ԱԷԿ-ը։ 1980-ին գյուղաանտեսության համախառն աբաադբանքը 1940-ի համեմատությամբ ավելացել է 1,8 անգամ։ 1983-ի վերջին Լիտվայում եղել է 259 սովետական և 740 կոլեկտիվ տնտեսություն։ Գյուղատնտեսության հանդակների տարածքը 1980-ին եղել է 3,6 մլն հա, այդ թվում վարելահողերը՝ 2,5 մլն հա։
Անասնապահությունը տալիս է գյուղատնտեսության համախառն արտադրանքի 70%-ը (մսակաթնատու անասնապահություն և բեկոնային խոզաբուծություն, ինչպես նաև թռչնաբուծություն)։ 1982-ի հունվ․ 1-ին կար 2366,7 հզ․ խոշոր եղջերավոր անասուն, 2631,2 հզ․ խոզ, 94 հզ․ ոչխար ու այծ, 13,9 մլն թռչուններ։ Զարգացած է մեղվապահությունը, գազանաբուծությունը, ձկնորսությունը։ Արդյունաբերական և գյուղատնտ․ արտադրության մասին մանրամասն տվյալները տես աղ․ 1, 2-ում։
Հիմնական տրանսպորտային միջոցները երկաթուղայինն ու ավտոմոբիլայինն են։ Երկաթուղիների երկարությունը 2,01 հզ․ կմ է (1980), ավտոճանապարհներինը՝ 32,3 հզ․ կմ (1980), այդ թվում կոշտ ծածկով՝ 20,4 հզ․ կմ։ Կլայպեդան ծովային չսառչող նավահանգիստ է։ Զարգացած է օդային տրանսպորտը։ հանրապետության ազգաբնակչության կենսամակարդակը անշեղորեն աճում է։ 1980-ին ազգ․ եկամուտը 1970-ի համեմատ ավելացել է 1,5 անգամ։ 1939-ի մարդահամարով բնակչության 9—49 տարիքի մարդկանց մեջ գրագետները կազմել են 76,7% ։1979-ին գրագիտությունը հասել է 99,8%֊ի։ 1982—83 ուս․ տարում 2,3 հզ․ հանրակրթական դպրոցներում սովորել է 0,6 մյն աշակերտ, 94 պրոֆտեխնիկական ուս․ հաստատություններում՝ 54,2 հզ․ սովորող, 67 միջնակարգ մասնագիտական հաստատություններում՝ 64,6 հզ․, 12 բուհերում՝ 71,1 հզ․ ուսանող։ ւ^ոշռրագւււյՆ բուհերն են՝ Վիլնյուսի համալսարանը, Կաունասի պոլիտեխնիկական և բժշկական ինստ-ները են։ Առաջատար գիտական հաստատությունը Լիտվ․ ՍՍՀ ԳԱ է։ 1980-ին Լ-ում եղել է 14,3 հզ․ գիտաշխատող։ 1982-ի վերջին գործել են 11 թատրոն, 1,5 հզ․ կինոսարք, 1,3 հզ․ ակումբային հիմնարկություն, 2,1 հզ․ մասսայական գրադարան։ 1982-ին հրատարակվել է 2309 անուն գիրք և գրքույկ՝ 19,35 մլն տպաքանակով (այդ թվում՝ 1870 անուն գիրք և գրքույկ 16,5 մլն տպաքանակ մայրենի լեզվով)։ հրատարակվում է 129 թերթ (լիտվերեն, ռուսերեն և լեհերեն)։ Լիտվ․ հեռագրական գործակալությունը հիմնվել է 1919-ին, գրքերի պալատը՝ 1945-ին, Վիլնյուսում։ Ռադիոհաղորդումներ են տրվում 1926-ից, լիտվերեն, ռուսերեն և լեհերեն։ Վիլնյուսի հեռուստակենտրոնը գործում է 1957-ից։ 1982-ին հանրապետությունում կար 204 հիվանդանոցային հիմնարկ՝42,5 հզ․ մահճակալով (77 հիվանդանոց՝ 8,9 հզ․ մահճակա|ով, 1940)։ Աշխատում էր 14,2 հզ․ բժիշկ և 38,2 հզ․ միջին բուժաշխատող (2,0 հզ․ բժիշկ և 2,0 հզ․ միջին բուժաշխատող 1940-ին)։ Առողջարաններից հանրաճանաչ են Դրուսկինինկայը, Պալանգան են։
Մոլդավական Սովետական Սոցիալիստական Հանրապետություն, Մոլդ․ ՍՍՀ (Մռլդավիա) Գտնվում է ՍՍՀՄ եվրոպ․ մասի ծայր հվ-արմ-ում։ Սահմանակից Է Ռումինիային։ Տարածությունը՝ 33,7 հզ․ կմ2, բն․ 4083 հզ․ (1984)։ Ազգ․ կազմը (1979-ի մարդահամարի տվյալներով, հզ․ մարդ), մուդավացիներ՝ 2526, ուկրաինացիներ՝ 561, ռուսներ՝ 506, գագաուզներ՝ 138, բուլղարներ՝ 81, հրեաներ՝ 80 և այլք։ Բնակչության միջին խտությամբ (1 կմ2 վրա՝ 120,3 մարդ, 1983) ՍՍՀՄ-ում գրավում է առաջին տեղը։ Մայրաքաղաքը՝ Քիշնև (605 հզ․ բնակիչ, 1984)։ Խոշոր քաղաքներն են (հզ․ մարդ)․ Տիրասպոլը (154), Բելցին (139), Բենդերին (114)։ Կառուցվել են նոր քաղաքներ․ Ռիբնիցա, Գուբոսարի, Ունգենի, Եդինցի են։ հանրապետությունը վարչականորեն բաժանված է 39 շրջանի, ունի 21 քաղաք, 46 քտա։ 1924-ի հոկտ․ 12-ին Գնեստրի ձախափնյա մասում կազմավորվեց Մոլդավ․ ԻՍՍՀ (ՈւՍՍՀ-ի կազմում)։ 1940-ի օգոստ․ 2-ին կազմավորվեց Մոլդավ․ ՍԱՀ-ն։ Հայրենական մեծ պատերազմի (1941—45) սկզբին հանրապետությունը օկուպացրին գերմանաֆաշիստ․ զորքերը։ Ազատագըրվել է 1944-ին։ Կոմունիստական կուսակցության ղեկավարությամբ իրականացված ինդուստրացման, գյուղատնտեսության կոլեկտիվացման, կուլտուրական հեղափոխության շնորհիվ հանրապետությունում հիմնականում կառուցվել է սոցիալիստ, հասարակարգ։ 1982-ի հունվ․ 1-ին Մոլդավիայի կոմկուսի շարքերում եղել է 166049 կուսանդամ, 8228 անդամության թեկնածու, Մոլդավիայի ԼԿԵՄ-ում՝ 601406 անդամ, արհմիություններում՝ 2053473 անդամ, Մոլդավ․ ՍԱՀ ժողովուրդը ՍՍՀՄ եղբայրական ժողովուրդների օգնությամբ ետպատերազմյան հնգամյակներում նշանակալի հաջողությունների է հասել կոմունիստական հասարակարգի կառուցման գործում։ Հանրապետությունը պարգևատըրվել է Լենինի (1958), ժողովուրդների բարեկամության (1972), Հոկտեմբերյան հեղափոխության (1974) շքանշաններով։ Սոցիալիստ․ շինարարության տարիներին Մ․ դարձել է ինդուստրիալ-ագրարայի հանրապետություն՝ զարգացած վերամշակող արդյունաբերությամբ և ինտենսիվ գյուղատնտեսությամբ (խաղող, պտուղ, հատապտուղ, եգիպտացորեն, արևածաղիկ, բանջարեղեն)։ 1980-ին արդյունաբերական արտադրանքը 1940-ի մակարդակը գերազանցել է 51, իսկ 1913-ի մակարդակը՝ 298 անգամ։ Էլեկտրաէներգետիկայի tհիմքում ջէկերն են։ Առավել խոշորն է Մոլդավ․ ՊՇԷԿ-ը։ Արդյունաբերության հիմնական Արդյունաբերական արտադրանքի առանձին արտադրությունը
Աղյուսակ 1 տեսակների 1940 1970 1980 1982 էլեկտրաէներգիա, մլրդ կվտ․ժ 0,02 7,6 15,6 16,8 Խոշոր էլեկտրամեքենաներ, հատ — 371 2212 2599 Կենտրոնախույզ պոմպեր, հզ․ հատ — 61,3 90,0 94,7 Տրակտորներ, հզ․ հատ _ 7,5 9,6 9,7 Լվացքի մեքենաներ, հզ․ հատ — 186 241,2 254,3 Կենցաղային սառնարաններ, հզ․ հատ — 162,7 244,9 227,8 Դուլպա֊նասկեղեն, մլն զույգ — 29,0 36,7 — Տրիկոտաժե սպիտակեղե՛ն, Uլև հատ 0,0 24,0 46,7 ^ 59,8 Տրիկոտաժե վերնազգեստ, մլն հատ 0,1 5,7 10, V Կաշվե կոշիկ, մլն զույգ 0,1 13,0 16,5 15,5 Շաքարավազ, հզ․ ա11,8 356,5 406 427,1 Ձեթ, հզ․ ա14,0 154,7 133 89,1 Պահածոներ, մլն պայմանական տուվւ 48,5 945,7 1215 1619,6 Խաղողի գինի, մլն դկչ* 1,3 24,8 21,7 — Կոնյակ, հզ․ ղկչ* 2 422 635
- Առանց գինու (կոնյակի), որոնց վերամշակումը և լցումը կատարվում է այլ տություններում։
հանրապե- Ցանքատարածությունները և գյուղատնտեսակ ների համախառն բերքը
Աղյուսակ 2 անկուլտուրա- 1940 1970 1980 1982 Ամբողջ ցանքատարածությունը, հզ․ հա 2057 1837 1839 1807,2 Հացահատիկային կուլտուրաներ 1672 832 842 807,9 Տեխնիկական կուլտուրաներ 261 381 373 338,0 Կարտոֆիլ 29 37 40 45,9 Բանջարեղեն 11 52 72 76,8 Կերային կուլտուրաներ 76 519 499 523,4 Համախառն բերքը, հզ․ աՀացհատիկային կուլտուրաներ 1810 2438 2815 2813,9 Շաքարի ճակնդեղ 119 2816 2726 2320,5 Արևածաղիկ 162 331 250 233,2 Ծխախոտ 5 87 78 — Բանջարեղեն 98 553 1303 1336,9 Խաղող 403 700 1201 2045 Պտուղ և հատապտուղ 177 621 638 736,1