Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/730

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Լենինյան կոմերիտմիության շարքերում ընդգրկված են 619249 երիտասարդներ։ Հանրապետությունում հաշվվում է 1489 հզ․ արհմիության անդամ։ Հայկ․ ՍՍՀ աշխատավորները, ՍՍՀՄ եղբայրական մյուս ժողովուրդների հետ, ետպատերազմյան հնգամյակներում նշանակալի հաջողությունների են հասել կոմունիստական շինարարության գործում։ ՀՍՍՀ պարգևատրվել է Լենինի 3 (1958, 1968, 1978), Հոկտեմբերյան հեղափոխության (1970) և ժողովուրդների բարեկամության (1972) շքանշաններով։ Սոցիալիստ. շինարարության տարիներին Հայաստանը դարձել է ինդուստրիալ-ագրարային հանրապետություն։ ՀՍՍՀ մասնագիտանում է գունավոր մետալուրգիայի, մեքենաշինության, քիմ․ արդյունաբերության, շինանյութերի արտադրության, խաղողագործության, պտղաբուծության, բանջարաբոստանային և մի շարք տեխ․ կուլտուրաների ու դրանց վերամշակման վրա հիմնված սննդի ու թեթև արդյունաբերության բնագավառներում։ Արդ․ արտադրանքը 1980-ին 45 անգամ գերազանցել է 1940-ի մակարդակը։ Հանրապետության էներգետիկայի հիմքը Կիրովականի, Երևանի և Հրազդանի ջէկերն են, Սևան—Հրազդան կասկադի վրա կառուցված 6 հէկերը, Հայկ․ ԱԷԿ-ը ևն։ Արդյունաբերության գլխ․ ճյուղը մեքենաշինությունն է (էլետրատեխնիկական, սարքաշինական, դազգահա-գործիքաշինական ևն), որի հիմն, կենտրոններն են Երևանը, Լենինականը, Չարենցավանը և Աբովյանը։ Ստեղծվել է քիմ․ և նավթաքիմ․ խոշոր արդյունաբերություն։ Առավել զարգացած է օրգանական սինթեզի, այդ թվում սինթետիկ կաուչուկի, սինթետիկ խեժերի և պլաստմասսայի արտադրությունը։ Գունավոր մետալուրգիան ներկայացվում է պղնձի, ալյումինիևնի Արդյունաբերության ողջ համախառն արտադրանքի մոա 2/5-ը տալիս է թեթև և սննդի արդյունաբերությունը։ Թեթև արդյունաբերության մեջ առանձնանում են տեքստիլի (հատկապես տրիկոտաժի), կոշիկի արտադրության ճյուղերը։ Սննդի արդյունաբերության մեջ համամիութենական նշանակություն ունեն գինու-կոնյակի և պտուղբանջարպահածոյի ճյուղերը։ Արդ․ առանձին տեսակների արտադր․ մասին տես աղյուսակ 1-ում։ Գյուղատնտ․ համախառն արտադրանքը 1980-ին 1940-ի համեմատությամբ ավելացել է 4,6 անգամ։ 1982-ի վերջին կար 447 սովետական տնտեսություն և 280 կոլտընտեսություն։ 1980-ին հանրային դաշտերում աշխատում էր 13 հզ․ տրակտոր, 1,5 հզ․ հացահատիկահավաք կոմբայն, 15,7 հզ․ բեռնատար ավտոմեքենա։ Գյուղատնտ․ հողահանդակները 1980-ին կազմում էին 1,3 մլն հա (հանրապետության տարածքի 45%), որից 0,5 մլն հա վարելահողեր։ Ոռոգելի հողատարածությունները կազմում էին 291 հզ․ հա (1980)։ Բուսաբուծությունը տալիս է գյուղատնտ․ արտադրանքի համախառն արժեքի 49% ֊ը (1980)։ Բուսաբուծության գլխ․ ճյուղերն են խաղողագործությունը, պտղագործությունը, ծխախոտագործությունը, շաքարի ճակընդեղի, խորդենու և բանջարաբոստանային կուլտուրաների մշակույթը։ խաղողի համախառն հավաքը 1982-ին կազմել է 270 հզ․ տ։ Անասնապահությունը մասնագիտանում է կաթնամսատու անասնապահության և ոչխարաբուծության ուղղությամբ։ (Գյուղատնտ․ ցանքերի, բերքի, անասնապահության և թռչնաբուծության մասին տվյալները տես 2, 3, 4 աղյուսակներում)։ Տրանսպորտի հիմն, տեսակներն են երկաթուղին և ավտոմոբիլը։ Երկաթուղու երկարությունը հասնում է 760 կմ-ի (1982)։ Կառուցվում է Իջևան-Հրազդան երկաթուղին։ Ավտոճանապարհների երկարությունը 10,8 հզ․ կւէ է (1982), որից ամուր ծածկով՝ 9,3 հզ․ կմ։ Զարգացած է օդային տրանսպորտը։ Հանրապետությունը բն․ գազ է ստանում Ադրբ․ ՍՍՀ-ից և Հս․ Կովկասից։ Հանրապետության բնակչության կենսամակարդակը անշեղորեն աճում է։ Ազգային եկամուտը 1980-ին 1970-ի համեմատ աճել է 2,1 անգամ։ Քաղաքային բնակ․ ֆոնդը 1980-ի վերջին կազմում էր 22,6 մլն մ2 ընդհանուր բնակ․ մակերես։ 1914—15 ուս․ տարում 0,5 հզ․ հանրակրթական դպրոցներում սովորում էր 34,7 հզ․ աշակերտ, 1 միջին մասնագիտ․ ուս․ հաստատությունում՝ 0,1 հզ․ սովորող։ Բարձրագույն ուս․ հաստատություն չկար։ 1939-ին գրագիտությունը հանրապետությունում կազմում էր 83,9%, 1979-ին՝ 99,9%։ 1982-ին նախադպրոցական հաստատություններում ընդգրկված էր 141 հզ․ երեխա։ 1982—83 ուս․ տարում 1,5 հզ․ հանրակրթական դպրոցներում սովորում էր 0,6 մլն աշակերտ, 101 պրոֆտեխ․ ուս. հաստատություններում՝ 50,7 հզ․ սովորող, 66 միջն․ մասնագիտ․ ուս․ հաստատություններում՝ 48,1 հզ․, 13 բուհերում՝ 59,2 հզ․ ուսանող։ Խոշորագույն բուհերն են Երևանի համալսարանը, Երևանի պոլիտեխնիկական ինստ-ը, Երևանի բժշկական ինստ-ը, Ծրևանի գյուղաանա․ ինսա-ը ևն։ Հանրապետության գիտ․ կենտրոնը ՀՍՍՀ ԳԱ է։ 1982-ին աշխատում էր 20,0 հզ․ գիտ․ աշխատող։ 1982-ին հանրապետությունում գործում էր 14 թատրոն, Ա․ Ֆ․ Մյասնիկյանի ւսնվ․ պետ․ գրադարանը (հիմնադրվել է 1922-ին), ունի 6,7 մլն գիրք, բրոշյուր, ամսագիր, 1380 ւասսայական գրադարաններ (21 մլն գիրք և ամսագիր, 1982), 43 թանգարան, 1,5 հզ․ կինոսարքավորում, 1,2 հզ․ ակումբային հաստատություն։ 1982-ին հանրապետությունում հրատարակվել են 996 անուն գիրք և բրոշյուր՝ 10,4 մլն օրինակ տպաքանակով, 91 ամսագրային հրատարակություն՝ 21,9 մլն օրինակ տարեկան տպաքանակով, 87 թերթ՝ 244,1 մլն տարեկան տպաքանակով։ Հայկ․ հեռագրական գործակալությունը ստեղծվել է 1920-ին։ Հանրապետական գրքերի պալատը հիմնադրվել է 1922-ին։ Առաջին ռադիոհաղորդումները սկսվել են Երևանում՝ 1926-ից։ Հեռուստատեսային կենտրոնը աշխատում է 1956-ից։ 1982-ին հանրապետությունում կար 171․ հիվանդանոցային հիմնարկ՝ 27,2 հզ․ մահճակալով, աշխատում էր 11,3 հզ․ բժիշկ և 26,6 հզ․ միջին բուժ, անձնակազմ։ Հայտնի են Արզնիի, Կիրովականի, Ջերմուկի և Գիլիջանի առողջարանները։

Թուրքմենական Սովետական Սոցիալիստական Հանրապետություն, Թուրքմեն․ ՍՍՀ (Թուրքմենստան) Գտնվում է Միջին Ասիայի հվ-արմ-ում։ Հվ-ից սահմանակից է Իրանին և Աֆղանստանին, արմ-ից ողողվում է Կասպից ծովի ջրերով։ Տարածքը՝ 488,1 հզ․ կմ2, բն․՝ 3123 հզ․ մարդ (1984), որից, 1979-ի մարդահամարով՝ 1892 հզ․ թուրքմեններ, 349 հզ․ ռուսներ, 234 հզ․ ուզբեկներ, 60 հզ․ ղազախներ, 40 հզ․ թաթարներ, 37 հզ․ ուկրաինացիներ, 27 հզ․ հայեր և ուրիշներ։ Բնակչության միջին խտությունը՝ 6,24 մարդ 1 կմ2 վրա (1983)։ Մայրաքաղաքը՝ Աշխաբադ (347 հզ․ բն․, 1984)։ Խոշոր քաղաքներից է Չարջոուն (152 հզ․)։ Նոր քաղաքներից են Նեբիտ-Գաղը (78), Բայրամ-Ալին, Չելեկենը ևն։ Վարչականորեն բաժանված է 5 մարզի, 44 շրջանի։ Ունի 15 քաղաք և 74 քտա։ 1917-ի նոյեմբեր-դեկտեմբերին հաստատվել է սովետական իշխանություն։ Երկրի տարածքի հիմն, մասը մտել է Թուրքմ․ ԻՍՍՀ-ի մեջ։ Կարմիրtբանակի օգնությամբ Թ-ի աշխատավորները ջախջախել են սպիտակգվարդիականներին և անգլ․ ինտերվենտներին։ 1921 — 1922-ին անց են կացվել հողաջրային ռեֆորմներ։ 1924-ի հոկտ․ 27-ին ՍՍՀՄ կազմում ստեղծվել է Թուրքմ․ ՍՍՀ՝ որպես միութենական հանրապետություն։ Կոմունիստական կուսակցության ղեկավարությամբ կատարված ինդուստրացման, գյուղատնտեսության կոլեկտիվացման և կուլտ, հեղափոխության շնորհիվ հանրապետությունում հիմնականում կառուցվել է սոցիալիստ, հասարակարգ։ Թ-ի աշխատավորները 1941—45-ի Հայրենական մեծ պատերազմի ժամանակ մոբիլիզացրին իրենց բոլոր ուժերը՝ հակահարված տալու ֆաշիզմին։ Թուրքմենիայի կոմունիստական կուսակցությունը 1983-ի հունվ․ 1-ին իր շարքերում ուներ 95,799 անդամ և 6299 անդամության թեկնածու։ ԹԼԿԵՄ շարքերում կար 506249 անդամ։ Հանրապետության արհմիություններում հաշվվում էին 1007 հզ․ բանվոր-ծառայողներ։ ՍՍՀՄ եղբայրական մյուս ժողովուրդների հետ Թ-ի աշխատավորները նշանակալի հաջողությունների են հասել կոմունիստական հասարակարգի կառուցման գործում։ Թուրքմ․ ՍՍՀ պարգևատրվել է Լենինի (1957), ժողովուրդների բարեկամության (1972) և Հոկտեմբերյան հեղափոխության (1974) շքանշաններով։ Սոցիալիստ, շինարարության տարիներին ԹՍՍՀ դարձել է ինդուստրիալագրարային հանրապետություն։ ՍՍՀՄ ժողտնտեսության մեջ ԹՍՍՀ առանձնանում է նավթագազային, քիմ․ արդյունաբերությամբ և գորգերի արտադրությամբ։ Գյուղատնտեսությունը մասնագիտանում է բամբակի, կարակուլի մորթիների, մետաքսահումքի արտադրությամբ։ Արդ․ արտադրանքը 1980-ին 12 անգամ գերազանցում էր 1940-ի մակարդակը։ Մեծ զարգացում է ստացել էլեկտրաէներգետիկան։ Կարևորագույն էլեկտրակայանը Մարիի հէկն է։ Հատկապես արագ թափով է աճում գազի արդյունաբերությունը (Շատլիկի, Նաիպի, Աչակի, Գուգուրտլինի հանքա-