Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


կարթաձև, գուլպայաձև և եղջյուրաձև Ս-ներ։ Առաջին երկու ձևերն ուղղաձիգ են և հիմնականում բնորոշ են բարձրահասակ ու նիհար մարդկանց, իսկ եղջյուրաձևը՝ հորիզոնական է և հատուկ է կարճահասակ ու գեր անհատներին (պրիկնիկ տիպ)։ Նորածնի Ս-ի ֆիզիոլոգիական տարողությունը առաջին օրերին 10-30 սմ³ է, մեկ ամսեկանում՝ 100-120 սմ³, մեկ տարեկանում՝ 250-300 սմ³, 4 տարեկանում՝ 650-750 սմ³, չափահասներինը՝ 1200-1600 սմ³։ Ս․ գտնվում է որովայնի խոռոչի վերին հատվածում՝ ստոծանու ձախ գմբեթի տակ։ Ս․ առջևից ծածկում են լյարդի ձախ բիլթը և ստոծանին։ Ս-ի ետևում գտնվում է ենթաստամոքսային գեղձը, իսկ ներքևում՝ հորիզոնական հաստ աղիքը։ Մեծ կորության ձախ մասով Ս․ հպվում է փայծաղին։

Կաթնասունների և մարդու Ս․ կազմված է 4 շերտից՝ լորձաղանթ, ենթալորձային շերտի շնորհիվ առաջացնում է բազմաթիվ ծալքեր, որոնք ունեն անկանոն դասավորություն (բացի փոքր կորության շրջանից, ուր ծալքերը երկայնաձիգ են)։ Լորձաթաղանթում գտնվող գեղձորը ըստ տեղադրության բաժանվում են 3 խմբի՝ հատակային, մուտքային և ելքային։ Դրանք արտադրում են ֆերմետներով (պեպսին) և աղաթթվով հարուստ լորձահյութ, որը առաջացնում է շրջանաձև ծալք, որը թականի դեր է կատարում։ Ս-ի մկանային շերտը բաղկացած է արտաքին՝ երկայնաձիգ, միջին՝ շրջանաձը և ներքին՝ թեք հարթ մկանաթելերից։ Շրջանաձև մկանաթելերը հատկապես լավ են զրգացած ելքի շրջանում, ուր կազմում են ստամոքսային սեղմանը։ Վերջինիս փականի հետ միասին միշտ փակ են պահում ստամոքսաելքը և բացվում են Ս-ում մարսողման պրոցեսը լրիվ ավարտվելիս։ Շճաթաղանթը Ս․ պատում է բոլոր կողմորից և, անցնելով հարևան օրգանների՝ լյարդի, փայծաղի և լայնական հաստաղիքի վրա առաջացնում է համապատասխան կապաններ։

Ա․ Սաֆարյան

ՍՏԱՄՈՔՍԱԲՈՐԲ, գաստրիտ (< հուն․ γαστήρ-ստամոքս), ստամոքսի լորձաթաղանթի բորբոքման հիվանդություն։ Պատճառներն են սնուցման երկարատև խանգարումները, շատակերությունը, ալկոհոլային խմիճքները և ծխախոտի չարաշահումը, վարակիչ հիվանդությունները, թունավորումները, նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումներն ևն։ Տաչբերվում են սուր և քրոնիակական, օջախային և տարածուն, թեր- և գերթափային, հիպերտրոֆիկ, ատրոֆիկ, էրոզիային, բազմապոլիպային Ս-եր։ Սուր Ս․ սովորաբար սկսվում է բուռն, որովայնում լինում է տհաճ զգացողություններ, սրտագդալի շրջանում՝ ցավեր, այրոցի և ծանրության զգացում, գլխացավեր, ախորժակի բացակայություն, սրտխառնոց, գխտոց, հաճախակի փսխումներ (որը ժամանակավորապես թեթևացնում է վիճակը), երբեմն՝ ծարավի զգացում, դող, տենդ։ Բորբոքային պրոցեսն աղիքների վրա տարածվելիս առաջացնում են խիթանման ցավեր, լուծ ևն։ Հիվանդությունը տևում է 3-5 օր և ավարտվում է առաողջացումով։ Երբեմն հնարավոր են կրկնություններ։ Քրոնիկական Ս․ բնորոշվում է ստամոքսի լորձաթաղանթի քրոնիկական բորբոքային պրոցեսներով և հետագա ատրոֆիայով։ Հիմնականում հաճախ կրկնվող սուր Ս-ի կամ այն առաջացնող գործոնների երկարատև ազդեցության, ինչպեսնաև քրոնիկական հիվանդությունների (տուբերկուլոզ, լյարդաբոբ, ատամների ոսկրափուտ ևն), կենտրոնական նյարդային համակարգի գործունեության, նյութափոխանակության խանգարումների հետևանքն է: Ս. կարող է առաջանալ նաև պրոֆեսիոնալ վնասակար գործոնների (տաք, օճառագործական և այլ արտադրամասերում աշխատելը) ազդեցությունից, որոշ դեղորայքների երկարատև ընդունումից ևն: Քրոնիկական Ս. կարողէ ընթանալ ստամոքսի հյութազատության անբավարարությամբ, բնականոն և գերթթվությամբ: Թերաթթվության դեպքում նկատվում է ախորժակի բացակայություն, տհաճ մետաղական համ բերանում, գխտոց, սրտխառնոց սրտազգալի շրջանում ծանրության զգացում, երբեմն՝ փսխում, որն առաջանում է սնունդ ընդունելուց անմիջապես հետո: Սուր ցավերն առաջանում են աղիքները պրոցեսի մեջ ընդգրկվելիս: Քրոնիկական Ս-ով (բնականոն և գերթթվային հյութազատությամբ) հիմնականում տառապում են երիտասարդները: Բուժումը և կանխարգելումը, պատճառների վերացում, կենտրոնական նյարդային համակարգի գործունեության կարգավորում, ստամոքսի խանգարում առաջացնող հիվանդությունների բուժում, վարակի և սեպտիկ օջախների վերացում, բերանի խոռոչի առողջացում, պրոֆեսիոնալ վնասակարությունների վերացում, սանիտարա-հիգիենային կանոնների պահպանում, հասարակական սննդի ցանցում սննդամթերքների վաճառքի և սննդի պատրաստման համապատասխան հսկողություն: Արդյունավետ է առողջարանային բուժումը (Եսենտուկի, Ժելեզնովոդսկ, Բորժում, Պյատիգորսկ, Արզնի, Ջերմուկ, Դրուսկինինկայ ևն):

ՍՏԱՄՈՔՍԱԴԻՏՈՒՄ, σζ գաստրոսկոպիա (< հուն. γαστήρ-ստամոքս և σχοπεω-դիտել), ստամոքսի խոռոչի զննում ստամոքսադիտակի (գաստրոսկոպ) օգնությամբ: Վերջինս ճկուն խողովակ է, ունի օպտիկական համակարգ՝ բաղկացած կարճակիզակետային ոսպնյակներից և էլեկտրական լամպից (բերանի խոռոճով և կերակրափողով հեշտությամբ և անվնաս անցկացվում է ստամոքս): Կիրառվում են ստամոքսի ուռուցք, խոցային հիվանդություն կասկածելիս ստամոքսի լորձաթաղանթը մանրակրկիտ հետազոտելու նպատակով:

ՍՏԱՄՈՔՍԱՀՅՈՒԹ, ստամոքսի լորձաթաղանթի գեղձերից արտադրվող մարսողական հյութ: Անգույն հեղուկ է, պարունակում է ֆերմենտներ. պրոտեազներ, որոնք իրականացվում են սպիտակուցների ճեղքման սկզբնական փուլերը, փոքր քանակությամբ լիպազներ, որոնք ազդում են հիմնականում էմուլգացված ճարպերի վրա,աղաթթու (մարդու Ս-ում կազմում է 0.4-0.5%), լորձ և հանքային աղեր: Աղաթթուն Ս-ում գտնվում է ազատ և մասամբ սպիտակուցների հետ կապված վիճակում: Այն ակտիվացնում է ֆերմենտները, հեշտացնում սպիտակուցների ճեղքումը՝ առաջացնելով դրանց բնազրկում և ուռչեցում, պայմանավորում է Ս-ի մանրէասպան հատկությունը, խթանում աղիքների հորմոնների արտադրությունը: Ստամոքսի ֆունկցիայի որոշ խանգարումների դեպքում Ս-ում աղաթթվի պարունակությունը կարող է ավելանալ կամ նվազել մինչև լրիվ բացակայությունը (ախիլիա): Լորձի բաղադրության մեջ են մտնում մուկոպրոտեիդները, որոնք ստամոքսի լորձաթաղանթը պաշտպանում են մեխանիկական և քիմ. գրգռիչներից: Ս. պարունակում է նաև «ներքին գործոն» (Կասլի գործոն), որը նպաստում է վիտամին B12-ի ներծծմանը: Մարդու ստամոքսում օրական արտադրվում է մինչև 2 լ Ս.: Ս-ի քանակությունը, բաղադրությունը և հատկությունները փոխվում են սննդի բնույթից կախված, ինչպես նաև ստամոքսի, աղիքների, լյարդի հիվանդությունների դեպքում: Կենդանիներից ստացված Ս. օգտագործվում են մարսողության օրգանների որոշ հիվանդությունների բուժման նպատակով:

ՍՏԱՄՈՔՍԻ ԻՋՎԱԾՔ, գաստրոպտոզ (< հուն. γαστήρ-ստամոքս և πτώση-անկում, իջեցում), լինում է կոնսսիսուցիոնալ (բնորոշ է ասթոնիկ մարմնակազմ ունեցող անձանց) և ձեռբերովի (խիստ նիհարելու, նստակյաց կյանքի, կրկնակի հղիությունների, որովայնի պատի մկանների տոնուսի անկման հետևանքով): Հաճախ ընթանում է առանց ախտանշանների, երբեմն առաջանում է ծանրության զգացում սրտազգալի շրջանում, գխտոց, որովայնի փքվածություն: Բուժումը և կանխարգելումը. որովայնի