Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/229

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Վաժա–Փշավելա յում։ Նրա բնապատկերները ներկայա– նում են շարժման ու բախումների մեջ։ Լեզուն ներառել է ժող․ լեզվի ամբողջ հարստությունը և այդուհանդերձ անբա– սիր ճշգրիտ գրական լեզու է։ Վ–Փ–ի ստեղծագործությունը մեծ դեր է խաղացել մայր ժողովրդի ազգ․ ինքնա– ճանաչման գործում։ Այն քննադատական ռեալիզմի և ժողովրդայնության բարձրա– գույն արտահայտությունն է վրաց․ գրկ–յան մեջ։ Նրա բանաստեղծությունները, պոեմ– ներն ու պատմվածքները թարգմանված են աշխարհի շատ լեզուներով։ Խաղաղու– թյան համաշխարհային խորհրդի որոշ– մամբ 1961-ին նշվել է Վ–Փ–ի ծննդյան 100-ամյակը։ Երկ․ Վրացական պատմվածքներ [ժող․], Ե․ք 1955, էշ 168–209։ Վրաց գրականության ըն– տիր էջեր [ժող․], Ե․ք 1961, էջ 231–241։ Վրա– ցական պոեզիա [ժող․], Ե․, 1983, էջ 167–195։ Գրկ․ Բայրամյան Հ․, Ակնարկներ վրաց նոր գրականության պատմության, Ե․, 1983։ <,․ Բայրամյան,

ՎԱԼԱՒԻԱ (< ռում․ Tara Romaneasca – բառացի՝ ռումինական երկիր), պատմ․ մարզ Ռումինիայի հվ–ում, Կարպատյան լեռների U Դանուբ գետի միջև։ Օլտ գե– տով բաժանվում է երկու մասի՝ Մունտե– նիա և Օլտենիա։ Վ–ի պատմությունն սկսվում է մ․ թ․ II դարից․ 106-ին գետա– դակիական ցեղերով բնակեցված Վ–ի տա– րածքը նվաճել է Հռոմը (տիրել է մինչե 271-ը)։ III դ․ վերջին Վ․ են ներխուժել գոթերը, IV–VI դդ․՝ հոները և ավար– ները, VI դ․ երևացել են սլավոնները։ VIII դ․ վերջին –X դ․ Վ–ի տարածքի նշանակալի մասը մտել է Առաջին Բուլղ․ թագավորության կազմի մեջ։ Այդ ժա– մանակ ձևավորվել են ֆեոդ, հարաբե– րությունները և արլ․–ռոման, վլախ կամ վոլոխ ժողովուրդը։ XI – XII դդ․ Վ–ի վրա են հարձակվել պեչենեգները, պոլովցի– ները, XIII դ․ Վ–ի տարածքի մի մասը գտնվում էր թաթար–մոնղ․ լծի տակ։ Մոտ 1324-ին Վ․ դարձել է ինքնուրույն պետու– թյուն։ Սակայն XV դ․ հարկատու է դարձել Թուրքիային, իսկ XYI դ․ ամբողջությամբ ընկել նրա տիրապետության տակ։ XVI դ․ վերջին Վ–ի հոսպոդար Միհայ Քաջի (կա– ռավարել է 1592–1601) օրոք թուրք, զոր– քերը ջախջախվել են, Վ․, Մոլդովան և Տրանսիլվանիան միավորվել են մեկ պե– տության մեջ։ ․Շուտով այդ պետությունը քայքայվել է, և ռումին, իշխանությունները վերստին կախման մեջ են ընկել Օսմ․ սուլթանությունից։tXVIItդ․ վերջին – XVIII դ․ սկզբին Կ․ Բրընկովեանու հոսպո– դարի օրոք մշտական դիվանագիտ․ հարա– բերություններ են հաստատվել Վ–ի և Ռու– սաստանի միջև։ XVIII դ․ Վ–ում ուժեղացել է պայքարը սոցիալ–տնտ․ և ազգ․-քաղ․ ճնշման դեմ, մեծ թավւ է ստացել հայդու– կային շարժումը։ XIX դ․ 20–50-ական թթ․ Վ–ում և Մոլդովայում ծավալվել է ազգ․- ւսզատագր, շարժումը։ Թեև 1821-ի ապըս– տամբությունը՝ Թ․ Վչադիմիրեսկուի ղեկա– վարությամբ (Վ–ի պատմության մեջ ամե– նախոշոր ապստամբությունը), թուրքերը ճնշել են, սակայն Վ–ում վերականգնվել է ներքին ինքնավարությունը։ Ադրիանու– ւցոչսի հաշտության պայմանագիր /829-ը Վ–ին ապահովում էր ինքնավարություն, որի երաշխավոր հանդես եկավ Ռուսաս– տանը։ 1829–34-ին Վ․ գտնվում էր Ռու– սաստանի կառավարման ներքո։ 1831-ին ընդունվել է Վ–ի առաջին սահմանադրու– թյունը։ XIX դ․ 40-ական թթ․ Վ–ի հասարա– կական կյանքում տարածվել է հեղափոխ․- դեմոկրատ, հոսանքը, որի ակնառու ներ– կայացուցիչն էր Ն․ Բըչչեսկուն։ 1848-ին Վ–ում տեղի է ունեցել բուրժուա–դեմո– կրատ․ հեղափոխություն, որը ճնշվել է։ 1859-ի հրւնվ․ 24-ին ստեղծված (1858-ի Փարիզի կոնվենցիայի համաձայն) ընտ– րական ժողովը (կազմված էր հիմնակա– նում կալվածատերերից և վաճառական– ներից) Վ–ի հոսպոդար է ընտրել Ա․ Կու– ղային, որը 1859-ի հունվ․ 5-ին ընտրվել էր Մոլդովայի գահակալ։ Այսպիսով, ավարտվել է Վ–ի և Մոլդովայի միավորու– մը մեկ միասնական պետության մեջ, որը շուտով կոչվեց Ռումին]ւա (տես Ռումինիա, պատմ․ ակնարկը)։ Հայերը Վ ա լա խ ի ա յ ում; Վ–ի տարածքում հայերը հաստատվել են միջ– նադարում։ Վ–ի հայերեն հնագույն ան– վանումը «Մինթանաց երկիր» ձևով հան– դիպում է Մինաս Թոխաթցու «Ողբ ի վե– րայ Օլախաց երկրի հայերուն» երկում (1551)։ Շատ տեղանուններում պահպան– վել են հայկ, անվանաձևեր [«Արմեանուլ» (Հայի գյուղ)՝ Ռըմնիկուլ Վըլչեայի շըր– ջանում, «Արմենի» (Հայեր)՝ Սլոբոզիայի մոտ, «Վալեա արմենիլոր» (Հայերի հո– վիտ)՝ Դըմբովիցա գավառում ևն]։ Սկսած XIV դարից, նկատելի է նաև հայկ․ ճարտ– յան և քանդակագործության ազդեցությու– նը ռումին, հուշարձաններում [Կոզիայի եկեղեցին (1386), Տիսմանայի, Դեալի վանքերը, Տըրգովիշւոեի, Գոլեշաի, Վըկը– րեշւոի եկեղեցիները, Կուրտեա դե Ար– ճեշի տաճարը են]։ 1694-ին իշխան Կոս– տանդին Բրընկովեանուն Կ․ Պոլսից հրա– վիրել է հայ քարկոփների՝ կառուցելու իր իշխանական բաղնիքը։ Վ–ի հայերը կարևոր մասնակցություն են ունեցել երկրի տնտ․ կյանքին, արհեստ– ների և առևտրի զարգացմանը։ Ռումին, պատմաբան Բ․ Հաշդեուի կարծիքով, Ռու– մինիայի Կուրտեա դե Արճեշ քաղաքը հիմնել են Վասպուրականի Արճեշ քաղա– քից եկած հայերը։ Դեպի Վ․ հայերի նոր գաղթեր են եղել 1453-ին, Կ․ Պոլսի անկումից հետո, 1475-ին (երբ թուրքերը գրավել են Ղրի– մը), XVI դ․ վերջին՝ Փոքր Ասիայից (ջա– լալիների ասպատակությունների հետևան– քով), XVII դ․ սկզբին՝ Աբրաս I-ի արշա– վանքից հետո ևն։ XVIII դ․ բազմաթիվ հայեր Բուլղարիայից անցել են Վ․ և Դոբ– րուջա։ Վ–ում հայերը տեղացիներին հավասար իրավունքներ են վայելել։ Վ–ի երբեմնի մայրաքաղաք Տըրգովիշտեում հայերն ունեցել են եկեղեցի, որը չի պահպանվել (XVIII դ․ կառուցել են նորը)։ XV դ․ հայեր են ապրել նաև Բուխարեստում։ Արդեն XVII–XVIII դդ․ հայեր են ապրել Ռըմնի– կում։ XVII դ․ հայկ․ գաղութ է եղել Բրըի– լայում, որի հին եկեղեցու տեղում 1868-ին կառուցվել է Ս․ Աստվածածին եկեղեցին։ 1889-ին Բրըիլայում ապրում էր 50 հայ ընտանիք (XIX դ․ վերջին գործել է հայկ․ դպրոց, 1903-ից՝ մանկապարտեզ)։ XVIII դ․ Վ–ում հայերի թիվը հասել է մոտ 3 հզ–ի։ Հետագա գաղթերի հետևանքով Վ–ի հայկ․ գաղութն ավելի է ստվարացել։ Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին Բուխարեստում կար մոտ 12 հզ․ հայ։ Հայկ․ ոչ մեծ գաղութներ կան Բրըիլա– յում, Պիտեշտիում, Ֆոկշանում, նաև Կրա– յովա, Զուրջու, Տուրնու, Սևերին և այլ քաղաքներում։ Տես նաև Ռումինիա, Հա– յերը Ռումինիայում մասը։ Ս․ Քոչանջյան վԱԼԱխիԱՏԻ ԴԱՇՏԱՎԱՅՐ, Ստորինդա– նուբյան հարթավայրի անվանումը Ռու– մինիայում։

ՎԱԼԱՒՆԵՐ, վլախներ, ալոմուն– ն և ր, ռումին, ազգի կազմի մեջ մտած ժողովուրդ։ Տես Ռումիններ։

ՎԱԼԱՆU (Valence), քաղաք Ֆրանսիա– յում, Ռոն գետի ձախ ափին։ Դրոմ դեպար– տամենտի վարչական կենտրոնն է։ 70,3 հզ․ բն․ (1978)։ Տրանսպորտային հան– գույց է։ Կա մետալուրգիական, սննդի և տեքստիլ, կաշվի, թղթի արդյունաբերու– թյուն, ժամացույցների արտադրություն։ Վ–ում հայերը սկսել են հաստատվել 1923–25-ից․ նրանց մեծ մասը գաղթել է Ւաւրբերդից, Սալաթիայից, ավելի ուշ՝ Բրուսայից։ 1984-ին Վ–ում բնակվում էր 5 հզ․ հայ։ Վալանսահայերը հիմնականում զբաղված են արտադրության մեջ, կան նաև ազատ մասնագիտության տեր մար– դիկ։ Վ–ի հայ համայնքը Ֆրանսիայի լավ կազմակերպված համայնքներից է։ Գոր– ծում են ՀԲԸՄ (1934-ից), Հայ Կարմիր խաչի, Մալաթիո կրթասիրաց ընկերու– թյան, Ֆրանսահայ մշակութային միու– թյան, Ֆրանսահայ երիտասարդական միության (ԺԱՖ) Վ–ի մասնաճյուղերը, ինչպես նաև այլ հասարակական, հայրե– նասիրական կազմակերպություններ։ Ետպատերազմյան տարիներից ի վեր Վ–ի հայության հիմն, զանգվածը սերտ կապերի մեջ է մայր հայրենիքի՝ Սովետա– կան Հայաստանի մշակութային–հասարա– կական կազմակերպությունների ու նրանց ներկայացուցիչների հետ։ Վ–ի հայերը, որպես ֆրանս․ քաղաքացիներ, մասնակ– ցեցին երկրորդ համաշխարհային պատե– րազմին՝ ֆրանս․ բանակի շարքերում և Դիմադրության շարժմանը։ 1969-ի հուն– վարին քաղաքի նորաբաց թաղամասերից մեկը կոչվել է «Երևան՝ մայրաքաղաք Հա– յաստանի» («Erevan-capitale d’Armenie)։ Տես նաև Ֆրանսիա, Հայերը Ֆրան– սի ա յ ու մ մասը։

ՎԱԼԴԱՅԱՆ ԲԱՐՁՐՈՒԹՅՈՒՆ, Վ Ш լ– դ ա յ, Արևելա–Եվրոպական հարթավայ– րի հս–արմ․ մասում։ Ձգվում է ավելի քան 600 կմ երկարությամբ։ Ընդգրկում է Տիխ– վինի և Մեգորյան բլրաշարերը։ Ունի մո– րենային բլրա–թմբավոր մակերևույթ։