տունը (1761–85), Եկատերինայի կաթոլիկական եկեղեցին (1763–83) Նևսկի պողոտայում, համամասնություններով Ձմեռային պալատին ներդաշնակ, Նևայի կողմի խստաշունչ ճակատով Փոքր էր– միտաժը (1764–67), ռուս, վաղ կլասիցիզմի բնորոշ օրինակներից են։ Մասնակցել է Գեղարվեստի ակադեմիայի (1764–88, Ա․ Ֆ․ Կոկորինովի հետ) և «Նոր Հոլանդիա» պահեստների (1765–80, Ս․ Ի․ Չևակինսկու հետ) նախագծմանը։ Պետեր– բուրգի Գեղարվեստի ակադեմիայի պրոֆ․ (1759-ից)։
ՎԱԼԵՆՇՏԱՅՆ, Վալդշաայն (Wallenstein), Ալբրեիսո Վենցել Եվսեբիոս
(1583–1634), զորավար, 1625-ից կայսերական գլխ․ հրամանատար (Երեսնամյա պատերազմ 1618–48-ում)։ Ծագումով
չեխ ազնվական։ Մասնակցել է 1618–
1620-ի չեխ․ ապստամբության ճնշմանը։
1626–27-ին պարտության է մատնել գերմ․
բողոքական իշխանների, Հոլանդիայի
թագավոր Քրիստիան IV-ի զորքերին, որի
համար ստացել է Մեկլենբուրգի դքսությունը, Զազան իշխանությունը և «Օվկիանոսային ու Բալթիկ ծովերի» գեներալ
տիտղոսը (1628)։ 1632-ին Լյուցենի ճակատամարտում պարտվել է շվեդ, բանակից։
Մեղադրվելով շվեդների հետ գաղտնի
բանակցություններ վարելու մեջ՝ հեռացվել է (1634) հրամանատարությունից։
Սպանվել է սպաների կողմից։
ՎԱԼԵՆՍԻԱ (Valencia), պատմական մարզ Իսպանիայի հվ–արլ–ում, Միջերկրական
ծովի ափին։ Տարածությունը 23,3 հզ․ կմ2
է, բն․՝ 3,4 մլն (1976)։ Գլխավոր քաղաքը՝
Վալենսիա։ Ծովափի երկարությամբ ձգվող
ալյուվիալ դաշտավայրերի նեղ գոտին
արմ–ում եզերված է Անդալուզյան (Կորդի–
լիերա Բետիկա) և Իբերյան լեռների ճյուղավորումներով (բարձրությունը 1300–
1800 մ)։ Կլիման չոր միջերկրածովային է,
տարեկան տեղումները 500 մմ են։ Առավել խոշոր գետերն են սոլկարը, Տարիան,
Սեգուրան։ Գերակշռում են մաքվիս և
գարիգա բուսատեսակները։ Վ․ ագրարա–
յին–ինդուստրիալ մարզ է։ Գյուղատնտեսության հիմնական ճյուղը պտղաբուծությունն է։ Զարգացած է տեքստիլ արդյունաբերությունը։ Կան սննդի, ալյումինի,
նավթավերամշակման արդյունաբերության
ձեռնարկություններ, սև մետալուրգիա,
մեքենաշինություն, նավաշինություն U
ավիաարդյունաբերություն, հէկեր։
ՎԱ ԼԵՆՍ ԻԱ (Valencia), քաղաք Իսպանիայի արլ–ում, համանուն պատմական
մարզի և պրովինցիայի կենտրոնը։ 745
հզ․ բն․ (1981)։ խոշոր նավահանգիստ է Միջերկրական ծովի ափին, Տուրիայի գետաբերանին։ Երկաթուղային հանգույց է։
Վ․ Ուերտա շրջանի ապրանքային հողագործության կենտրոնն է (ցիտրուսայիններ, վաղահաս բանջարեղեն, բրինձ), որի
արտադրանքի զգալի մասն արտահանվում է։ Զարգացած է մրգի, բանջարեղենի
պահածոների, հյութերի, ծխախոտի, տարայի, փաթեթավորման թղթի արտադրությունը։ Կան մեքենաշինություն, քիմ․,
տեքստիլ արդյունաբերություն, նավաշինարաններ և վագոնանորոգման գործարան։ Ունի 2 համալսարան։ Հիմնադրել են հռոմեացիները մ․ թ․ ա․ II դ․։ Պահպանվել են միջնադարյան (XIII–XIY,
XV և XVI դդ․) ճարտ․ հուշարձաններ։
ՎԱԼԵՆՍԻԱ (Valencia), քաղաք Վենե–
սուելայի հս–ում, Կարաբոբո նահանգի
վարչական կենտրոնը։ 439 հզ․ բն․
(1976)։ Առետրաարդ․ և զարգացած գյու–
ղատնտ․ շրջանի կենտրոն է, տրանսպորտային հանգույց։ Ունի օդանավակայան,
համալսարան (1952-ից)։ Կա սննդի, քիմ․,
տեքստիլ, թղթի, կաշվի–կոշիկի, ցեմենտի
արդյունաբերություն։ Հիմնադրվել է
1555-ին։ Երկու անգամ (1812-ին և 1830-ին)
եղել է երկրի մայրաքաղաքը։
ՎԱԼԵՆՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, տես Արժեքականություն ։
ՎԱԼԵՍ (Valles) ժյուլ (1832-1885),
ֆրանսիացի գրող, քաղ․ գործիչ։ Հարել է պրուդոնիզմի ձախ թեին։ Առաջին ինտերնացիոնալի անդամ։ Երկրորդ կայսրության տարիներին հանդես է եկել բոնա–
պարտական վարչակարգի դեմ։ «Փող»
(1857) պարսավագրում մերկացրել է ֆինանս․ պլուտոկրատիան, պահանջել աշխարհի սոցիալ․ վերակառուցում։ Գրել է մտավորականության ծանր վիճակի («Անհնազանդներ», 1865, «Փողոց», 1866, ակնարկներ), կալվածատեր–ազնվականների
դեմ գյուղացիների պայքարի («Ազնվական», 1869, հրտ․ 1932, վիպակ) մասին։
60–70-ական թթ․ հրատարակել է «Լա Ռյու» («La Rue»), «Լը փյոփլը» («Le Peup-
1е») դեմոկրատական թերթերը։ 1870-ի
սեպտ․ 4-ի հեղափոխությունից հետո հիմնել է «Լը քրի դյու փյոփլը» («Le Cri du Peuple») թերթը, որն արգելվել է 1871-ի
մարտի 12-ին U վերահրատարակվել կոմունայի ժամանակ։ Վ․ մասնակցել է 1871-ի մարտի 18-ի ապստամբությանը, ընտրվել է Փարիզյան կոմունայի և նրա լուսավորության հանձնաժողովի անդամ։ Կոմունայի պարտությունից հետո տարագրվել
է Անգլիա։ «Լոնդոնյան փողոցը» (1884)
ակնարկների գրքում և «Սովը Բյուզան–
սեում» (հրտ․ 1919) վեպում մոտեցել է բանվոր դասակարգի պատմ․ դերի ըմբըռն–
մանը։ 1880-ի ներումից հետո վերադարձել
է Ֆրանսիա, 1883-ից նորից հրատարակել
է <Լը ՔՐԻ դյու փյոփլը» թերթը։ Վ–ի լավագույն ստեղծագործությունը «ժակ Վենտ–
րա» [մաս ^«Երեխան» վերնագրով, 1879
(հրտ․ ժան Լյա Ռյու կեղծանունով), մաս 2՝ «Բակալավր», 1881, մաս 3՝ «Ապստամ
բը», 1886] ինքնակենսագրական եռերգու–
թյունն է՝ նվիրված Փարիզյան կոմունայի
նախապատմությանն ու պատմությանը։
Նա պայքարել է նատուրալիզմի և դեկադանսի դեմ («Իլյուզիոնիստները», 1867,
հոդված), արվեստի առավելությունը տես
նում էր աշխատավոր մարդու շահերին ծառայելու («ժողովրդական պոեզիա», 1881)
և ժողովուրդների ազատագրմանը աջակցելու մեջ («ժողովրդի զավակները», 1879)։
Ա․ Գասպւսրրսն
ՎԱԼԵՍՅԱՆ Լեմվել Հակոբի (ծն․ 30․4․
1929, գյուղ Ազատան, ՀՍՍՀ Ախուրյանի
շրջան), հայ սովետական աշխարհագրագետ։ Աշխարհագրական գիտ․ դ–ր (1969),
պրոֆ․ (1972), ՍՍՀՄ մանկավարժ․ ԳԱ
թղթակից անդամ (1985)։ ԱՄԿԿ անդամ
1957-ից։ Ավարտել է Երևանի համալսարանի աշխարհագրական ֆակ–ը (1952)։
Գասախոսել է Երևանի համալսարանում,
եղեէ է ՀՍՍՀ ԳԱ տնտեսագիտության
ինստ–ի բաժնի վարիչ (1977–79), խ․
Աբովյանի անվ․ հայկ․ պետ․ մանկավարժական ինստ–ի տնտ․ աշխարհագրության
ամբիոնի վարիչ (1971–77), 1979-ից՝
Լ․ Վալեսյան
նույն ինստ–ի ռեկտոր։ Ընտրվել է Տայկ․
աշխարհագրական ընկերության նախագահ, ՍՍՏՄ աշխարհագրական ընկերության գիտ․ խորհրդի անդամ, «Գիտելիք»
ընկերության Երևանի քաղաքային կազմակերպության նախագահ (1982-ից)։
գիտահրատարակչական խորհըր–
դի անդամ է։ Գիտ․ ուսումնասիրություն
ները վերաբերում են սոցիալիստ, արտադրության տեղաբաշխման ու տերիտորիալ
կազմակերպման, բնական ռեսուրսների
գնահատման ու օգտագործման սոցիալ
անա․ քարտեզագրության հարցերին։
Զբաղվել է ՏՍՍՏ–ում միասնական տե–
րիտորիալ–արտադր․ համալիրի ձևավորման և կառուցվածքային առանձնահատկությունների, լեռնային երկրների ոե–
լիեֆի պայմանների արտադր․ գնահատման չափանիշների հարցերով։ հեղինակ է մենագրությունների, բուհական ձեռնարկների, աշխարհագրական ատլասների ու քարտեզների։ Պարգևատրվել է Վավիլովի անվան մեդալով։
Երկ․ ՝՝Հայկական ՍՍ^Հ տնտեսական աշխարհագրություն, Ե,, 1981։ География гидроэнергоресурсов и гидроэнергетики зарубежных придунайских стран, Е․, 1959; География хозяйства республик Закавказья, М․,
1966 (соавтор); Производственно-террию-
риальный комплекс Армянской ССР, Е․,
1970․
ՎԱԼԵՍՅԱՆ Վելիխան Պարսամի [15․4․
1914, գ․ Ա զա տան (այժմ՝ SUlhs Ախուր
յանի շրջանում)–18․3․1977, Երևան], հայ
սովետական ինժեներ–շինարար։ Տեխ․
գիտ․ դ–ր (1951), պրոֆեսոր (1952), ՀԱՍՏ
գիտ․ վաստ․ գործիչ (1965)։ ՍՄԿԿ անդամ
1938-ից։ Ավարտել է Երևանի պոլիտեխ․
ինստ–ը (1939)։ 1962–77-ին եղել է այդ
ինստ–ի ջրամատակարարման և կոյուղու (այժմ՝ ինժեներական հիդրոլոգիա, ջրամատակարարում ու ջրահեռացում) ամբիոնի վարիչ։ Գիտական աշխատանքները վերաբերում են ջրամատակարարման, ինժեներական հիդրոլոգիայի և ջրատնտեսական հաշվարկի հարցերին։
Երկ․ ԱրՓա–Սևան, Ե․, 1967։ Исследование
стока горных рек Армянской ССР, М․, 1955․
ՎԱԼԵՐՍ (Valera у Alcala Galiano) Իգուան
(1824–1905), իսպանացի գրող, պետ․ գործիչ, ակադեմիկոս։ Կրթությամբ՝ իրավաբան։ 1846-ից անցել է դիվանագիտական ծառայության։ Իսպ․ հեղափոխության
(1868–74) ժամանակ եղել է սահմանա–