Գյուղատնտեսության համախառն արտադրանքը 1980-ին 1940-ի համեմատությամբ ավելացել է 5,5 անգամ։ 1980-ի վերջին Ա-ում եղել է 691 սովետական տնտեսություն և 616 կոլեկտիվ տնտեսություն։
Ցանքատարածություններից 1215 հզ․ հա ոռոգելի է։ Գյուղատնտեսության առաջատար ճյուղը բամբակենու մշակությունն է։ Մշակվում են ծխախոտ, թեյ, բանջարաբոստանային կուլտուրաներ, զարգացած է պտղաբուծությունը (ներառյալ ցիտրուսային կուլտուրաները) են։ Գյուղատնտեսության մեջ կարեոր տեղ է գրավում անասնապահությունը․ մսաբրդատու ոչխարաբուծություն և մսակաթնատու անասնապահություն (1806 հզ․ խոշոր եղջերավոր անասուն, 5362 հզ․ ոչխար և այծ, 20,7 մլն թռչուն, 1981)։ Արդյունաբերական և գյուղատնտ․ արտադրանքի մասին մանրամասն տվյալները տես աղ․ 1, 2-ում։
Հիմնական տրանսպորտային միջոցը երկաթուղայինն է, որի երկարությունը 1,90 հզ․ կմ է, ավտոճանապարհներինը՝ 25,9 հզ․ կմ, որից 19,9-ը՝ կոշտ ծածկով։ Գլխ․ նավահանգիստը Բաքուն է, զարգացած է օդային տրանսպորտը։ Գործում են Բաքու-Բաթում, Ալի-Բայրամլի—Բաքու նավթամուղները և Ղարադաղ-Աղստաֆա գազամուղը՝ Երևան և Թբիլիսի, Ղարադաղ-Աումգաիթ, Ալի-Բայրամլի—Ղարադաղ ճյուղերով։ Ազգաբնակչության կենսամակարդակը անշեղորեն բարձրանում է, 1980-ին ազգ․ եկամուտը 1970-ի համեմատությամբ ավելացել է 2 անգամ։
1897-ի մարդահամարի տվյալներով 9—49 տարեկան հասակի ազգաբնակչության մեջ գրագետների թիվը կազմել է 9,2%։ 1914/15 ուս․ տարում եղել է 976 հանրակրթական դպրոց (73,1 հզ․ աշակերտ)։ 1982/83 ուս․ տարում 4,4 հզ․ հանրակրթական դպրոցներում եղել է 1,5 մլն աշակերտ, 182 պրոֆտեխ․ ուս․ հաստատություններում՝ 108,9 հզ․, 75 միջնակարգ մասնագիտական ուս․ հաստատություններում՝ 78,9 հզ․, 18 բուհերում՝ 110 հզ․ ուսանող։ Խոշորագույն բուհերն են․ Ադրբ․ համալսարանը, Նավթի և քիմիայի ադրբ․, Ադրբ․ բժշկական ինստները են։ Հանրապետության առաջատար գիտական հաստատություն է Ադրբ․ ԱԱՀ ԳԱ։ 1980-ին գիտական հիմնարկություններում աշխատել է 22 հզ․ գիտաշխատող։ Ա-ում 1982-ին գործել է 14 թատրոն, 2,3 հզ․ կինոսարք, 3,3 հզ․ ակումբ, 4,0 հզ․ գրադարան, 82 թանգարան։
1982-ին հրատարակվել է 1294 անուն ԳԻՐՔ և գրքույկ, 13,3 մլն օր․ տպաքանակով, որից 793-ը՝ ադրբեջաներեն (9,4 մլն օր․)։ Լույս է տեսել 136 թերթ (տարեկան 489 մլն օր․ տպաքանակով), 95 ամսագիր (տարեկան 329,1 մլն տպաքանակով)։ Ադրբեջանի հեռագրական գործակալությունը ստեղծվել է 1920-ին։ Ռադիոհաղորդումները տրվել են 1926-ից, 1956-ից գործում է Բաքվի հեռուստակենտրոնը։ 1982-ին հանրպաետությունում եղել է 756 հիվանդանոցային հիմնարկություն՝ 62,2 հզ․ մահճակալով, 22,2 հզ․ բժիշկ ն 51,5 հզ․ միջին բուժաշխատող։ Հանրաճանաչ են Նավթալան, Իսթիսու, Մարդաքյան և այլ առողջարանները։
Լիտվական Սովետական Սոցիալիստական հանրապետություն, Լիտվ․ ՍՍՀ (Լիտվա)
Գտնվում է ՍՍՀՄ եվրոպ․ մասի արմ-ում։ Հվ-արմ-ից սահմանակից է Լեհաստանին։ Արմ-ում ողողվում է Բալթիկ ծովի ջրերով։ Տարածքը՝ 65,2 հզ․ կմ², բն․ 3539 հզ․ մարդ (1984)։ Ազգ․ կազմը (1979-ի մարդահամարով, հզ․ մարդ), լիտվացիներ՝ 2712, ռուսներ՝ 303, լեհեր՝ 247, բելոռուսներ՝ 58 և այլք։ Միջին խտությունը՝ 1 կմ² վրա 53,8 մարդ (1983)։ Մայրաքաղաքը՝ Վիլնյուս (535 հզ․, 1984)։ Խոշոր քաղաքներն են (հզ․ մարդ)․ Կաունասը (395), Կլայպեդան (188), Շյաուլյայը (130), Պանեվեժիսը (112, բոլորը 1983)։ Կառուցվել են նոր քաղաքներ՝ Բիրշտոնաս, Ներինգա, Նաույոյի-Ակմյանե ևն։ Լիտվան ունի 44 շրջան, 92 քաղաք և 22 քտա։ 1918-ի դեկտեմբերին ստեղծվել է Լիտվ․ ԱԱՀ։ 1919-ի ապրիլին բուրժ․ Լեհաստանը զավթել է Վիլնյուսը, նույն թվականի օգոստոսի վերջին Լիտվայում հաստատվել է բուրժ․ իշխանություն, 1926-ին տեղի ունեցավ ֆաշիստ, հեղաշրջում։ 1940-ի հունիսին Լիտվայի աշխատավորությունը տապալեց ֆաշիստ, կառավարությունը և վերականգնեց սովետական իշխանությունը։ 1940-ի հուլիսի 21-ին կազմավորվեց Լիտվ․ ԱԱՀ, օգոստ․ 3-ից մտել է ԱԱՀՄ կազմի մեջ։ Հայրենական մեծ պատերազմի (1941—45) սկզբից Լիտվայի ամբողջ տարածքը օկուպացրին գերմանաֆաշիստ․ զորքերը։ Ազատագրվել է սովետական բանակի կողմից (1944-ի հուլիս 1945-ի հունվար)։ Կոմունիստական կուսակցության գլխավորությամբ իրականացված ինդուստրացման, գյուղատնտեսության կոլեկտիվացման և կուլտուրական հեղափոխության շնորհիվ Լիտվայում կառուցվեց սոցիալիստ, հասարակարգ։ 1983-ին Լիտվայի կոմունիստական կուսակցության շարքերում եղել է 173911 անդամ և 7309 անդամության թեկնածու, Լիտվայի ԼԿԵՄ-ը՝ 484849 կոմերիտական, արհմիությունները՝ 1805400 աշխատավոր։ Լիտվ․ ԱԱՀ ժողովուրդները, ԱԱՀՄ եղբայրական ժողովուրդների հետ միասին, ետպատերազմյան հնգամյակներում նշանակալի հաջողությունների են հասել կոմունիստական հասարակարգի կառուցման գործում։ Լիտվ․ ԱԱՀ պարգևատրվել է Լենինի (1965), ժողովուրդների բարեկամության (1972) և Հոկտեմբերյան հեղափոխության (1980) շքանշաններով։
Աոցիալիստ․ շինարարության տարիներին Լիտվան դարձել է ինդուստրիալ-ագրարային հանրապետություն։ Համամիութենական ժողտնտեսության մեջ հանրապետությունը առանձնանում է էլեկտրոնային, էլեկտրա- և ռադիոտեխնիկական ու արդյունաբերության այլ (գլխավորապես ոչ մետաղատար) ճյուղերով։ Մեծ զարգացում է ապրել նավաշինությունը, քիմ․, թեթև և սննդի արդյունաբերությունը։ 1980-ին արդ․ արտադրանքը գերազանցել է 1940-ի ծավալը 58, իսկ 1913-ին՝ 151 անգամ։
էներգետիկ տնտեսության հիմքը բերովի վառելանյութն է։ Աշխատումtեն Կաունասի հէկը, Վ․ Ի․ Լենինի անվ․ Լիտվական ՊՇԷԿ-ը, կառուցվում է Իգնալինի
1940 | 1970 | 1980 | 1982 | |
---|---|---|---|---|
էլեկտրաէներգիա, մլրդ կվտ. ժ | 0,08 | 7,4 | 11,7 | 12,43 |
Հանքային պարարտանյութեր, հզ. տ | - | 226 | 612 | 3205 |
Փոփոխական հոսանքի էլեկտրաշարժիչներ 0,25-ից մինչև 100 կվտ հզորությամբ, հզ. հատ | - | 307 | 552 | - |
Թուղթ, հզ. տ | 11 | 102 | 108 | 111 |
Տիրլոտաժ (սպիտակեղեն), մլն հատ | 0,8 | 43 | 46 | - |
Տրիլոտաժ (վերնազգեստ), մլն հատ | 0,3 | 13 | 16 | - |
Կոշկեղեն կաշվե, մլն զույգ | 0,5 | 11 | 10,0 | 10,0 |
Հեռուստացույցներ, հզ. | - | 193 | 385 | 497 |
Միս, հզ. տ | 56 | 239 | 312 | 299 |
Յուղ, կենդանական, հզ. տ | 16 | 39 | 52 | 58,0 |
Պահածոներ, մլն պայմանական տուփ | 0,9 | 188 | 270 | 287,1 |
հն
1940 | 1970 | 1980 | 1982 | ||
---|---|---|---|---|---|
Ամբող ցանքատարածությունները, հզ. հա | 2497 | 2285 | 2405 | 2410,9 | |
Հացահատիկային կուլտուրաներ | 1638 | 856 | 1192 | 1215,7 | |
Վուշ երկարաթել | 96 | 44 | 38 | } | 74,3 |
Շաքարի ճակնդեղ | 13 | 25 | 36 | ||
Կարտոֆիլ | 210 | 174 | 139 | - | |
Կերային կուլտուրաներ | 520 | 1165 | 979 | 959,0 | |
Համախառն բերքը, հզ. տ | |||||
Հացահատիկային կուլտուրաներ | 1536 | 2099 | 1932 | 2817,6 | |
Վուշաթել | 30 | 12 | 8 | 17,3 | |
Շաքարի ճակնդեղ | 255 | 526 | 559 | 768,8 | |
Կարտոֆիլ | 2726 | 2721 | 1178 | 2053,9 |