Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/230

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Առավելագույն բարձրությունը 343 մ է։ Արմատական ապարները ծածկված են սառցադաշտային և ջրասառցադաշտային նստվածքներով։ Վ․ բ–ից սկիզբ են առնում Վոլգա, Արմ․ Դվինա, Մստա և այլ գետեր։ Կան բազմաթիվ լճեր։ Խիստ ճահճապատ է։ Հվ–արլ․ ծայրամասը Վալդա– յան սառցապատման սահմանն է։ Տուրիզմի շրշան է։


ՎԱԼԴԵԿ–ՌՈՒՍՈ (Waldeek-Rousseau)․ Պիեռ Մարի Ռընե (1846–1904), ֆրանս․ քադ․ և պետ․ գործիչ։ Մասնագիտությամբ փաստաբան։ 1879–89-ին՝ դեպուտատների պալատի անդամ, հարել է չավւավոր բուրժ․ հանրապետականներին։ 1881 և 1883–85-ին՝ ներքին գործերի մինիստր։ 1884-ին անց է կացրել օրենք արհմիությունների լեգալացման վերաբերյալ։ Ֆրանս, գլխ․ շտաբի սպա Ա․ Դրեյֆուսի (որին մեղադրում էին գերմ․ լրտես լինելու մեջ) գործի կապակցությամբ առաջացած քաղ․ սուր ճգնաժամի պայմաններում Վ–Ռ․ դիմել է քաղ․ մանևրի՝ հօգուտ խոշոր բուրժուազիայի, կազմել, այսպես կոչված, հանրապետական կենտրոնացման կոալիցիոն կառավարություն (1899– 1902)՝ ընդգրկելով բոլոր խմբավորումները՝ Փարիզի կոմունայի դահիճ գեն․ Գ․ Գալիֆեից մինչև սոցիալիստ Ա․ Միլիերանը։


ՎԱԼԴԵՆ (Walden)Պաուլ (Պավել իվանովիչ) (1863–1957), քիմիկոս։ Պետերբուրգի ԳԱ ակադեմիկոս (1910), ազգությամբ լատիշ։ Ավարտել է Ռիգայի պոլիտեխնիկական ինստ–ը, 1888-ից՝ տեղում ասիստենտ, 1893–1919-ին՝ քիմիայի պրոֆեսոր։ 1919-ից եղել է Ռոստոկի (Գերմանիա) համալսարանի պրոֆեսոր, 1949-ից՝ ԳՖՀ–ում։ Աշխատությունները հիմնականում վերաբերում են լուծույթների էլեկտրաքիմիային, օպտիկական իզոմերացմանը (բացահայաել է վաչդենյան ղաբձումները)։ Ռուսաստանում աշխատելիս զբաղվել է քիմիայի, մասնավորապես, ռուս, քիմիայի, պատմության հարցերով։


ՎԱԼԴԵՆՅԱՆ ԴԱՐՁՈՒՄ, քիմ․ փոխարկում, երբ օրգ․ մոլեկուլում ասիմետրիկ կենտրոնի կոնֆիգուրացիան փոխվում է տեղակալման ռեակցիայի հետևանքով։ Պ․ Վաչդենը հայտնաբերել է (1898), որ (–) խնձորաթթուն (I) քլորացնելու և ստացված քլորսաթաթթուն (II) հիդրոլի– զելու հետևանքով ստացվում է (+) խըն– ձորաթթու (III)՝ PCls НООССНдСНОНСООН "Հ " > I (-) КОН ^tAgOH + НООССН2СНС1СООН –՜> II <+) <t> HOOCCHiCHOHCOOH; HI (+) Վ․ դ․ կարևոր է տեսական օրգ․ քիմիայում և կենդանի օրգանիզմներում տեղի ունեցող երևույթները պարզաբանելու համար։


ՎԱԼԴԵՆՍՆԵՐ (ուշ լատ․ valdenses), Լիոնի աղքատներ, աղանդավորներ միջնադարյան Եվրոպայում։ XII դ․ վերջին քառորդին Վ–ի շարժումը սկզբնավորվել է Հվ․ Ֆրանսիայի չքավոր գյուղացիության և արհեստավորների մեջ, այնուհետև տարածվել Հս․ իտալիայում, Գերմանիա– յում, Չեխիայում, Իսպանիայում։ Շարժման հիմնադիրն ու անվանադիրն է լիոնցի վաճառական Պիեռ Վալդոն, որի հիմնած (1176) «կատարյալներ» կոչվող համայնքը ուխտել է ձերբազատվել ընտանիքից ու մասնավոր սեփականությունից, չմտահոգվել գալիք օրերի մասին։ Ավելի ուշ ձևավորված «հավատացյալների» համայնքը պահպանել է ընտանիքն ու սեփականությունը։ Վ–ի աղանդը բնույթով հասարակական–քաղ․ բողոքի ձև էր՝ կաթոլիկ եկեղեցու և ֆեոդ, շահագործման դեմ։ Վ–ի ուսմունքը շատ ընդհանրություններ ունի կւսթարների, մասնավորապես՝ աիբիգոյցիներքւ ուսմունքի հետ։ Գոյություն ունեցող աշխարհը համարում էին չարի ծնունդ, պապին անվանում էին սատանայի տեղապահ, մերժում կաթոլիկ հոգեվորականությունը, խաչի երկրպագությունը, մկրտությունը ևն; Կոչ էին անում վերականգնել քրիստոնեության նախնական սկզբունքները, համայնքի անդամների միջև հավասարությունը, քարոզում էին ոչ թե ընդունված լատիներենով, այլ մայրենի լեզուներով։ Վ–ի ուսմունքը դատապարտել է Լատերանի IV տիեզերական ժողովը (1215)։ Աեքստոս IV պապը (XV դ․) խաչակրաց դաժան արշավանք է ձեռնարկել նրանց դեմ։ Վ–ի համատարած կոտորածներն ու հալածանքները կրկըն– վել են 1545, 1655 և 1865-ին։ Վ–ի փոքրաթիվ խմբեր տակավին գոյատևում են Ֆրանսիայում, Շվեյցարիայում և Իտալիայում։


ՎԱԼԴՀԱՅՄ (Waldheim) Կուրտ (ծն․ 1918), ավստր․ պետ․ գործիչ։ ՄԱԿ–ի գլխ․ քարտուղար (1972–81-ին)։ Ավարտել է Վիեն– նայի համալսարանը։ Իրավունքի դ՜ր։ Ավստրիայի ժող․ կուսակցության անդամ։ 1945–47-ին եղել է արտաքին գործերի մինիստրության աշխատակից։ 1948–1951-ին՝ ավստր․ միսիայի առաջին քարտուղար Ֆրանսիայում։ 1951–55-ին և 1960–64-ին՝ արտգործմինիստրության բաժնի վարիչ, 1956–60-ին՝ դեսպանորդ, ապա՝ դեսպան Կանադայում։ 1955–56-ին՝ միաժամանակ Ավստրիայի մշտական դիտորդ, իսկ 1964–68-ին և 1970–71-ին՝ Ավստրիայի մշտական ներկայացուցիչը ՄԱԿ–ում։ 1968–70-ին՝ արտաքին գործերի մինիստր։


ՎԱԼԴՀՈՌՆ (գերմ․ waldhorn – բառացի՝ անտառային եղջերափող), փողային մունղշտուկավոր երաժշտ․ գործիք։ Ծագել է որսորդական եղջերափողից։ Երկար, նեղ, օղակաձև կորացված փողը ավարտվում է կոնաձև փողալայնուկով։ Մունդշտուկը խորն է և նեղ, ձագարաձև։ Հնագույն Վ–ները մեխանիզմ չունեին և հնարավորություն էին տալիս արտաբերելու միայն բնական հնչյունաշարի տոները, յուրաքանչյուր տոնայնությամբ նվագելիս կիրառում էին առանձին գործիք։ XIX դ․ 2-րդ քառորդից տարածում են գտել քրոմատիկ Վ–ները, որոնցում գործիքի փողը երկարացվում է կափույ– րիկների միջոցով միացվող փողիկներով։ ժամանակակից Վ–ները պատրաստվում են ֆա լարվածքի, հազվադեպ՝ սի բեմոլ։ Ֆա լարվածքի Վ–ի նվագամասը գրի է առնվում ջութակի բանալիում՝ ռեալ հըն– չողությունից կվինտա բարձր, հնչունածավալն է՝ կոնտրօկտավի սի–ից մինչև երկրորդ օկտավի ֆա–ն։ Վ–ի տեմբրը առնական է և բանաստեղծական։ Վ․ մտնում է սիմֆոնիկ նվագախմբի կազմի մեջ (4-ից մինչև 6–8 և ավելի գործիք), ինչպես և կամերային անսամբլներում։ Կիրառվում է նաև որպես մենակատարող գործիք։

ՎԱԼԴՄՅՈՒԼԼԵՐ (Waldmiiller) Ֆերդինանդ (Ֆերդինանդ Գեորգ, 1793–1865)․ ավստրիացի նկարիչ։ Սովորել է Վիեննայի Գեղարվեստի ակադեմիայում (1807–13, 1829–57-ին՝ նույն ակադեմիայի պրոֆեսոր)։ Մտեղծագործել է Վիեննայում, Զագրեբում, Պրագայում, Բռնոյում։ Ավսնւր․ բիդերմայերի խոշորագույն վարպետ։ Մտեղծել է բնության բանաստեղծական տեսարանների («Պրատերի մեծ բնանկար», 1849), գյուղացիների կենցաղի («Ցախ հավաքողները Վիեննական անտառում», 1855) պատկերներ, դիմանկարներ («Նոտար 6․Ա․ էլցի ընտանիքը», 1835, բոլորը՝ XIX և XX դդ․ պատկերասրահ, Վիեննա), որոնք աչքի են ընկնում բարյացակամ վերաբերմունքով մարդկանց հանդեպ, կերպարների բնութա– գրայնությամբ ու մանրամասների նուրբ դիտողականությամբ։


ՎԱԼԵ, շրջանային ենթակայության քաղաք (1962-ից) Վրացական ՍՍՀ Ախալցխայի շրջանում, Փոցխով գետի աջ ափին, 1000–1200 մ բարձրության վրա, Ախալ– ցխայից 12 կս արմ․։ Քաղաք է դարձել գորշ ածխի հայտնաբերման կապակցությամբ։ Ունի երկաթուղային կայարան, էլեկտրաշարժիչների գործարան և շինարարական մի քանի մանր ձեռնարկություն ներ։ Բնակչության մի մասը զբաղվում է գյուղաանաեսությամբ։ Վ–ում գործում են մեկ միջնակարգ, մեկ ութամյա և մեկ երեկոյան դպրոց, մշակույթի տուն, գրադարան, հիվանդանոց, պոլիկլինիկա, դեղատուն, կապի բաժանմունք։ Կա եկեղեցի (XVI դ․)։


ՎԱԼԵ ԻՆԿԼԱՆ (Valle-Incldn), Ռամոն Մարիա դել (1869–1936), իսպանացի գրող։ Գրական ասպարեզ է իջել 1894-ին («Կանայք, վեց սիրային պատմություն», նովելների ժող․)։ «1898 թվականի սերըն– դի» ներկայացուցիչ։ «Սոնատներ» (մաս 1–4, 1902–05) վիպակաշարում, «Բարբարոսական կատակերգություններ» (1907–08) և «Կառլիստյան պատերազմ» (1908–09) եռերգություններում, «Բռնակալ Բանդերասը» (1926) վեպ–պամֆլե– տում և «Հրաշքների արքունիք» (1927) պատմավեպում տրված է Իսպանիայի ֆեոդալական–բուրժուական իրականության սուր քննադատությունը։ Գրել է նաև պիեսներ («Մարկիզուհի Ռոզալինդան», 1913 ևն)։ 1933-ին եղել է իսպ․ «ԱՍՀՄ–ի բարեկամ ների ընկերության» նախագահը։


ՎԱԼԵՆ ԴԵԼԱՄՈՏ (ճիշտը՝ Վալլեն դը լա Մոթ, Vallin de la Mothe) ժան Բատիստ Միշել (1729–1800), ճարտարապետ։ Ծագումով ֆրանսիացի։ 1759–75-ին աշխատել է Ռուսաստանում, հիմնականում՝ Պետերբուրգում․ կառույցները՝ Հյուրա–