աշխատում են Մ․ Կ․ Անիկուշինը, Կերբելը, Ա․ Պ․ Կիբալնիկովը, Տոմսկին և ուրիշներ։ Գրքի գրաֆիկայի ասպարեզում ուժեղացել է գրքի կաոուցվածքի, ձևավորման և պատկերազարդման օրգ․ միասնականացման միտումը (Դ․ Ս․ Բիստի, Վ․ Ն․ Գորյաև և ուրիշներ), հաստոցային գրաֆիկայում առաջին պլան է մղվել էստամպը (Ի․ վ․ Գոլիցինի, Գ․ Ֆ․ Զախարովի և այլոց աշխատանքները)։
Սովետական իշխանությունը ծնունդ է տվել դեկորատիվ արվեստի նոր
տեսակների, կերպարանափոխել է ավանդական մի շարք տեսակներ։ 1920-ական թթ․ առաջին փորձերն են ձեռնարկվել գեղարվեստական ձևաստեղծման բնագավառում (Բ․ Ե․ Տատլին, Լ․ Մ․ Լիսիցկի և ուրիշներ)․ 1960–70-ական թթ․ ձևավորվել է գեղարվեստական ստեղծագործության նոր ոլորտ՝ դիզայնը։ Մշակվում են ավանդական ժող․ արհեստների նոր ձևեր։
ՌՍՖՍՀ և սովետական ողջ մշակույթի անբաժանելի մասն է կազմում ինքնավար հանրապետությունների արվեստը։ Այստեղ ակտիվ կերպով զարգանում են ոչ միայն գեղարվեստական ստեղծագործության ավանդական տեսակները, այլև ժամանակակից ճարտարապետությունը, հաստոցային գեղանկարչությունը, գրաֆիկան, քանդակագործությունը, մոնումենտալ արվեստն ու բեմանկարչությունը (տես ՌՍՖՍՀ ինքնավար հանրապետությունների մասին հոդվածների համապատասխան մասերը)։
Արևելյան Եվրոպայի ժողովուրդների հետ հայերի մշակ ու թային կապերը, որ VII դարից պատահական բնույթ են կրել, X դարից դարձել են ավելի կանոնավոր։ Այդ ժամանակից հայկ․ սրբեր Գրիգոր Լուսավորչի և Հռիփսիմեի պաշտամունքը տարածում է գտել ռուս. եկեղեցիներում, արտահայտվել տարեգրություններում։ Այդ սրբերը պատկերված են Նովգորոդի Սպաս Ներեդիցա տաճարի (1198) ինտերիերի որմնանկարներում։ Գրիգոր Լուսավորչին սրբացրել են նաև Նովգորոդին մոտիկ իյուտինի մենաստանի (1445) և Մոսկվայի Վասիլի Երանելու տաճարի (1555–60) հս–արմ․ եկեղեցիները։ Ռուսաստանի հայկ․ գաղթավայրերը եղել են լուսավորական նշանակալի կենտրոններ, որոնց միջոցով հայկ․ մշակույթը ներթափանցել է Արլ․ Եվրոպա և այնտեղից՝ Արևմուտք։ Հայերեն և այլ լեզուներով գրավոր աղբյուրները վկայում են հայերի գիտ․ ակնառու ներդրումը նրանց ապաստան տված ժողովուրդների մշակույթում։ Հարյուրամյակների ընթացքում հայերն ստեղծել են տարբեր նշանակության ինքնատիպ, բարձրարվեստ ճարտ․ կառույցներ, որոնցից կանգուն մնացածների մեծ մասը ներկայումս մշակույթի հուշարձաններ են համարվում։ Առավել ցուցանշական են եղել պաշտամունքային շինությունները։ Նոր Նախիջևանում եղել է 8 եկեղեցի, Մոսկվայում՝ 4-ից ավելի, Պետերբուրգում՝ 3։ Որոշ դեպքերում հայերը բավարարվել են ուղղափառ տաճարների ավանդատներով։ Կիևի Սոֆիայի տաճարի հվ․ ավանդատներից մեկը հայկ․ էր, դա հաստատվում է որմնանկարների տակ հայտնաբերված XVI– XVII դդ․ 22 վիմագրություններով։ Հայերի բնակելի տներին բնորոշ է հատակագծման խնայողականությունը, հարդարանքի համեստությունը։ Ուկրաինայում սովորական բնակարանների հատակագծի համար որպես հիմք ընդունվել է գլխատունը, որին համապատասխանում է ուկր․ «Կամենիցա»-ն։ Նոր Նախիջևանում գործառվել է կենտր․ բջջի շուրջ դասավորված սենյակներով տիպային սխեմա։ Հարուստների բազմազան հատակագծերով բնակարանները զարդարվել են սյուներով, զարդաքանդակներով, հայերեն արձանագրություններով։ Այսօրինակ բնակարաններին XVIII դ․ վերջին արմ․ մասում, իսկ XIX դարից նաև Արլ․ Եվրոպայի ողջ տարածքում տարածում են գտել բարդ հատակագծով և ավելացված հարկայնությամբ եկամտաբեր տները։ Հայկ․ գաղթավայրերի հասարակական կառույցներից ռատուշաները, դպրոցները, հիվանդանոցներն ու գրավատները աչքի են ընկել հատակագծով, չափերով և զուսպ հարդարանքով։ Հայազգի վարպետների կառուցած առաջին շինություններում արտահայտվել են Հայաստանի ճարտարապետական–շինարարական ավանդույթները։ ժամանակի ընթացքում այդ շինությունների ճարտարապետությունը օտար ճարտ–ների վերակառուցումների և տարբեր դարաշրջանների գեղարվեստական հոսանքների ազդեցությամբ դարձել է հայկ․ և տեղական շինարվեստի սինթեզ։ Իրենց հերթին հայերի ազգ․ ճարտ–յան ձևերով կառուցված շինություններն ազդել են այն ժողովուրդների ճարտ–յան վրա, որոնց միջավայրում նրանք ապրել են։ Ցուցանշական են Մեծ Բուլղարքի «Քառանկյունի»-ն, «Հունական պալատ»-ը և «Կարմիր պալատ»-ը, որոնք ռուս գիտնականների հավաստմամբ հայ վարպետների գործեր են՝ կատարված Հայաստանին բնորոշ շինարարական տեխնիկայով և նրա ճարտ․ հուշարձանների ազդեցությամբ։ Հարկ է նշել Վլադիմիրի Դմիտրիևյան տաճարի (1194– 1197) հարդարանքի ոճական մերձավորությունը Կովկասի վաղ հուշարձանների և, հատկապես, Աղթամարի Ս․ Խաչ տաճարի (915–921) որմնաքանդակներին։ Հայերի և ռուսների մշակութային փոխհարաբերությունների խնդրում կարևոր նշանակոլթյուն ունի իշխան Անդրեյ Բոգոլյոլբսկոլ կցսգիրը Վլադիմիր–Սուզդալյան ճարտ․ հուշարձանների վրա – հայկ․ տառերի զուգորդում, որ ըստ երևույթին կառուցողի՝ Ի ս ր ա յ ե լ ի հատուկ անունն է կազմում։ Միաժամանակ պետք է նշել Հայաստանի տարածքում կատարված շինարարությանը ռուս մասնագետների մասնակցությունը։ Յա․ Ի․ Սմիռնովի հետազոտություններով հաստատվել է, որ Անիի Գրիգոր Լուսավորչի եկեղեցու (Տիգրան Հոնենցի եկեղեցի, 1215) որմնանկարները կատարվել են ռուս նկարիչ Ֆլոյի մասնակցությամբ, իսկ Հ․ Օրբելու կարծիքով Անիի Բախտաղեկի եկեղեցու (XIII դ․) որմնանկարում պատկերված է Կիևի իշխան Վլադիմիր Մոնոմախի գլխարկը։ XVIII–XIX դդ․ ռուս. կայսրության խոշոր քաղաքների հայկ․ գաղթավայրերի կառույցներում տեղի է ունեցել ոճական ուղղվածության արմատական բեկում։ Մեծ նշանակություն է ունեցել ոչ միայն հայ ճարտ–ների ուսումնառությունը Ռուսաստանում. այլև ռուս ճարտ–ների մասնակցությունը հայկ․ կառույցներին։ Պետերբուրգի հայկ․ եկեղեցին (1779) կառուցել է ճարտ․ Յու․ Մ․ Ֆելտենը, որը, հնարավոր է, մասնակցել է նաև Լազարևների շինարարություններին Մոսկվայում։ Նոր Նախիջևանի Սուրբ Խաչ վանքի տաճարը և եկեղեցին վերագրվում է Ի․ Ե․ Ստարովին, իսկ Արմավիրի և Եկատերինոդարի մի շարք կառույցներ՝ Ֆարաֆոնտովին։ Դոնի ստորին ավազանի գյուղական եկեղեցիների և Նոր Նախիշեվանի ու Տագանրոգի բնակելի տների հեղինակը Ռուսաստանում կրթված Մուրատովն է եղել։ Ալեքսանդրապոլի և Երևանի հասարակական ու բնակելի կապիտալ շենքերի կառուցմանը մասնակցել են ռուս ճարտ–ներ։ Մասնավորապես՝ Երևանի արական գիմնազիան կառուցել է Վ․ 0․ Սիմոնսոնը, իսկ ռուս. զինվորական տաճարը՝ Ի․ Կիտկինը։ Թվարկված բոլոր կառույցներում արտացոլվել է Պետերբուրգում, Մոսկվայում և Ռուսաստանի հվ–ում այդ ժամանակ կազմավորված ճարտ․ ոճական ուղղությունը։ Հին հայկ․ ճարտ․ ուսումնասիրելու գործում օգտակար աշխատանք են կատարել ռուս. գիտնականները, որոնց թվում Ն․ Յա․ Մառը, Ս․ Ն․ Պոլտարացկին, Յա․ ի․ Սմիռնովը, Վ․ Մ․ Սիսոևը։ Միաժամանակ ռուս. հուշարձաններն ուսումնասիրել են Ն․ Գ․ Բունիաթյանը, Ա․ Հ․ Թամանյանը։
Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը ամրապնդել և ընդլայնել է հայերի և ռուսների ստեղծագործական համերաշխությունը գիտության և պրակտիկ գործունեության բոլոր բնագավառներում, այդ թվում նաև ճարտ–յան։ Երիտասարդ ճարտ–ների դաստիարակությանն են նվիրվել Մոսկվայում՝ Մ․ Վ․ Լիսիցյանը, Ս․ Խ․ Սաթունցը, Լենինգրադում՝ Ա․ Կ․ Բարուտչևը, Հայաստանում՝ Ն․ Ա․ Սլովինսկին և ուրիշներ։ Հատկապես սերտ կապեր են ստեղծվել պրակտիկ գործունեության բնագավառում։ Հայ ճարա–ների նախագծերով ՍՍՀՄ տարածքում համարյա ամենուրեք կառուցվում են բնակավայրեր ու մոնումենտալ շենքեր՝ ոչ սակավ արժանանալով կառավարական