պատրաստման համար 1919-ին, Մոսկվայում ստեղծվել է 1-ին Պետկինոդպրոցը (1925-ից՝ Կինեմատոգրաֆիայի պետ․ տեխնիկում, ԿՊՏ), որը ղեկավարել է Գարդինը։ Նա իր աշակերտների հետ, 1921-ին նկարահանել է «Մուրճ և մանգաղ»՝ հեղափոխական թեմայով առաջին լիամետրաժ գեղարվեստական կինոնկարը։ Ռեժ․ Լ․ Կուլեշովը՝ իր արվեստանոցի աշակերտների հետ ստեղծած «Միստր Վեստի արտասովոր արկածները բոլշևիկների երկրում» (1924), «Ըստ օրենքի» (1926) և այլ կինոնկարներում, որոնումներ է կատարել կինոմոնտաժի և դերասանական ստեղծագործության բնագավառներում։ Սովետական կինոարվեստի նորարարական էությունը ավելի մեծ ուժով է դրսևորվել ռեժ․ Ս․ էյգենշտեյնի («Գործադուլ», «Պոտյոմկին» զրահանավը», երկուսն էլ՝ 1925, «Հոկտեմբեր», 1927, «Հինը և նորը», 1929) և Վ․ Պուդովկինի («Մայրը», 1926, «Սանկտ–Պետերբուրգի վերջը», 1927, «Չինգիզ խանի ժառանգորդը», 1929) ստեղծագործության մեջ։ «Համր» կինոյում նկատելի ներդրում են Գ․ Կոզինցևի և Լ․ Տրաուբերգի «Շինել» (1926), «Նոր Բաբելոն» (1929), Մ․ Յուտկևիչի «ժանյակներ» (1928), Բ․ Բառնետի «Տունը Տրուբնայայի վրա» (1928), Ֆ․ Էրմլերի «Կայսրության բեկորը» (1928), Յու․ Ռայզմանի «Հողը ծարավի է» (1930), Ա․ Ռոմի Ուրվական, որ չի վերադառնում» (1930) և այլ ֆիլմեր։ 1920-ական թթ․ վերակառուցվել են «Մոսֆիլմ» (հիմն․՝ 1924) և «Լենֆիլմ» (հիմն․՝ 1918, երկուսն էլ՝ 1935-ից այժմյան անունով) խոշորագույն կինոստուդիաները։ Հնչյունի ներմուծումը կինո պահանջել է տեխ․ և ստեղծագործական արմատական վերակառուցում։ 1926–27-ին Պ․ Տագերի և Ա․ Շորին ղեկավարությամբ մշակվել է հնչուն կինոյի սովետական համակարգը։ 1930-ին Լենինգրադում ստեղծվել է հնչուն կինոյի Կինոինժեներների ինստ․, իսկ ԿՊՏ վերակազմավորվել էինստ–ի (ԿՊԻ, 1938-ից՝ Կինեմատոգրաֆիայի համամիութենա կան պետ․ ինստ․)։ Երևան են եկել «Սոյուզկինոխրոնիկա» (1931, 1944-ից՝ Վավերագրական ֆիլմերի կենար, ստուդիա), «Մոստեխֆիլմ» (1933, 1966-ից՝ Ցենտրնաուչֆիլմ), «Մոյուգմուլտֆիլմ» (1936-ից), «Սոյուզդետֆիլմ» (1936, 1948-ից՝ Գորկու անվ․ մանկապատանեկան ֆիլմերի կենտրոնական ստուդիա)։ Կինոաշխատողների համար մարտական ծրագիր է դարձել սոց․ ռեալիզմի մեթոդի րսրացումը։ Գեղարվեստական կինոյի ստեղծագործական հասունությունը ավելի ցայտուն դրսևորվել է Գ․ և Մ․ Վասիլև եղբայրների «Չապաև» (1934) կինոնկարում։ Պատմահեղափոխական թեման արտացոլվել է 1930–40-ական թթ․ Յուտկևիչի «Հրացանավոր մարդը» (1938), «Յակով Մվերդլով» (1940), Բառնետի «Ծայրամաս» (1933), Կոզինցևի և Տրաուք երգի «Մաքսիմի պատանեկությունը» (1935), «Մաքսիմի վերադարձը» (1937) և «Վիբորգյան կողմ» եռապատումը, Ե․ Զիգանի «Մենք Կրոնշտադից ենք» (1936), Ա․ Զարխիի և Ի․ Խեյֆիցի «Բալթիկայի դեպուտատը» (1937), Մ․ Ռոմի «Լենինը հոկտեմբերին» (1937) և «Լենինը 1918 թվականին» (1939) և այլ նշանավոր ֆիլմերում։ Նոր մարդու ձևավորումը որոշիչ թեմա է դարձել մի շարք կինոժապավենների համար՝ Ն․ էկկի «Կյանքի ուղեգիր» (1931, սովետական առաջին հնչուն ֆիլմը), էրմլերի և Յուտկևիչի «Հանդիպականը» (1932), Ա․ Դովժենկոյի «Իվանը» (1932), Ս․ Գերասիմովի «Ցոթ խիզախներ» (1936), «Կոմսոմոլսկ» (1938), էրմլերի «Մեծ քաղաքացին» (1938–39, 2 սերիա) ևն։ Մեծ հաջողություն են ունեցել Գ․ Ալեքսանդրովի «Ուրախ տղաներ» (1934), «Վոլգա-Վոլգա» (1938), Ի․ Պիրևի «Տրակտորիստներ» (1939), «Խոզապահուհին և հովիվը» (1941) և այլ կինոկատակերգություններ։ Ստեղծվել են կինոնկարներ սովետական ժողովրդի հերոսական անցյալի մասին՝ Վ․ Պետրովի «Պետրոս I» (1937–39), էյզենշտեյնի «Ալեքսանդր Նևսկի» (1938), Պուդովկինի «Սուվորով» (1941) ևն։ Դասական գրականության էկրանավորման դիմելը մեծ հնարավորություններ է ստեղծել հնչուն կինոյի զարգացման համար՝ Պետրովի «Ամպրոպ» (1934, ըստ Ա․ Օստրովսկու), Ռոմի «ճարպագունդը» (1934, ըստ Մոպասանի), Մ․ Դոնսկոյի «Դորկու մանկությունը» (1938), «Ծառայության մեջ» (1939), «Իմ համալսարանները» (1940) եռապատումը։ Վավերագրական կինոյի խոշոր նվաճումներից են՝ Ձ․ Վերառվի «Դոնբասի սիմֆոնիան» (1930), «Երեք երգ Լենինի մասին» (1934) կինոպոեմները։ Հայրենական մեծ պատերազմի (1941 – 1945) տարիներին ստեղծվել են ճակատային կինոխմբեր։ Ավելի օպերատիվ են եղել կարճամետրաժ խաղարկային կինոնովելներից, փաստավավերագրական ակնարկներից կազմված «Մարտական կինոժողովածուներ»-^ Վավերական «Հայրենական մեծ պատերազմի տարեգրություն»^ ավելի քան 3,5 մլն մ նկարահանված ժապավեն է։ Շարունակվել է գեղարվեստական ֆիլմերի թողարկումը։ Կինոստուդիաներն էվակուացվել են Միջին Ասիա և Ղազախստան։ 1942-ին թողարկվել է Պիրևի «Շրջկոմի քարտուղարը» առաջին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը։ Նկարահանվել են՝ էրմլերի «Նա պաշպանում է Հայրենիքը» (1943), Դոնսկոյի «Ծիածան» (1944, ըստ Վ․ Վասիլևսկայայի), Լ․ Առնշտամի «Զոյա» (1944), Ա․ Ռոմի «Արշավանք» (1945, ըստ Լ․ Լեոնովի) և այլ ֆիլմեր։ Պատմակենսագրական կինոնկարներից են՝ Պետրովի «Կուտուզով» (1944), էյգենշտեյնի «Իվան Ահեղ» (1945, 1-ին սերիա) ևն։ Քաղաքացիական պատերազմի պատմահեղափոխական դեպքերին են նվիրված Վասիլև եղբայրների «Ցարիցինի պաշտպանությունը» (1942), Ա․ Ֆայնցիմերի «Կոտովսկի» (1943)։ Պատերազմի հաղթական ավարտը առաջ է քաշել ֆաշիզմի դեմ ճակատամարտում համաժողովրդական սխրանքի, սովետական մարդկանց կյանքի ստեղծագործական արտացոլման նոր խնդիրներ։ 1940-ական թթ․ վերջին – 1950-ական թթ․ սկզբին ստեղծվել են Գերասիմովի «Երիտասարդ գվարդիա» (1948, ըստ Ֆադեևի), Պիրևի «Ասք Սիբիրյան երկրի մասին» (1948), Պուդովկինի «Վասիլի Բորտնիկովի վերադարձը» (1953, ըստ Գ․ Նիկոլաևայի) և այլ կինոնկարներ։ 1950-ական թթ․ ավելացել է գեղարվեստական, վավերագրական, գիտահանրամատչելի ֆիլմերի թողարկումը, սկսվել է կինոստուդիաների վերակառուցումը։ 1950-ական թթ․ վերջի կինոարվեստի վերելքի, ստեղծագործական նոր ուժերի, ռազմ, և ժամանակակից թեմայի առավել խոր լուծման մասին են վկայում Մ․ Շվեյցերի «Օտար արյուն» (1956), Զարխիի «Բարձունք», Մ․ Կալատոզովի «Թռչում են կռունկները» (երկուսն էլ՝ 1957), Ս․ Բոնդարչուկի «Մարդու ճակատագիրը», Գ․ Չուխրայի «Բալլադ զինվորի մասին» (երկուսն էլ՝ 1959) և այլ կինոնկարներ։ 1960–70-ական թթ․ կինոարվեստը դարձել է ավելի բազմապլան և խոր, հարստացել են արտահայտչամիջոցները, կատարելագործվել է կինոլեզուն։ Առաջվա նման պատերազմի թեման մնացել է առաջատարներից՝ Ա․ Ալովի և Վ․ Նաումովի «Խաղաղություն նորելուկին» (1961), Ի․ Տալանկինի «Նախերգանք» (1963), Ս․ Ռոաոոցկու «Արշալույսներն այստեղ խաղաղ են․․․» (1972), Յու․ Օզերովի «Ազատագրում» (1970–71, 4 սերիա) ևն։ Կենտր․ տեղ են գրավել սովետական իրականությանը նվիրված ֆիլմերը՝ Ցոլ․ Եգորովի «Հասարակ պատմություն» (1960), Ռոմի «Տարվա ինն օրը» (1962), Մ․ Խուցիևի «Ես քսան տարեկան եմ» (1965), Ա․ Սալտիկովի «Նախագահը» (1965), Գերասիմովի «Սիրել մարդուն» (1972), Շուկշինի «Կարմիր բռինչ» (1974), Գ․ Պանֆիլովի «Ձայն եմ խնդրում» (1976), Ս․ Սոլովյովի «Փրկարարը» (1980)։ 1960– 1970-ական թթ․ սովետական կինոյի ստեղծագործական հասունության մասին են վկայում հեղափոխության և քաղաքացիական պատերազմին նվիրված ֆիլմերը՝ Յու․ Կարասիկի «Հուլիսի 6-ը» (1968), Ալովի և Նաումովի «Վազք» (1971, ըստ Ս․ Բուլգակովի), Ն․ Միխալկովի «Օտարների մեջ յուրային, յուրայինների մեջ օտար» (1975), Ցուտկևիչի «Լենինը Փարիզում» (1981)։ Կինոկատակերգության լավագույն ավանդույթները շարունակվել են Ռ․ Բիկովի «Այբոլիտ–66» (1966), Լ․ Գայդայի «Կովկասի գերուհին» (1967), է․ Ռյազանովի «ճակատագրի ծաղրը կամ Բաղնիքդ անուշ» (1976), Գ․ Դանելիայի «Աշնանային մարաթոն» (1980) և այլ ֆիլմերում։ Մեծ տեղ է գրավում ռուս և արտասահմանյան դասականների երկերի էկրանավորումը՝ Խեյֆիցի «Շնիկով տիկինը» (1960, ըստ Չեխովի), Կոզինցևի «Համլետ» (1964, ըստ Շեքսպիրի), Բոնդարչուկի «Պատերազմ և խաղաղություն» (1966–67, ըստ Լ․ Ն․ Տոլստոյի) և «Տափաստան» (1978, ըստ Չեխովի), Միխալկովի «Մի քանի օր Ի․ Ի․ Օբլոմովի կյանքից» (1980) ևն։ Կատարելագործվում է մուլտիպլիկացիայի արվեստը։ Առավել հանրաճանաչներից են՝ Ֆ․ Խիարուկի «Բոնիֆացիի արձակուրդները» (1965), «Կղզի» (1973), Ռ․ Կաչանովի «Կոկորդիլոս Գենան» (1969), Վ․ Կոտյոնոչկինի «Դե՝, սպասիր» (1969–73, 12 թողարկում), Յու․ Նորշտեյնի «Հեքիաթների հեքիաթը» (1980), Ա․ Խրժանովսկու «Ես թռչում եմ ձեզ մոտ հիշողություններով» (1981)։ Նկատելի
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/82
Արտաքին տեսք