րոն, 2,1 հզ․ կինոսարք, 2,6 հզ․ ակումբային հիմնարկություն։ Խոշորագույն գրադարանը Կ․ Մարքսի անվ․ Վրաց․ ՍՍՀ պետ․ գրադարանն է (հիմնադրվել է 1923-ին, 1979-ին ուներ ավելի քան 6 մլն կտոր գիրք, գրքույկ և հանդես)։ 1982-ին Վ-ում գործել է 4,2 հզ․ մասսայական գրադարան, 115 թանգարան, 1980-ին հրատարակվել է 2442 անուն գիրք և գրքույկ՝ 19,1 մլն տպաքանակով։ Գրքերը հրատարակվում են վրաց․, ռուս․, հայերեն, ադրբ․, աբխազերեն, օսերեն, ինչպես նաև օտար լեզուներով։ Լույս է տեսնում 148 թերթ՝ 709,3 մլն տարեկան տպաքանակով։ 1936-ից աշխատում է վրաց․ հեռագրական գործակալությունը։ Գրքերի պալատը հիմնադրվել է 1924-ին։ Ռադիոհաղորդումները տրվել են 1927-ից (վրաց․, ռուս․, հայ․, ադրբ․ լեզուներով), հեռուստահաղորդումները՝ 1956-ից։ 1982-ին Վ-ում գործել է 459 հիվանդանոցային հիմնարկություն՝ 55,0 հզ․ մահճակալով (1940-ին 314 հիվանդանոց 413,4 հզ․ մահճակալով)։ Աշխատել են 25,9 հզ․ բժիշկ և 55,5 հզ․ միջին բուժաշխատող։ Հանրահայտ են Բորժոմի, Գագրա, Նովի Աֆոն, Պիցունդա, Սուխում, Ցխալտուբո և այլ առողջարանները։
Ադրբեջանական Սովետական Սոցիալիստական Հանրապետություն, Ադրբ․ ՍՍՀ (Ադրբեջան) Գտնվում է Անդրկովկասի արլ-ում։ Սահմանակից է հվ-ից Իրանին և Թուրքիային։ Արլ-ում Ա․ ողողվում է Կասպից ծովի ջրերով։ Տարածությունը՝ 86,6 հզ․ //ւ/2,բն․ 6498,2 հզ․ մարդ (1984-ի հունվ․ 1)։ Ազգ․ կազմը (1979-ի մարդահամարով, հզ․ մարդ), ադրբեջանցիներ՝ 4709, հայեր՝ 475, ռուսներ՝ 475, լեզգիներ՝ 158 և այլք։ Ազգաբնակչության միջին խտությունը՝ 1 կմ2 վրա 75 մարդ (1984)։ Մայրաքաղաքը՝ Բաքու (1084 հզ․, արվարձաններով՝ 1661 հզ․ մարդ, 1984)։ Խոշոր քաղաք է Կիրովաբադ (253 հ«լ․ մարդ)։ Կառուցվել են նոր քաղաքներ․ Մումգաիթ (214 հգ․ մարդ), Մինգեչաուր, Ստեփանակերտ, Ալի-Բայրամլի, Գաշքեսան և ուրիշներ։ Ադրբ․ ՍՍՀ կազմում են Նախիջեանի ԻՍՍՀ և Լեռնային Ղարաբաղի ԻՄ։ Հանրապետությունը բաժանված է 61 շրջանի, ունի 63 քաղաք, 122 քտա։ Ա-ում սովետական կարգեր հաստատվել են 1917-ի նոյեմբերին, ստեղծվել է Անդրկովկասում սովետական իշխանության պատվարը՝ Բաքվի կոմունան։ Քաղաքացիական կռիվների (1918—1920) տարիներին տեղի ունեցան անգլ․ և թուրք, ինտերվենցիաները, իշխանությունը զավթեցին մուսավաթականները։ Կարմիր բանակի օգնությամբ Ա-ի աշխատավորությունը 1920-ի ապրիլի 28-ին վերականգնեց սովետական իշխանությունը Ա-ում, որը 1922-ի մարտից մտել է ԱՍՖՍՀ-ի, դեկտեմբերից՝ ՍՍՀՄ կազմի մեջ, 1936-ի դեկտեմբերից՝ որպես միութենական հանրապետություն։ Կոմունիստական կուսակցության ղեկավարությամբ իրականացված ինդուստրացման, գյուղատնտեսության կոլեկտիվացման և կուլտուրական հեղաւիոխության շնորհիվ հանրապետությունում հիմականում կառուցվեց սոցիալիստ, հասարակարգ։ Հայրենական մեծ պատերազմի
Աղյուսակ 1 Արդյունաբերական արտադրանքի առանձին տեսակների արտադրությունը 1940 1970 1980 1982 էլեկտրաէներգիա, մլրդ կվւո-ժ 2 12 15 16,9 Ծծմբային թթու, հզ․ ա26 126 652 1139,9 Հանքային պարարտանյութեր, հզ․ m — 115 220 1139,9 Հաստոց-ճոճանակներ, հզ․ հատ 1 2,2 4,5 — Պոմպեր խորքային, հզ․ հատ 31 77 91,6 — Օդաորակավորիչ կենցաղային, հզ․ հատ — — 401 — Սառնարաններ, հզ․ հատ — 75 268 — Բամբակյա թել, հզ․ ա 58 131 248 — Տրիկոտաժե հագուստեղեն, մլն հատ 6 20,4 30,0 20,7 Գորգեր և գորգագործական արտադրանք, հզ․ ւ/2 — 823 3058 ֊ Կոշկեղեն կաշվե, մլն զույգ 2 11 18 — Պահածոներ, մլն պայմանական սաւփ Գինի խաղողի, հզ․ դկւ* Միս, հզ․ ա20 906 18 185 4222 48 470 10346 58,9 531
- Առանց հանրապետութրսններում վերամշակվող և լցվող գինիների
Ցանքատարած ու թյուն ները և գյուղատնտեսա րաների համախառն բերքը Աղյուսակ 2 կան կ ու լ տ ու- 1940 1970 1980 1982 Ամբողջ ցանքատարածությունները, հզ․ հա 1124 1196 1264 1354,8 հացահատիկային կուլտուրաներ 797 621 490 506,8 այդ թվում՝ ցորեն 471 420 318 — եգիպտացորեն 10 12 8 — Տեխնիկական կուլտուրաներ 213 210 272 — այդ թվում՝ բամբակ 188 193 250 306 ծխախոտ 7 14 17 — Կարտոֆիլ 22 15 20 1 71,2 /441,4 Բանջարեղեն 14 32 39 Կերային կուլտուրաներ 66 308 432 Համախառն արտադրանքը, հզ․ աՀացահատիկային կուլտուրաներ 567 723 1136 — այդ թվում՝ ցորեն 298 504 780 — եգիպտացորեն 9 22 29 Բամբակ 154 336 884 — Ծխախոտ 5 25 57 834,4 Կարտոֆիլ 82 130 172 183,9 Բանջարեղեն 63 410 824 916
տարիներին Ա-ի աշխատավորությունը մոբիլիզացրել է իր ուժերը ֆաշիստ, ագրեսորներին ջախջախելու համար։ 1983-ին Ադրբեջանի կոմունիստական կուսակցաթյունը ուներ 333482 անդամ և 17500 անդամության թեկնածու, ԱԼԿԵՄ-ը՝ 1135798 անդամ։ Հանրապետությունում 1983-ին եղել է 2329500 արհմիության անդամ։ Ադրբ․ ՍՍՀ աշխատավորությունը ՍՍՀՄ, եղբայրական մյուս ժողովուրդների հետ, ետպատերազմյան հնգամյակներում նշանակալի հաջողությունների է հասել կոմունիստական հասարակարգի կառուցման գործում։ Ադրբ․ ՍՍՀ պարգեատրվել է Լենինի 3 (1935, 1964, 1980), Հոկտեմբերյան հեղափոխության (1970) և ժողովուրդների բարեկամության (1972) շքանշաններով։ Սոցիալիստ, շինարարության շնորհիվ Ա․ դարձել է ինդուստրիալ-ագրարային հանրապետություն։ ժող․ տընտեսության մեջ գերակշռողը նավթի, նավթամթերքների և դրանց հետ կապված քիմ․ արդյունաբերությունն է, ինչպես նաև մեքենաշինությունը։ 1980-ին արդ․ արտադրանքի ծավալը 1940-ի մակարդակը գերազանցել է 12, իսկ 1913-ինը՝ 72 անգամ։
Արտադրվող էլեկտրաէներգիայի 90%-ը բաժին էընկնում ջեկերին։ Հէկերից ամենահզորը Մինգեչաուրի հէկն է։ Կառուցվում են Ադրբ․ ՊՇԵԿ-ը, Շամքորի հէկը։ Ադրբ․ ՍՍՀ ՍՍՀՄ նավթի (հանվում է Ապշերոնյան թերակղզում, Կուր—Արաքսյան հարթավայրում, ծովից՝ - «Նավթային քարեր») և գազի հանույթի հնագույն շրջանն է։ Ստեղծվել ու վերակառուցվել են նավթի և գազի վերամշակման խոշոր գործարաններ։ Արտադրվում են սինթետիկ կաուչուկ, հանքային պարարտանյութեր, ծծմբական թթու են։ Մեքենաշինությունը և մետաղամշակումը հիմնականում մասնագիտացել է նավթի և նավթամթերքների մշակման համար սարքավորումների ստեղծման գործում։ Սև մետալուրգիայի հիմնական ձեռնարկությունը Սումգաիթի խողովակագլանման գործարանն է և Դաշքեսանի լեռնահարստացուցիչ կոմբինատը։ Ունի գունավոր մետալուրգիա։ Զարգացած է թեթե և սննդի արդյունաբերությունը։