ՍՏԱՎՐՈՊՈԼԻ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, անվանում, որ ստացել է Ստավրոպոլի նահանգը, այնտեղ սովետական իշխանության հաստատումից հետո, հոչակվել է 1918-ի հունվարի 1(14)-ին Նահանգային ժող․ ժողովի կողմից։ Մտել է ՌՍՖՍՀ կազմի մեջ։ Նահանգային գործկոմը հրատարակել է «Վլաստ տրուդա» («Власть труда») թերթը։ Ժողկոմխորհը կենսագործում էր սովետական իշխանության առաջին դեկրետները։ Սակայն ապրիլի 28-ին էսէռները Ստավրոպոլում ստեղծեցին «Ռազմահեղափոխական կոմիտե» և ձերբակալեցին ԺԿխ–ի նախագահ բոլշևիկ Ա․ Ա․ Պոնոմարյովին և ուրիշների։ էսէռների ելույթը ճնշվեց, ձերբակալվածներն ազատվեցին։ Սովետների նահանգային արտակարգ համագումարը (1918-ի մայիսի 9–14) ԺԿխ–ի իրավասությունները հանձնեց նորընտիր նահանգային գործկոմի նախագահությանը, որի անդամների մեծ մասը բոլշևիկներ էին։ Հս․ Կովկասի Սովետների I համագումարի (1918-ի հուլիսի 5–7) որոշումով Ստավրոպոլի սովետական հանրապետությունը մտավ Հյուսիս–Կովկասյան Սովետական Հանրապետության մեջ։
ՍՏԱՎՐՈՊՈԼՅԱՆ ՈՉԽԱՐԻ ՑԵՂ, բրդատու նրբագեղմ ոչխարների ցեղ։ Բուծվել է Ստավրոպոլի երկրամասի «Սովետսկոյե ռունո» տոհմաբուծարանում (1923– 1950-ին)՝ Նորկովկասյան մերինոսների բարելավման և դրանց ու ամերիկյան ռամբուլիեի, ապա գրոզնու ցեղերի տրամախաչման միջոցով։ Ստավրոպոլյան ոչխարներն աչքի են ընկնում բարձր բրդատվությամբ։ Խոյերի բրդատվությունը U–19 (առավելագույնը՝ 25), իսկ մաքիներինը՝ 7–8 (առավելագույնը՝ 13) կգ է։ Բուրդը 64–70 որակի է, խիտ, ամուր և միահավասար։ Երկարությունը՝ 8–10 սմ, լվացած բրդի ելքը՝ 40–43%։ խոյերի միջին կենդանի զանգվածը՝ 100–115, իսկ մաքիներինը՝ 50–55 կգ է։ 100 մաքու պտղատվությունը՝ 120–140 գառ։ Ցեղը լավ հարմարված է չոր տափաստանային շրջաններում։ Ստավրոպոլյան ոչխարի ցեղը օգտագործվում է նրբագեղմ ցեղերի բրդատվությունը բարելավելու համար։ Բուծվում է Հյուսիսային Կովկասի և Ստորին Պովոլժիեի շրջաններում։
ՍՏԱՏԻԿԱ (< հուն․ axccTixn – կշռի, հավասարակշռության մասին գիտություն), մեխանիկայի բաժին, որն ուսումնասիրում է ուժերի ազդեցությամբ նյութական մարմինների (կետերի) հավասարակշռության պայմանները (տես Հավասարակշռություն մեխանիկական համակարգի)։ Ըստ հավասարակշռության վիճակի որոշման սկզբունքների տարբերում են վերլուծական և երկրաչափական Ստատիկա։ Վերլուծական Ստատիկայի հիմքում ընկած է հնարավոր տեղափոխությունների սկզբունքը, որից բխում են ցանկացած մեխանիկական համակարգի հավասարակշռության ընդհանուր պայմանները։ Երկրաչափական Ստատիկան հիմնված է այսպես կոչված Ստատիկայի աքսիոմների վրա, որոնք արտահայտում են նյութական մասնիկի և բացարձակ պինդ մարմնի վրա ազդող ուժերի հատկությունները։ Ստատիկայի հիմնական աքսիոմները հետևյալն են․ 1․ նյութական մասնիկի վրա ազդող երկու ուժեր ունեն ուժերի զուգահեռագծի կանոնով որոշվող համարժեք։ 2․ Նյութական մասնիկի (կամ բացարձակ պինդ մարմնի) վրա ազդող երկու ուժեր հավասարակշռվում են միայն այն դեպքում, երբ դրանք ունեն միևնույն թվային արժեքներ և ուղղված են հակադիր՝ նույն ուղղի երկայնքով։ 3․ Հավասարակշռված ուժերի ավելացումը կամ պակասեցումը չի փոխում ուժերի տվյալ համակարգի ազդեցությունը պինդ մարմնի վրա։ Հավասարակշռված են համարվում այն ուժերը, որոնց ազդեցությամբ ազատ պինդ մարմինը կարող է հաշվարկի իներցիալ համակարգի նկատմամբ գտնվել դադարի վիճակում։
Երկրաչափական Ստատիկայի մեթոդներով ուսումնասիրվում է պինդ մարմնի (կետի) Ստատիկան։ Դիտարկվում են երկու տիպի խնդիրներ․ 1․ պինդ մարմնի վրա ազդող ուժահամակարգերի հանգեցումը պարզագույն տեսքի (բերման խնդիր) և 2․ պինդ մարմնի վրա ազդող ուժերի հավասարակշռության պայմանների որոշումը։
Առաձգական, դեֆորմացվող մարմինների, ինչպես նաև հեղուկների և գազերի հավասարակշռության անհրաժեշտ և բավարար պայմանները դիտարկվում են առաձգականության տեսության մեջ, հիդրոստատիկայում և աերոստատիկայում։
Ստատիկայի հիմնական հասկացություններից են ուժի կենտրոնի ու առանցքի նկատմամբ ուժի մոմենտի, ինչպես նաև ուժազույգի հասկացությունները։ Ուժերի և կենտրոնի նկատմամբ դրանց մոմենտների գումարումը կատարվում է վեկտորների գումարման կանոնով։ Տվյալ մարմնի վրա ազդող բոլոր ուժերի երկրաչափական գումարին հավասար R մեծությունը կոչվում է այդ ուժահամակարգի գլխավոր վեկտոր, իսկ Օ կենտրոնի նկատմամբ նշված ուժերի մոմենտների երկրաչափական գումարին հավասար M0 մեծությունը՝ ուժահամակարգի գլխավոր մոմենտ նշված կենտրոնի նկատմամբ։ Ուժերի բերման խնդրի լուծումը հանգեցնում է հետևյալ հիմնական արդյունքի, բացարձակ պինդ մարմնի վրա ազդող ցանկացած ուժահամակարգ համարժեք է տարածության Օ կետում կիրառված մեկ ուժի (R գլխավոր վեկտոր) և մեկ ուժազույգի, որի մոմենտը հավասար է այդ կենտրոնի նկատմամբ համակարգի M0 գլխավոր մոմենտին։ Հետևաբար, ցանկացած ուժահամակարգի հավասարակշռության անհրաժեշտ և բավարար պայմանը այդ ուժահամակարգի գլխավոր վեկտորի և գլխավոր մոմենտի միաժամանակ զրո լինելն է։ Սարմինների համակարգի հավասարակշռությունն ուսումնասիրում են յուրաքանչյուր մարմնի համար առանձին հավասարակշռության հավասարումներ կազմելով, հաշվի առնելով ազդման և հակազդման հավասարության օրենքը։ Եթե հավասարակշռության հավասարումների մեջ անհայտների թիվը գերազանցում է այդ անհայտները պարունակող հավասարումների թիվը (ստատիկորեն անորոշելի համակարգ), ապա համակարգի հավասարակշռությունն ուսումնասիրելիս պետք է հաշվի առնել մարմինների դեֆորմացիաները։
Ստատիկայի խնդիրների լուծման գրաֆիկական մեթոդները հիմնվում են ուժերի բազմանկյան և պարանային բազմանկյան կառուցման վրա։
Գրկ․ Лойцянский Л․ Г․, Лурье А․ И․, Курс теоретической механики, 7 изд․, ч․ 1, М․, 1957; Николаи Е․ А․, Теоретическая механика, 20 изд․, ч․ 1, М․, 1962; Тар г С․ Н․, Краткий курс теоретической механики, 9 изд․, М․, 1974․ Գ․ Բաբաջանյան
ՍՏԱՏԻԿՈՐԵՆ ԱՆՈՐՈՇԵԼԻ ՀԱՄԱԿԱՐԳ շինարարական մեխանիկայում, երկրաչափորեն անփոփոխելի համակարգ (կրող կոնստրուկցիա), որում բոլոր կապերի հակազդեցության ուժերը (հենարանային ամրակցումների, ձողերի ճիգեր) կամայական բեռնվածքի դեպքում չեն կարող որոշվել միայն հավասարակշռության հավասարումներով (տես Շինարարական մեխանիկա)։ Ի տարբերություն ստատիկորեն որոշելի համակարգի Ստատիկորեն անորոշելի համակարգի հաշվարկման համար անհրաժեշտ են դեֆորմացիաների (տեղափոխությունների) լրացուցիչ հավասարումներ։ Բացի երկրաչափական անփոփոխ և լիությունն ապահովելու համար անհրաժեշտ կապերից Ստատիկորեն անորոշելի համակարգում կան լրացուցիչ (ավելորդ) կապեր։ Այդ կապերի թվով է որոշվում համակարգի ստատիկական անորոշելիության աստիճանը և դեֆորմացիաների հավասարումների թիվը, որոնք անհրաժեշտ են այդ մեթոդով համակարգի հաշվարկ կատարելու համար։
ՍՏԱՏԻԿՈՐԵՆ ՈՐՈՇԵԼԻ ՀԱՄԱԿԱՐԳ շինարարական մեխանիկայում, կոնստրուկցիաների համակարգ, որում բոլոր կապերի հակազդեցության ուժերը (հենարանային ամրակցումների, ձողերի ճիգեր) կամայական բեռնվածքի դեպքում կարող են որոշվել ստատիկայի հավասարումների օգնությամբ (տես Շինարարական մեխանիկա)։ Ստատիկորեն որոշելի համակարգը պարունակում է միայն այն կապերը, որոնք անհրաժեշտ են համակարգի երկրաչափական անփոփոխելիությունն ապահովելու համար։ ի տարբերություն ստատիկորեն անորոշելի համակարգի ստատիկորեն որոշելի համակարգում հենարանների նստումը, ջերմաստիճանային ներգործությունը, հավաքման և պատրաստման անճշտությունները և այլ գործոններ չեն ազդում ճիգերի բաշխման և մեծության վրա։ Վերջիններս կախված չեն նաև նյութի ֆիզիկամեխանիկական բնութագրերից և համակարգի տարրերի լայնական չափերից։
ՍՏԱՏՈՐ (անգլերեն stator, լատիներեն stare–կանգնել), 1․ էլեկտրամեքենայի Ստատոր, էլեկտրական մեքենայի անշարժ մաս, որը կատարում է մագնիսահաղորդալարի և կրող կոնստրուկցիայի դեր։ Բաղկացած է միջուկից և հենոցից։ Սիջուկը պատրաստում են լաքով մեկուսացված էլեկտրատեխնիկական պողպատի թերթերից (0,35– 0,5 մմ հաստությամբ), որոնցից կազմում են թերթակապոցներ և դրանք ամրացնում հենոցին։ 2․ Հիդրոտուրբինի Ստատոր, հիդրոտուրբինի հիմնական մաս՝ պողպատե օղաձև դետալի տեսքով։ Ծառայում է ուղղաձիգ բեռնվածքները հէկի շենքի