա 1449 1569 2779 2736 Պողպատյա խողովակներ, հզ․ ա— 470 513 523 Հանքային պարարտանյութեր, հզ․ ա— 96 75 90,4 Քիմիական նրբաթել և թել, հզ․ ա— 8,8 16,4 21,8 Բեռնատար ավտոմեքենաներ, հզ․ հատ — 14 21,4 21,8 Մետաղահատ դազգահներ, հատ 803 3439 3750 — Թուղթ, հզ․ ա9,7 36 38,8 41,5 Տրիկոտաժե հագուստեղեն, մլն հատ 3,9 30,1 48,6 47,9 Կաշվե կոշկեղեն, մլն զույգ 9 15 16 15,2 Թեյ, հզ․ ա11 64 127 67,8 Պահածոներ, մլն պայմանական տոսի 29 234 497 603 Գինի խաղողի, մլն ղկչ* 1,7 5,5 7,8 23,4 Միս, հզ․ տ 11,5 48,4 85,2 78,7
- Առանց հանրապետություններում վերամշակվող և լցվող գինիների
Ցանքատարածությունները և գյուղատնտեսական րաների համախառն բերքը
Աղյուսակ 2 կուլտու- 1940 1970 | 1980 1982 Ամբողջ ցանքատարածությունները, հզ․ հա 896 737 739 732,8 Հացահատիկային կուլտուրաներ 749 389 317 296,6 Տեխնիկական կուլտուրաներ 52 40 48 47 Բանջարեղեն և կարտոֆիլ 39 55 69 77,7 Կերային կուլտուրաներ 53 251 298 311,5 Համախառն բերքը, հզ․ ա Հացահատիկային կուլտուրաներ 538 621 636 — Շաքարի ճակնդեղ (գործարանային) 72 124 120 112,4 Ծխախոտ 13 16 18 — Կարտոֆիլ 139 299 393 414,6 Բանջարեղեն 104 327 546 570