Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/110

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

ստորին մասին հաղերդելու համար տեղադրում են հիդրոտուրբինի պարուրաձև խցում: Խոշոր տուրբինների համար սովորաբար լինում է եռակցովի

ՍՏԱՏՈՒՍ ՔՎՈ (լատ. status quo - բառ. դրուտյուն,) որում միջազգային իրավունքում տերմին, որն օգտագործվում է որոծակի պահին գոյուտյուն ունեցող կամ ունեցած փաստական կամ իրավական այն դրուտյունը նշելու համար, որի վերականգնման կամ պահպանման մասին խոսվում է: օգտագործվում է նաև <Ս.ք. անտե բելում > ( status quo ante bwllum - մինչև պատերազմը եղած դրուտյունը) տերմինը:

Ստատուս (< ուշ. լատ. statutum,< լատ. statuere — որոշել ),1 կանոնադրություն, կանոնագիրք, որով սահմանվում է ներպետ. կամ միջազգային կազմակերպության կազմակերպման ու գործունեության կարգը (օրինա, ՄԱԿ-ի միջազգային դատարանի Ս.): 2. Միջնադարյան քաղաքների և ներքաղաքային միավորումների իրավական դրությունը սահմանող կանոնագիրք: 3. Որևէ բանի մասին կանոնադրություն, օրինակ շքանշանի կանոնադրություն, որով սահմանվում է նրա նկարագրությունը, պարգևատրման կարգը: 4. Մեծ Բրիտանիայի պառլամենտի որոշ օրենսդրական ակտեր( օրինակ Վեստմինստերյան ստատուս 1931), ԱՄՆ-ում՝ կոնգրեսի որոշ ակտերը:

ՍՏԱՐԱ ԶԱԳՈՐԱ, քաղաք Բուլղարիայում, Սրեդնա Գորա լեռան ստորոտին: Ստարա Զագորա օկրուգի վարչական կենտրոնն է: 136 հզ.բն.(1980): Երկաթուղային և ավտոճանապարների հանգույց է: Կա մեքենաշինություն(արդդյոինաբերության սարքավորումներ, էլեկտրոնային-հաշվողական տեղնիկա, հաստոցաշինության), քիմ., սննդհամի, տեքստիլ արդյունաբերություն: Գյուղատնտ. շրջանի կենտրոն է: 1877-ին ռուս-թուրք. պահտերազմի յամանակ Ս. Զ-ի մոտ տեղի է ունեցել ճակատամարտ, որտեղ հաղթել են ռուս-բուլղ. զորքերը:

ՍՏԱՐԱ ՊԼԱՆԻՆԱ, Բալկանյան լեռներ, գտնվում են Բուլղարիայում (արմ. ճյուղավորությունները՝ Հարավ-սլավիայում ):Երկարությունը արմ-ից արլ. 555 կմ է, բարձրութըունը՝ մինչև 2376 մ (Բոտև լեռ): Ս. պ-ում է Շիպկայի լեռնանցքը: Ս. պ. լեռները կտրատված են Իսկիր, Լուդա Կամչիա գետերի հովիտներով: Զարգացած է կարստը: Ծածկված են լայնատերև անտառներով,մարգագետիններով: Կան պղնձի,ցինկի,կապարի, երկաթի հանքավայրեր,հանքային աղբյուրներ, կուրոտներ:

ՍՏԱՐԻ ԿՐԻՄ , Հին Ղրիմ, քաղաք ՈՒկր. ՍՍՀ Ղրիմի մարզի Կիրովըանշրջանում: Գտնվում է թեոդոսիայից արմ. 26 կմ և Սիմֆերոպոլից 100 կմ հեռավորության, Սիմֆերոպոլ-Թեոդոսիա խճուղու վրա: Կա երկաթբետոնե իրերի գերծարան, կարի ֆաբրիկա, սննդի արդյունաբերության ձեռնարկություններ:1930-1932-ին Ս. Կ-ում է ապրել և մահացել գրող Ա.Ս. Գրինը ուր և բացվել է Գրինի տու-թանգարանը: Ս. Կ.գոյություն է ունեցել դեռևս մինչև մոնղոլ-թաթարների կողմից Ղրիմի գրավումը(xIII դ.) մինչև xIv դ. կոչվել է Սուրխաթ, Սոլխաթ, իսկ մինչև Ղրիմի Ռուսաստանին միանալը (1783) Էսկի Ղրիմ:xIII դ. եսկե Հորդայի Ղրիմի ուլուսի կենտրոնն էր: Ս. Կ-ում ՝ Սուրխաթում, որը ղրիմահայության բնակատեղիներից էր հայերը զանգվածաբար սկսվել են հաստատվել XIV դ. սկզբից , թեև կարծիքներ կան, որ Գալիցիայի իշխան Ֆեոդոր Դիմիտրիևվիչի 1062-ի հրովարտակը վերաբերվել է սոլխատցիներին՝ այսինքն հայերին:« Սուրխաթ » բառը քաղաքին մերձակա լեռան և Սուրբ Խաչ վանքի հայերեն անվանման ՝ ջենովացիների կողմից աղավաղված ձևն է:Արդեն XIV դ. քաղաքում հայերը ունեին մի քանի եկեղեցի. ձեռագրերում պահպանվել են իննի անեւնուները՝ Ս. Աստվածածին, Ս. լուսավորիչ, ս. Սիմեոն, Ս. Խաչ, Ս. Գևորգ, Ս. Հարություն, Ս. ստեփանոս, Ս. Օգսենտ, Ս. Սարգիս և Հայր Հովհաննեսի մենաստանը : Քաղաքից 2,5 կմ հեռավորության վրա էր գտնվում ղրիմահայերի հոգևոր և մշակույփային կենտրոն Ս. Խաչ վանքը: Գրիչների վկայությամբ «հոյակապ» և «հռչակավոր» այս քաղաքում XIV դ. կար մի առանձին հայկ.թաղամաս ,որը Կոչվում էր վերին հողետներ ՝ շենքերի հողածածք լինելու պատճառով:Քաղաքում և նրա շրջակայքում մեծ թիվ էին կազմում հայ երկրագործական համայնքներ: XV դ. կեսին սկիզբը Ս. Կ. քարավանաըին առեվտրի հիմն. հանգույցն էր Ղչիմում, իսկ առեվտրի մեծ բաժինը պատկանում էր հայերին:Կաֆայի հայ և այլազգի վաճառականները այստեղ էին բերում Ռուսաստանի մորթեղենը և արլ. մետաքս ու համեմունքներ: Խանության մաըրաքաղաքը Բախչիսարայ տեղափոխվելուց հետո Ս. Կ. անկում է ապրել և XVI դ. սկզբին երպես վաճառածահ քաղաք բոլորովին աղքատացել է: Ղրիմը Ռուսաստանին միացնելուց հետո, 1799-ի հոկտ. 28-ի հրովարտակով Ս. Կ. էթ դեսյատին հողով տրվել է Ղրիմում նորահաստատ հայերեն:Հրովարտակի համաձայն 1808-ից քաղաքում սկսել է գործել հայկ. ռատուշա, որը տիպիկ բուրժ. ինքնավարական մարմին էր և մինչև 1870-ը վարում էր քաղաքի հայերի (1500 մարդ) դատական, վարչ. և տնտ. գործերը: Մինչև XIX դ. վերջը Ս. Կ. գրեթե հայկ. քաղաք էր 2000 բնակչությամբ, որի հիմն. զբաղմունքները արհեստագործությունն էր, այգեգործությունը, անասնապահությունը. կային նաև մոմի, կաշվի, կղմինդրի ձեռնարկություններ:XIX դ. 70-ական թթ. Ս. Կ. հայերին տված արտոնությունների վերացումը և Սիմֆերոպոլի տնտ. բարձրացումը բացասաբար են անդրադարձել հայերի թվաքանակի վրա: Հայության գերակշիռ մասը դարեվերջին հեռացել է Ս. Կ.-ից և հաստատվել թերակղզու առևվտրա-արհեստավորական գործունեության համար առավել նպաստավոր վայրերում:

ՍՏԱՐԻ ԿՈՒՐԻՆՍԿԻ , խուտոր ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Բելորեչենսկի շրջանում,Փշիշ գետի ափին, շրջկենտրոնից 45 կմ արմ.: Բնակչությունը հայեր, ռուսներ: Զբաղվում են անտառահատմամբ: ՈՒնի տարրական դպրոց: Հիմնադրվել է 1912-ին: Հայերը եկել Սամսունի շրջանից,1915-ին:

ՍՏԱՐԻՑԿԻ Մխայիլ Պետրովիչ (1840-1904), ուկրաինացի գրո, թատերական գործիչ: Սովորել է Խարկովի և Կիևվի համալսարաններում: Ս-ի աշխարահայացքը ձևավորվել է Ս. Շնչենկոյի, Ն. Չեենիշևսկու և Ն. Նեկրասովի դեմոկրատական հեղափոխական գաղափարների ազդեցությամբ: 1864-ից հանդես է եկել սիրողական թատերախմբերում: 1882-ին Մ. Կրոպիվինցկու հետ կազմակերպել ուկր. առաջին պրոֆեսիոնալ թատերախումբ, 1885-91-ին ՝ ղեկավարել սեփական թատերախումբը: Ս. ուկր. պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիրներից է: Առաջինն է ստեղծել բեմական խումբ անսամբլ:Ս-ի բեմադրություներն աչքի են ընկել վառ թատերնայնությամբ, ազգագրական արժանահավատությամբ: 1881-ին լույս է տեսել Ս-ի «Հին տետրից»:«Երգեր և խոհեր» բանաստեղծությունների ժողովածուն: Լայն ճանաչումէ գտել նրա դրամատուրգիան: «Վիճակված չէ»(1883),«Մթության մեջ»(1893), «Ճակատագիր»(1894) և այլ ռեալիստ. սոցիալ-կենցաղային պիեսներում բացահայտված են ետռեֆորմյան շրջանի էական հակասությունները:«Բոգդան Խմելնիցկից»(1887),«Մարուսյա Բոգոսլավկա»(1897),«Բուշի պաշտպանությունը» (1899) պատմ. դրամաներում արտացոլված է ուկր. ժողովրդի պայքարը ընդդեմ լեհական շլյախտայի և թուրք-թաթարական նվաճողների՝ XVI-XVIIդդ.: Ս. (ռուսերենով) գրել է մի քանի պատմավեպ:

Ստարլինգ (Starling) Էռնեստ Հենրի (1866-1927). անգլ. ֆիզիոլոգ: Ավարտել է Լոնդոնի համալսարանի բժշկ. ֆակուլտետը (1886): Աշխատել է Բրեսլավլում, Փարիզում: 1899-1923-ին եղել է Լոնդոնի համալսարանի պրոֆեսոր: Աշխատանքները վերաբերվում են արյան շրջանառության, ավշաֆոյացման, երիկամների ֆունկցիաների, ենթաստամոքսային գեղձի հյութազատության հարցերին:1902-ին Ոի. Բեյլիսի հետ հայտնաբերել է սեկրետինը և 1905-ին մուծել «հորմոն» հասկացությունը: Առաջարկել է (Ի. Պավլովից և Ն. Չիստավիչից անկախ) սիրտ-թոքային պատրաստուկի լայն տարածում գտած ձևափոխությթրն, որը նրան հնարավորություն է տվել պարզել մեկուսացած սրտի գործունեության մի շարք օրինաչափություններ: Հաստատել է սրտի մկանաթելերի երկարության և կծկման էներգիայի կապը (Ս-ի):

Ստարով Իվան Եգորովիչ (1745, Պետերբուրգ-1808, Պետերբուրգ), ռուս ճարտարապետ:Ռուս. կլասիցիզմի հիմնադիրներից: սովորել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում (1762-68)Փարիզ և Հռոմ (ուսումնասիրել է անտիկ ճարտ.), 1769-ից ՝ ակադեմիկոս, 1785-ից՝ պրոֆեսոր: