պինդ կամ հեղուկ սորբենտի ծավալով կոչվում է աբսորբում, մակերևույթի վրա՝ ադսորբում, կլանումը գազային միջավայրից պինդ կամ հալված սորբենտի ծավալով՝ օկկլյուզիա: Եթե Ս. ուղեկցվում է քիմ. փոխազդեցությամբ, ապա այն քեմոսորբում է, գոլորշիների կլանումը բարձրծակոտկեն սորբենտով հաչախ ուղեկցվում է մազանոթային կոնդենսմամբ՝ մազանոթներում և ծակոտիներում գոլորշին հեղուկանում է: Ս. կարևոր դեր ունի քիմ. ռեակցիաները և քիմ. արդ. պրոցեսներն իրականում են Ս–ման միջոցով (CO2-ի մոլեկուլների կլանումը բույսի, ամինաթթուները՝ էրիթրոցիտների կողմից, ֆագի ամրացումը մանրէներին ևն):
ՄՈՐԳՈ (Sorghum Moench), դաշտավլուկազզիների ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսի ցեղ: Հայտնի են մոտ 50 կուլտուրական և վայրի տեսակներ, որոնք տարածած են Ասիայում, Աֆրիկայում, Ամերիկայում, Եվրոպայում, Ավստրալիայում: Մշակության մեջ առավել տարածված են. սովորական Ս. (S. Vulgare), խոնարհված Ս. կամ ջուգարան (S. cernuum), գաոլյանը (S. japonicum), սուդանի խոտը (S. sudanense), տեխնիկական Ս. կամ ավելասորգոն (S. technicum), շաքարի Ս. (S. saccharatum), հատիկային Ս. (S. dochna), մոլասորգոն կամ ջոնսոնի խոտը (S. halepense) ևն:
Հնագույն կուլտուրա է: Աֆրիկայում, Հնդկաստանում, Չինաստանում, Եգիպտոսում հայտնի է եղել մ.թ. 2-3 հզ. տարի առաջ: Եվրոպա է բերվել 15րդ դ., Ամերիկա՝ 17րդ դ.: ՍԱՀՄ–ում մշակվում է միջին Ասիայում, Հեռավոր Արևելքում, Ուկրաինայում, Մոլդովիայում, Կովկասում: ՀՍԱՀ–ում մշակվում է կանաչ զանգված և ավելներ ստանալու համար (Արարատյան դաշտ, նախալեռնային շրջաններ): Ս. Աֆրիկայի, Հնդկաստանի, Հվ–Արլ. Ասիայի շատ շրջաններում հիմնական հացաբույսն է: Արտաքին տեսքով նման է եգիպտացորենին: Արմատային համակարգը հզոր է, փնջաձև, թափանցում է մինչև 2,5 մ: Ցողունը ուղիղ է, կանգուն, 0,5-ից (գաճաճ ձևերինը) մինչև 7 մ (արևդարձային ձևերինը) բարձրության: Տերևները լայն են, նշարաձև՝ պատված մոմային շերտով: Ծաղկաբույլը հուրան է՝ ցրված կամ գուղձային: Հատիկը գնդաձև է կամ ձվաձև, մերկ կամ թեփուկավոր, սպիտակ, վարդագույն, կարմիր, դեղին գույնի: Ս. երաշտադիմացկուն է, ջերմասեր, աղադիմացկուն: Հացահատիկային տեխ. և կերային բույս է: Հատիկից ստանում են ալյուր, ձավար, սպիրտ և օսլա ևն: Շաքարային Ս–ից (պարունակում է մինչև 18% շաքարներ) ստանում են մաթ (սորգոյի մեղր), որն օգտագործվում է հրուշակեղենի արտադրությունում: Ս–ի հատիկը և կանաչ զանգվածը կեր է: 100 կգ հատիկը պարունակում է 118, խոտը՝ 49, կանաչ զանգվածը՝ 23, սիլոսը՝ 22 կերային միավոր: Ս–ի կանաչ զանգվածում կա աննշան քանակությամբ կապտաթթու, որը հնձից 2 ժամ հետո դառնում է անվնաս: Ս–ի ծղոտը հումք է թղթի, ստվարաթղթի արտադրության համար, դրանով ծածկում են տանիքները, օգտագործում որպես վառելանյութ, պատրաստում ավելներ: Ս–ի շատ տեսակների մատղաշ բույսերը թունավոր են:
Ս. շարահերկ կուլտուրա է, զգայուն պարարտանյութերի նկատմամբ (է 1հա-ին՝ 10 տ գոմաղբ, N 45, P 45, K 45 կգ): Ցանքը հատիկի համար կատարվում է լայնաշարք (միջշարային տարածությունը՝ 60-70 սմ, միջբբուսայինը՝ 15 սմ), կանաչ զանգվածի համար՝ սովորական շարային եղանակով, 3-5սմ խորությամբ: Ցանքի նորման հատիկի համար 10-14 կգ է, կանաչ զանգվածինը՝ 20-25կգ: Բերքը սիլոսի համար հավաքում են մոմային հասունացման, իսկ հատիկի համար՝ լրիվ հասունացման փուլերում:
ՍՈՐԵԼ(Sorel) Ալբեր (1842-1906), ֆրանսիացի պատմաբան: Բարոյական և քաղ. գիտությունների ակադեմիայի (1894) անդամ: Աշխատել է արտգործ. մինիստրությունում: Հարել ՝ պատմագրության մեջ բուրժուա–պահպանողական ուղղությունը: Ուսումնասիրությունները վերաբերում են դիվանագիտության և միջազգային հարաբերությունների պատմությանը: «Եվրոպան և ֆրանսիական հեղափոխությունը» (1885-1911) աշխատության մեջ տվել է 18րդ դ. վերջի - 19րդ դ. սկզբի միջազգային հարաբերությունների ընդարձակ պատկերը, տարբերություն չի դրել Ֆրանսիայի ազատագր. և նվաճողական պատերազմների միջև, իդեալականացրել է Նապալեոն Առաջինի քաղաքականությունը:
SOREL (Sorel) Շառլ (1602-1674), ֆրանսիացի գրող: Գրական ասպարեզ է եկել «Հարսանեկան երգեր» (1616) պոեմով և որևէ առիթով գրված ոտանավորներով: Ս. հայտնի է դարձել 16-17րդ դդ. իսպ. խաբեբայապատում վեպերի ոճով գրված «Ֆիանսիոնի կոմիկական կենսագրությունը» (գ. 1-12, 1626-33) գրքերի շարքով, որոնցում շարունակվել է Ֆ. Ռաբլեի գրոտեսկային ռեալիզմի ավանդությները, սկզբնավորել կրոն. ազատամտության ոգով հագեցած ֆրանս. կենցաղային վեպը: «Խենթ հովիվը» (1627-28) սրամիտ վեպ–պարոդիայում, որը գրել է Մ. Սերվանտեսի «Դոն Կիխոտ»-ի նմանակությամբ, Ս. մերժել է նրբաճաշակ գրականության գեզագիտությունը:
ՍՈՐԵՆՏՈ (Sorrento), քաղաք Իտալիայի Կոմպանիա մարզի Նեապոլ գավառում, Նեապոլի ծոցի հվ. ափին, 14,4 հզ. բն.: Կան տեքստիլ արդյունաբերության ձեռնարկություններ: Ս–ի շրջակայքում զբաղվում են այգեգործությամբ, պտղաբուծությամբ, ձկնորսությամբ: Ամռային կուրորտ է: Զարգացած է տուրիզմը: Ս. իտալիացի բանաստեղծ Տ. Տասսոյի հայրենիքն է: Ս–ում 1924-28-ին ապրել է Մ. Գորկին:
Սորի, գյուղ Արմ. Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խիզան գավառի Սպարկերտ գավառակում: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին ուներ 110 հայ բնակիչ (15 տուն): Զբաղվում էին անասնապահությամբ, արհեստներով (շալագործություն), փոքրիկ հողակտորներում մշակում հացահատիկ: Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին: Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են երկրներում: ՍՈՐԻԿ, գյուղ ՀՍԱՀ Թալինի շրջանում, Արտենի լեռան հս–արմ. ստորոտին, շրջկենտրոնից 14 կմ հս–արմ.: Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան:
ՍՈՐԻՏ (հուն.՝ կույտ), բարդ–կրճատ սիլլոգիզմ, որն առաջանում է գծային պոլիսիլլոգիզմ, նրանում պրոսիլլոգիզմների եզրակացությունները բաց թողնվելու (լեզվական առումով) հետեվանքով: Լինում է առաջընթաց [գոկլենյան, գերմանացի տրամաբան Ռ. Գոկլենի (1547-1627) անունով], որն առաջանում է առաջընթաց պոլիսիլլոգիզմից («Կենդանի էակը մահկանացու է, մարդը կենդանի էակ է, Սոկրատեսը մարդ է, հետեւաբար, Սոկրատեսը մահկանացու է»):
ՍՈՐՈԿԻՆ (Sorokin) Պիտիրիմ Ալեքսանդրովիչ (1889-1968), ռուս–ամեր. բուրժ. սոցիոլոգ–տեսաբան: Ավարտել է Պետերբուրգի համալսարանը: Եղել է աջ էսէռների պարագլուխը, Ա. Ֆ. Կերենսկու քարտուղարը: 1919-ից Պետրոդրադի համալսարանի պրոֆ., 1922-ից՝ տպագրության մեջ: 1930-64-ին՝ Հարվարդի համալսարանի պրոֆ., ապա վաստ. պրոֆ.: Մշակել է «սոցիալ. և մշակութային դինամիկայի» տեսությունը, որտեղ առաջ է քաշել այն գաղափարը,, որ մարդկության զարգացումը ունի ոչ թե առաջընթաց, այլ մշակութային շրջապտույտների բնույթ: Ս. մշակույթի ողջ պատմությունը հանգեցրել է միայն դրա հոգևոր կողմին, իսկ ճանաչողությունը՝ խորհրդապաշտական «գերզգայական և գերբնական» ինտուիցիային: Ս.սոցիալական շարժունության տեսության հեղինակն է, որտեղ դասակարգային շերտավորման հիմքում դրել է սոցիալ. շարժունության գործոնը՝ այն հասկանալով որպես անհատի անցումը